Փետրվար 10, 2020 18:54 Asia/Tehran

1979թ փետրվարի 11-ին, տեղի ունեցավ աշխարհի պատմության ամենակարևոր իրադարձություններից մեկը: Այդ օրն Իրանում հաղթեց իմամ Խոմեյնու ղեկավարած իսլամական հեղափոխությունը:

Իրանի իսլամական հեղափոխությունը պատճառ դարձավ, որ բռնատեր շահի վարչակարգը տապալվի: Այն մեծապես ազդեց Միջին Արևելքի և ողջ տարածաշրջանի իրադարձությունների վրա: Հենց այդ պատճառով, իսլամական հեղափոխությունը դասվում է խոշոր հեղափոխությունների շարքին:

Քաղաքական ու հակաբռնատիրական շարժում լինելով հանդերձ, այս հեղափոխությունը նաև հակագաղութատիրական շարժում էր, քանի որ հաղթանակից 41 տարի անց, այն շարունակում է պայքարել համաշխարհային բռնատերերի դեմ:

Իրանի իսլամական հեղափոխությունը հաղթեց այն պայմաններում, երբ աշխարհի յուրաքանչյուր իրադարձություն կախված էր լիբերալ դեմոկրատական և սոցիալիստական բևեռներից: Սակայն հաղթանակի հենց սկզբից, ժխտելով արևելքից կամ արևմուտքից կախվածությունը և հենվելով իսլամական ուսմունքների վրա, Իրանը սկսեց պայքարել համաշխարհային գերտերությունների բռնատիրության դեմ: Հենց այդ պատճառով, Մուհամմադ Ռեզա շահը փորձեց իսլամական հեղափոխությունը կապել մարքսիստական գաղափարախոսության հետ, ինչը սակայն չընդունվեց Իրանում:

Մուհամմադ Ռեզա Փահլավին երբեք թույլ չէր տալիս այլ կերպ մեկնաբանել այս սխալ կարծիքը: Եվ իհարկե, շահի արևմտյան աջակիցները հավատում էին ադ գաղափարին, սխալ կարծիք կազմելով Իրանում տեղի ունեցած քաղաքական ու հասարակական գործընթացների  վերաբերյալ: Արևմտյան քաղաքական շրջանակների հիմնական նպատակն էր անել ամեն ինչ, որպեսզի Փահլավիների իշխանությունն Իրանում պահի իր դիրքերը: Այս ռեժիմը Միջին Արևելքում համարվում էր կայուն կղզի՝ երկբևեռանոց համաշխարհային համակարգում: 1978թ Գվադելուպեում արդյունաբերական  7 երկրների կոնֆերանսից առաջ, Ֆրանսիան ու Բրիտանիան դեռևս հույս ունեին, որ շահի իշխանությունը կկարողանա պահել իր դիրքերը: Երբ 1978թ հունվարին, ԱՄՆ նախագահ Ջիմի Քարտերն այցելեց Իրան, շահին բնութագրեց որպես ժողովրդի կողմից սիրված ղեկավար, իսկ Իրանին՝ որպես անվտանգության ու ապահովության կղզի: Բրիտանիայի ԱԳՆ Դեյվիդ Օուենը հայտարարեց, որ իր երկրի դիրքորոշումը Փահլավիների դիանստիային աջակցելն է: Բրիտանիան հայտարարեց, որ այս աջակցության նպատակն է դիմակայել կոմունիզմի վտանգին:

 

1978թ փետրվարից 1979թ փետրվարն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած  իրադարձությունները ցույց տվեցին, որ շահի ռեժիմի վեաբերյալ Արևմուտքի կարծիքները սխալ էին: Արևմտյան կառավարությունների աջակցությունը Մուհամմադ Ռեզա Փահլավիին, մեծապես նպաստեցին, որպեսզի շահը մեծ ճնշում գործադրի Իրանի ժողովրդի դեմ, ճնշելով նրանց բողոքի ցույցերը:

Պատմաբան Ղոլամռեզա Նեջաթին այս կապակցությամբ ասում է. «1978թ հունվարի մեկին Նիավարանի պալատում Շահին ուղղված Ջիմի Քարթերի գովասանքները նրան վստահություն տվեցին ՝ շարունակել ճնշման քաղաքականությունը և ասպարեզից դուրս մղել ընդդիմադիրների ղեկավարներին, հատկապես Իրաքի նաջաֆ քաղաքում գտնվող իմամ Խոմեյնուն»:

Նա հավելում է. «Ջիմի Քարթերի ելույթը, նվիրված շահին, ով սպանել էր տասնյակ հազարավոր մարդկանց, ցույց տվեց, որ մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունն իրականում լծակներ են, որոնցից  ԱՄՆ-ն օգտվում է այլ երկրների դեմ: Քարթերը հայտարարել էր, որ որևէ մեկին չի հարգում այնքան, որքան Ռեզա շահին»:

Մուհամմադ Ռեզա շահի տապալումից 25 տարի առաջ, 1953թ, ԱՄՆ-ը Իրանի վարչապետ Մուսադդեղին տապալելով, Ռեզա շահին վերադարձրեց երկիր և այդ տարիների ընթացքում մշտապես աջակցեց նրան: Այդ ժամանակ ձևավորվեց Իրանի հետախուզական կազմակերպությունը՝ Սավաքը, որը համարվում է աշխարհի ամենասարսափելի կազմակերպություններից մեկը: Դրա նպատակն էր ամենավայրագ ձևերով ճնշել շահի ընդդիմադիրներին: Այդ պատճառով, իմամ Խոմեյնու շարժումն ուղղված էր ոչ միայն Իրանի շահի, այլ նաև ԱՄՆ-ի  գաղութատեր կառավարության ու Իսրայելի փուչ ռեժիմի դեմ: Փահլավիների թագավորությունն Իսրայելի հետ սերտ կապեր ուներ քաղաքական, տնտեսական, ռազմական ու հետախուզական ոլորտներում:   

 

Անցած 41 տարիների ընթացքում Իրանի ժողովրդի պայքարն իրականում եղել է իսլամական հեղափոխության դեմ ուղղված ԱՄՆ-ի ու սիոնիստների  սադրանքների դեմ: Հակառակ ԱՄՆ-ի ու արևմտյան կառավարություններրի ցանկության, իսլմական հեղափոխությունը ոչ միայն Իրանին փրկեց բռնատիրական վարչակարգից, այլ ԱՄՆ-ի ձեռքը կարճեց Իրանի ներքին հարցերից: Նիքսոնի դոկտրինայի համաձայն, իրանն ԱՄՆ-ի համար շատ կարևոր երկիր էր և Միջին Արևելքում Վաշինգտոնի ռազմավարության երկու սյուներից մեկը: Նիքսոնի դոկտրինայի համաձայն, Իրանն ունենալով մեծաթիվ բնակչություն և բնական ռեսուրսներ և համեմատական կայունություն, ստանձնում էր տարածաշրջանի ժանդարմի պարտականությունը: Այս դոկտրինայի համաձայն, Իրանի ու Սաուդյան Արաբիայի կառավարությունները, որպես տարածաշրջանի երկու կարևոր սյուներ,  մեծ նշանակություն ունեին Պարսից ծոցում ԱՄՆ-ի ռազմավարության համար: Իարկե այս պարագայում, Սաուդյան Արաբիան  ավելի շատ կարևորվում էր որպես ֆինանսական աջակցություն ցուցաբերող երկիր:

 

ԱՄՆ-ի պաշտպանության նախկին նախարար Հորվարդ Բրաունը, կարևորելով հեղափոխությունից առաջ Իրանի նշանակությունն ԱՄՆ-ի համար, ասում է. «Իրանի միջոցով հնարավոր է իշխել Պարիսց ծոցի նավթային պաշարների վրա»: Նա համեմատում է ԽՍՀՄ-ի կողմից Իրանի զավթումը նույն երկիրը Եվրոպայի կողմից զավթվելու հետ և նշում, որ Իրանն ԱՄՆ-ին հնարավորություն  կտար տիրանալ Պարսից ծոցի նավթային պաշարներին ու իշխել Արևմտյան Եվրոպայի ու Ճապոնիայի վրա:  Այս արտահայտությունը ցույց է տալիս, թե Իրանի իսլամական հեղափոխությունն ինչպիսի սարսափելի հարված է հասցրել տարածաշրջանում ու աշխարհում ԱՄՆ-ի բռնատիրական  քաղաքականությանը: Այդ պատճառով, անցած 41 տարիների ընթացքում, ԱՄՆ-ի կառավարությունները չեն կարողացել ընդունել իսլամական հեղափոխության գոյությունն ու հրաժարվել իրանցիների դեմ թշնամությունից: Այս 41 տարիների ընթացքում, ԱՄՆ-ի քաղաքականությունն ուղղված է եղել իսլամական համակարգի տապալմանը: Այդ նպատակի համար, ԱՄՆ-ը օգտվել է տարբեր միջոցներից, այդ թվում՝ Իրաքի դիկտատոր Սադդամ Հուսեյնին խրախուսելով պատերազմ սկսել Իրանի դեմ: Պատերազմը մեկնարկեց 1980թ՝ իսլամական հեղափոխության հաղթնաակից 19 ամիս անց: Իսկ ներկայումս, ԱՄՆ-ը Իրանի դեմ պայքարում է  պատժամիջոցների կիրառմամբ: Սակայն իրանցիները շարունակում են դիմակայել Վաշինգտոնին, տնտեսական, քաղաքական, անվտանագության ու ռազմական ոլորտներում գրանցելով խոշոր նվաճումներ:  Իրանի ժողովրդի դիմադրությունը չի սահմանափակվում միայն իսլամական հանրապետության սահմաններով: Իրանն այսօր կազմում է իսլամական դիմադրության ճակատի գլխավոր առանցքը: 41 տարի առաջ, Իրանը երկրից վտարեց մոտ 40 հազար ամերիկացի ռազմական խորհրդատուների: Եվ ներկայումս, տարածաշրջանի ժողովուրդները նույնպես պահանջում են, որ ամերիկացիները դուրս գան իրենց երկրներից:

Իրանի իսլամական հեղափոխության 41-րդ տարելիցը նշվում է այնպիսի պայմաններում,. երբ վերջերս, Իրաքի Բաղդադ քաղաքի օդանավակայանի մերձակայքում ԱՄՆ-ի զինված ուժերի իրականացրած ահաբեկչական հարձակման հետևանքով, սպանվեցին Իրաքի Ալ Հաշդ ալ Շաաբի ուժերի փոխհրամանատար Աբու Մեհդի ալ Մուհանդեսը և ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սուլեյմանին, ով համարվում էր տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարի առաջամարտիկը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, գեներալ Սուլեյմանիին և Աբու Մեհդի ալ Մուհանդեսին հռչակեց որպես ահաբեկիչներ, սակայն Իրաքի ու Իրանի ժողովուրդները, վերջիններիս հուղարկավորությանը բերած բազմամիլիոնանոց մասնակցությամբ, ապացուցեցին, թե ով է իրականում պայքարել ահաբեկչության դեմ: Ի պատասան ԱՄՆ-ի այս քայլի, Իրանը հրթռիակոծեց Բաղդադում ԱՄՆ-ի Այն ալ Ասադ ռազմաբազան: Հարկ է նշել, որ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, որևէ երկիր չի ունեցել խիզախութուն ռմբակոծելու  ԱՄՆ-ի ռազմաբազան,որտեղ տեղակայված էին հարյուրավոր զորայիններ:

Իրանի իսլամական հեղափոխության 41-րդ տարեդարձի քայլերթին իր մասնակցությամբ, Իրանի մեծ ժողովուրդը մեկ անգամ ևս ապացուցում է, որ շարունակում է հետևել իմամ Խոմեյնու գաղափարախոսությանը և շարունակում է այդ ճանապարհն Այաթոլլահ Խամենեու ղեկավարությամբ: Իրանի ժողովուրդն ապավինելով Աստծու և իր երիտասարդների ուժի վրա, շարունաում է իր զարգացման ուղին, բոլոր տնտեսական դժվարություններով հանդերձ, որ ստեղծել է ԱՄն-ի կառավարությունը և օրինակ դառնալով ողջ աշխարհի համար:

 

Մեկնաբանություններ