Փետրվար 15, 2020 02:09 Asia/Tehran
  • Այսօր Իսլամի մարգարեի դստեր՝ Ֆաթիմայի ծննդյան օրն է

Մոհամմադ մարգարեի դստեր՝ Ֆաթիմայի պանծալի կյանքը շատ հավատացյալների, հատկապես՝ կանանց համար, օրինակ է ծառայում:Ֆաթիմայի բարեբաստիկ ծննդյան առիթով ներկայացնում ենք հատուկ հաղորդում։ Ընկերակցեք մեզ։

Փետրվարի 15-ին Մեքքայի երկնքում լույս էր ճառագում: Այս գեղեցիկ օրը, իսլամի մարգարե Մուհամմադը և նրա կինը՝ Խադիջեն, վայրկյաններն էին հաշվում, ու սպասում էին մի գեղեցիկ պահի, երբ ասես Դրախտը մուտք էր գործելու մարգարեի տուն, իսկ երկիրը նրա քայլերի տակ լուսավորվելու էր: Ֆաթիմայի լույսը տարածվել էր ամենուր: Իսլամի մարգարեն ուրախությամբ ու անհամբեր գրկում է նորածին դստերը, համբուրում նրա ճակատն ու նայում նրա հանգիստ ու վեհապանծ դեմքին: Ֆաթիմայի լուսավոր հայացքը մարգարեի սիրտը պարուրեց ուրախությամբ ու հուզմունքով: Ֆաթիմայի ծնունդն ասես մեծ հարստություն նվիրեց մարգարեին: Ինչպես ասվում է Ղուրանում. «Ֆաթիման մարգարեի համար բարություն էր»: Աստված, դիմելով մարգարեին, ասում է. «Մենք քեզ տվեցինք անսահման բարություն: Ուրեմն աղոթիր առ Աստված ու մատաղ արա»: Այս կարճ այան մարգարեի համար մեծ պարգև էր ու նա իր ողջ էությամբ հավատում էր Աստծու խոստումներին: Ֆաթիման հայտնվել էր, որ դառնար ողջ աշխարհի կանանց թագուհին և որպեսզի լիներ միաստվածության ուսմունքի դրոշակակիրն ու որպեսզի բարոյական արժեքներն ու մարդկության սահմանները մեծանային: Ուրեմն ողջույն Ֆաթիմային: Աշխարհի կանանցից լավագույնին: Ողջույն նրան, ով կատարյալ մարդու լավագույն օրինակն է եղել: Պատմության ընթացքում մշտապես եղել են մարդիկ, ովքեր հավատի լույսով ու նվիրվածությամբ լուսավորել են աշխարհն առաջնորդության լույսով: Նրանք եղել են ոչ միայն մարգարեներ, այլ նաև մաքրամաքուր ու ազնիվ կանայք, ովքեր աշխարհը լուսավորել են իրենց լույսով: Նրանցից են եղել փարավոնի կին Ասիեն, Օմրանի դուստր Մարիամը, Խոյլադի դուստր Խադիջեն և Մուհամմադի դուստր Ֆաթիման:

 

Մարիամի մայրը եղել է հավատավոր ու մաքուր կին, որի հավատքի մասին Ղուրանում ասվում է. «Հիշեք, որ Օմրանի կինն ասաց, Տեր, այն, ինչ ունեմ արգանդիս մեջ, նվիրում եմ քեզ, որ ծառայի քեզ: Ընդունիր իմ նվերը, քանի որ իմաստուն ես»: Ծնվելուց հետո, նա դստերն անվանակոչում է Մարիամ, որը նշանակում է բարեպաշտ կին:  Մարիամի մայրը նրան հանձնում է Զաքարիային, որպեսզի Աստծու լույսի ներքո, իր դուստրը ծառայի Աստծուն:

Ղուրանի Ալ Իմրան սուրահի 37-րդ այայում, խոսելով այս  մասին, Աստված ասում է. «Աստված ընդունեց նրան»:

Իսկ երբ Խադիջեն հղի էր Ֆաթիմայով, դիմելով Աստծուն, Մարիամի մոր նման ասաց. «Տեր, այս մանուկին, որ կրում եմ արգանդիս մեջ, պահում եմ քեզ համար, որպեսզի նա ծնվելուց հետո մինչև կյանքի վերջ, ծառայի մզկիթին ու կրոնին»: Հենց այդ ժամանակ, Գաբրիելն Աստծու կողմից հայտնվում է մարգարեին, ու ասում. «Խադիջեին Աստծու կողմից փոխանցիր. «Նրան հանձնիր ինձ: Նա իմ արարածն է ու իմամների մայրը Եվ ես նրան ազատել եմ կրակից»:

Ֆաթիման օրինակ է դառնում կանանց սրբազան շարժման համար: Նա կատարյալ մարդ էր: Եթե Աստված Ալ Իմրան սուրահի 42-րդ այայում Մարիամին ներկայացնում է որպես իր ժամանակի լավագույն կինը, Ֆաթիման հռչակվում է որպես արարչագործության պատմության լավագույն կինը:

Ֆաթիմայի տիտղոսներից էր Մոհադեսեն: Դա նշանակում էր , որ նրան հայտնվել էին հրեշատկներն ու զրուցել նրա հետ:

 

Իսլամի  իմամներից իմամ Սադեղն ասում է. «Մարգարեի մահից հետո Ֆաթիմայի սիրտը պարուրվում է տխրությամբ: Եվ այդ պատճառով, Գաբրիել հրեշտակը պարբերաբար այցելում էր նրան ու ցավակցում և մխիթարում, ասելով, որ նա կարևոր դիրք է զբաղեցնւմ Աստծու մոտ»:

Այաթոլլահ Խամենեին, Ֆաթիմային որպես մուսուլման կնոջ լավագույն  օրինակ ներկայացնելով, ասում է. «Ֆաթիման իր ողջ էությամբ լավագույն կինն էր: Նրա ուշիմությունը, իմաստնությունը, գիտելիքները, խոսքը, վարքագիծը որպես մի դուստր, որպես մայր, նրա բարությունը կարքիավորների նկատմամբ, օրինակելի էին»: Ասում են, որ երբ մարգարեն մի կարիքավոր ծերունու ուղարկում է իմամ Ալիի տուն, որպեսզի վերջինս նրան օգնի, Ֆաթիման՝ Ալիի կինը, կաշվից ծածկոցը, որի վրա քնում էին իր որդիները՝ Հասանը և Հուսեյնը, տալիս է կարիքավորին ու ասում. «Տար, վաճառիր և ստացված գումարով քեզ համար ինչ որ բան գնիր: Այսպիսին է Ֆաթիմա Զահրայի բազմակողմանի ինքնությունը:   Այսպիսին է մուսուլման կնոջ օրինակը»:

Իսկ իմամ Խոմեյնին, մեծարելով Ֆաթիմայի բոլոր առանձնահատկությունները, նրա ծննդյան օրն Իրանում  հռչակեց կանանց օր, որպեսզի կանայք, նրան օրինակ վերցնեն որպես մայր և կին: Ֆաթիմա Զահրայի ծննդյան օրը նաև մայրերի օրն է: Սա  առիթ է մեկ անգամ ևս վերլուծելու նրա կերպարը որպես մայր, ով զավակներ դաստիարակեց, որոնք մնայուն կերպարներ դարձան պատմության մեջ: Ֆաթիման ասում էր. «Մշտապես ծառայիր մորդ ու հավատարիմ եղիր նրան, քանզի դրախտը մայրերի ոտքի տակ է, իսկ քո ծառայության արդյունքում, կստանաս դրախտի բարիքները»:

 

 Շնորհավորում ենք Ֆաթիմայի ծննդյան օրվա կապակցությամբ և հիշեցնում իսլամի մարգարեի խոսքը, ով դիմելով նրան ասում է. «Աղջիկս, Աստված քեզ ողջունողների նկատմամբ գթասիրտ կլինի և դրախտում ուր որ լինեն, կմիացնի  ինձ»:

 

 

 

Մեկնաբանություններ