Մարտ 23, 2020 14:53 Asia/Tehran

Բարև Ձեզ թանգակին ռադիոլսող բարեկամներ: Շնորհավորում ենք Նոռուզի՝ իրանական Նոր տարվա 1399 թվականի կապակցությամբ: Ձեզ ենք ներկայացնում «Ադրբեջանի Հանրապետությունն անցած մեկ տարվա ընթացքում» հաղորդումը և հուսով ենք այն ձեր ուշադրությանը կարժանանա:

Պետական ​​հիմնարկներում ներառյալ Նախագահական և Կառավարության մարմիններում իրականացված կառուցվածքային բարեփոխումները, Ազգային ժողովի լուծարումը , Ազգային ժողովի վաղաժամկետ ընտրությունները, Բաքվում ընդդիմության կողմից բողոքի ցույցերի շարունակումը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված  անհաջող ջանքերն Ադրբեջանի Հանրապետության կարևորագույն իրադարձություններն են վերջին մեկ տարվա ընթացքում:

Ադրբեջանի Հանրապետության պետական ​​հիմնարկներում կառուցվածքային բարեփոխումները, որոնք սկսվել են 2018-ի նախագահական ընտրություններից հետո և շարունակվել  2019 թվականին, ուղեկցվել են որոշ պետական ​​հաստատությունների միաձուլմամբ ու որոշ  հիմնարկների աշխատանքների դադարեցմամբ, մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների , այդ թվում ՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի և վարչապետի պաշտոնից հեռացմամբ, և տարբեր պաշտոններում երիտասարդների ներգրավմամբ։

Բաքվի կառավարությունը ,որ պետական ​​ինստիտուտների կառուցվածքային բարեփոխումների իրականացումը այսօր համարում է հասարակության պահանջը, հայտարարել է,որ երկիրը կառավարելու համար պետական պաշտոններում երիտասարդների ներգրավման նպատակն է նոր մտածողության  անձանց ընդգրկել երկրի կառավարման գործում, ընդորում այս գործընթացը կշարունակվի հաջորդ տարի:

2019 թվականի վերջին Ադրբեջանի Հանրապետության Ազգային ժողովի լուծարումը և 2020 թվականի փետրվարի 9-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու կառավարության որոշումը հայտարարվել են որպես երկրում կառուցվածքային բարեփոխումներ:

Խոսելով Իլհամ Ալիևի կառավարությունում նոր կառուցվածքային բարեփոխումների մասին ՝ Ադրբեջանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Օգտայ Ասադովն ասել է․«Ադրբեջանի նախագահի կողմից ներկայումս իրականացվող կառուցվածքային բարեփոխումները մտել են նոր փուլ, և այդ բարեփոխումները ողջունվել են հասարակության կողմից »:

Ըստ Իլհամ Ալիևին մոտ կանգնած քաղաքական գործչի,«Նոր մարտահրավերները, համայնքի սպասելիքները և այլ գործոններ պահանջում են էական բարեփոխումներ կատարվեն երկրի օրենսդիր մարմնում»:

Բաքվի կառավարությունում կառուցվածքային բարեփոխումների անհրաժեշտության մասին չնայած Ադրբեջանի իշխանությունների արդարացումներին ՝ պետք է ասել, որ Ադրբեջանի նախագահը մտադիր է իր ընտանիքի երիտասարդ անդամներին, հատկապես նրա 20-ամյա որդուն ՝ Հեյդար Ալիևին ներգրավել երկրի քաղաքական դաշտ: Այս անփորձ երիտասարդը, որը ժամանակ առ ժամանակ հանդիպում է պետական ​​պաշտոնյաների հետ, բնականաբար «չի կարողացել լավ հարաբերություններ ունենալ նախկին պետական ​​պաշտոնյաների ,ներառյալ  ԱՀ Նախագահի աշխատակազմի քաղաքական և սոցիալական բաժնի պետ,Ալի Հասանովի ,վարչապետ Նովրուզ Մամեդովվի և Ադրբեջանի նախկին նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհդիևի հետ: Ի պատասխան, Իլհամ Ալիևը, կարծես, աշխատանքից հեռացրեց որոշ իշխող բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք մոտ են իշխող Ադրբեջանի Հանրապետական ​​կուսակցությանը: Հաշվի առնելով ներկա գործընթացը, կասկած չկա, որ կշարունակվի կառավարության, խորհրդարանի և նույնիսկ դատական ​​համակարգի փոփոխությունների գործընթացը: Հասկանալի է, որ այս փոփոխությունները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև որ Ադրբեջանի Հանրապետության Նախագահի որդին իր համաձայնությունը հայտնի համագործակցելու երիտասարդ ուժերի հետ ՝ իշխանությունը ձեռք բերելու նպատակով:

---

Այս տարվա փետրվարի 9-ին անցկացվել են ԱՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ `նախատեսված ժամկետից ութ ամիս առաջ: Ինչպես և սպասվում էր, իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը  կարողացավ հավաքել ձայների մեծամասնությունը: Մարդկանց ավելի քիչ քան 50% -ը մասնակցել էր ԱՀ Ազգային ժողովի վեցերորդ գումարման ընտրություններին, ինչը ցույց է տալիս ժողովրդի ավելի տարածությունը կառավարությունից ՝ նախորդ ընտրությունների համեմատ: Միևնույն ժամանակ, Ազգային ժողովի հինգերորդ ընտրությունների համեմատությամբ, իշխող կուսակցության ավելի քիչ անդամների է հաջողվել շահել  խորհրդարանական տեղեր:

Այնուամենայնիվ, ընտրողների կարծիքով փետրվարին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում Ադրբեջանի Հանրապետության Ազգային ժողովում տեղեր շահածների մեծամասնությունը  կապված է իշխող կուսակցության հետ: Հարկ  է նշել, որ Ադրբեջանի Հանրապետության Ազգային ժողովում մեկ իսկական ընդդիմություն կարողացավ մուտք գործել Ազգային ժողով :

ԱՀ Ազգային ժողովի քաղաքական և անվտանգության մասնագետներն ու փորձագետներն արդեն անկեղծ մեկնաբանություններ են արել․ օրինակ ՝ անվտանգության փորձագետ Սալահեդդին Աքբարը կարծում է.«Թե՛ երկրում, և թե՛ միջազգային ասպարեզում կա տեսակետ, որ այլևս հնարավոր չէ անցկացնել ազատ ընտրություններ Ադրբեջանի Հանրապետությունում, և սա վտանգավոր հարց է: Քանի որ միջազգային կազմակերպությունները չունեն հնարավորություն Իլհամ Ալիևի կառավարության վրա ազդելու համար, նրանք հրաժարվում են դիրքորոշում ունենալ երկրում անցկացվող հանրաքվեի վերաբերյալ: Նրանք իրականում գործում են երկրի ժողովրդի դիրքի համաձայն »:

Այս կապակցությամբ, Ադրբեջանցի հայտնի քաղաքական փորձագետ Փանահ Հուսեյնն ասում է.«Ամենավտանգավորն այն է, որ երկրի ժողովուրդը պասիվ դիրքորոշում է դրսևորում իրադարձությունների նկատմամբ,իսկ քաղաքական կուսակցություններն էլ մի կողմ են քաշվել: Սա նաև ենթահող  է հասարակության պայթյունի համար: «Հաշվի առնելով երկրի ժողովրդի պասիվ լինելը և ընդդիմադիր կուսակցությունների թուլությունը, միջազգային կազմակերպությունները ևս հակազդեցություն չեն ցուցաբերում այդ կապակցությամբ »:

ԱՀ Քաղաքացիության և զարգացման կուսակցության ղեկավար և քաղաքական ակտիվիստ՝ Ալի Ալիևը նույնպես ասել է «Այս հարցում նկատելի է նաև Արևմուտքի երկակի քաղաքականությունը: Մենք պետք է պաշտպանենք մեր շահերը որպես ժողովուրդ: Արևմուտքը մեզ գրեթե երեք տասնամյակներ միայն լռեցնում է մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերում: Այսօր Արևմտյան խոշոր բազմազգ ընկերությունները ղեկավարում են մեր երկիրը և լռում են  երկրի սահմանադրությունը փոխելու  շուրջ հանրաքվեի անցկացման հարցի նկատմամբ, քանի որ արևմտյան երկրները համագործակցում են Իլհամ Ալիևի կառավարության հետ՝ Ադրբեջանի Հանրապետության նավթը և գազը կողոպտելու համար »:

---

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որը հանդիսանում է Ադրբեջանի Հանրապետության ժողովրդի և կառավարության հիմնախնդիրներից մեկը, իրականում սկսվել է 1988թ. և 1992 թվականին  հանգեցրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բախումների:

Ռազմական բախումների արդյունքում, որոնք շարունակվեցին մինչև 1994 թվականը, Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի շրջանը և հարակից յոթ շրջանները գրավվեցին հայ զորայիների կողմից: Միջազգային միջնորդական ջանքերը, հատկապես Մինսկի խումբը, որը համանախագահում են ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը, մինչ այժմ չեն կարողացել արդյունքների հասնել:

Չնայած այն հանգամանքին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019 թ.-ին անցկացրեցին չորս հանդիպում Դավոսում, Վիեննայում, Դուշանբեում և Սանտ Պետերբուրգում,սակայն այդ հանդիպումները և բանակցությունները նույնպես ապարդյուն են անցել։

Վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Բաքվի մի շարք հեռուստաընկերություններին տված հարցազրույցում, հայտարարեց,որ 2019թվականը  անարդյունավետ տարի եղավ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար։ Նա Հայաստանին մեղադրեց  բանակցություններում ոչ կառուցողական դիրքորոշում կիրառելու մեջ:

Բաքվի և Երևանի ղեկավարների  երկկողմ և բազմակողմ հանդիպումներում անցկացված բոլոր  անարդյունավետ բանակցությունները ցույց են տալիս երկու կառավարությունների միջև առկա խորը տարաձայնությունը ՝ Բաքու-Երևան տարածքային վեճը խաղաղ ճանապարհով լուծելու ուղիների վերաբերյալ։

Բաքվի կառավարությունը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի ցանկացած լուծում հնարավոր է համարում միայն Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության շրջանակներում։ Պաշտոնական Բաքուն հայտարարել է ,որ պատրաստ է  Ադրբեջանի Հանրապետության կազմում Լեռնային Ղարաբաղին տրամադրել ամենալայն ինքնավարություն։

Այնուամենայնիվ, Հայաստանի կառավարությունը նույնպես դեմ է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի Հանրապետության կազմում ներառվելուն: Ակնհայտ է, որ երկու կողմերի  նման դիրքորոշումները մեծ խնդիր են նաև հարավկովկասյան տարածաշրջանում ադրբեջանա-հայկական հակամարտությանը  վերջ տալու ճանապարհին։

Ավարտվեց Նոռուզյան ծրագրերի շարանից «Ադրբեջանի Հանրապետությունը անցյած մեկ տարվա ընթացքում» հաղորդումը:Շնորհակալություն Ձեզ  թանգակին բարեկամներ, այս հաղորդման ընթացքում մեզ ընկերակցելու համար: Մաղթում ենք,որ իրանական 1399 թվականը լինի լավ ու հաջողություններով լի տարի։ 

Մեկնաբանություններ