Մարտ 24, 2020 11:27 Asia/Tehran

Բարև Ձեզ, թանկագին բարեկամներ, շնորհավորելով իրանական նոր տարվա՝ Նոռուզի կապակցությամբ, ձեզ ենք ներկայացնում «Հայաստանն անցած մեկ տարվա ընթացքում» հաղորդումը:

Անցած տարին Հայաստանի համար լի էր վայրիվերումներով: Հայաստանը, որպես Հարավային Կովկասի երկրներից մեկը, բազմաթիվ տնտեսական դժվարություններով հանդերձ, որոնց պետք է գումարել նաև ԼՂ հիմնահարցը,  ինչի պատճառով այդ երկիրը  սպառազինական մրցավազքի մեջ է մտել Ադբեջանի հետ, կանգնած էր բազմաթիվ խնդիրների առջև, որոնք դեռևս շարունակվում են:

Եթե առաջիկայում կայանալիք  Սահմանադրական հանրաքվեն, որը պարզելու է Սահմանադրական դատարանի 6 դատավորիների վիճակը, չհավաքի բավարար ձայներ, Փաշինյանի կառավարությունը կկանգնի խնդիրների առջև:  Անցած տարվա ընթացքում շարունակվեց նաև արտագաղթը Հայաստանից: Արտագաղթողների մեծ մասը մեկնել են Ռուսաստան:  

Հայաստանի ու Ադրբեջանի տարաձայնությունը ԼՂ հարցի շուրջ, 2019թ․ ամենակարևոր խնդիրներից մեկն էր, սակայն խաղաղության բանակցությունների գործընթացը շարունակվում է: Այլ խոսքով, Բաքվի ու Երևանի պաշտոնյաները Մինսկի խմբի միջնորդությամբ, անցած տարի անցկացրեցին մի շարք հանդիպումներ, որոնցից ոչ մեկն արդյունք չունեցավ: Երկու երկրների ղեկավարները 2019թ․ նաև առանձին հանդիպումներ ունեցան, սակայն դրանք նույնպես անարդյունք եղան: Մինսկի խմբի ամերիկացի, ռուս և ֆրանսիացի համանախագահները, հայտարարելով, որ խաղաղության բանակցություններն ապարդյուն են եղել, առիթը բաց չթողեցին տարածաշրջանում իրենց ներկայությունն ավելացնելու համար:

Փորձագետները համոզված են, որ ԼՂ հիմնախնդիրը կլուծվի միայն այն ժամանակ, երբ գործընթացին մասնակցեն միայն  Ռուսաստանն ու Իրանը, իսկ տարածաշրջանից դուրս գտնվող երկրների մասնակցությունն անարդյունք կլինի: Իրանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել այս գործընթացին, և, որ այս կապակցությամբ ունի նաև որոշակի նախագծեր: Իրանը հարևան է և՛ Հայստանին և՛ Ադրբեջանին: Թեհրանը երկու երկրների հետ ունի լավ հարաբերություններ և կարող է ԼՂ հակամարտության հարցում ստանձնել միջնորդի դերը: Սակայն Մինսկի խմբի համանախագահներն այդ խնդրի լուծումը իրենց են վերահապում, ինչն արդեն քաղաքական երանգ է ստացել:

Ինչևէ,  տարածաշրջանի հակամարտություններին վերջ տալու հարցում Իրանի փորձը, կարող է նպաստել նաև ԼՂ հակամարտության լուծմանը: Այս հակամարտությունը շարունակվում է մինչ օրս, ինչի արդյունքում, Ադրբեջանի ու Հայաստանի միջև սկսվել է սպառազինական մրցավազք: Կողմերը զարգացած սպառազինություն գնելու համար ավելի մեծ գումարներ են հատկացնում: Այդ շրջանակում կարելի է նշել  Ռուսաստանից, Իսրայելից, Հարավային Կորեայից, Թուրքիայից, Պակիստանից Արդբեջանի սպառազինական գնումները: Իսկ Հայաստանի զինված ուժերը Ռուսաստանից գնել են ժամանակակից ՀՕՊ համակարգ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս կապակցությամբ հայտարարել է, որ Հայաստանի զինված ուժերի կողմից ժամանակակից ՀՕՊ համակարգի գնումը երկրի համար ամենակարևոր ձեռքբերումներից մեկն է: Այս կապակցությամբ, ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ մինչև 2020թ ավարտը, Հայասանը Ռուսաստանից գնելու է Սուխոյ-30 կործանիչներ: Իսկ Բաքվի կառավարությունը վերջին տարիների ընթացքում միլիարդավոր դոլարների բյուջե է հատկացրել սառազինության ձեռքբերմանն ու ռազմական ծախսերին: Այս մրցավազքի շարունակությունը նպաստում է, որպեսզի ԼՂ հակամարտությունը շարունակի մնալ անլուծելի:

Հայաստանում անցած մեկ տարվա ընթացքում շարունակվեց նաև արտագաղթը դեպի  ՌԴ, ԱՄՆ և Եվրոպա:  Տնտեսական հետազոտությունների ռուսական ինստիտուտը վերջերս հայտարարեց, որ Հայաստանից մեծ թվով ընտանիքներ են տեղափոխվել ՌԴ: Կենտրոնը հայտարարել է, որ աճել է նաև ՌԴ-ում մշտական բնակություն հաստատելու և այդ երկրի քաղաքացիություն ստանալու համար դիմած հայերի թիվը: Այս ընթացքում, ՌԴ-ում մշտական բնակության համար դիմող հայերի թիվը եղել է 12800: Հատկանշական է, որ անցած տարի այդ թիվը կազմել է 4900: Զեկույցում նաև ասվում է, որ դեպի Ռուսաստան գաղթականների ամենամեծ թիվը գրանցվում է Հայաստանից և Ուկրաինայից: Դա վկայում է, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները դեռևս դրական ազդեցություն չեն ունեցել այդ երկրի քաղաքացիների կյանքի վրա: Այլ խոսքով, չնայած Փաշինյանի կառավարությունը վայելում է մեծ ժողովրդականություն և կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում  երկրում ձերբակալվում են մեծ թվով պաշտոնյաներ, այդուհանդերձ, կառավարությունը հայտնվել է դժվար կացության մեջ: Այսօր Հայաստանում գոյություն ունեն բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ ցածր աշխատավարձերը, գնաճը, սղաճը և կոռուպցիան: Իսկ դա նպաստել է, որպեսզի քաղաքացիների շրջանում նվազի լավատեսությունը:

2020թ փետրվարին հաղորդվեց ՀՀ ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահվան մասին: Վերջինիս դին հայտնաբերվել էր Երևանում գտնվող իր տանը: Ոստիկանությունը  հայտարարեց, որ Կուտոյանն ինքնասպան է եղել: Այս ընթացքում պաշտոնանկ եղան Երևանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը և  Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությույանը: Վերջինս հայատարարեց, որ նկատի առնելով դատական ոլորտի վերջին իրադարձությունները, այլևս նպատակահարմար չի գտնում շարունակել իր աշխատանքը:

Պետք է նաև ասել, որ Հայաստանի իշխող կուսակցությունը կարողացավ Ազգային ժողովի ընտրություններում ձեռք բերել մեծամասնություն: Այլ խոսքով, անցած մեկ տարվա ընթացքում, Փաշինյանի ուժն ավելի մեծացավ: Իսկ ներկայումս Հայաստանի քաղաքական շրջանակներում շարունակվում է իշխանության համար պայքարը:

Որոշ փորձագետների կարծիքով, Փաշինյանի կառավարությունը նպատակ ունի կոռուպցիայի դեմ պայքարի պատրվակով, ՀՀ նախկին նախագահ Ռոբերթ Քոչարյանին դուրս մղել Հայաստանի քաղաքական դաշտից: Փորձագետ Արմեն Բադալյանի ասելով, Քոչարյանի շանսերն ընտրություններում չի կարելի անտեսել, քանի որ մինչ այդ, երկրի քաղաքկան իրավիճակում կարող են տեղի ունենալ լուրջ փոփոխություններ:

Անցած տարի Ռոբերթ Քոչարյանը մեկ անգամ ազատվեց կալանքից, սակայն ազատության մեջ երկար չմնաց: Փորձագետները կարծում են, որ դատական իշխանությունների վրա գործադրված ճնշումն իրականացվել է կոռուպցիայի դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով: Ինչպես ասում է փորձագետ Խաչիկ Հարությունյանը, 2004-2013թթ. Հայաստանի հարստությունից ավելի քան 10 միլիարդ դոլար տեղափոխվել է արտասահման: Ինչևէ, ներկա դրությամբ, պետք է սպասել հանրաքվեի արդյունքներին, որը տեղի կունենա առաջիկայում և որն ըստ երևույթին կտա շատ հարցերի պատասխանները:

Պիտակ

Մեկնաբանություններ