Մարտ 24, 2020 13:05 Asia/Tehran

Հանուն Ողորմած և բարեգութ Աստծո։Բարև Ձեզ, հարգարժան ունկնդիրներ։Ներկայացնում ենք «ԱՄՆ պետական կենսաահաբեկչությունը և էբոլա վիրուսը» հաղորդաշարի երրորդ և վերջին թողարկումը։ Էբոլայի տարածումը ոչ միայն տնտեսապես, այլ նաև քաղաքական ու ռազմական առումով, շահութաբեր էր ԱՄՆ-ի համար,որին կանդրադառնանք այս հաղորդման ընթացքում։ Մնացեք մեզ հետ:


Էբոլա վիրուսով վարակվածների անորոշ  ճակատագիրը

 

Աֆրիկայում Էբոլա վիրուսի բռնկման աշխարհագրությունն ուսումնասիրելով, պարզ  է դառնում, որ այն տարածվել է Գվինեայում, Լիբերիայում և Սիերա Լեոնեում, որոնք լինելով աղքատ երկրներ, ունեն մեծ ռեսուրսներ: Իսկ դա կարևոր է Միացյալ Նահանգների համար: Միևնույն ժամանակ,ԱՄՆ-ը փորձում է կրճատել Ռուսաստանի ու Չինաստանի տնտեսական ազդեցությունը Աֆրիկայի արևմուտքում: Իրականությունն այն է, որ ԽՍՀՄ-ի ու Միացյալ Նահանգների մրցակցությունը սառը պատերազմի ժամանակ, գիտնականներին ստիպեց կիրառել կենսաբանական զենք: Սակայն հարցը կայանում է նրանում, թե ինչու վիրուսի հայտնաբերումից մեկ տասնամյակ անց և պատվաստանյութի հայտնաբերմանն ուղղված լաբորատոր բազմաթիվ հետազոտություններից հետո, հիվանդությունը տարածվեց Գվինեայում:

2014-2015թթ. ամերիկյան ռազմական ուժերը տեղափոխվեցին Լիբերիա՝ էբոլայի դեմ պայքարելու համար: Իսկ անօդաչու թռչող  սարքերի ռազմաբազայի ստեղծումը և Նիգերիայում,  Բուրկինա Ֆասոյում, հարավային Սուդանում և Մալիում ֆրանսիական ուժերին ԱՄՆ-ի ինֆորամցիոն աջակցությունը նկատի առնելով, կարելի է ասել, որ Աֆրիկայի արևմուտքում Վաշինգտոնի ջանքերից մեկը եղել է այն, որ այս երկրը մշտապես ցանկություն է ունեցել տիրանալ աֆրիկյան երկրների ռեսուրսներին, միաժամանակ թույլ չտալով, որպեսզի Չինաստանին դրանք հասանելի լինեն:  

ԱՄՆ-ը այն պայմաններում է Աֆրիկայի արևուտքում ռազմակայաններ հիմնում, երբ այնտեղ հիվանդների համար չկան մինիմալ առողջապահական հնարավորություններ

 

Աֆրիկայում ԱՄՆ-ի վերահսկողությունը տարածելու մասին նախագիծը ներկայացվել է Ջորջ Բուշի կառավարության օրոք  և փոփոխության  ենթարկվել պետքարտուղար Դոնալդ Ռամսֆելդի կողմից: Այս խնդիրը բարձրացվեց այն ժամանակ, երբ պարզվեց, որ Չինաստանը փորձեր է անում, որպեսզի ճանապարհ հարթի Աֆրիկա մուտք գործելու համար և այդ նպատակով մշակում է էներգետիկ ոլորտի պայմանագրեր: Դրանցից էր Չինաստանի համաձայնագիրը Լիբիայի առաջնորդ Մուհամմադ Քադաֆիի հետ, ինչն Արևմուտքի համար սպառնալիք էր համարվում:

2011թ հոկտեմբերին, ԱՄՆ-ն աջակցեց Լիբիայի ապստամբներին, որպեսզի Նրանք ՆԱՏՕ-ի հարձակումներին զուգահեռ, սպանեն Քադաֆիին: Այնուհետև, լուրեր տարածվեցին, որ Աֆրիկայի արևմտքում տարածվել է էբոլայի վիրուսը: Աշխարհի տարբեր հատվածներում հատկացվեցին ֆինանսական միջոցներ՝ էբոլայի պատվաստանյութը ստեղծելու համար: ԵՄ անդամ պետություններն այդ նպատակի համար հատկացրեցին 1.3 միլիարդ դոլար: ԱՄՆ-ի կառավարությունը բժշկական կենտրոններին հատկացրեց ավելի քան 100 միլիոն դոլար, Ավստրալիան 18 միլոին դոլար, Մայքրոսոֆթ ընկերությունը 100 միլիոն դոլար և  Բրիտանիան 80 միլոն ֆունտ ստեռլինգ: Արդյունքում, 2015թ հուլիսի 31-ին, Լանսեթ բժշկական պարբերականը, վկայակոչելով ԱՀԿ-ին, հայտարարեց, որ Կանադայի առողջապահության կազմակերպությունն արտադրել է  էբոլայի պատվաստանյութը: Պարբերականի հոդվածի համաձայն, պատվաստանյութը Գվինեայում փորձարկման է ենթարկվել և արդյունքում, հիվանդությունը 100 տոկոսով բուժվել է: Ըստ այդմ, փորձագետները համոզված են, որ նույնիսկ եթե այդ արդյունքը 100 տոկոսանոց չլիներ, ամերիկյան  ու կանադական ընկերություններին հաջողվել է ապահովել մեծ շահույթ: Բացի դա, այդ երկրները  ստացան խոշոր օգնություններ՝ պատվաստանյութը ստանալու համար, իսկ մյուս կողմից ստացան մեծ շահույթ:

ԱՄՆ-ն այն պայմաններում է Աֆրիկայի արևուտքում ռազմակայաններ հիմնում, երբ այնտեղ հիվանդների համար չկան մինիմալ առողջապահական հնարավորություններ: Էբոլայի տարածումը ոչ միայն տնտեսապես, այլ նաև ռազմական առումով, շահութաբեր էր ԱՄՆ-ի համար: Սակայն բացի շահույթից, դա ԱՄՆ-ին հնարավորություն տվեց Աֆրիկայում հաստատել իր զորուժը՝ էբոլայի տարածումը կանխելու և բժիշկների անվտանգությունն ապահովելու պատրվակով: Այսպիսով, Նահանգներն Աֆրիկայում ունեցավ իր ռազմական դիրքերն ամրապնդելու հնարավորություն՝ աֆրիկյան ամերիկյան հրամանատարական շտաբի շրջանակներում, որը ստեղծվել էր դեռևս 2008թ Միացյալ Նահանգների իմպերիալիստական նկրտումներն առաջ տանելու նպատակով:

ՄԱԿ-ի զինված ուժերի ներկայությունը՝ էբոլա վիրուսի դեմ պայքարի համար

 

Էբոլան շատ լավ հնարավորություն էր նաև Լիբերիայում ամերիկյան զորուժի հաստատման համար: 2014թ սեպտեմբերի 16-ին Բարաք Օբաման հայտարարեց, որ  գործողությունները վերահսկելու նպատակով, ձևավորվել է  հրամանատարական շտաբ: Այլ խոսքով, Լիբերիան աֆրիկյան այն երկրներից էր, որտեղ անցած տասնայմակում ԱՄՆ-ը հաստատեց զորուժ: Սակայն ֆինանսական շահույթից բացի, ԱՄՆ-ը հետապնդում էր նաև տնտեսական նպատակներ: Եվ առաջին հերթին Չինաստանին միջազգային մրցակցությունից դուրս բերելու նպատակով: Ինչպես որ Սարս հիվանդության տարածումը Չինաստանում նվազեցրեց այդ երկրի տնտեսական աճը, էբոլայի տարածումը պատճառ դարձավ, որ Աֆրիկայում նվազեն այլ երկրների ներդրումներն ու մեծանան ամերիկյան ներդրումները: Բացի այդ, ԱՄՆ-ը նման իրավիճակներում մշտապես փորձում է աշխարհին իրենից շատ լավ պատկեր ներկայացնել: Երբ Աֆրիկայում արտակարգ դրություն հաստատեց, ԱՄՆ-ը բժշկական խմբեր ուղարկեց այդ մայրցամաք և միևնույն ժամանակ, արևմտյան լրատվամիջոցները ներկայացրեցին լուրեր այն մասին, որ Չինաստանն այդ կապակցությամբ անուշադիր է, ինչը քննադատվեց այդ երկրի ԱԳ նախարարության կողմից:

ԱՄՆ-ը միշտ էլ փորձել է իր հեղինակությունը բարձրացնել աշխարհում: Սպիտակ տունը գիտի որ իր նպատակներին նվազագույն ծախսերով հասնելու լավագույն ճանապարհը հանրային դիվանագիտությունն է:  Այլ խոսքով, Օբամայի կառավարությունը մարդասիրական ժեստով քաղաքական ու ռազմական մեծ շահեր կորզեց: Դա այն դեպքում, երբ ԱՄՆ-ը և Կանադան  ներկայացնելով էբոլայի պատվաստանյութը, կարողացան հակաարմերիյան ուղղվածություն  ունեցող երկրներում մեղմել այդ գաղափարախոսությունը: Պետք է ասել, որ այս վիրուսի տարածումը պատճառ դարձավ, որ ԱՄՆ-ի ազդեցությունը շատ մեծ լինի Գվինեայում, Սիերա Լիոնեում ու Լիբերիայում: Այսինքն, տնտեսական շատ ոչ մեծ ծախսերով, ԱՄՆ-ն ունեցավ տնտեսական, քաղաքական ու ռազմական խոշոր ձեռքբերումներ:

ԱՄՆ-ի մեծ դերն Արևմտյան Աֆրիկայում Էբոլա վիրուսի տարածման հարցում

 

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման զինուժ գործուղեց Աֆրիկա, այն դեպքում, երբ այնտեղ պետք է գործուղվեին մասնագետներ:

Ամերիկացի փորձագետ Քարիք Հուլեթը կարծում է, որ Էբոլայի տարածման  պատճառն Աֆրիկայում տնտեսական ու ռազմական վերահսկողության մեծացումն էր: Հազարավոր ամերիկացի զինծառայողներ հաստատվեցին Աֆրիկայի արևելյան հատվածում, մասնակցելու հավանական պատերազմին: Սակայն  պետք է նշել, որ վիրուսը սպանեցին,ոչ թե զենքերը, այլ բժիշկները, դեղորայքն ու առողջապահական ծառայությունները: Այս ընթացքում, աֆրիկյան լրատվամիջոցները նաև անդրադարձան էբոլան տարածելու հարցում ԱՄՆ-ի դերին, նշելով, որ Վաշինգտոնն այդ քայլին դիմել է իր կեղտոտ նպատակներին հասնելու համար: Գվինեայի լրատվամիջոցներն այդ ժամանակ իրենց կառավարությանը կոչ արեցին թույլ չտալ, որպեսզի ամերիացի զինվորները հաստատվեն երկրում:

Հարգելի ունկնդիրներ, ավարտվեց «ԱՄՆ պետական կենսաահաբեկչությունը և էբոլա վիրուսը» اհաղորդաշարի երրորդ և վերջին թողարկումը։

 

 

 

 

Մեկնաբանություններ