Ապրիլ 07, 2020 12:28 Asia/Tehran
  • Իրանի ժողովրդի միասնականությունը կորոնավիրուսի դեմ պայքարում

Իրանում բնակվող ամերիկացի գրող Ջենիֆեր Գրինը գրել է. «Իրանի սուպերմարկետները լի են ապրանքներով և դարակները երբեք դատարկ չեն: Ես հեշտությամբ գնում եմ այն ամենն ինչի կարիքն ունեմ: Ես նախընտրում եմ մնալ Իրանում, տեսնել այս գեղեցիկ տեսարանները և ապրել այս մարդկանց կողքին»:

Իրանն այն երկրներից է, որտեղ տարածվել է կորոնավիրուսը: Վիրուսի տարածումից հետո, որ սկսվեց 2020թ․ փետրվարին, երկրում ձեռնարկվել են բազմաթիվ կանխարգելիչ քայլեր: Այս վտանգավոր թշնամու դեմ պայքարում, Իրանի ժողովուրդն օգտվել է Իրաքի հետ ութամյա պատերազմի ժամանակ ձեռք բերված փորձից: Այդ ժամանակ Իրանի ժողովուրդը միավորվեց ու պաշտպանեց առաջնագծում մարտնչող իր զինվորներին:

Կորոնավիրսուի դեմ պայքարի առաջնագծում բուժաշխատողներն են

Իսկ այսօր, կորոնավիրսուի դեմ պայքարի առաջնագծում բուժաշխատողներն են, և ժողովուրդը, պաշտոնյաներն ու իշխանութունները, կանգնած են նրանց կողքին: Իրանի առաջնորդ Այաթոլլահ Խամենեին բազմիցս շնորհակալություն է հայտնել բուժաշխատողներին՝ նրանց նվիրվածության համար: Առաջնորդն ասել է. «Բուժաշխատողների արարքը մեծ դաս է մեր բոլորի համար: Նրանք ցույց տվեցին, թե որքան պատասխանատու են ժողովրդի ու իրենց երկրի նկատմամբ»:

Կորոնավիրուսն Իրան հասավ այնպիսի պայմաններում, երբ այս երկիրը գտնվում էր ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ: Պատժամիջոցները վերաբերում են նաև դեղորայքի, բժշկական սարքավորումների ու պարագաների ոլորտներին: Եվ չնայած համաշխարհային ճնշումներին, ԱՄՆ-ը չի վերացնում դրանք: ԱՄՆ-ն օգտվում է առիթից՝ Իրանի ժողովրդի վրա ավելի մեծ ճնշում գործադրելու և իր բռնատիրական պահանջների դիմաց հանձնվելու համար:

Սակայն ինչպես անցյալում, այսօր ևս, Իրանը, հենվելով իր ներքին ուժերի վրա, շարունակում է պայքարել   կորոնավիրուսի սպառնալիքի դեմ:

Եբբ  Չինաստանում տարածվեց կորոնավրուսը, Իրանի բուժաշխատողները նույնպես սկսեցին կանխարգելիչ գործողությունների իրականացումը: Եվ երբ հայտնվեցին առաջին վարակակիրները, երկրի ողջ տարածքում ձևավորվեցին հատոկ բժշկական կենտրոններ: Կորոնավիրուսի դեմ պայքարում բժիշկների ու բուժաշպատողների աշխատանքն անգնահատելի է: Նրանցից շատերը զոհվեցին իրենց առաքելությունն իրականացնելու ճանապարհին:

Այս ընթացքում, իրանցի մասնագետները  կորոնավիրուսի բուժման համար կիրառել են տարբեր տեսակի դեղամիջոցներ: Իրանցի մասնագետներն  արտադրել են կորոնավիրուսի ախտորոշման թեստեր, որոնք արտասահամանյան նմուշների համեմատ, ավելի արագ են իրականացնում ախտորոշումը: Բացի այդ, Իրանում կիրառվում է նաև ապաքինված  հիվանդների արյան պլազման վարակվածներին ներարկելու մեթոդը: Իրանցի բժիշկներն ու մասնագետներն աշխատում են նաև կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ:

ԱՀԿ ներկայացուցիչ Քրիստոֆ Բրեննանը, ով մեկ ամիս առաջ այցելել էր Իրան, հայտարարել է, որ Իրանում գործում են առողջապահական հզոր կենտրոններ: Նա հավելել է, որ Իրանն ունի Միջին Արևելքում ամենաարդյունավետ առողջապահական համակարգը:  Նա նաև բարձր է գնահատել կորոնավիրուսի դեմ պաքյարին ուղղված Իրանի ջանքերը:

Այսօր Իրանի ժողովուրդը հասկացել է, որ պետք է հնարավորինս ուշադիր լինել հատկապես մաքրության նկատմամբ, չայցելել հանրային վայրեր, պահպանել սոցիալական տարածությունը, որպեսզի բուժաշխատողներն ավելի հանգիստ կատարեն իրենց աշխատանքը:

Իրանում այս պահին գործարկվել է նաև ծրագիր,  որի համաձայն, զանգահարելով հատուկ հեռախոսահամարներով ու մուտք գործելով հատուկ կայքեր, բնակիչները կարող են պատասխանելով մի շարք հարցերի, տեղեկանալ արդյոք իրենց մոտ առկա՞ է կորոնավիրուս թե ոչ: Այս ծրագիրը մեծապես նպաստել է կորոնավիրուսի դեմ պայքարին: Բացի այդ, Իրանի ժողովուրդը, ցույց տվեց իր քաղաքակրթության մակարդակը և հակառակ շատ երկրների քաղաքացիների, չգրոհեց սուպերմարկետները, և չմոռանացավ կարքիավոր ընտանքիներին:

Մեծ թվով երիտասարդներ ներգրավվեցին կամավորական աշխատանքի: Նրանցից ոմանք կամավորական աշխատանք են տանում բուժկենտրոններում, օգնելով բուժանձնակազմերին: Մեկ այլ խումբ մասնակցում է քաղաքի ախտահանման աշխատանքներին: Երրորդ խումբն օգնում է կարիքավոր ընտանիքներին և միայնակ տարեցներին անհրաժեշտ սննդի ու առօրյա օգտագործման ապրանքների տրամադրման հարցում:

Երիտասարդնեը կամավորական աշխատանքներ են իրականացնում

 

Իրանի հավատացյալ ժողովուրդն այս ընթացքում չի դադարել աղոթել ու Աստծուց խնդրել հնարավորինս շուտ արդյունքի հասցնել կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված ջանքերը:

ԻԻՀ առաջնորդ և ԶՈՒ գլխավոր հրամանատար Այաթոլլահ Խամենեին, առաջին իսկ օրերից, զինված ուժերին հրահանգեց բոլոր ուժերով մասնակցել կորոնավիրուսի դեմ պայքարին: ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետ Մուհամմադ Բաղերիի ասելով, զինված ուժերը մինչ այժմ 11 հազար  հիվանդանոցային մահճակալ են պատրաստել՝ կորոնավիրուսով վարակվածների համար:

Ներկա դրությամբ, Իրանում կորնավիրուսի դեմ պայքարին ներգրավված են 60 խոշոր բուժկենտրոններ, ժամանակավոր հիվանդանոցներ  և մեծ թվով հիվանդանոցային մոդուլներ: ԻԻՀ զինված ուժերը 48 ժամում իրականացրեցին հատուկ կենսաբանական զորավարժություններ, քանի որ դեռևս շրջանառվում է այն հարցը, որ կորոնավիրուսը կարող է լինել բիոլոգիական պատերազմ: Զորավարժության ընթացքում զինված ուժերը ձևավորեցին համապատասխան բժշկական սարքավորումներով և 2 հազար մահճակալով հագեցած բուժկենտրոն, ապացուցելով, որ պատրաստ են կենսաբանական պատերազմի:

Զինված ուժերը ձևավորել են համապատասխան բժշկական սարքավորումներով և 2 հազար մահճակալով հագեցած բուժկենտրոն

 

Իրանի միասնության մասին գրել է նաև ամերիկացի գրող Ջենիֆեր Գրինը: Նա 2020թ պետք է իր ամուսնու հետ վերադառնար Նահանգներ, սակայն քանի որ թռիչքները չեղարկվեցն, պարտավորված եղավ մնալ Իրանում: Գրինը իր հուշերից մեկում գրել է. «Երբ նայում եմ թե ինչպես են արևմտյան երկրներում քաղաքացիները հարձակվում սուպերմարկետների վրա և գնում մեծ քանակությամբ զուգարանի թուղթ, ախտահանող միջոցներ ու բժշկական դիմակներ, սարսափում եմ: Իրանում բոլոր սուպերմարկետները լի են ապրանքներվ  և դարակները երբեք չեն դատարկվում: Ես այս երկրում հեշտությամբ ձեռք եմ բերում այն ամենն ինչի կարիքն ունեմ»:

Նա հավելում է. «Ես նախընտրում եմ մնալ Իրանում, իմ աչքերով ականատես լինել այս իրադարձություններին ու լինել նրանց կողքին »:

 

Պիտակ

Մեկնաբանություններ