Մայիս 20, 2020 12:47 Asia/Tehran
  • Առողջապահական հանդես (6 .Շաքարային դիաբետ)

Հարգելի բարեկամներ, «Առողջապահական հանդես» հաղորդաշարի ընթացքում, փորձում ենք ներկայացնել տարբեր հիվանդություններ ու դրանց կանխարգելման և բուժման մեթոդները,նաև՝ սննդակարգի, մարզանքի եւ առողջ ապրելակերպի միջոցով առողջությանը նպաստող ելքերը: Նշենք, որ ծրագրի ընթացքում փոխանցվող տեղեկությունների նպատակը մեր ունկնդիրների տեղեկացվածությունը բարձրացնելն է և խորհուրդ չի տրվում, առանց մասնագետ բժշկի դիմելու ախտորոշել կամ բուժել որևէ հիվանդություն։

Նախորդ ծրագրում դուք ծանոթացաք շաքարախտ հիվանդությանը և դրա տարբեր տեսակներին: Այս բաժնում ձեզ կներկայացնենք հիվանդության կողմնակի ազդեցությունները, հիվանդության վերահսկման հարցում պատշաճ սնուցման դերը, կանխարգելման և բուժման եղանակները և հիվանդության մասին թյուր պատկերացումները: Շաքարախտն ունի բազմաթիվ կողմնակի ազդեցություններ: Որքան երկար է տևում հիվանդությունը, այնքան մեծ է հետևանքների վտանգը և նույնիսկ այդ հետևանքները կարող են անդառնալի լինել։

Շաքարախտը մեծացնում է սրտանոթային մի շարք խանգարումները, այդ թվում ` սրտանոթային հիվանդությունների, կրծքավանդակի ցավերի, սրտի կաթվածի, ուղեղի կաթվածի և աթերոսկլերոզի առաջացման ռիսկերը: Հիվանդությունը կարող է հանգեցնել երիկամների անբավարարության կամ երիկամների լուրջ հիվանդության: Շաքարախտի մեկ այլ հետևանքներից է ցանցաթաղանթի արյան անոթների վնասումը (դիաբետիկ ռետինոպաթիա), ինչը հանգեցնում է կուրության: Այն բարձրացնում է նաև կատարակտը և գլաուկոման:

Ոտքերի նյարդային վնասը կամ ոտքերի արյան հոսքի պակասը շաքարախտի այլ խնդիրներից են: Դա առաջացնում է ոտքի վարակներ, որոնք հաճախ չեն բուժվում և կարող է հանգեցնել անդամահատման: Շաքարախտը մարդկանց մոտ առաջացնում է մաշկի հետ կապված խնդիրներ, բակտերիալ և սնկային վարակներ: Լսողության հետ կապված խնդիրներըն ավելի տարածված են շաքարախտով տառապող մարդկանց մոտ: 2-րդ տիպի շաքարախտը մեծացնում է թուլամտությունը և Ալցհայմերի հիվանդության ռիսկերը: Դեպրեսիան տարածված է 1-ին և 2-րդ տիպի շաքարախտ ունեցող մարդկանց մոտ:

Շաքարախտով հիվանդ հղի կանանց մեծ մասն առողջ երեխա են ծնում: Արյան մեջ ավելացող շաքարի մակարդակը կարող է խնդիրներ առաջացնել ինչպես մոր, այնպես էլ երեխայի համար:Դիաբետով հիվանդացած կանանց մոտ բարձր է հետագայում տիպ 2 շաքարային դիաբետի զարգացման հավանականությունը։ Հղիության ընթացքում մոր շաքարային դիաբետը հանգեցնում է պտղի մակրոսոմիայի  (խոշոր պտուղ) և բազմաթիվ բնածին արատների։Գլյուկոզայի ավելցուկը կարող է հատել պլասենցիան, ինչի հետևանքով երեխայի ենթաստամոքսային գեղձը ավելի շատ ինսուլին է արտադրում: Այդ պատճառով նորածինը կարող է խոշոր լինել իր գեստացիոն տարիքից: Շաքարային դիաբետ ունեցող մայրերի նորածինները ունենում են 2-րդ տիպի շաքարախտի և ավելորդ քաշի բարձր ռիսկ։

Շաքարախտը հատուկ հետևանքներ ունի հղի մայրերի վրա։ Pre-eclampsia բարդությունները բնութագրվում են արյան բարձր ճնշմամբ, մեզի մեջ պրոտեինի ավելցուկով և ոտքերի ուռուցքով: Սա կարող է հանգեցնել մոր և երեխայի կյանքին լուրջ սպառնացող հետևանքների: Մի մայր, որը շաքարախտ է ունեցել առաջին հղիության ընթացքում, ավելի հավանական է, որ հաջորդ հղիության ժամանակ կրկին շաքարախտ ունենա:  2-րդ տիպի շաքարախտի ռիսկը նաև մեծանում է:

Անշարժությունը և ծուլությունը վերահսկելի գործոններից են: Անշարժունը ամբողջովին կախված է ձեզանից: Եթե ​​սովորություն ունեք ուտել և քնել, կամ  միայն աշխատանքի գնալ ու վերադառնալ տուն և ձեր առօրյա կյանքում մարզանքով զբաղվելու պլաններ չունեք, ապա մեծանում է շաքարախտի ռիսկը:  Օրական  պետք է 30 րոպե մարզանք անել: Քայլել կամ վազել: Մարզանքը հսկայական ուժ է ստեղծում ծուլության և անշարժության զգացումը ոչնչացնելու համար:

Գիրությունը  և ավելաքաշը շաքարախտ  հիվանդության համար ռիսկի այլ գործոններ են:

Մարմնում սեկրեցվում է ինսուլին, ինչը կարգավորում է արյան շաքարը: Որքան մարմինը գիրանա ու ճարպոտ լինի, այնքան ավելի անարդյունավետ է ինսուլինը և արյան շաքարի կարգավորումը կխափանվի: Բարձր ճարպով և պատրաստված սնունդն առաջացնում է ճարպակալում և շաքարախտ: Պետք է ամեն օր մարզանք անել և զգուշանալ քաշի ավելացումից:

Եթե ​​վահանաձև գեղձի խանգարուներ ունեք, չպետք է անտարբեր մնաք: Եթե ​​վահանաձև գեղձի խանգարումները ժամանակին չեն բուժվում, դրանք կարող են հանգեցնել շաքարախտի:

Acanthosis nigricans մաշկային վնասվածքները ևս մեկ այլ ռիսկային գործոն են շաքարախտի համար: acantosis nigricans-ը դրսևորվում է մաշկի հիպերպիգմենտացիայի ոլորտներում `պարանոցի և խոշոր ծալքերի պապիլոմատոզ աճերով: Ականթոզի զարգացման գործում հիմնական դերը խաղում է ինսուլինը:

Շաքարախտի ընտանեկան ժառանգությունը և տարիքը անվերահսկելի ռիսկի գործոններից մեկն է: Եթե ​​ընտանիքում կան շաքարախտով հիվանդներ պետք է զգույշ լինել շաքարախտ հիվանդության զարգացման ռիսկ գործոններից: 40 տարեկանից վեր տարիքում շաքարախտի զարգացման ռիսկը մեծանում է: 40 տարեկանից վեր տարիքում պետք է  պարբերաբար  մարզանք անել, առողջ սննդակարգ պահել, խուսափել քաղցրավենիքի ավելցուկ սպառումից, խուսափել սթրեսից, տարեկան մի քանի անգամ ստուգել արյան շաքարը: Այս սկզբունքներին հետևելով  կարելի է խուսափել շաքարախտի զարգացման ռիսկից:

Դիաբետի կանխարգելումը ավելի լավ է, քան բուժումը, իսկ հետո վաղ ախտորոշումը և բուժումը ավելի լավ են, քան ուշ ախտորոշումը և բուժումը: Մինչ այժմ Դիաբետի համար ոչ մի վերջնական բուժում չի հայտնաբերվել, բայց հիվանդության հետևանքները կարելի է կանխել:

Առաջին տիպի շաքարախտով հիվանդության համար ինսուլինի ներարկումը հիմնական բուժումներից է: Հիվանդը կարող է հեշտությամբ ներարկել ինսուլինը:

Բայց  երկրորդ տիպի շաքարախտի վերահսկելը ավելի հեշտ է: Շաքարախտի այս տեսակը աուտոիմուն հիվանդություն չէ և կենսակերպի փոփոխությունները կարող են մեծապես նվազեցնել դրա ախտանիշները: Սխալ սննդակարգը և ճարպակալումը մեծ դեր են խաղում այս հիվանդության առաջացման մեջ: Դիաբետով առապողները կարող են շատ պարզ միջոցներով և հեշտությամբ հաղթահարել այդ խնդիրները: Բացի կենսակերպի փոփոխությունից, 2-րդ տիպի շաքարախտ ունեցող հիվանդները նույնպես դեղորայքի կարիք ունեն:

Շաքարախտ ունեցող հղի կանայք  պետք է վերահսկեն իրենց արյան շաքարը և թեթև վարժանքներ անեն, եթե ​​այդ միջոցներն արդյունավետ չեն, ապա  բժիշկը պետք է ինսուլին նշանակի:

2016 թվականին կատարված ուսումնասիրության համաձայն, կանոնավոր մարզանքն ու քաշի կորուստը 58 տոկոսով նվազեցնում են 2-րդ տիպի շաքարախտի ռիսկը: Արյան գլյուկոզայի և ինսուլինի մակարդակի իջեցումը,  ինսուլինի սեկրեցումը  և գլյուկոզի խթանիչների ընդունման բարելավումը, ինսուլինի նկատմամբ լյարդի զգայունության բարելավումը, մարմնի առողջության մակարդակի բարձրացումը, արյան լիպիդների բարելավումը և արյան ճնշման իջեցումը, հոգեկան առողջության բարելավումը մարզանքի  արդյունքներից են: Եթե ​ առաջին անգամ է, որ ցանկանում եք մարզանք անել, ապա անպայման խորհրդակցեք բժշկի հետ  ճիշտ դեղեր ընդունելու և  ճիշտ վարժություն ընտրելու մասին:

Ածխաջրածին պարունակող սնունդը  պիտակուցներ և մանրաթելեր պարունակող սնունդով փոխարինելը օգնում է կարգավորել արյան շաքարը: Շաքար ուտելու փոխարեն օգտագործեք արհեստական ​​շաքար, ինչպիսին է ստեվիան: Մանրաթելերով հարուստ սնունդ օգնում է դանդաղեցնել ածխաջրածինների և շաքարների մարսումը: Դիետայում պետք է ներառվեն բանջարեղենը, մրգերը, ընդեղենը, պիտակուցները և ցածր յուղայնությամբ կաթնամթերքը: 2-րդ տիպի շաքարախտ ունեցող մարդիկ պետք է ուտեն ցածր կալորիականությամբ  և ածխաջրածին պարունակող սնունդ:

Չհագեցած ճարպով սննդամթերքները, ինչպիսիք են ձուկը, չարազը և բուսական յուղերը, շատ արդյունավետ են արյան շաքարի մակարդակը ցածր պահելու համար:

Թյուր կարծիք կա, որ բուսական դեղամիջոցների օգտագործումը շատ դրական հետևանքներ ունի և կողմնակի բարդություններ չի առաջացնում: Այնքան, որ առաջին հերթին փորձում են օգտագործել  բուսական դեղամիջոցներ և որոշ ժամանակ անց, եթե  չկա  բարելավում,ապա հիվանդն որոշում է դիմել  բժշկի:

Դիաբետի բուժումը բուսական բժշկությամբ, եթե զգույշ չլինեք, ոչ միայն վատթարացնում է շաքարախտի ընթացքը, այլև կարող է լուրջ և սպառնալի կողմնակի բարդություններ ունենալ:

Դիաբետը բուժումը՝ բուսական դեղամիջոցներով

 

 

 

 

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ