Մայիս 20, 2020 15:41 Asia/Tehran
  • Իսլամի մարգարեն՝ արևելագետների տեսանկյունից(21)

Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում կանդրադառնանք Մոհամմեդ մարգարեի մասին ֆրանսիացի բանաստեղծ, դրամատուրգ, արձակագիր, ռոմանտիզմի ռահվիրա Վիկտոր Հյուգոյի տեսակետներին: Ընկերակցեք մեզ։

Ֆրանսիայի գրականության մեծագույն բանաստեղծ, արձակագիր,դրամատուրգ և  ռոմանտիզմի ռահվիրա Վիկտոր Մարի Հյուգոյին շատերը  ճանաչում են իր հանրահայտ վեպերով  ,ինչպես «Ընկճվածները»,«Նոտր Դամ տաճարի կուզիկը»և «Մարդ ով ծիծաղում է»,սակայն  այս գրքերից բացի, Հյուգոյից մնացել են  մեծ թվով բանաստեղծությունների ժողովածուներ և մի քանի պիեսներ:

Նա,ընդհանուր առմամբ իր  բանաստեղծություններն ու պատմվածքները  ներկայացրել է՝  հիմնվելով հասարակության իրականության և շոշափելի իրողությունների վրա և նշում է.««Ադամանդները հնարավոր է գտնել,միայն  երկրի ընդերքում , և ճշմարտությունները միայն  մտքի խորքում»:Արդյոք մենք իրապես փնտրում ենք իրականությունները:Եթե այո ,ինչո՞ւ չենք փորձում մտածել:

Վիկտոր Մարի Հյուգո

 

Վիկտոր Հյուգոն «Արևելյան մոտիվներ»ժողովածուի ներածականում  գրել  է.

«Լյուդովիկոս XIV-րդի ժամանակաշրջանում բոլորը հունագետներ էին: Այսօր պիտի լինել արևելագետ և դասեր քաղել Ասիայի ժողովրդի մշակույթից ու վարքից: Երբևէ այսքան մտավորականներ միանգամից  չեն սկսկել ուսումնասիրություններ անցկացնել Ասիայի ծավալուն տարածքում:Այս իսկ պատճառով է, որ արևելյան երանգները ինքնին տոգորել են իմ համակ երևակայությունը և մտորումները...»:

Վիկտոր Հյուգոն «Դարերի առասպել»բանաստեղծությունների հավաքածուն գրել է աքսորի տարիներին :«Գրքի երրորդ բաժինը երկար բանաստեղծություն է «Հիջրեթի իններորդ տարի»անվամբ ,որը առնչվում է Մուհամմեդ մարգարեի կյանքի վերջին օրերին»: Հյուգոն այնպես է գրել այս բանաստեղծությունները ,որ կարծես թե նա մանրազննին ուսումնասիրել է Իսլամի մարգարեի կյանքը:Հյուգոի փառաբանող ոճը և հայացքը սուրբ մարգարեի յուրահատկությունները ներկայացնելու և նրա կյանքի վերջին պահերը նկարագրելու առումով  վկայում է այն մասին, որ նա խորը հարգանք էր տածում մարգարեի և նրա Աստվածային առաքելության նկատմամբ: 

«Հիջրեթի իններորդ տարին»բանաստեղծությունը սկսվում է Մուհամմեդ մարգարեին Նոյի  հետ համեմատությամբ: Կարծես Հյուգոն մտադիր է ներկայացնելով Իսլամի  մարգարեի հոգևոր ու երկնային պատկերը,  բացատրել  մարգարեի առանձնահատկությունները և ջնջել այն կեղծ պատկերացումը , որով  արևմուտքի մոլեռանդ կամ անգրագետ արևելագետները տարիներ շարունակ ներկայացրել են Մուհամմադ մարգարեի մասին  :

«Ասես Նոյն էր ,ով գիտեր հորդառատ անձրևների գաղտնիքը

համբերատար դատավոր էր ,ու երբ մարդիկ

նրան էին դիմում իրենց  տարաձայնություններով

նա արտոնում էր ,որ մեկը  ընդունի իրավարարի դերը ,իսկ մյուսը

մերժի ու հեգնի  նրան

Նրա սնունդը սակավ էր և երբեմն քաղցից քար էր կապում մեջքին,

իր ոչխարներին ինքն էր կթում

Խոնարհ մարդկանց պես նստում էր գետնին

և կարկատում հագուստները

Թեև արդեն երիտասարդ չէր

Հաճախ ծոմ էր պահում ,ինչպես Ռամազան ամիսը»:

Աստծո Մարգարե նշանակվելուց և ընտրվելուց առաջ մտավորական էր և խոկում էր   աստվածային հայտնություններում ու այաներում: Նա հաճախ գնում էր  Հարայի քարանձավը և որոնում արարչագործության  գաղտնիքը:Ֆրանսիացի հանրահայտ բանաստեղծը Մարգարեի այս առանձնահատկությանը անդրադառնալով գրում է.

«Ասես նա տեսել է դրախտը և սերը

Ապագան և անցյալը

Հաճախ լուռ էր և լսում էր

Նա վերջինն էր ,ով խոսում էր

Ընդհանրապես աղոթում էր »

Վիկտոր Հյուգոյի տեսակետից Մարգարեն այնքան արժանապատիվ և վեհանձն էր , որ ոչ ոքու չէր քննադատում :

Երբ նա քայլում էր փողոցներով, անցորդները  ամենուր ողջունում էին նրան և նա սիրով արձագանքում էր:

 Աստծո Մարգարեն տարբեր դիրքերում ներկայացնում էր իր տեղակալին , որպեսզի նա դառնար իր աստվածային առաքելության պահպանողը  և ժողովրդին առաջնորդեր դեպի երջանկություն և բարեկեցություն:Իր բանաստեղծության մի հատվածում՝ Վիկտոր Հյուգոն անդրադառնում է Մարգարեի անունից Իմամ Ալիի  իրավահաջորդությանը և գրում է.

«Խաղաղ   էր:

Սակայն նայվածքը՝

Երկնաբարձ արծվի նայվածք , որը ստիպված էր  լքել երկինքը:

Ղուրանը ,որն ինքն էր բերել Աստծու կողմից ժողովրդի համար

վերընթերցեց :

Ապա Իսլամի դրոշը հանձնեց իր դրոշակակիր Ալիին և ասաց.

Սա իմ կյանքի վերջին արևածագն  է

Միակն Աստծուց այլ Աստված չկա, հանուն Նրա, ջիհադ արա»:

Աստծու առաքյալը ,Աստվածային վերջին պատգամաբերն է և նախորդ առաքյալների ու մարգարեների ուղին շարունակողը: Նա աստվածային առաջնորդների շղթայի լրացուցիչ օղակն է , որի նշանակումով  հեղաշրջվեց մարդկային պատմությունը:Վիկտոր Հյուգոն Մարգարեի անունից ասում է .

«Ես Աստծո Խոսքն եմ

մոխիր եմ ՝ ինչպես մարդը, և կրակ՝  ինչպես մարգարեները

Ջերմացնող և լույս պարգևող

Քրիստոսը իմ սկիզբն էր

Ինչպես արևածագը ,որ ավետում է արևի մասին

Մարիամի որդին խաղաղ էր և քաղցրահնչյուն

ինչպես երեխա.

սակայն ես այն ուժն եմ ,որ կատարելագործեց Քրիստոսի անավարտ լույսը

Ավաղ, որ նախանձները իրենց անեծքը ինձ բաժին տվին

Բայց քանի որ ես  արմատավորված էի ճշմարտության և արդարության մեջ

Նրանց  դեմ  պայքարի ելա

Սակայն ոչ զայրույթով ,այլ բարությամբ.

միայնակ էի.

Հիմա էլ միայնակ եմ.

 Մերկ ու վիրավոր

Եվ դա ինձ ավելի է դուր  գալիս:

Նրանց թույլ էր տրվում ինձ հարվածեն

Մինչդեռ արևն իմ աջ ձեռքում էր իսկ լուսինը ձախ ձեռքումս.

Ծանր հարձակում կատարեցին ինձ վրա, սակայն պարտվեցին

Եվ ես ոչ մի քայլ չնահանջեցի»:

Իր կյանքի վերջին օրերին իսլամի մարգարեն  ,ում   հիվանդությունը սաստկացել էր  գնաց մզկիթ և ասաց.«Ով ինձանից պարտք ունի թող այն պարտքը հետ վերցնի :Ժողովուրդը արտասվեց և ասաց ՝ով դու մարգարե ,դու մեզ պարտք ե՞ս   :Նա ասաց,  Աստծու առաջ  խայտառակությունն ավելի ծանր է, քան ձեր առաջ ,եթե ես ձեզ պարտք եմ եկեք ստացեք ,որպեսզի այն չհասնի դատաստանի օրվան: Ոմն պնդեց,թե մարգարեի ձեռնափայտը մեկ անգամ դիպչել է նրա փորին և ահա ուզում էր հաշվեհարդար կատարել : Մարգարեն իր շապիկը բարձրացրեց ,սակայն նա ժողովրդի զայրացած ու զարմացած աչքերի առջև  ,չոքեց մարգարեի ոտքերի առաջ և համբուրեց նրա փորը և ասաց.«Ով մարգարե ,ես հպվելով քո մարմնին ինձ կփրկեմ դժոխքի կրակից»:

Իր բանաստեղծությունը շարունակելով Վիկտոր Հյուգոն նկարագրում է այդ օրերին մարգարեի դեմքի արտահայտությունը և իրավիճակները և անդրադառնալոպվ Մարգարեի այդ պահվածքին գրում է.

Աղոթքի ժամը վրա հասնելով, գնաց մզկիթ

Թիկնել էր  Ալիին և քայլում էր  ժողովրդի առջևից.

Մինչդեռ սրբազան դրոշը ծածանվում էր քամու ներքո

երբ հասան մզկիթ,

Դողդոջուն մարմնով և  գունաթափ հայացքով  նա դիմեց ժողովրդին և ասաց.

Ով  մարդիկ

Ինչպես, որ պայծառ օրը ավարտվում է մութ գիշերով

Մարդ արարածի կյանքը ևս ավարտվում է մահվամբ

Մենք բոլորս ստեղծվել ենք անարժան հողից

և միայն, Աստված է հավերժական

Ով  մարդիկ

Ճշմարիտ է ,որ մարդը, իբացառյալ Աստծու ուղիով ընթացողը ,

համարվում է ստոր և զազրելի կենդանի :

Մի ոմն բողքելով ասաց.

«Ով դու Աստծու առաքյալ

երբ կոչվեցիր ծառայելու ժողովրդին

Բոլորը լսեցին պատգամդ  և հավատք ընծայեցին քո խոսքերի ճշմարտացիությանը.

Այն օրը երբ ոտք դրեցիր երկիր մոլորակ

Երկնքում մի աստղ երևաց  և «քասրա» պալատի երեք սյուները փլվեցին:....»:

Մարգարեն ով լռության մեջ նոր շունչ էր առել   

Շարունակեց իր խոսքն ու ասաց.

Այսուամենայնիվ գնալու պահն է հասել:

Մարդկանց մոտ խառնաշփոթ առաջացավ և մարգարեն շարունակեց 

Ով մարդիկ ականջ արեք,

Եթե ձեզանից որևէ մեկին անվայել խոսքով եմ դիմել 

Նախքան ձեզ թողնելը վեր կացեք:

Եվ բոլորի ներկայությամբ այն վերադարձրեք ինձ

Եթե ​​ինչ-որ մեկին անարդար հարվածել եմ,

Եկեք և այս փայտով վրեժ լուծեք»:

Վիկտոր Հյուգոյի փափագը մարգարեին հարգելու և գրականության մեջ, մասնավորապես բանաստեղծության մեջ այն արտացոլելու համար , պատճառ դարձավ ,որ նա մարգարեի կյանքի վերջին պահերը նկարագրի նրբագեղ և սրտակեղեք տողերով:Նա մարգարեի վերջին հորդորները իր ժողովրդին այսպես է  գրի առել իր բանաստեղծությամբ.

«Ով մարդիկ՝

Հավատացեք Աստծուն

և խորնարհվեք նրա առաջ:

Եղեք հյուրասեր.

Եղեք բարեպաշտ

եղեք արդարադատ»:

Քավ լիցի ,որ մնաք մի պատի հետևում .

որը լինի դրախտի և դժոխքի անդնդի բաժանարարը

ոչ ոք զերծ չէ սխալներից

սակայն փորձեք ,որ պատժի չենթարկվեք:

Ապա մի պահ լռեց և դարձավ մտախոհ

Մարդիկ սիրալիր հայացքով

ինչպես աղավնու նայվածքը նայում էին

Այս վեհանձն մարդուն ,ով մի ամբողջ   կյանք իրենց հենասյունն էր եղել :

Հյուգոն սուրբ մարգարեի մահվան մասին բանաստեղծության վերջին տողերում այսպես է գրում.

«Գիշերվա պահին

մահվան հրեշտակը զարնեց դուռը և ներս մտնելու թույլտվություն խնդրեց

մարգարեն թույլ տվեց

Աստծու բանբերը ,երբ  մուտք գործեց

ներկաները տեսան ,որ շլացուցիչ կայծը

բոցկլտաց մարգարեի նայվածքում,

Հենց այն կայծը ,որ  իր ծննդյան օրը բոցկլտաց նրա աչքերում :

Եվ վախճանվեց Մուհամեդ մարգարեն »:

Մեկնաբանություններ