Հոկտեմբեր 20, 2020 03:48 Asia/Tehran

2018-ի մայիսից ,երբ ԱՄՆ-ը հեռացավ ՀԳՀԾ-ից ,առավելագույն ճնշման քաղաքականության շրջագծում ,Իրանի դեմ ամենախիստ և ամենածավալուն պատժամիջոցները սահմանեց , այնուհետև մերթ ընդ մերթ նոր պատժամիջոցների մասին է հայտարարում:

Թրամփի վարչակազմը հայտարարում է  , որ այդպիսով Թեհրանին  կստիպի հանձնվել ԱՄՆ-ի տասներկու պահանջներին, որոնք Պոմպեոն առաջադրել էր 2018-ի մայիսին:Պոմպեոն , Իրանին էր ներկայացրել  12 պահանջներից բաղկացած ցուցակ, որպես՝ Թեհրանի հետ Վաշինգտոնի բանակցությունների նախապայման, որը, իհարկե, ծաղրուծանակի ենթարկվեց շատ վերլուծաբանների ու լրատվամիջոցների կողմից:Այս համատեքստում նա պահանջել էր՝ լիովին դադարեցնել Իրանի միջուկային ծրագիրը, դադարեցնել  և սահմանափակել հրթիռային ծրագիրը և վերջակետ դնել   Իրանի տարածաշրջանային գործողություններին:Փաստորեն, Պոմպեոն ցանկանում էր, որ Իրանը ամբողջովին հանձնվի ԱՄՆ-ին:Այնուամենայնիվ, Իրանի ժողովրդի օրինակելի դիմադրությունը այս պատժամիջոցներին, հուսահատեցրել է  Թրամփի վարչակազմին ,որը  դիմել է սադրիչ մի շարք  գործողությունների, ինչպիսիք են ՝Իսլամական Հեղափոխության Պահապանների կորպուսին՝ ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ընդգրկելը, Իսլամական հեղափոխությանՊահապանների  կորպուսի «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը,    և Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելը և տարբեր պատրվակներով  ժամանակ առ ժամանակ բանկերի, ընկերությունների և ֆիզիկական ու իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցների  սահմանումը:

ԱՄՆ-ի սկանդալային նախագահ Դոնալդ Թրամփը համոզված է, որ  պատմության մեջ աննախադեպ և դաժան պատժամիջոցներ պարտադրելով Իրանին, կստիպի Թեհրանին նստել բանակցությունների սեղանի շուրջ և համաձայնության գալ:Նա նշելով, որ Իրանը ձգտում է պահպանել ՀԳՀԾ-ն առանց ԱՄՆ-ի ,այն թյուր կարծիքի է ,որ  Իրանը, ի վերջո, ստիպված կլինի ԱՄՆ-ի հետ բանակցություններ սկսել ,նոր համաձայնության հասնելու համար:Այնուամենայնիվ, վերջին 40 տարվա ընթացքում Իրան-ԱՄՆ առճակատման պատմությանը հայացք նետելով պարզվում է, որ Իրանը երբեք չի ընկրկել ԱՄՆ-ի պատժամիջոցների ճնշման առաջ:Միևնույն ժամանակ,ԱՄՆ-ը  քաջատեղյակ է Իրանի կանխարգելող  ռազմական հզորության մասին  և գիտի, որ Իրանի դեմ ցանկացած ռազմական արկածախնդրության համար  պետք է ծանր գին վճարի:Հետևաբար,  ձգտում է իր հակաիրանական նպատակներին հասնելու համար  մեծ ճնշում գործադրել  ,այսինքն՝տնտեսական ուժի համատեքստում  Իրանի դեմ ամենախիստ պատժամիջոցները սահմանել: Վերջին երկու տարիների  և մի քանի  ամիսների ընթացքում, Վաշինգտոնի հակաիրանական հարաճուն պատժամիջոցներին  հայացք նետելով ,պարզվում է ,որ պատժամիջոցները չեն սահմանափակվում տնտեսական, առևտրային և բանկային հարթություններում:Ներկայումս ԱՄՆ-ը,Իրանի հետ կապված բոլոր ասպեկտներում  ,այդ թվում` քաղաքական, դատական, մարդու իրավունքներ, կիբեր, միջուկային և այլն, պատժամիջոցներ է իրականացնում ֆիզիկական ու  Իրավաբանական անձանց դեմ  և ժամանակ առ ժամանակ հայտարարում է նոր պատժամիջոցների մասին:Իմիջիայլոց, Թրամփի վարչակազմը վճռականորեն ձգտում էր երկարաձգել  Իրանի դեմ զենքի էմբարգոն, որը կարծում էր այն կարող է իրականություն դառնալ 2020 թվականի սեպտեմբերի 20-ից Իրանի դեմ միջազգային պատժամիջոցները իրականացվելով:Այնուամենայնիվ, Թրամփի վարչակազմը, հատկապես վերջին ամիսներին քննադատության է ենթարկվել այս քաղաքականության անարդյունավետության և ԱՄՆ-ում Իրանի հետ լարվածությունը հրահրելու պատճառով:Դեմոկրատական ​​սենատոր Քրիս Մորֆին քննադատելով Իրանի նկատմամբ Թրամփի ծայրահեղական քաղաքականությունը  ,հստակեցրել է, որ այդ քաղաքականությունները միայն ուժեղացրել են Իրանին:Մորֆին Twitter- ում գրել է.«Իրանի հարցով Թրամփի քաղաքականությունը միայն մի արդյունք է ունեցել , հզորացրել է Իրանին և թուլացրել ԱՄՆ-ին»:

Թրամփի վարչակազմի հակաիրանական պատժամիջոցների քաղաքականության կարևոր ասպեկտներից  մեկը՝ վերջին մեկուկես տարվա ընթացքում Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու ԱՄՆ-ի  շարունակական ջանքերն էին, որը սակայն իրարահաջորդ ձախողումների է հանդիպել:ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևի համաձայն   Իրանի զենքի էմբարգոյի ժամկետը լրացավ  2020 թ. Հոկտեմբերի 18-ին, , ուստի Թրամփի վարչակազմը,  շեշտելով, որ 2231 բանաձևի համաձայն,համարվում է  ՀԳՀԾ-ի անդամներից մեկը,հայտարարել է ,որ ըստ ձգանի  մեխանիզմի կամ «Սնափ բաք»-ի ,սեպտեմբերի 20-ի մեկ ամսյա ժամկետից հետո ,Իրանի դեմ միջազգային պատժամիջոցները վերականգնվում են:Թրամփի վարչակազմի աղմկալի  հայտարարությունը իդեպ համաշխարհային հանրության հակառակությանը դեմ առավ ,ուստի  Վաշինգտոնը փորձեց հակաիրանական նոր պատժամիջոցների մասին հայտնելով   ,ամրապնդել իր սին հայտարարությունը և այդ ուղղությամբ պատժամիջոցների նոր փուլում ,թիրախ դարձրեց Իրանի զենքի և միջուկային ծրագրի հետ կապված  անձանց ու կառույցները: Սեպտեմբերի 21-ին, ԱՄՆ-ի  կառավարությունը հայտարարեց նոր պատժամիջոցներ Իրանի սովորական միջուկային ու հրթիռային զենքերի ծրագրի հետ կապված անձանց  ու կառույցների  դեմ :ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնելով    Իրանի զենքի տարածման ենթադրյալ ցանցում ներգրավված 27 կառույցների ու անձանց դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու մասին, նշել է.«Նոր պատժամիջոցները նպատակ ունեն սահմանափակել միջուկային և սովորական զենք ինչպես նաև հրթիռային  ձեռք բերելու Իրանի հնարավորությունները»:

Թրամփի հրամանագրով կսառեցվեն այն անձանց և կառույցների ակտիվները, որոնք ներգրավված են Իրանին  զենք մատակարարելու, վաճառելու կամ փոխանցելու գործում: Պատժամիջոցների են ենթարկվելու նաև նրանք, ովքեր այս ոլորտում տեխնիկական ու  ֆինանսական ծառայություններ են մատուցում Իրանին:

ԱՄՆ  Պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Իրանի հետ զենքի առևտուր անող ցանկացած երկիր կներառվի ԱՄՆ-ի պատժամիջոցների ցանկում: 

 Պոմպեոն հայտարարել է,որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ևս պատժամիջոցների կենթարկվի Իրանի հետ հարաբերություններն ամրապնդելու պատճառով:  Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելուց բացի, ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը,  «Իրանի հետ զենքի փոխանակումն արգելող գործադիր հրաման»-ի (Թրամփի նոր գործադիր հրաման) պիտակն ավելացրել է նախապես զանազան պատրվակներով պատժամիջոցի ենթարկված անձանց և կառույցների ցանկին:

Արդեն իսկ սպասվում էր, որ Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ կիրառի, հատկապես, Իրանի պաշտպանության, սպառազինության և միջուկային բաժինների  նկատմամբ, որպեսզի պահպանի իր հեղինակությունը և հիմնավորի իր անօրինական հավակնությունը ՝ Իրանի դեմ միջազգային պատժամիջոցների վերականգնման  առումով: ԱՄՆ-ը այսպիսով  փորձում  է դուրս գալ միջազգային մեկուսացումից, որի պատճառը ՝  Թրամփի վարչակազմի միակողմանի և պարտադրող քաղաքականություններն են : Ոչ Անվտանգության խորհուրդը, ոչ էլ նրա մնայուն  ​​և ոչ մնայուն  ​​անդամների մեծամասնությունը, ներառյալ ԱՄՆ-ի մրցակիցները կամ դաշնակիցները ,որոնք 15 անդամներից 13-ն են ,  չեն ընդունել Վաշինգտոնի դիմումը ՝Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնելու  առումով, ներառյալ զենքի էմբարգոն, ուստի  Թրամփի վարչակազմը ստիպված միակողմանիորեն հայտարարեց , որ պատժամիջոցները վերականգնվում  են սեպտեմբերի 20-ից:

Վաշինգտոնը պնդում է, որ Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցների վերականգնումը Անվտանգության խորհրդի անդամների միջև կոնսենսուս չի պահանջում: Իհարկե, ԱՄՆ-ն  պատրվակներ է որոնում, քանի որ նրա նույնիսկ եվրոպացի գործընկերները համաձայն չեն նրա հետ: Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Էլիոթ Աբրամսը խոստովանել է, որ Վաշինգտոնը  հուսահատվել  է եվրոպական երկրներից ՝ Իրանի դեմ զենքի ոլորտում պատժամիջոցներ  կիրառելու  հարցում: Միևնույն ժամանակ, Վաշինգտոնը սպառնալով  հայտարարել է, որ ցանկացած երկիր, որը չհարգի պատժամիջոցները , իրավունք չի ունենալ ԱՄՆ-ի հետ  տնտեսական կամ առևտրային հարաբերություններ ունենալ: Սպառնալիքի նպատակն է՝ կանխել  սպառազինական  ընկերություններին և ռազմական կամ միջուկային սարքավորումներ արտադրողներին , Իրանի հետ ցանկացած գործարքի համար:Փաստորեն, ԱՄՆ -ի նոր պատժամիջոցների մեծ մասն ուղղված են օտարերկրյա ընկերություններին և երկրներին, որպեսզի  կանխի Իրանից զենք գնելը  կամ նրան վաճառելը:Պետդեպարտամենտի խոսնակ Մորգան Օրտեգան հայտարարել է, որ յուրաքանչյուր  երկիր, որը ցանկանում է ԱՄՆ-ի հետ տնտեսաառևտրական հարաբերություն  ունենալ,, պետք է հետևի  Իրանի Իսլամական Հանրապետության դեմ պատժամիջոցներին:

Ռազմավարական հետազոտությունների միջազգային կենտրոնի փոխտնօրեն Էրիկ Բրյուերը Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու մասին Թրամփի  հրամանը որակել է որպես «ցուցադրական քայլ»,ասելով «Թվում է, որ նոր պատժամիջոցների թիրախների մեծ մասն այն անհատներն են կամ կառույցները, որոնք նախկինում ենթարկվել  են պատժամիջոցների: Ի դեպ  այդ պատժամիջոցները հնարավոր էր առկա հրամանների համաձայն կիրառել՝ առանց ՄԱԿ-ի հակաիրանական պատժամիջոցների վերականգնման»:

Չնայած ԱՄՆ-ի այս նոր ջանքերին,  Ռուսաստանի և Չինաստանի վճռակամ  հակադրությունը Վաշինգտոնի հակաիրանական նոր քայլին ապացուցեց,որ նրանք կարևորություն  չեն  դարձնում ԱՄՆ-ի պատժամիջոցների սպառնալիքին:Վաշինգտոնը այն կարծիքի  է, որ Մոսկվան ու Պեկինը մտադիր են զենք վաճառել Իրանին, զենքի էմբարգոյի ավարտից , այսինքն ՝ 2020 թվականի հոկտեմբերի 18-ից հետո:Նյու Հեմփշայր համալսարանի քաղաքագիտության ամբիոնի դասախոս ,պրոֆ. Քըրք Դորսին անդրադառնալով  ԱՄՆ-ի պետքարտուղար Պոմպեոյի վերջերս կատարած հայտարարությանը , թե ԱՄՆ-ը կարգելի  Իրանին ռուսական և չինական զենքի վաճառքը,ասել է.«Չգիտեմ թե ԱՄՆ-ը ինչպես է գնալու այս քայլին: ..Այլևս որևէ երկիր  ուշադրություն չի դարձնում այդ սպառնալիքներին:Հայտարարության նպատակն է ցույց տալ թե՝Թեհրանը կախված է զենքի ներմուծումից ,մինչդեռ անցյալ 40 տարիներին Իրանը դեմ հանդիման կանգնելով զենքի բազմապիսի էմբարգոների ,ելքը համարել է ներքին ինքնաբավությունը և հաջողել է մեծ քայլեր կատարել զանազան զենքերի արտադրման ու զարգացման ուղղությամբ և նույնիսկ ներկայումս մեծ պոտենցալ ունի զանազան զենքերի արտահանման առումով: Նրանով հանդերձ, որ միջուկային ոլորտում ևս Իրանը արտադրելով զանազան տեսակի ատոմական սարքավորումներ ,հատկապես արդիական ցենտրիֆյուգներ ապացուցել է,որ միջուկային ոլորտի դեմ պատժամիոցը ևս անօգուտ է կանխելու՝ Իրանի միջուկային առաջընթացը: Արդյունքում ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները ոչ որևէ բան են ավելացրել նախկին պատժամիջոցներին և ոչ էլ կարող են խոչընդոտել Իրանի զենքի և միջուկային շլացուցիչ առաջընթացը:

 

Պիտակ

Մեկնաբանություններ