Նոյեմբեր 15, 2020 15:30 Asia/Tehran
  • Հեղափոխության երկրորդ քայլը՝ արտադրության թռիչքի ուղղությամբ( (17)

Երկրում և զինված ուժերում առկա հնարավորություններով պաշտպանական արդյունաբերության ոլորտում արտադրության թռիչքը ԻԻՀ-ի երկարատև նպատակներից մեկն է: Այս ռազմավարական նպատակը համահունչ է մեծարգո առաջնորդի կողմից 1399թ. «Արտադրական թռիչքի» տարի անվանակոչությանը:

Իրանի պաշտպանության ու զինված ուժերի աջակցման նախարար Ամիր Հաթամին այս կապակցությամբ ասել է.«Ռազմական ոլորտի ռազմավարական արտադրանքներին ինչպես հրթիռային համակարգերին, ծովային, ցամաքային և օդային մարտերի համար կիրառվող զինտեխնիկային, ՀՕՊ համակարգերին ու խելացի զինտեխնիկային լուրջ ուշադրություն դարձնելը արտադրության թռիչքի տարում մեր առաջնահերոթություններից է համարվում»:

Պաշտպանական արդյունաբերության ոլորտում արտադրության թռիչքը, զինված ուժերի կարիքները հոգալու համար ճկունությունը և իվերջո զինված ուժերի ռազմական ուժի մակարդակի բարձրացումը զինուժի անհրաժեշտություններից են համարվում:

Այս կարիքը զգացվում է այն պատճառով, որ այսօր Իրանի թշնամիները առավել քան երբևէ բացահայտ կերպով կանգնել են Իրանի դեմ և բոլոր առիթներն ու հնարավորությունները օգտագործում են Իրանին ճնշելու համար:

Իրանի թշնամիները հատկապես ԱՄՆ-ն փորձում են դեմ առ դեմ չառճակատվել Իրանի հետ: Այնուամենայիվ չպետք է անտեսել սադրանքները և թերագնահատել սպառնալիքները: Այս հիմունքներով Իրանի զինված ուժերը հզորացնելով ասիմետրիկ պատերազմի մեթոդները և ուղղակի մարտերի ոլորտում ունենալով մարտունակ ուժերի ծավալուն ցանց իրենց պաշտպանական ու կանխարգելիչ ուժը բարձրացրել են գերազամց մակարդակի: Նկատի առնելով անցնող չորս տասնամյակների ընթացքում իմպերիալիստական համակարգի թշնամությունները Իրանի զինված ուժերը պատրաստվել են ցանկացած սպառնալիք դիմագրավելու համար: Այս հիմունքներով էլ պաշտպանական արդյունաբերությունն իր գիտելիքահենք կարողությունները կիրառում է, զինված ուժերի պաշտպանական կարողությունների բարձրացման նպատակով՝ արդիական զինտեխնիկա արտադրելու համար:

Ամերիկյան Ատլանտիկ վերլուծական կենտրոնի գնահատմամբ, Արևմտյան Ասիայում Իրանի տարածաշրջանային ուժն ու ազդեցությունը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ի ռազմական ուժին:

Ֆրանսիացի գրող Անտուան ​​Կոպոլանին «Լուպին» պարբերականում գրում է.«ԱՄՆ-ի ամենակարևոր նպատակը Իրանին թուլացնելն է, մի խնդիր, որի իրականացման դեպքում տարածաշրջանում կիրականանա ԱՄՆ-ի ռազմավարության մի մասը»:

Այս խելացի քայլի արդյունքում մեծացել Իրանի հրթիռային հնարավորությունները, ինչը ցանկացած ագրեսիայի դեմ կայունացրել է Իրանի կարխարգելիչ ուժը: Տեղական Քոսար կործանիչի, Ֆաթեհ սուզանավի, Թուֆան և Ռաադ զրահամեքենաների արտադրությունը, վերջին տարիների ընթացքում Իրանի պաշտպանական արդյունաբերության ձեռքբերումներից են եղել:

Իրանը նույնպես գտնվում է ռադարախույս ԱԹՍ արտադրող 5 առաջատար երկրների շարքում:

Պաշտպանական արդյունաբերության ոլորտի մասնագետների ջանքերի շնորհիվ ավելի մեծ քայլեր կկատարվեն արտադրության թռիչքի ուղղությամբ:

Այս ուղղությամբ Իրանի մեծարգո առաջնորդը շարունակ զինված ուժերին հորդորել է ջանքեր գործադրել տարբեր հարթություններում հզորացնել Իրանի պաշտպանական ներուժը և թշնամիների տեղաշարժերի նկատմամբ առավելագույնս օգտագործել հնարավորություններն ու երկրի մասնագետ ուժի ընդունակությունները:

Զինված ուժերի գլխավոր գերագույն հրամանատար Այաթոլլահ Խամենեին Իրանի օդուժի հրամանատարների ու անձնակազմի հետ հանդիպման ժամանակ շեշտը դնելով բոլոր ոլորտներում հատկապես պաշտպանական ոլորտում Իրանի հզորացման վրա նշել է, որ թուլությունը թշնամուն կխրախուսի քայլեր վերցնել մեր դեմ: Մեծարգո առաջնորդը հստակեցրել է.«Մենք չենք ձգտում սպառնալ ոչ մի երկրի ու ժողովրդի, այլ մենք ձգտում ենք պաշտպանել երկրի անվտանգությունը և կանխարգելել մեր դեմ ուղղված սպառնալիքները»:

Հանցագործ ԱՄՆ-ն մի տարի առաջ ցույց տալով իր խոր քինախնդրությունն ու թշնամությունը ահաբեկչական քայլով և ԱՄՆ նախագահ Թրամփի ուղղակի հրամանով 2020թ. հունվարի 3-ին Իրանի հզորության հիմքերը թուլացնելու համար սպանեցին ԻՀՊԿ-ի Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սուլեյմանիին ու նրա զինակիցնեիրն, ովքեր Իրաքի կառավարության պաշտոնական հրավերով այցելել էին այդ երկիր:

Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար բրիգադային գեներալ Ամիր Հաթամին համոզված է, որ գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության հարցում ԱՄՆ-ն հետապնդում էր տարածաշրջանում իր միջամտողական ներկայության վերականգնման ու Իրանի ազդեցության ու կանխարգելիչ ուժի թուլացման նպատակները: Նա հիշեցրել է.«Ժողովրդի ներկայությունը և ԻՀՊԿ-ի հրթիռային պատասխանը ոչնչացրեց ԱՄՆ-ի ու իմպերիալիստական համակարգի թույլ ու անկայուն հզորությունն ու հեղինակությունը և միջազգային հանրությանն ապացուցեց, որ Իրանը հզոր է և ունի պաշտպանական բարձր կարողություն»:

Իպատասխան ԱՄՆ-ի հանցագործությանը ԻՀՊԿ-ն հունվարի 8-ին 13 հրթիռներով հարվածեց Իրաքի Ալ-Անբար նահանգի Այն Ալ-Ասադ ավիաբազան:

Այս համարձակ պատասխանը ցույց տվեց, որ Իրանի պաշտպան ուժերը չնայած թշնամու խափանարարություններին ու սադրիչ քայլերին գերազանց մակարդակի են հասցրել իրենց հզորությունը և հենվելով այս հզորության վրա կանգնել են զորբաների ու կայսերապաշտների դեմ:

Սպառնալիքներին համապատասխան բարձրացել է  Իրանի ռազմական կարողությունը, ինչը ծառայում է երկրի անվտանգության պահպանմանը: Փորձը ցույց է տվել, որ պետք է լինել այնքան հզոր, որ թշնամին երբևէ չմտածի ոտնձգության մասին և եթե նման քայլի դիմի ուժեղ հակահրաված կստանա: Ակնկալվում է, որ Իրանի մեծարգո առաջնորդի կողմից անվանակոչված արտադրական թռիչքի տարում առավել քան երբևէ առաջադիմեն ու ծաղկունք ապրեն ՀՕՊ համակարգերի արտադրությունը:

Այսօր պաշտպանական ու կանխարգելիչ ուժի առումով ԻԻՀ-ն Արևմտյան Ասիայի հզոր երկրներից մեկն է, որ Սրբազան Պաշտպանության 8-ամյա փորձի վրա հիմնվելով տեղայնացրել է ամենաարդիական հրթիռների ու զինտեխնիկայի արտադրությունը և կարողացել  է վերածվել տարածաշրջանի ռազմավարական ուժերից մեկի: ԻԻՀ-ի պաշտպանական արդյունաբերությունը նույնպես կարող է երկրում արտադրել արդիական ԱԹՍ-ներ ու հրթիռային պաշտպանական համակարգեր: Արագընթաց նավակների նախագծման ու արտադրության ոլորտում նույնպես Իրանը աշխարհի առաջատար 5 երկրների շարքում է գտնվում:

Նշելով որ Իրանի ՊՆ-ի մասնագետները նախագծման ու արտադրության կարողությունների առումով հասել են բարձր մակարդակի, ՊՆ-ի ծովային արդյունաբերության կազմակերպության գործադիր տնօրեն ծովակալ «Ամիր Ռասթեգարին» ասում է.«Իրանի ՊՆ-ն կարող է արտադրել ավելի քան 130 կմ/ժամ արագությամբ ընթացող հրթիռանետ նավակներ»:

Այսօր արտադրության տարբեր այդ թվում պաշտպանական ոլորտում տեղի ունեցող թռիչքը փաստորեն արտահայտում է Հեղափոխության Գերագույն առաջնորդի կողմից 1399-ը արտադրության թռիչքի տարի անվանելու ռազմավարական խորությունը: