Թրամփի պարտությանն աշխարհի դրական արձագանքը` ևս մեկ վկայություն ԱՄՆ-ի անկման մասին
ԱՄՆ-ում 2020 թվականի նոյեմբերի 3-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքների հայտարարումը և դեմոկրատական կուսակցության թեկնածու՝ Ջո Բայդենի տարած հաղթանակը, որը Դոնալդ Թրամփի ընդամենը 214 ընտրական ձայնի դիմաց շահեց ընտրական կոլեգիայի ավելի քան 270 ձայն, միջազգային բեմում ստացան դրական արձագանքներ և շատ երկրներ իշարս Եվրոպական երկրներ շնորհավորեցին Բայդենին:
Թրամփը չի ընդունել իր պարտությունը և պահանջում է իրականացնել իրավական ու օրինական գործընթացներ: Նա պահանջել է վերահաշվարկել քվեները: Նա նաև հայց է ներկայացրել ԱՄՆ-ի դատական ատյաններ, ներառյալ ԱՄՆ-ի Գերագույն դատարան:Թրամփի քաղաքականությունների դեմ արդեն իսկ սկսվել են քննադատությունները: Փաստորեն, աշխարհի շատ երկրներ, որոնք վերջին չորս տարիների ընթացքում տուժել են Թրամփի վարչակազմի միակողմանի քաղաքականության պատճառով, այժմ սպասում են, որ նա 2021-ի հունվարին հեռանա իր պաշտոնից և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների նոր ժամանակաշրջան սկսվի ,որը հիմնաված կլինի փոխըմբռնման և երկկողմ շահերի վրա:
Թրամփի կառավարման ընթացքում եղավ առճակատում և հակամարտություն , ոչ միայն՝ ԱՄՆ-ի մրցակից ուժերի,ինչպես ՝ Ռուսաստանի և Չինաստանի , կամ Վաշինգտոնի կողմից թշնամի հայտարարված երկրների հետ, ինչպիսիք են Իրանը, հյուսիսային Կորեան և Վենեսուելան, այլ նույնիսկ Վաշինգտոնի եվրոպացի գործընկերների հետ:Փաստորեն, այլ երկրների նկատմամբ Թրամփի միակողմանի և ուժային մոտեցումը հանգեցրել է ԱՄՆ-ի հեղինակության թուլացմանը և առավել մեկուսացմանը:
Թրամփը միշտ էլ Եվրոպայի նկատմամբ պարտատիրոջ կեցվածքով է հանդես եկել և մեղադրել այս մայրցամաքի կարևոր երկրներին ,հատկապես Գերմանիային, սեփական շահերի համար ԱՄՆ-ին չարաշահելու մեջ:
Նշելի է նաև ,որ ԱՄՆ-ի աղմկահարույց նախագահը հենց սկզբից անհամաձայնության հիմքը դրեց ՆԱՏՕ-ի դաշինքում ԱՄՆ-ի գործակցության հարցով ,ՆԱՏՕ-ի դաշնակիցներին կոչ անելով ավելացնել պաշտպանական ծախսերը և այդ ուղղությամբ Բեռլինի վրա ճնշում բանեցնելու նպատակով ամերիկացի զինվորականների մի մասին դուրս բերեց Գերմանիայից: Առևտրատնտեսական հարթությունում, տնտեսական պրոտեկցիոնիզմի քաղաքականությանը համահունչ, Թրամփը ոչ միայն առևտրային պատերազմ է սկսել ԱՄՆ-ի մրցակիցների, հատկապես Չինաստանի հետ, այլ նաև ընդգրկուն և շարունակական առճակատման մեջ է մտել Վաշինգտոնի եվրոպացի գործընկերների հետ, որը ներկայումս ընթացքի մեջ է:
Թրամփի գործողությունները, որոնք աշխարհում ԱՄՆ-ի առավել մեկուսացմանն են հանգեցրել ,պատճառ դարձան Բայդենը խոստովանի ,թե՝ Թրամփը աշխարհում հեղինակազրկել է ԱՄՆ-ին: ԵՄ-ի արտաքին քաղաքականության նախկին հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի նորընտիր նախագահը առաջնորդվելով այդ երկրի հիմնարար արժեքներով,կվերադառնա բազմակողմանի մեխանիզմներին, այդ թվում ՝ Իրանի միջուկային գործարքին։
Ոչ միայն Վաշինգտոնի եվրոպական գործընկերներն են գոհ Թրամփի հեռանալուց և Բայդենի նրան փոխարինելուց,այլ նաև քաղաքական գործիչները և ԱՄՆ-ի մրցակից ու ընդդիմադիր երկրները նույնպես դրական են արձագանքել այդ հարցին:Չինաստանը հայտարարել է,որ շուտով շուկա է հանելու Կորոնավիրուսի պատվաստանյութը ,որը նշանակում է արհամարհել Թրամփի այն մեղադրանքը, թե՝Պեկինը դերակատար է կորոնավիրուսի համաճարակի տարածման հարցում: ԱՄՆ-ը ,Դոնալդ Թրամփի նախագահության ժամանակաշրջանում ,ակտիվացրել է Չինաստանի հետ առճակատման գործընթացը զանազան ոլորտներում և ոչ միայն առևտրատնտեսական բնագավառում է մտադիր իր պահանջները պարտադրել Պեկինին,այլ ՝մարդու իրավունքների պատրվակով միջամտել է այդ երկրի իմասնավորի Հոնգկոնգի ու Սին Կիանգի ներքին խնդիրներին ։
Վերջին ամիսներին կորոնավիրուսի համաճարակի բերումով առաջացած ճգնաժամի պատճառով և այդ ոլորտում Չինաստանին անփութության մեջ մեղադրելով ,նաև Վաշինգտոնի կողմից անընդհատ Չինաստանի ներքին հարցերին միջամտելու ,և Պեկինին առևտրային պայմաններ պարտադրելու ԱՄՆ-ի ջանքերը,երկու երկրների հարաբերությունները իջեցրել են ամենացածր մակարդակի,և չնայած 2020 թվականի հունվարին,Թրամփի վարչակազմի և Չինաստանի կառավարության միջև երկկողմ առևտրային համաձայնագրին ,այն ընթանում է երկկողմ լարվածության մեծացման ուղղությամբ:Ըստ Չինաստանի ԱԳՆ Վանգ Յիի.«ԱՄՆ-ն ու Չինաստանը հայտնվել են նոր սառը պատերազմի շեմին»:
Մյուս կողմից, Թրամփի վարչակազմի օրոք ԱՄՆ-ի հարաբերությունները Ռուսաստանի հետ բավականին լարված են եղել:Վերջին տարիներին ԱՄՆ-ում վիճելի թեմաներից մեկը ԱՄՆ-ի ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության հարցն է եղել:Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաները միշտ Ռուսաստանին համարել են, որպես այդ երկրի անվտանգության դեմ ուղղված ամենամեծ սպառնալիք, ուստի իրենց ջանքերը կենտրոնացրել են Թրամփի օրոք Մոսկվայի վրա ճնշումը առավելագույնի հասցնելու վրա:
Այդ ճնշումներից էր՝ Կացայի օրենքի վավերացումը և իրականացումը 2018-ի օգոստոսից, ինչը Մոսկվայի դեմ շատ ծավալուն պատժամիջոցներ էր ներառում:Միևնույն ժամանակ, Թրամփի վարչակազմը ամեն գնով փորձել է կանխել «Նորդ Ստրիմ 2»(Nord Stream 2) գազատարի իրականացումը , որը ռուսական գազը տեղափոխում է Գերմանիա, իսկ այնտեղից ՝ Եվրոպայի այլ մասեր:Մյուս կողմից ՝ Պենտագոնը և նրա ղեկավարները միշտ ձգտել են Ռուսաստանը ներկայացնել, որպես ՆԱՏՕ-ի գլխավոր թշնամի ՝ եվրոպացիներին ստիպելով Մոսկվային դեմ գնալու:
Միջազգային ասպարեզում Թրամփի բացասական գործունեության կարևորագույն կետերից մեկը եղել է նրա թշնամական դիրքորոշումը ՀԳՀԾ-ի միջուկային համաձայնագրի դեմ: Թրամփը ,որ բազմիցս խիստ քննադատելով ՀԳՀԾ-ն դա անվանել էր ԱՄՆ-ի համար ամենավատ համաձայնագիրը ,2018-ի մայիսի 8-ին միակողմանի ձևով խախտելով ՀԳՀԾ-ի շրջագծում Վաշինգտոնի պայմանավորվածությունները ,հեռացավ միջազգային այս համաձայանգրից ,վերականգնելով հակաիրանական պատժամիջոցները: Թրամփի այդ քայլը խստագույնս դարապարտվեց ներքին ու միջազգային մասշտաբով ,իմասնավորի 4+1 խմբի կողմից ,որին մաս են կազմում ԱՄՆ-ի երկու գլխավոր մրցակիցներ՝ Ռուսաստանն ու Չինաստանը և Վաշինգտոնի եվրոպացի գործընկերներ՝ Գերմանիան, Ֆրանսիան, Բրիտանիան և Եվրամիությունը:
4+1 խմբի անդամները ,իմասնավորի դրա արևելյան թևը հանդիսացող Ռուսաստանը և Չինաստանը համոզված են , քանի որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևը ,հաստատել է ՀԳՀԾ-ն,ուստի ԱՄՆ-ը ՀԳՀԾ-ից անօրինաբար հեռանալով ,ոչ միայն ինքն է բացահայտ խախտում թույլ տվել, այլ մյուս երկրներին ևս ստիպում է խախտել Անվտանգության խորհրդի կարևոր այդ բանաձևը:
Մոսկվան ու Պեկինը ,որպես 4+1 խմբի անդամ շեշտում են պահպանել ՀԳՀԾ-ի եւրոպական կողմերի,այսինքն՝Եվրամիության և եվրոպական եռյակի,այսինքն՝Գերմանիայի,Ֆրանսիայի և Բրիտանիայի համաձայնեցված համաձայնագիրը :Միևնույն ժամանակ, Թրամփի վարչակազմը պնդում է շարունակել և սաստկացնել Իրանի դեմ պատժամիջոցները ՝ չնայած կորոնավիրուսի համաճարակին,որպեսզի Թեհրանին ստիպի ընդունել Թրամփի վարչակազմի պահանջները,որոնք ներկայացված են Պոմպեոյի 12 պայմանների շրջանակում:Չնայած այս ամենին ՝ Թրամփի վարչակազմը խիստ քննադատության է ենթարկվել Իրանի նկատմամբ իր անարդյունավետ քաղաքականության համար:
Այն երկրները, որոնք Թրամփի կառավարման տարիներին Վաշինգտոնի հետ լուրջ խնդիրներ են ունեցել , այժմ հույս ունեն երկկողմ ներգրավվածությամբ նոր ուղղություն ձևավորվի: Թրամփի օրոք Վաշինգտոնի կողմից ամենախիստ պատժամիջոցների ու ճնշումների ենթարկված Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, հայտարարել է ԱՄՆ-ի նոր վարչակազմի հետ բանակցելու պատրաստակամության մասին:Մյուս կողմից, հակաիմպերիալիստական քաղաքական գործիչները նույնպես ողջունել են Թրամփի հեռացումը:
Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը, ի պատասխան ԱՄՆ-ի նախագահական Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենի հաղթանակին , ասել է.«Մենք ուրախ ենք, որ ֆաշիստ ու ռասիստ Թրամփը ձախողվեց:Իհարկե, մենք ուրախ չենք, որ Բայդենը շահեց, բայց մենք ուրախ ենք Թրամփի պարտության պատճառով»:
Այս դիրքորոշումը ապացուցում է, որ մենք չպետք է շատ ուրախ լինենք Բայդենի գալու կապակցությամբ, քանի որ անկախ նրանից, թե ԱՄՆ-ում ով է նախագահելու,լինի նա դեմոկրատական թե՝հանրապետական ,սակայն Վաշինգտոնի երկարատև նպատակները ,իմասնավորի աշխարհին գերիշխելը,մրցակից կամ հակառակորդ երկրներին դիմադրելը՝կոշտ ,կիսակոշտ և իմասնավորի բոյկոտների կամ էլ փափուկ ուժի այսինքն քարոզչական պատերազմի միջոցով ,միշտ հանդիսացել է Սպիտակ տան քայլերի հիմքը և միայն տակտիկաներն են փոխվում: Միևնույն ժամանակ, Թրամփի քառամյա նախագահության ավարտը չի նշանակում թրամփիզմի ավարտ, ոչ էլ նշանակում է վերացնել սոցիալական և մշակութային բացը , որը ԱՄՆ-ի հասարակությանը բաժանել է կատարյալ երկբևեռ հասարակության:
Այժմ ԱՄՆ-ը կանգնած է անկում ապրող տնտեսության, պարտքերի աննախադեպ աճի, միակողմանի հստակ նկրտումների , ուժային քայլերի,միջազգային պայմանագրերից, հաստատություններից և կազմակերպություններից հեռացման , Եվրոպայի հետ աճող տարաձայնությունների,իր միջազգային մրցակիցների ՝ Ռուսաստանի և Չինաստանի հետ լարվածության աննախադեպ սրման։ ԱՄՆ-ն ավելի ու ավելի է կորցնում իր գլոբալ դերը և գործնականում միջազգային շատ ասպարեզներում, հատկապես ՄԱԿ-ում, մնում է միայնակ։ Արագացել է այդ երկրի անկման գործընթացը:
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի գրասենյակի անգլերենով Twitter- ի էջը ի պատասխան ընտրություններում Թրամփի պարտությանը գրել է.«ԱՄՆ-ում տիրող իրավիճակը և այն, ինչ նրանք ասում են իրենց ընտրության մասին, մի ցուցադրություն է:Սա ԱՄՆ-ում ,լիբերալ ժողովրդավարության գեշ պատկերի մի օրինակն է:Անկախ արդյունքից, մի բան ակնհայտ է՝ ԱՄՆ-ի ռեժիմի քաղաքական, քաղաքացիական և բարոյական վերջնական փլուզումը»: