Նոյեմբեր 18, 2020 04:14 Asia/Tehran

Մեկ շաբաթ է անցել ԱՄՆ-ի 2020 թվականի նախագահական ընտրությունների ավարտից, բայց այդ երկրի նախագահի վիճակը դեռ անհայտ է:

Հյուսիսային Կարոլինա և Վիրջինիա նահանգներում ընտրությունների արդյունքների հայտարարմամբ ԱՄՆ ընտրությունների գործը փակվել է: Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ հրաժարվում է ընդունել ընտրությունների արդյունքները:

Ընտրությունների արդյունքների համաձայն, դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենը  538 ընտրական ձայներից ստացել է 306 ձայն, ինչը 37  ձայնով գերազանցում է պահանջվող քվորումը նախագահական ընտրություններում հաղթելու համար: Դոնալդ Թրամփը ընտրական կոլեգիայում հավաքել է 232 ձայն։

Չնայած ԱՄՆ վերջին նահանգներում նախագահական ընտրությունների արդյունքների մասին հայտարարությանը, Թրամփն ու նրա շրջապատը շարունակում են հրաժարվել Բայդենին ճանաչել որպես ԱՄՆ նախագահ:

Այնուամենայնիվ, ԱՄՆ կիբերանվտանգության գործակալությունը հայտարարել է, որ նոյեմբերի 3-ին կայացած ընտրությունները ԱՄՆ պատմության մեջ ամենավստահելի ընտրություններից է եղել:

Գործակալությունը հայտարարել է․«Չկա որևէ հիմք քվեաթերթիկների կորստի կամ փոփոխության համար»,սակայն այն նահանգներում, որտեղ թեկնածուների միջև քիչ տարբերություն կա, մենք ունենք բոլոր քվեաթերթիկների գրավոր փաստաթղթերը»:

Նահանգի և անվտանգության դաշնային պաշտոնյաների կողմից 2020 թ. ընտրությունների հաստատումը չի  համոզել Թրամփին հրաժարվել ընտրակեղծիքների մասին իր պնդումներից:

ԱՄՆ-ի նախագահը, ով քվեարկության առաջին օրերին որոշ նահանգներում, ներառյալ Փենսիլվանիա, Միչիգան, Արիզոնա և Ջորջիա նահանգում  պնդում էր կեղծիքների վրա, այժմ փորձում է կասկածի տակ դնել Միացյալ Նահանգների ընտրությունները:

Թրամփի փաստաբան Ռուդի Ջուլիանին, ով ասում են, որ պատասխանատու է ընտրությունների արդյունքների դեմ քարոզչական բողոքների վերահսկման համար, ասում է.«Կեղծարար լրատվամիջոցների կողմից Բայդենի ընտրությունը հիմնված է Փենսիլվանիայում, Միչիգանում, Վիսկոնսինում, Ջորջիայում, Նևադայում և այլ նահանգներում ապօրինի քվեարկության վրա: Մենք կապացուցենք այդ ամենը»:

 Հարցն այն է, թե ի՞նչ իրավական միջոցներ ունեն Թրամփն ու նրա խորհրդականները նախագահական ընտրությունների արդյունքը փոխելու համար: Առաջին ճանապարհը Թրամփի ընտրական շտաբի դիմելն է  ԱՄՆ-ի դատական ​​մարմիններին:

Որպեսզի Թրամփը կարողանա իր օգտին փոխել նախագահական ընտրությունների արդյունքը, նա պետք է հաջողության հասնի դատարաններում:

Մի քանի նահանգներում Թրամփի փաստաբանները բողոքներ են ներկայացրել՝  փոստային քվեաթերթիկների ,  ընտրատեղամասեր այցելած ընտրողների քվեաթերթիկների հաշվարկի եղանակի և ընտրությունների գործընթացը վերահսկող դիտորդների դեմ։

Եթե ​​Թրամփի փաստաբանների որոշ բողոքներ ընդունվեն նահանգային դատարանների և Դաշնային Գերագույն դատարանի կողմից, ապա ընտրությունների վերջնական արդյունքը կարծես չի փոխվում ի վնաս Բայդենի: Եթե ​​Թրամփի փաստաբանների որոշ բողոքներ ընդունվեն նահանգային դատարանների և Դաշնային գերագույն դատարանի կողմից, ապա ընտրությունների վերջնական արդյունքը կարծես չի փոխվի ի վնաս Բայդենի: Քանի որ որոշ նահանգներում երկու թեկնածուների միջեւ ձայների տասնյակ հազարավոր տարբերությունը, և այդ ձայների չեղարկումը շատ հեռու կլինի սպասվածից: Չի թվում, որ ԱՄՆ նախագահի կողմից իշխանությունը պահպանելու նպատակով դատական ​​իշխանություններին դիմելը կլինի արդյունավետ:

Բայց եթե Թրամփին չհաջողվի փոխել ընտրությունների արդյունքը դատարանում, նա հավանաբար կդիմի  ներկայացուցիչների պալատին նախագահի պաշտոնում մնալու համար: ԱՄՆ Սահմանադրության համաձայն, երբ նախագահի թեկնածուներից որևէ մեկը չկարողանա հավաքել  ընտրական կոլեգիայի 270 ձայն, ապա նախագահի ընտրությունը հանձնարարվում է ներկայացուցիչների պալատին:

Այս փուլում յուրաքանչյուր նահանգ ունենալու է միայն մեկ ձայն Ներկայացուցիչների պալատում, և յուրաքանչյուր նահանգի ձայները որոշվելու են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում այդ նահանգի անդամների քվեարկությունից հետո:

Բավական է, որ նախագահի երկու թեկնածուներից մեկը շահի 26 նահանգի ձայները՝ Սպիտակ տուն մուտք գործելու համար: Ընտրական կոլեգիայի անդամները դեկտեմբերի 14-ին քվեարկելու  են ԱՄՆ նախագահին ընտրելու համար և կնքված ծրարներն ուղարկելու են  Վաշինգտոնում գտնվող ԱՄՆ կոնգրեսին։ Շարունակելով որոշ նահանգներում ժողովրդական քվեարկության արդյունքների շուրջ սկանդալը Թրամփը կկարողանա Բայդենի ընտրական կոլեգիայի ձայների թիվը նվազեցնելով հասցնել  270-ից պակաս ցուցանիշի:

Այս սցենարի համաձայն որոշ հանրապետական ​​նահանգների խորհրդարանները, որոնցում հաղթել է Բայդենը, կարող են ընտրակեղծիքների պատրվակով հրաժարվել իրենց ընտրական կոլեգիայի անդամների առաջադրումից և չթույլատրել նրանց, որ քվեարկեն: Այս դեպքում, 2020 թվականի ընտրությունների վերջնական որոշման հարցը կուղարկվի Ներկայացուցիչների պալատ:

2020-ի ընտրությունների հարցը դարձել է հեղինակության խնդիր ամերիկյան քաղաքական հոսանքների ու ծայրահեղ աջերի համար, Թրամփի պարտությունը դիտվում է որպես երկրի կործանում և ամերիկյան հավատքի ու ինքնության կորուստ:

Սպասվում է, որ նահանգի օրենսդիր մարմնի հանրապետական ​​անդամները, ի վերջո, որոշում կկայացնեն այնպես, որ Թրամփը չպարտվի ընտրություններում:

Անպատճառ չէ, որ Թրամփն ու նրա մերձավոր գործընկերները, ինչպիսիք են Մայք Պոմպեոն և Ռուդի Ջուլիանին, վստահորեն են խոսում հաղթանակի մասին և նույնիսկ պատրաստ չեն մտածել իշխանության խաղաղ փոխանցման մասին:

Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբաման ասել է. «Հանրապետական ​​բարձրաստիճան դեմքերը խարխլում են ժողովրդավարությունը՝ կանգնելով Դոնալդ Թրամփի կողքին և մերժելով ընտրությունների արդյունքը, որի համաձայն նա հայտարարվեց որպես պարտվող կողմ»: