Էներգիայի փոխանցման գծերը՝ տնտեսության և քաղաքականության գործոն(1)
Բարև Ձեզ հարգարժան ունկնդիրներ։ Ներկայացնում ենք 20 մասից բաղկացած «Էներգիայի փոխանցման գծերը՝ տնտեսության և քաղաքականության գործոն» նոր հաղորդաշարը,որի թեման Թափի,Թափ և Թանափ գազատարների նախագծերն են։ Ընկերակցեք մեզ։
Էներգիայի շուկայի ամենակարևոր հատկանիշներից մեկը էներգիայի «առաջարկի» և «պահանջարկի» միջև աշխարհագրական հեռավորությունն է, որը բնականաբար կապված է «էներգիայի փոխանցման» և «էներգետիկ անվտանգության» հետ: Աշխարհագրական և աշխարհաքաղաքական առումով Իրանը շատ լավ դիրք ունի տրանզիտային ,անվտանգության և կայունության առումով էներգիայի սպառողների ու մատակարարների միջև կապ հաստատելու և բոլոր էներգակիրների անվտանգ փոխադրման համար:
Արևմտյան որոշ երկրների քաղաքական և ծավալապաշտաական նկատառումները հանգեցրին այն բանի, որ Իրանի առավելությունը նկատի չառնվի և այդ տարածքներում էներգիայի փոխանցման գծերի համար նախագծվեն և առաջարկվեն այլ երթուղիներ:

Իրանի արեւելքում և հյուսիս-արևմուտքում ներկայացվել են նախագծեր և կառուցվում են մի քանի գազատարներ և նավթատարներ: Արևելյան կողմում կա գազատարի նախագիծ, որը կոչվում է TANAP:
TANAP խողովակաշարը Կենտրոնական Ասիայի բնական գազը Թուրքմենստանից և Աֆղանստանից տեղափոխում է Հարվային Ասիա այսինքն՝ Պակիստան և Հնդկաստան: «Թափի» գազատարին աջակցում է ԱՄՆ-ն: Այս ծրագիրը մարգինալացրել է «Խաղաղության խողովակաշարի» նախագիծը: Այս էներգակիրների նախագիծը սկսվում է Իրանից և անցնելով Պակիստանից ավարտվում է Հնդկաստանում: Մի քանի գործոններ, ներառյալ Հնդկաստանի և Պակիստանի գազի կարիքը, դեր են խաղացել Թափի գազատարի կառուցման նախագծում: Խողովակաշարն Աֆղանստանի և և Պակիստանի տարածքը հատելով խոչընդոտների և դժվարությունների է բախվում:Այդ դժվարությունները ներառում են Պակիստանի և Աֆղանստանի անվտանգության խնդիրները և Հնդկաստանին մատակարարվող թուրքմենական գազի գինը և եթե այս երկրների վեճերը չլուծվեն, խողովակաշարի կառուցումը և գազի փոխադրումը կխափանվեն:

Իրանի Հյուսիսարևմտյան և արևմտյան շրջաններում առաջարկվում է կառուցել Տրանսադրիատիկ «TAPI» և Տրանս անատոլի «TANAP» գազատար նախագծերը, որը Ադրբեջանի Հանրապետության Շահդենիզ հանքավայրի գազի պաշարները Թուրքիայից և Հունաստանից տեղափոխելու է եվրոպական երկրներ, ինչպիսիք են Բուլղարիա և Իտալիա:
Tapi-ը և Tanap- ը Կովկասյան տարածաշրջանում և հարակից տարածքներում էներգիայի փոխանցման ամենակարևոր նախագծերից են:

Իրանն աշխարհում նավթի և գազի երկրորդ ամենամեծ աղբյուրն է և տեղակայված լինելով աշխարհի երկու ամենակարևոր էներգետիկ կենտրոնների ՝ Պարսից ծոցի և Կասպից ծովի միջև, առանձնահատուկ դիրք ունի էներգիայի մատակարարման և անվտանգության տեսանկյունից:
Աշխարհատնտեսական առումով Իրանը կարող է դառնալ էներգիայի խոշոր սպառողների մատակարարման հիմնական գործընկերներից մեկը: Աշխարհաքաղաքական հարթությունում Իրանը կարող է առանցքային դեր ունենալ տարածաշրջանային և համաշխարհային էներգետիկ անվտանգության ապահովման գործում: Այս խնդիրըը չի քննարկվել էներգիայի փոխանցման ծրագրերում:
Կարևոր հանգամանքն այն է, որ էներգիայի փոխանցման ուղիները, ներառյալ Nabucco գազատարը (գազատարն անցնում է Ադրբեջանից, Վրաստանից և Թուրքիայից Բուլղարիա և Ռումինիա մինչև Հունգարիա և Ավստրիա), շահավետ չեն: Այս ճանապրհներից մի քանիսն անապահով են, օրինակ ՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարը և դրանցից բխող բնապահպանական բացասական հետևանքները: Իրանով անցնող էներգիայի ուղիներն ունեն այնպիսի առանձնահատկություններ, ինչպիսիք են կարճ տարածությունը, ճանապարհի անվտանգությունը և տնտեսական շահավետության հիմնավորումը, իսկ ճանապարհի կարճությունը նվազեցնում է բնապահպանական ռիսկերը:
Իրանի արեւելյան մասում էներգիայի փոխանցման կարեւորագույն նախագծերը վերաբերում են Կենտրոնական Ասիայից և Հարավային Ասիայից համաշխարհային շուկաներ էներգիայի տեղափոխման նախագծերին:
Այնուամենայնիվ, Կենտրոնական Ասիան, Աֆղանստանը և Պակիստանն ընդգրկող հյուսիս-հարավ խողովակաշարը կառուցելու ծրագրերը նորություն չեն և սկիզբ են առնում 1990-ականներին, երբ Բիլ Քլինթոնը Միացյալ Նահանգների նախագահ էր:
Բայց դա չիրականացավ ՝ Աֆղանստանում շարունակվող անապահովության պատճառով, հատկապես այն բանից հետո, երբ Աֆղանստանն անցավ Թալիբների վերահսկողության տակ: Չնայած 2001 թվականից ի վեր Թալիբները այլևս չեն իշխում Աֆղանստանում, «TAPI» գազատարի կառուցման ծրագիրը դեռ բախվում է անցյալի խնդիրների հետ:
«TAPI խողովակաշար, պահանջներ և լուծումներ» վերնագրով հոդվածում միջազգային հարցերի փորձագետ Հասան Մոհսենիֆարդն գրում է.«735 կիլոմետրանոց խողովակաշարն անցնելու է անհանգիստ շրջաններով, որոնք հիմնականում վերահսկվում են Թալիբանի և Ալ-Քաիդայի կողմից: Պակիստանի Բալուչիսթան նահանգում գտնվող «TAPI» գազատարը նույնպես անվտանգության լուրջ մարտահրավերների է բախվում: Լուերի համաձայն 12,000 մարդու պետք է ներգրավել գազատարի կառուցումն ու անվտանգությունը ապահովելու գործում, ինչը թուլացնում է գազատարի տնտեսական հիմնավորումը»: Նա անդրադարձել է աշխարհի ամենաբարձր լեռնային շրջաններից մեկում գազատարի կառուցման տեխնիկական խնդիրներին: Հասան Մոհսենիֆարդն ավելացրել է Թուրքմենստանի պաշարների և գազի արդյունահանման անորոշությունը և հաշվի առնելով այդ երկրի տարբեր գազային պայմանագրերը՝ անհասկանալի է, թե արդյոք այն կկարողանա կատարել գազատարով գազ մատակարարելու իր պարտավորությունները: Երկիրը խիստ պայմաններ ունի գազի գնի և դրա տարանցման արժեքի վերաբերյալ, ինչը վիճահարույց է:
Իրանի հյուսիս-արևմտյան հատվածում առաջարկվել են Անդրադրիատիկ բնական գազի խողովակաշարի (TAP) և Անդրանատոլիական բնական գազի գազատարի (TANAP) կառուցման նախագծերը:
Ինչը ենթադրում է Ադրբեջանի «Շահ Դենիզ» հանքավայրի գազային ռեսուրսները Թուրքիայից և Հունաստանից տեղափոխել եվրոպական երկրներ, Բուլղարիա և Իտալիա: Այս էներգահղորդման գծերը կարևոր դեր կխաղան Կովկասում և նրա շրջակայքում էներգիայի հետագա հավասարումների մեջ:
Թվում է «TAP» և «TANAP» գազատարը կարծես հիմնված է Ուկրաինայի և Սիրիայի ճգնաժամերի ֆոնին, Ռուսաստանի և Արևմուտքի քաղաքական տարաձայնությունների վրա:
Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից առանցքային դեր է խաղացել էներգիայի փոխանցման նոր ճանապարհների կառուցման ոլորտում ներդրումներ կատարելու ԵՄ մոտեցման մեջ:
Եվրոպական երկրները ձգտում էին դիվերսիֆիկացնել իրենց գազային ռեսուրսները և նվազեցնել կախվածությունը ռուսական գազից: Բայց կասկածներ կան այս ծրագրի հաջողության վերաբերյալ:

Ջեյմս Թաունի հետազոտական կենտրոնի քաղաքական վերլուծաբան Վլադիմիր Սոկորը «Եվրոպայում կասպիական գազատարների կառուցման խարխլված հիմքերը» վերնագրով հոգվածում գրել է«TANAP նախագիծը կասպիական գազը եվրագոտի տեղափոխման հարավային միջանցք ստեղծելու ծրագրի մի տեսակ ձեռքբերում է: «TANAP» նախագիծը կաջակցի Եվրամիությանը Եվրոպական գազի առևտրի շուկայում Ռուսաստանի ազդեցությունը նվազեցնելու նպատակով: Բայց կասպիական գազը Եվրոպա արտահանելուն զուգահեռ նախագծերը խիստ ազդված են կասպիական պետությունների փխրուն քաղաքական հարաբերություններից և լայնածավալ տարաձայնություններից, որոնք մթագնել են այս ծրագրի հեռանկարը»: