Նոյեմբեր 21, 2020 19:28 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին ուղեկիցներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք՝ Սադդամի կողմից ԻԻՀ-ի ռազմական ուժի սխալ գնահատմանը և Իրանի դեմ սանձազերծված ագրեսիային ժողովրդի դիմադրությանը:

Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք այն կանանց մասին, որոնք տղամարդկանց կողքին քաջությամբ դիմադրեցին Սադդամի ռեժիմի ոտնձգությանը: Նաև անդրադարձանք 17-ամյա աղջիկ Զահրա Հոսեյնիի հուշերին, ում անունը հավերժացել է Սրբազան Պաշտպանության գրականության մեջ, և ում հուշերը Սեյեդեհ Աազամ Հոսեյնիի գրչով տպագրվել են «Դա» անունով գրքում: Քրդերենում «Դա» նշանակում է մայր: Զահրա Հոսեյնիի ընտանիքը Բասրայում բնակվող ծագումով իրանցիներից են եղել, որոնք նախքան իսլամական հեղափոխության հաղթանակը Իրաքից ներգաղթել են Իրան ու բնակություն հաստատել Խոռամշահր քաղաքում: Իրանցի պաշտպանների քաջության, անձնուրացության մասին այս կնոջ հուշերը միայն մի չնչին մասն են ներկայացնում այն դիմադրության ու քաջագործության ինչ իրանցիները կատարել են երկիրը և իսլամական հեղափոխությունը պաշտպանելու համար: Խուզեստանում և հատկապես սահմանային քաղաք Խոռամշահրում ժողովրդի դիմադրությունը և Իրանի օդուժի ու ծովուժի մի քանի հաջող ու ջախջախիչ գործողությունները սասանեցին Իրաքի բանակի հիմքերը և Սադդամի մոտ կասկածներ առաջացան պատերազմը շարունակելու հարցում: Իրանի դեմ Իրաքի սանձազերծած ագրեսիայից մի քանի օր անց Իրանի ծովուժը հարձակման թիրախ դարձրեց ու ոչնչացրեց Ալ-Օմայե և Ալ-Բաքր երկու նավթային հարթակները: Հետևաբար մինչև պատերազմի ավարտը 1988թ. խափանվեցին Պարսից Ծոցից Իրաքի նավթի արտահանումները: Իրանի օդուժն էլ պատերազմի մեկնարկից անմիջապես անց «Քաման 99» գործողության ընթացքում 140 կործանիչներով թիրախ դարձրեց Իրաքի զգայուն ու ստրատեգիական կենտրոնները:

Իրանի բանակի օդուժը «Քաման 99» գործողությամբ պարտադրյալ պատերազմի առաջին իսկ ժամերին փոփոխության ենթարկեց թշնամու հաշվարկները

Ռազմական այս մեծ գործողության ընթացքում Իրանի օդուժի գերազանցությունը ակնհայտ դարձավ Իրաքի բաասական ռեժիմին ու նրա արևմտյան ու արևելյան դաշնակիցներին: Այս գործողության ընթացքում ԻԻՀ-ի արդիական կործանիչների օդաչուները ցույց տվեցին, որ առանց ամերիկացի խորհրդականների կարող են թռիչք իրականացնել բոլոր տեսակի առաջադեմ կործանիչներով և իրականացնել խոշորագույն օդային գործողություններից մեկը: Սադդամի սանձազերծած ագրեսիայի դեմ Իրանի օդուժի ու ծովուժի հակազդեցությունը և քաղաքներում ու գյուղերում ժողովրդի դիմադրութիւնը Սադամին ցույց տվեցին, որ Իրանի ռազմական ուժի վերաբերյալ իր բոլոր հաշվարկները սխալ են եղել: 1980 թ. օգոստոսի 27-ին Գարդիան օրաթերթը այս կապակցությամբ գրել է.«Իրաքի զինված ուժերը բարենպաստ շաբաթ չեն ունեցել: Իրաքը, ոչ շոշափելի և ոչ էլ մակերեսային հաջողությունների է հասել»: Գերմանիայի ռադիոն այս կապակցությամբ ասել էր.«Իմամ Խոմեյնիի ռեժիմի տապալման նպատակով սանձազերծած պատերազմում Իրաքը ոչ մի արդյունքի չի հասել: Իտարբերություն Իրաքի ենթադրության այս պատերազմը ամրապնդեց Իրանի դիրքերը»: 1980թ. հոկտեմբերի 1-ին Financial Times-ը գրել էր.«Այն ինչ Իրաքի ղեկավարները չէին հաշվարկել, Իրանի ժողովրդի կարողությունն ու պատրաստակամությունն էր իրենց հեղափոխության գաղափարների շուրջ համախմբվելու համար: Այն ժողովրդի, որ դեռևս ապրում է քաղաքական ու կրոնական վերածնության բերկրանքը»: Իրաքի բանակի անհաջողության պատճառները վերլուծելով շեշտը դնելով Իրանի ժողովրդի դիմադրության մասին ճշգրիտ տեղեկություններ չունենալու հարցի վրա իրաքցի հրամանատարներից մեկն այսպես է ասում.«Եթե մի հրամանատար կամենար Իրանի վրա հարձակվելու որոշում կայացներ պետք է ճշգրիտ տեղեկություններ հաղորդեր հարձակվող մարտական հաշվարկների մասին: Հավանական դիմադրությունների մասին տրված տեղեկությունները ճիշտ չէին»:

Իրաքի բաասական ռեժիմի դեմ ժողովրդական դիմադրոությունները

Հաշվի առնելով Իրանի ժողովրդի հեղափոխական դիմադրության, ԻԻՀ-ի տարածքի խորության ու այլ բնական արգելքները Իրանի դեմ սանձազերծած ագրեսիայի հարցում Իրաքի ռազմական կարողութիւնը չէր համապատասխանում իր իսկ նկատի առած նպատակների իրագործմանը: Հետևաբար պատերազմի առաջին իսկ շաբաթներին Իրաքի ռազմական մեքենան ցիրուցան եղավ Խուզեստան ընդարձակ նահանգի տարածքում և այս առումով Իրաքը կորցրեց սանձազերծած ագրեսիան արդյունավետ շարունակելու կարողությունը: Իրաքի բաասական բանակը, որ կորցրել էր իր ուժերի կենտրոնացումը և միաժամանակ հայտնվել էր պահեստային ուժերի պակասի փաստի առջև, չկարողացավ հզորացնել հարավային ճակատը և 3-րդ դիվիզիան երբեք չկարողացավ ու առիթ չունեցավ անցնել «Բահման Շիր» գետը և ուժերի ցրվածությունը, պակասը և ընդարձակ ռազմաճակատներում իրանցիների դիմադրությունը արգելում էր ցանկացած արդյունավետ ներթափանցման փորձ: Այս վիճակը նրանց ստիպեց մտնել պաշտպանական դիրքի մեջ ու ամրապնդել պաշտպանական կառույցները ու կառուցել նոր պաշտպանական ամրություններ: 1980թ. օգոստոսի 29-ին Իրանի նկատմամբ սանձազերծած ագրեսիայից մի շաբաթ անց իմի բերելով պատերազմական իրավիճակը Սադդամը հայտարարեց.«Իրաքը հասել է իր տարածքային նպատակներին, և այս երկիրը պատրաստ է մի կողմ թողնել ռազմական գործողությունները և սկսել բանակցությունները»: Պատերազմի մեկնարկից միայն մեկ շաբաթ անց չնայած Իրաքը ագրեսիայի բոլոր առանցքներով դանդաղ առաջ էր ընթանում, սակայն ռազմական փորձագետների ու վերլուծաբանների կատարած մեկնաբանությունները խոսում էին Իրանի նկատմամբ Սանձազերծած ագրեսիայի հարցում Իրաքի ստրատեգիական պարտության մասին: Սադդամի կողմից հրադադարի միակողմանի հայտարարությունը նույնպես վկայում էր դրա մասին: Իրաքցի հրամանատարներից մեկն այս կապակցությամբ ասել է.«1980թ. օգոստոսի 20-ին, երբ Սադդամը հայտնեց հրադադարի մասին, լիովին համոզվել էր, որ Իրաքի բանակը չի կարող կատարել իր պարտականությունները»:

Պատերազմի առաջին իսկ շաբաթվա ընթացքում Իրանի ժողովրդի հեղափոխական դիմադրության պատճառով Սադդամը զղջաց Իրանի հետ պատերազմելու իր որոշման համար

1980թ. հոկտեմբերի 18-ին, Իրաքի բռնապետի կողմից հրադադարի հայտրարարության մասին Financial Times-ը գրել էր.«Իրանի ու Իրաքի պատերազմը և՛ մարտավարական, և՛ ստրատեգիական փակուղու է հասել: Այդ պատճառով էլ Իրաքը անում է ամեն ինչ որպեսզի որևէ երկիր հրադադարի համար ստանձնի միջնորդի դերակատարություն»: Գերմանիայում տպագրվող Շպիգել օրաթերթը Իրաքի պարտության ու իսլամի ազատամարտիկների առավել լավ պատրաստվածության մասին գրում է.«Այնպես ինչպես Սադդամն էր ակնկալում պատերազմը չհանգեց ոչ Իրանի ռեժիմի կործանման ու ոչ էլ Խուզեստանի արաբների ընդվզման: Իրաքյան ուժերը արդեն ամիսներ է ինչ առանց որևէ նպատակի սահմանային շրջաններում պատերզմում են... Իրաքցիների մոտ նպատակի բացակայությունը իրանցիներին առիթ ընձեռեց վերահսկեն հետհեղափոխական շրջանի խառն իրավիճակը և անհրաժեշտ քայլեր կատարեն ռազմաճակատներում»: