Հոկտեմբեր 19, 2021 19:13 Asia/Tehran

Մուսուլման գիտնականների ամենակարևոր փաստարկներից է նախկին մարգարեների և պատմական ժողովուրդների էլիտաների վկայությունը Մոհամմեդ մարգարեի վեհ դիրքի մասին:

Սեյյեդ Իբն Թավուսը Սաադ ալ-Սաուդի գրքում գրում է. «... Ամենազոր Աստված դիմեց Ադամին. Ո՛վ Ադամ , նայիր սերունդին:Իր սերունդների մեջ Ադամը տեսավ մի խմբի , որի լույսը տարածվեց ամբողջ հորիզոնում և ուներ հատուկ փայլ:Ադամը հարցրեց. Ով Տեր Աստված ,Ո՞վքեր են նրանք։Աստված ասաց. Նրանք քո  սերնդից մարգարեներն են...Ադամն ասաց.«Ով Տեր Աստված, ինչո՞ւ է մարգարեներից վերջինի լույսը բոլորից ամենավառ և պայծառը»:Աստված ասաց.«Քանի որ նա գերազանցում է բոլոր սրբերին ու մարգարեներին»:Հարցրեց.«Ո՞վ է այս մարգարեն:Եվ ին՞չ է անունը: Աստված ասաց.«Նա Մոհամմեդ մարգարեն է՝ Վստահելի, ազնիվ, գաղտնապահ, ընտրյալ, մաքրամաքուր,  սիրելի, ընկեր, իմ  ամենասիրված, ամենամոտ, ամենահայտնի արարածը:Նա գիտության, հավատքի,  ազնվության, բարերարության, մաքրության, խոնարհության ,հեզության և հնազանդության առումով  գերազանցում է բոլորին :Նրա համար իմ խորանի և երկրի ու երկնքի առաքյալներից ու արարածներից խոստում եմ ստացել  հավատք ընծայեն նրան և խոստովանեն նրա մարգարեությունը :Ով Ադամ  հավատք ընծայիր նրան ,որպեսզի ինձ մոտ բարձրանա դիրքդ,իմաստությունդ, պայծառությունդ և արժանապատվությունդ»:Ադամն ասաց.«Հավատք ընծայեցի Աստծուն և նրա մարգարե Մոհամմեդին»: Աստված ասաց.«Ես ևս առավել արժանապատվություն և վեհանձնություն պարգևեցի քեզ:Ով Ադամ:Դու իմ մարգարեներից առաջինը և որդիդ՝ սուրբ Մոհամմեդը նրանցից վերջինն է»: 

 

Սուրբ Ղուրանի այաների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նախորդ բոլոր ժողովուրդներն  և անցյալի մարգարեները պարտավոր էին հավատալ Սուրբ Մարգարեի առաքելությանը,քանի որ Աստված նրանց հետ ուխտ էր կապել այս կապակցությամբ, և նրանք խոստովանել էին, որ եթե նրանք ողջ լինեն Մոհամմեդ մարգարեի ծնունդից և հայտնվելուց հետո, ապա կհավատան Իսլամին: Ղուրանը Ալ- Էմրան սուրահի 81-րդ այայում ասում է.«Երբ Աստված ուխտ կապեց նախորդ մարգարեների հետ, որ երբ ես ձեզ գիրք և իմաստություն շնորհեցի , ապա կգա մի մարգարե  , ով հաստատի այն, ինչ ձեզ հետ էր, հավատացեք նրան և օգնեք նրան ...»:

Այս այաների համաձայն, Իսլամի մեծն մարգարեն Աստվածային այլ մարգարեների մոտ եղել է ճանաչված: Հենց այս ուղղությամբ վերլուծաբանները հավատացած են ,որ այն միակ հատկությունը ,որն առնչվում է միայն սուրբ մարգարեին ,նրա մասին գրանցումն է այլ կրոնների սուրբ գրքերում: Իսլամի սուրբ մարգարեի ՝ մարգարեության հատկանիշները, նշանները և պատճառները ,տարբեր մեկնաբանություններով նշված են  նախորդ երկնային սուրբ գրքերում՝ Թորայում  և Աստվածաշնչում ,որը մարդուն հավաստիացնում է նրա ճշմարտացիության մասին: Սուրբ Ղուրանը այդ մասին ասում է.«Նրանք ովքեր հետևում են «Օմմի» մարգարեին,մի մարգարե ,որի յուրահատկությունները հիշատակված  են Թորայում և Աստվածաշնչում...»(Արաֆ-157):

Ղուրանը մեկ այլ այայում ասում է,որ սուրբ գրքերի գիտակները ,Իսլամի սուրբ մարգարեին ճանաչում էին ճիշտ իրենց զավակների պես և նրա յուրահատկությունները ընթերցել են իրենց կրոնական գրքերում: Բաղարա սուրահի 146-րդ այայում ասվում է.«Նրանք ,որոնց երկնային սուրբ գրքեր ենք շնորհել սուրբ մարգարեին ճանաչում են իրենց զավակների պես...»:Այս այաների համաձայն, Իսլամի սուրբ մարգարեի յուրահատկությունները այնքան կենդանի ու պարզ են նկարագրվել նախորդ սուրբ գրքերում ,որ Նրա մասին կատարյալ պատկերացում է ստեղծվել  բոլոր նրանց մոտ ,ովքեր  ուսումնասիրել են այդ գրքերը:

Ըստ պատմական վկայությունների՝ Հիսուս Քրիստոսն  ավետել է իրեն հաջորդող մարգարեի հայտնության նշանների մասին: Նա, ով Աստծու մեծ հրաշքն էր ,անընդատ խոսում էր Սաուդյան Արաբիայում ,Աստվածային վերջին առաքյալի հայտնության մասին ,բացատրում նրա հայտնության նշանները և նրա նկատմամբ սերը բոցավառում բոլորի  սրտերում,այն աստիճանի ,որ ամենուր երբ տարածվում էր քրիստոնեությունը ,տարածվում էր նաև նրա վկայությունները,  իրեն հաջորդող մարգարեի մասին: Գերմանացի հոգեբան Քարլ Յասփերսը  ,Հիսուսի մասին իր գրքում գրում է.«Այն, ինչ մենք հաստատապես գիտենք Քրիստոսի մասին, նրա վկայություններն  են»:Այս վկայություններից  որոշները,որոնք առնչվում են  Աստծու վերջին մարգարեին, դեռևս գոյություն ունեն հրեաների ու քրիստոնյաների սուրբ գրքերում : Հովհաննեսի ավետարանում ,14-րդ գլխի 16-րդ համարում ասվել է.«Եվ ես աղաչում եմ նրան և նա ձեզ կշնորհի մեկ այլ մխիթարող ,որը Իսլամի մարգարեն է»: Հիսուս Քրիստոս բազմիցս վկայում է իրենից հետո հայտնվող մարգարեի մասին և ասում է.«Մինչև ես չգնամ ,նա չի գալու:Եթե սիրում եք ինձ ,կատարեք իմ հանձնարարությունը ...Նա Աստծու սուրբ հոգին է ,ով ձեզ կծանոթացնի բոլոր իրականությունների հետ»: Հենց այս վկայության պատճառով էր ,որ երբ Իսլամի  մարգարեի հրավերի գրությունը հանձնվեց Եթովպիայի թագավոր Նաջաշիին ,նա ասաց.«Երդվում են Աստծուն ,Նա հենց այն մարգարեն է,ում սպասում են սուրբ գրքի հետևորդները»: 

Սուրբ Մովսեսի Թորայում ևս ակնարկվել է Մոհամմեդ մարգարեի վեհ յուրահատկություններին , նրան անվանել են Մեքքայի համար  ամուր հենասյուն:Նույնպես հին կտակարանի եռյակ ճանապարհորդության գլխում ասվել է.«Եվ Աստված ինձ ասաց.«Ինչ ասել են ճիշտ են ասել ,Ես ձեզ մարգարե կուղարկեմ ձեզ նման իրենց եղբայրներից,Ես իմ խոսքը  նրա լեզվով կփոխանցեմ , և նա նրանց կասի այն, ինչ ես նրան պատվիրեմ»:

Թորայի գրությունները  շարունակվելով այսպես է մեծարում Աստծու առաքյալին.«Բարձրյալն Աստված ,նրա հոգին մարմնից չի հեռացնելու մինչև այն ժամանակ, երբ նա հետամնաց ու անհասկացող ժողովրդին ճիշտ ուղիով առաջնորդի և նրանց ծանոթացնի՝ Աստված մեծ է աստվածային խոսքով ,նա լույս կշնորհի կույր աչքերին ,կփայլացնի հիվանդ և աղտոտված սրտերը և ճշմարտությունը լսելու խուլ ականջները կբուժի ճշմարտությունը լսելու համար»: 

Աբրահամ մարգարեն ևս Աստվածային մեծ մարգարեներից է ,որ երբ Մեքքայում կառուցեց Քաբեն ,աղոթք բարձրացրեց առ Աստված և սուրբ Մոհամմեդ մարգարեի մասին այսպես ասաց.«Ով Տեր Աստված.Այս տարածաշրջանում մի մարգարե նշանակիր ,ով այստեղից լինի և քո խոսքերը փոխանցի նրանց եւ նրանց ուսուցանի սուրբ գիրքն ու իմաստությունը և նրանց սրբագործի մեղքերից»:

Սուրբ Աբրահամ մարգարեի հետևորդ գիտնականներից և սուրբ գրքի ուսումնասիրող Քաաբ իբն Ղալեբը եղել է նախքան սուրբ մարգարեն: Նա  Մոհամեդ մարգարեի մասին կարդացել է Աբրահամ մարգարեի գրառումներում և հավատք ընծայել նրան:

«Անիս ալ- էըլամ» գրքի հեղինակ Մոհամմադ Սադեղ Ֆախրոլ-էսլամը ևս նախկինում եղել է քիրստոնյա հանրահայտ հոգևորականներից: Նա իսլամ ընդունեց այն բանից հետո, երբ իր նշանավոր ուսուցիչներից մեկը, որը քրիստոնեության առաջնորդներից էր, հասկացավ Մոհամմեդ մարգարեի անձի իրականությունը և ճիշտ ճանաչեց նրան և նա նույն գրքում Մոհամմեդ մարգարեի  կրոնին հավատալու պատճառը բացատրեց հետևյալ կերպ.«Վատիկանի իմ դասախոսն ինձ ցույց տվեց քրիստոնեական չխեղաթյուրված երկու գիրք ՝ մեկը հունարենով, իսկ մյուսը ՝ ասորերենով ,որը գրված էր մշակված  մագաղաթի վրա: Ասորերեն գրքում Իսլամի մարգարեն հիշատակվել է «Ֆարղելիթա»անունով ,իսկ հունարեն գիրքը մարգարեին կոչել է«Փրիքաթուս» և երկուսն էլ թարգմանվել էր Ահմեդ և Մոհամմեդ անուններով և գովաբանել էր Իսլամի մարգարեի բոլոր յուրահատկությունները և նրա գալստյան մասին ավետել է Հիսուս Քրիստոսի անունից»:

Ֆախրոլէսլամի կիսանդրին Ուրմիայի Աէլլառ զբոսայգում

Իմամ Բաղերին հարցրին անցյալի մարգարեների սուրբ գրքերում  սուրբ մարգարեի անվան մասին,նա ասաց.«Աստծու սուրբ մարգարեի անունը ,Աբրահամ մարգարեի գրքում «Մահի»է այսինքն մագրագործող, սուրբ Մովսեսի Թորայում ՝«Հադդ» այսինքն՝ պայքարող, Հիսուս Քրիստոսի Աստվածաշնչում՝«Ահմադ»և Ղուրանում «Մոհամմեդ»: Ոմն հարցրեց .«Ի՞նչ է այս անվանումների իմաստը»: Իմամ Բաղերը ասաց.«Սուրբ Մարգարեն ոչնչացրեց  կուռքերը և  կռապաշտությունը,Նա մաքրեց Աստծուց բացի այլ աստվածություններ:«Հադ»-ի իմաստը հետևյալն է,որ Նա պայքար է մղում բոլոր նրանց դեմ ,ովքեր դեմ են Աստծուն և կրոնին,լինեն նրանք մոտ կամ հեռու անհատներ: «Ահմադ»-ի իմաստը հետևյալն է ,որ Աստված նրան գովաբանել է լավագույնս:  Իսկ այն առումով է նրա անունը «Մոհամմեդ» քանի որ Աստված,նրա  հրեշտակները,մարգարեները և բոլոր ժողովուրդները նրան փառաբանում  ու մեծարում են»:

Իրականության մեջ Մոհամմեդ մարգարեն ,Աստծու առաքյալը,վերջին և ամենավեհ մարգարեն  է, իսկ Աստծու դատաստանում բոլորը ,իրենց մարգարեների հետ կենթարկվեն Իսլամի դրոշին ու սուրբ մարգարեին: Նա խորհրդանիշն է կատարյալ  ու հավասարակշռված մի անհատականության : Բոլոր մարդիկ ունեն մի տեսակ տաղանդ, կատարելություն և հասունություն:Բայց մարդկության էության առաքինությունը կախված  է կատարելության սկզբնաղբյուրի համապատասխանեցումից:Որքան ուժեղ է մարդու փոխհարաբերությունը Աստծո հետ, այնքան մեծ է նրա արժանապատվության և կատարելության վայելքը:Որովհետև միայն Աստված է կատարյալ ու վեհ:Իսլամի մարգարեն, ով վեհագույն  անձի  օրինակն է, իրեն համապատասխանեցրեց կատարելության սկզբնաղբյուրին և հասավ այն աստիճանի , որ նույնիսկ Աստծուն մոտ գտնվող հրեշտակները չհասան  այնտեղ:Աստծո Սուրբ մարգարեն իր մեծագույն  հրաշք՝Ղուրանը նվիրաբերեց ,որպես  կենդանի և գրավիչ կրոն , որը ներդաշնակ է մարդկային բնությանը և բավարարում է նրա կարիքները յուրաքանչյուր դարաշրջանում և ժամանակներում:Ազատություն, մարդասիրություն, կարեկցանք և մարդու իրավունքներ, որոնք այժմ գտնվում են բռնապետերի ձեռքերում,երանգավորվեցին  և իմաստավորվեցին իսլամի մարգարեի ջանքերով:Նրա ուղերձն է՝ բարեկամությունն ու եղբայրությունը և մարդկանց միջև արդարության հաստատումը: Այս եղանակը  հավերժական է։