Հոկտեմբեր 23, 2021 19:32 Asia/Tehran

Պատմական աղբյուրները վկայում են, որ մարգարեների ծնվելու կամ հայտնվելու ժամանակ տեղի են ունենում կարևոր իրադարձություննր, որոնք ավետում են մարգարեների գալուստը:

Իսլամական աղբյուրների համաձայն, Մոհամմադ մարգարեի ծնվելու գիշերը տեղի են ունեցել  մի շարք տարօրինակ իրադարձություններ:

Շատ պատմաբաններ համոզված են, որ իսլամի մարգարեի ծնունդը եղել է ռաբի օլ-ավվալ ամսին: Սակայն այս կապակցությամբ կան տարբեր  կարծիքներ: Շիաները կարծում են, որ իսլամի մարգարեն ծնվել է լուսնային ռաբի օլ-ավվալ ամսի 17-ին: Իսկ սուննիները նշում են նույն ամսվա 12-րդ օրը:

Իրանի իսլամական հանրապետության հիմնադիր իմամ Խոմեյնին, այս երկու օրերի միջև ընկած օրերը անվանել է Միասնության շաբաթ և Իսլամական միասնության միջազգային կոնֆերանսն  ամեն տարի Իրանում այս օրերին անցկացնում է միասնության շաբաթ:

Աշխարհի բոլոր մուսուլմաններն այս բարեբաստիկ օրը շնորհավորում են միմյանց  և ևս մեկ անգամ հիշում Մոհամմադ մարգարեի առանձնահատկությունները՝ բարությունը, մարդասիրությունը և հանդուրժողականությունը:

Մարգարեի հայրը եղել է Աբդոլլան, մայրը՝ Ամենեն: Նրանք երկուսն էլ Ղոռեյշ ցեղից են եղել: Ցեղի մեծամեծներն ազդեցիկ դեմքեր  էին Մեքքա քաղաքում և մեծ մասամբ առևտրականներ: Մարգարեի հայրը, նախքան մարգարեի ծնվելն առևտրի համար մի քարավանի հետ գնաց Լևանտ և վերադարձին հիվանդացավ ու մահացավ: Ամենեն՝ Մոհամմադի մայրը, շատ սիրված ու հարգված դեմք էր Ղոռեյշիների շրջանում: Մոհամմադի ծնվելուց հետո, նա ապրեց վեց տարի: Եվ մի անգամ, ճամփորդությունից իր որդու հետ վերադառնալիս, մահացավ Մեդինայի  ճանապարհին՝ Աբվա շրջանում: Քանի որ Մոհամմադ մարգարեի հայրը շատ շուտ մահացավ, նրա խնամակալությունը փոխանցվեց Ղոռեյշ ցեղի ժառանգներից Աբդոլ Մոթալեբին: Մոհամմադը որոշ ժամանակ մնաց ժամանակավոր խնամակալի մոտ, այնուհետև նրան հանձնեցին Հալիմեին: Հալիմեն Մոհամմադի դայակն էր, սակայն հինգ տարի նրա համար մայրություն արեց:

 

Պատմական աղբյուրները վկայում են, որ մարգարեների ծնվելու կամ հայտնվելու ժամանակ տեղի են ունենում կարևոր իրադարձություններ, որոնք ավետում են մարգարեների գալուստը:

Հայտնի մուսուլման բանաստեղծ Էբն Հեշամն ասում է. «Աստված վկա է, որ ես յոթ կամ ութը տարեկան էի և շատ լավ հասկանում էի այն, ինչ լսում էի: Մի անգամ տեսա, որ մի տղամարդ, Մադինայի աշտարակներից մեկի վրա բարձրանալով ասաց. «Ով հրեաներ, իմացեք, որ այն աստղը, որ պետք է հայտնվեր Ահմադի ծնվելով երեկ հայտնվել է»:

Ասում են, որ Մոհամմադ մարգարեի ծնվելու օրը, Քյասրա պատշգամբը, որը կառուցված էր քարից ու գաջից,  որի վրա աշխատել էին տասնյակ տարիներ ու որը շատ ամուր էր, փլվեց, ու դրանից մնաց ընդհամենը 14 սյուն:

 

Մոհամմադ մարգարեի ծնվելու գիշերն Իբլիսը սատանայից ու իր աջակցիներից օգնություն խնդրեց: Երբ նրանք հավաքվեցին, հարցրին. «Ով առաջնորդ, ի՞նչն է քեզ սարսափեցնում»:

Նա պատասխանեց. «Վայ ձեզ, երեկ գիշերվանից մինչ այս պահը տեսնում եմ, որ երկինքն ու երկիրը փոփոխվում են և անշուշտ, երկրի վրա նոր իրադարձություն է տեղի ունենալու, որն աննախադեպ է Հիսուսի ծնվելուց առ այսօր: Մենք այլևս չենք կարող երկինքներում տեղի ունեցող իրողությունների մասին տեղյակ լինել, որովհետև ծնվել է Մոհամմադը»:

Շեյխ Սադուխն իր գրքում նույնպես ասում է. «Իբլիսը երկինքեր բարձրացավ ու երբ Հիսուսը ծնվեց, նրան արգելվեց մուտք գործել երեք երկինքներ: Նա կարող էր բարձրանալ մինչև չորրորդ երկինք: Սակայն երբ ծնվեց Աստծու մարգարեն, Իբլիսին արգելվեց բարձրանալ յոթը երկինքներ: Աստղերը նրան աստղակոծեցին  ու թույլ չտվեցին որ սատանաները բարձրանան երկինքներ»:

 

Որոշ աղբյուրների համաձայն, Մոհամմադ մարգարեի ծնվելու պահին Հիջազ քաղաքում մի լույս ծագեց ու գնաց դեպի արևելք: Դրան հաջորդող առավոտյան բոլոր թագավորների գահերը տապալվեցին և մոգերի գիտելիքը գողացվեց ու չեղարկվեց կախարդների կախարդանքը: Յուրաքանչյուր մոգի արգելվեց շփվել  այն սատանաների հետ որոնց հետ նրանք ծնվել էին: Բացի այդ, Մոհամմադի ծնվելու օրը մարեցին Ֆարսի բոլոր ատրուշանները, իսկ Ֆարսի մոգերը երազ տեսան, որ շատ հզոր ուղտեր, իրենց սապատների վրա կրելով արաբական ձիեր, անցնում են Տիգրիս գետն ու թափառում այդ շրջաններում:

 

Իսկ այն հադիսներում, որոնք ներկայացրել է իսլամի մարգարեն՝ վկայակչելով Աստծուն, ասվում է. «Աստված Մեծ մարգարեին ասաց.- Ով Ահմադ, եթե դու չլինեիր, այս աշխարհը չէի արարելու: Այս հադիսներում Մոհամմադ մարգարեն ներկայացվել է որպես արարչագործության նպատակ: Կարելի է ասել, որ արարչագործությունը լիարժեք է դարձել մարգարեով: Եվ որպեսզի մարգարեն կարողանար այս կատարելությունն իրենով իրականություն դարձնել, պետք է ստեղծվեր տիեզերքը, և բոլոր հավատացյալներն ու ոչ հավատացյալները, և նույնիսկ մարգարեի ընտանիքի բարեկամներն ու թշնամիներն արարվեին, որպեսզի մարգարեն ծնվեր և իր հնարավորություններն իրականություն դարձներ:

 

Ղուրանի Անբիա սուրահի 170-րդ այայում, Աստված մարգարեի  մասին ասում է. «Եվ քեզ ուղարկեցինք մարդկանց համար միմիայն որպես բարիք»: Ուրեմն կարելի է ասել, որ մարգարեն աստվածային բարիք էր: Նա բարիք էր ոչ միայն մարդկանց, այլ նաև ջինների ու աստվածային այլ արարածների համար: Նրա բարությունը տարածվեց ամենուր, հատկապես՝ հավատացյալների վրա:

 

ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին մարգարեի մասին ասում է. «Մարգարեի մասին Ղուրանում կան տարբեր այաներ: Այաներից մեկը Բարաաթ սուրահի 128-րդ այան է: Այնտեղ ասվում է. «Ձեզ ուղարկել եմ մի մարգարե ձեր միջից: Նրա համար անհանդուրժելի է ձեր աղքատությունը, անհանգստությունը, տգիտությունը և դժբախտությունը: ձեր հանգստի ու փրկության համար նա ոգևորվում է  և բարի է հավատացյալների նկատմամբ»: Այս երկու նախադասությունները շատ կարևոր են: Ըստ առաջինի, մարդկության տառապանքն իսլամի մարգարեի համար շատ ծանր էր ընդունելը և մարդկանց տառապանքից նա անհանգստանում էր: Իսկ երկրորդ նախադասության համաձայն, մարգարեն սրտացավ էր մարդկանց նկատմամբ, հոգ էր տանում նրանց մասին ու հետաքրքրված էր մարդկանց ճակատագրով: Սա վերաբերվում է բոլոր մարդկանց»: