Օգոստոս 06, 2022 19:18 Asia/Tehran

Մոհառռամի 9-ն է, Թասուայի օրը: Շիաների 6-րդ առաջնորդ Իմամ Սադեղն ասում է.«Թասուան այն օրն է, երբ Հոսեյնն ու նրա աջակիցները Քարբալայում պաշարվեցին Շամի զորքերի կողմից: Մարջանեի որդին՝ Իբն Զիադը և Օմար Իբն Սաադն այդ օրը ուրախ էին, որ իրենց տրամադրության տակ ունեին հսկայական զորք: Նրանք Հոսեյնին ու նրա աջակիցներին թույլ էին համարում և կարծում էին, որ Հոսեյնն այլևս աջակից չունի և Իրաքի ժողովուրդը նրան օգնության չի գա:

Թասուան նշվում է մոհառռամ ամսի 9-ին: Այս օրը շատ կարևոր է հատկապես շիաների համար: Թասուայի իրադարձությունը տեղի է ունեցել Լուսնային հիջրեթի 61 թվականին՝ Քարբալայում: Լուսնային հիջրեթի մոհառռամ ամսի 9-ին Շեմրը  Օբեյդոլլահ Իբն Զիադի կողմից մի նամակ իր հետ բերելով, ժամանեց Քարբալա, որտեղ Օմար Իբն Սաադից պահանջվել էր շատ խիստ վերաբերվել Իմամ Հոսեյնի նկատմամբ, հակառակ դեպքում  զորքի հրամանատարությունը փոխանցել Շեմրին: Օմար Սաադը հրամանատարությունը չփոխանցեց Շեմրին և ինքը պատրաստվեց պատերազմել Իմամ Հոսեյնի դեմ: Այդ օրը երեկոյան, զորքերի գրոհից հետո, Իմամ Հոսեյնն իր եղբորը՝ Աբբաս Իբն Ալիին ուղարկեց նրանց մոտ՝ ժամանակ պահանջելու, որպեսզի գիշերը լուսացնի աղոթքով ու Ղուրանի ընթերցմամբ: 

Այդ օրը Շեմրը փրկագիր ուղարկեց Իմամ Հոսեյնի եղբորը՝  Աբբաս Իբն Ալիին և  Օմ Ալ-Բանինի մյուս որդիներին, սակայն Աբբասը մերժեց: Շիաները Թասուան համարում են Աբբասի հիշատակին նվիրված օր և մեծարում են այս օրը, ինչպես Աշուրայի օրը: Թասուայի օրը շիաները սգում են ու հիշատակի արարողություններ անցկացնում:

Շեմրը 14 հազար հոգով միացավ Օմար Իբն Սաադի զորքին և Իբն Զիադի նամակը փոխանցեց Օմար Իբն Սաադին: Այդ նամակում դաժանությունը հասել էր բարձրակետին։ Նամակում ասված էր․  «Օմար ես քեզ չեմ ուղարկել իմ ու Հոսեյնի միջև բարեխոսելու համար: Նամակը հասնելուն պես, եթե Հոսեյնն ուշադրություն չդարձրեց մեր առաջարկությանը, հարձակվիր նրա վրա և սպանիր նրան ու իր զինակիցներին, իսկ   սպանելուց հետո նրանց կտոր կտոր արա: Հոսեյնին ու իր զինակիցներին սպանելուց հետո, ձիերով անցիր նրանց դիակների վրայից:   Ես գիտեմ, որ սպանվելուց հետո անօգուտ է նրանց դիակների վրա ձիերով անցնելը, սակայն քանի որ այդ մասին եմ խոսել, պիտի իրականացնես, ու եթե այս խոսքերին ուշադրություն դարձնես կհարգվես մեր կողմից ու կդառնաս մեր սիրելին»:

---

Այդ նամակից հետո, Օմար Սաադի զորքը պատրաստվում էր մարտի, քանի որ նրանց չէր հաջողվել իսլամի մարգարեի թոռանը՝ Հոսեյնին ստիպել հանձնվել։ Իմամ Հոսեյնն իր եղբորն Աբբասին ուղարկեց նրանց մոտ։ Երբ համոզվեց, որ նրանք պատերազմելու են, մեկ անգամ ևս Աբբասին ուղարկեց նրանց մոտ և ասաց․-«Եղբայրս, մեկ գիշեր ևս ժամանակ ստացիր աղոթքի համար։ Աստված գիտի, որ ես շատ եմ սիրում  նամազ անել և Ղուրան ընթերցել»: Շեմրը, ով Բանի Քալաբ ցեղախմբից էր, իմամ Հոսեյնի եղբոր՝ Աբբասի մոր ազգականներից էր, Աբբասի ու նրա եղբայրների համար փրկագիր ուղարկեց, որպեսզի նրանց  հեռացնի  Հոսեյնի արդարատենչ բանակից: Սակայն Աբբասը, որ Քարբալայի սխրագործության դրոշակակիրն էր և արիության ու վեհանձնության խորհրդանիշը և Հոսեյնի նկատմամբ  սերը հոսում էր նրա երակներով,  բղավեց Շեմրի վրա ասելով. «Ես բաժանվե՞մ Հոսեյնից։ Վայ ձեզ,  ամոթ ձեզ, Աստված անիծի քեզ ու քո փրկագիրը։  Մեզ ուզում եք փրկել, իսկ Աստծու մարգարեի դստեր որդուն՝ ո՞չ»:

 

Մոհառռամի 9-րդ օրն էր։ Արևը մայր մտավ։ Գիշերվա խավարը պատեց ամենուր։ Իմամ Հոսեյնը գնաց իր զինակիցների մոտ՝ իր  վերջին խոսքն ասելու նրանց։ Աստծուն փառաբանելուց հետո նա ասաց․ «Իմացեք, որ ես ձեզ թույլ եմ տվել գնալ։ Ուրեմն բոլորդ գնացեք։ Ես չեղարկել եմ իմ նկատմամբ ձեր հավատարմության պայմանագիրը։ Դուք այլևս ոչ մի պարտավորություն չունեք իմ նկատմամբ։ Այժմ գիշեր է։ Խավարը պատել է ամենուր։ Հեռացեք այստեղից»:

Հոսեյնի զորքի 72 հերոս զինակիցները, որոնք օժտված էին  վեհանձնությամբ ու   սիրով,  մեծ սիրով գրկեցին իմամին և շարունակեցին հավատարիմ ու  նվիրված մնալ իմամ Հոսեյնին։ 

Երբ իմամը վերադարձավ վրան, հազրաթ Զեյնաբի մտահոգ հայացքի առջև կանգնելով ասաց․ «Երդվում եմ Աստծով, ես փորձել եմ  նրանց և  համոզվել եմ, որ նրանք այնպիսի տղամարդիկ են, ովքեր  իրենց կուրծքը դարձրել են վահան և մահին նայում են իրենց աչքերի մի անկյունով, հանուն ինձ, մահվանն ընտելացել են այնպես, ինչպես կաթնակեր երեխան իր մոր կրծքին»:

Իմամ Հոսեյնի ու նրա զինակիցների միջև խոր կապը, որ պատմության մեջ գրանցվեց ոսկե և փայլուն տողերով, աստվածային ուխտի  նկատմամբ հավատարմության և իրենց ընտրած ճանապարհի ու նպատակի նկատմամբ  հավատքի արդյունքն էր: Ուխտին հավատարիմ մնալը վկայում է   հոգու վեհության  մասին և  ավելացնում մարդկային իրական կյանքի քաղցրությունը: Ուխտին հավատարիմ մնալը  հոսեյնական սխրագործության մեծագույն արժեքներից է, որի կարիքը մարդն ունի և առանց որի մարդն անկում կապրի։ Աստված Ահզաբ (Դաշնակիցներ) սուրահի 23-րդ  և 24-րդ այաներում ասում է․ «Հավատացյալների մեջ կան մարդիկ, ովքեր ազնվորեն հավատարիմ են մնում այն խոստումին, որ տվել են Աստծուն: Կան նաև այնպիսիները, որ նահատակվեցին: Ոմանք էլ դեռ սպասում են ու երբեք ուխտադրուժ չեն եղել»: 

Իմամ Հոսեյնն Աշուրայի օըն իր աջակիցներին  բնութագրելիս այս այան էր ընթերցում։

---

Աստվածային պարգևների նկատմամբ կուռ հավատքն Իմամ Հոսեյնի աջակիցների առավելություններից է համարվում։ Նրանք հավատում էին, որ քայլ են կատարել դեպի փրկություն և  արժանանալու են վեհ դիրքի։ Վստահությունը հավատաքի հիմքն է և իմամ Հոսեյնի զինակիցների ակնառու յուրահատկությունը՝ Քարբալայի  իրադարձության ժամանակ, որը հավերժացրեց այս սխրագործության արարումը։ 

Այն, ինչ Քարբալայի անապատում կար,   կա նաև պատերազմի այլ ճակատներում, սակայն Հոսեյնի աջակիցների մոտ հավատքի շնորհիվ բոլորը Քարբալայում  ականատես եղան  այսպիսի գեղեցկության ու նվիրվածության։ 

 Աշուրայի օրը Ամր Իբն Խալիդը մարտի  ժամանակ ինքն իրեն ասում էր. «Ո՛վ հոգի, շարժվի՛ր դեպի  բարեգութ Աստված։ Դյուրին կյանքի ավետիս քեզ, այդ օրը (հարության) դու կպարգևատրվես բարությամբ»:

Իմամի աջակիցների մեջ Աբբասը հայտնի էր իր նվիրվածությամբ ու հավատարմությամբ։ Նա համարվում էր անձնազոհության, բարեկրթության, արիության և հավատարմության խորհրդանիշ։

Մարդիկ Թասուայի ժամանակ մեծարում են  Աբբասի  հիշատակը՝  նրա վեհության ու անձնազոհության։ Անհատականության պատճառով, ով քաջությունը սովորել էր իր հորից և օրինակելի էր իր առաքինությամբ ու քաղաքավարությամբ։ Քարբալայում նա  Հոսեյնի զորքի դրոշակակիրն էր, Հոսեյնի զորքի հենարանն  ու վրանների պահապանը։ Նա նաև մարգարեի ընտանիքի անվտանգության  հետ կապված հարցերի պատասխանատուն էր։ Քանի դեռ Աբբասը ողջ էր, սրբավայրի կանայք և երեխաներն իրենց ապահով էին զգում, որովհետեւ թշնամիները  տեսնելով Աբբասին  ու նրա  խորաթափանց հայացքը, վախենում էին,  չէին համարձակվում  մոտենալ Հոսեյնի վրաններին:

---

Հազրաթ Աբբասը եղբայրական հարաբերությունից անկախ, իմամ Հոսեյնին համարում էր իր առաջնորդն ու իմամը և հավատում էր իմամ Հոսեյնի ուղու ու նպատակի ճշմարտացիությանը; Նա մի պահ անգամ չհրաժարվեց իմամին ուղեկցելուց ու պաշտպանելուց։ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին գեղեցիկ է պատկերել այս հավատարմությունն ու դաշինքը; Նա ասել է․

«Հազրաթ Աբու Ալ-Ֆազլ Ալ-Աբբասի հավատարմությունն առավելաբար դրսևորվել է այն ժամանակ, երբ Եփրատ գետում ջուր չի խմել․․․ պատմում են, որ վերջին ժամերին, երեխաներն ու փոքրիկ աղջիկներն այնքան ծարավ էին, որ ինքն իմամ Հոսեյնը և Աբբասը միասին գնացին,  ջուր բերելու։ Նրանք շարժվեցին դեպի Եփրատ գետում գտնվող այն հատվածը, որտեղից հնարավոր էր ջուր վերցնել։ Այս երկու քաջարի եղբայրները նաև կողք-կողքի  պատերազմեցին ռազմաճակատում։ Մեկը 60-ամյա  իմամ Հոսեյնն էր, որը արիության ու խիզախության առումով եզակի հերոսների շարքում էր, մյուսը՝  35-ամյա  Աբբասը։ Երկու եղբայրները, կողք կողքի, երբեմն՝ մեկը մյուսի  թիկունքում, թշնամու ծովի մեջտեղում, ճեղքում են զորքի շարքերը, որպեսզի հասնեն Եփրատ գետը և ջուր բերեն ծարավ երեխաների ու փոքրիկ աղջիների համար։   Կատաղի ճակատամարտի ժամանակ  իմամ Հոսեյնը հանկարծ զգում է, որ թշնամին տարածություն է առաջացրել իր և եղբոր միջև: Միեւնույն ժամանակ  Աբու Ալ-Ֆազլը մոտենալով ջրին,  հասնում է գետափին: Ասում են, որ  նա ջուր է վերցնում վրաններ տանելու համար: Նման դեպքերում յուրաքանչյուր մարդ իրավունք ունի մի բուռ ջուր խմել և թրջել պապակ շուրթերը, սակայն նա այստեղ ապացուցեց իր հավատարմությունը: Երբ Աբու Ալֆազլ Աբբասը երբ վերցրեց ջուրը և աչքն ընկավ ջրին, հիշեց իմամ Հոսեյնի պապակ շուրթերը, ծարավ երեխաների ձայնը և իմամ Հոսյենի վեցամսյա երեխայի լացն ոը չկարողացավ իրեն համոզել մի կում ջուր խմել: Ջուրը վերցրեց և դուրս եկավ: Այդ ընթացքում  տեղի ունեցան այդ դեպքերը և նա նահատակվեց։ 

 

«Աբբաս ... Թող Աստված Քեզ դասի  նահատակների շարքում և Քո հոգին պահպանի օրհնյալ հոգիների կողքին, և Քեզ շնորհի իր դրախտի ամենամեծ տունը, և Քո  անունը վեհացնի։  Եվ դու  շփվես մարգարեների, ճշմարտախոսների, նահատակների և արժանավորների հետ »: (Մի հատված Հազրաթ Աբբասի ուխտագնացության նամակից)։