Սեպտեմբեր 12, 2021 13:41 Asia/Tehran

Բարև Ձեզ, հարգելի բարեկամներ, այս հաղորդման ընթացքում կներկայացնենք Պաղեստինում ազգային հանրաքվեի նախագիծը՝ փորձագետների տեսակետից:

Իրանի ներկայացրած՝ Պաղեստինի ազգային հանրաքվեի նախագիծն արևմտյան ու սիոնիստական և որոշ տարածաշրջանային արաբական ԶԼՄ-ների կողմից բոյկոտի ենթարկվեց, քանի որ նրանք նախագիծը վտանգավոր էին համարում հանրային կարծիքի համար:  Այդուհանդերձ, ինչպես ասվեց նախորդ ծրագրերում, այս նախագիծը, որը համընկնում է  Դիմադրության ռազմավարության հետ, մշակվել է միջազգային իրավունքի   ամենակարևոր սկզբունքի՝ ինքորոշման իրավունքի համաձայն: Այն ՄԱԿ-ում գրանցվել է որպես պաշտոնական փաստաթուղթ: Ամերիկյան-սիոնիստական եբրայական առանցքի կողմից այս նախագիծը բոյկոտելուն զուգահեռ, տարբեր փորձագետներ  անդրադառնում են դրա հեռանկարներին: Որովհետև մի կողմից Պաղեստինի իրադարձությունները և ԱՄՆ-ի աջակցությամբ Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների շարունակությունը ցույց են տալիս, որ Դիմադրության ռազմավարությունը պետք է իրականացվի այնպես, որ հնարավոր լինի Սիոնիստական ռեժիմին ու նրա աջակիցներին  ստիպել ընդունել այս նախագիծը:   Իսկ մյուս կողմից, հանրային կարծիքն ավել շատ ծանոթանալով այս նախագծին, դրա նկատմամբ միջազգային աջակցությունն ավելի կմեծանա:

Իրանցի փորձագետ Հոսեյն Քիանի Մողադդամը համոզված է. «Այս նախագիծը քաղաքական և իրավաբանական հնարավորություն է ստեղծում Դիմադրության համար: Այն պատճառով, որ այն նախ չեզոքացնում է  հաշտվողական շարժումը, երկրորդ հերթին, պշատոնապես ճանաչում է Դիմադրությունը՝ որպես նախագծի կարևոր կողմ, ու նաև բռնազավթման ու Սիոնիստականմ ռեժիմի դեմ զինված պայքարը:

 

Ուստի այդ նախագծով, Դիմադրությանն առաջարկվում է   քաղաքական ու ռազմական լուծում և  այդ ճանապարհին որևէ սահմանափակություն գոյություն չունի:

Իսկ այնպիսի նախագծերն ինչպես՝ «Դարի գործարքը» կամ «Արևմտյան ափի կցման նախագիծը», ժխտվում են և Պաղեստինը ճանաչվում է որպես մեկ ընդհանուր տարածք:  

Փորձագետն անդրադառնալով ԱՄՆ-ի ու Իսրայելի միջև ստորագրված «Դարի գործարքը» և  «Արևմտյան ափի կցման» նախագծերին, ասում է, որ դրանք ձախողվել են, իսկ պաղեստինցիների վերաբերյալ դրանցում որևէ անդրադարձ չկա: Իսկ Իրանը Պաղեստինի ժողովրդին համարում է իր ներկայացրած նախագծի ամենակարևոր կողմը:

Պաղեստինի հարցերով իրանցի փորձագետ Ահմադ Սորուշնեժադը կարծում է, որ Պաղեստինի ազգային հանրաքվեի նախագիծը լեգիտիմացնում է  Դիմադրության զինվելու հարցը:  Այսինքն՝ Դիմադրության զենքը նախագծի անքակտելի մասն է: Երբ խոսքը  գնում է դիամդրության, հատկապես՝ զինված դիմադրության և Սիոնիստական ռեժիմի դեմ պայքարի մասին, ռազմավարության մի մասն իրականացվում է լրատվական ու քարոզչական ոլորտում: Որովհետև եթե Դիմադրությունը հանրության մոտ չկարողանա արդարացնել իր զինվելը, ռազմական գործողություններն ու ինքնապաշտանության իրավունքը, միջազգային մակարդակով չի կարող լեգիտիմություն ստանալ: Իսկ եթե Դիմադրությունը կարողանա միջազգային մակարդակով քաղաքական ու դիավանագիտական լուծումներ առաջարկել Պաղեստինի վերաբերյալ, կընդունվի միջազգային հանրային կարծիքի կողմից:

Իհարկե միջազգային ասպարեզում, առանց Դիմադրության հաղթանակի, այս նախագիծը չի կարող իրականության դառնալ տարբեր պատճառներով, այդ թվում նաև քանի որ Արևմուտքը պաշտպանում է Իսրայելին: Ուստի լավագույն ճանապարհը Դիմադրությունը և զինված պաշտպանությունն է, բռնագրավված տարածքները վերադարձնելը և Սիոնիստական ռեժիմին ստիպելը, որ ընդունի ազգային հանրաքվեի նախագիծը:

Իրանում իսլամական ջիհադի  շարժման ներկայացուցիչ Նասեր Աբու Շարիֆի ասելով. «Այս առաջարկը չի  հակասում զինված դիմադրությանը: Զինված դիմադրությունը շարունակվելու է, քանի դեռ շարունակվում է պաղեստինցիների օկուպացիան, Գազան և Ղոդսը բռնագրավված են ու Գազայում պատ  է կառուցվել: Այս ամենը նշանակում է, որ այդ կեղծ ռեժիմը չի ցանկանում, որպեսզի արդարություն հաստատվի: Որովհետև ռեժիմի նպատակն  է ոչնչացնել պաղեստինցիների անկախության ու  ազատության իրավունքը: Չնայած որոշ պաղեստինցիներ ու որոշ խմբեր համաձայն են հանրաքվեի անցկացմանը, սակայն որևէ հույս չկա, որ կհաստատվի արդար իշխանություն, որը կպաշտպանի պաղեստինցիների իրավունքները: Որովհետև Իսրայելը ստեղծվել է հենց պաղեստինցիների իրավունքների ոտանահարման արդյունքում: Հետևաբար, ավանաբնակները չեն հաստատի մի նախագիծ, որը կբխի պաղեստինցիների շահերից: Ուստի դիմադրությունը պետք է շարունակվի,  մինչև Պաղեստինի ազատագրումը: 

Բրուքինգզ ինստիտուտի Դոհայի կենտրոնի անդամ Օմար Ռահմանն անդրադառնալով հաշտվողական նախագծերի ձախողմանը, նշում է, որ Թել Ավիվը պատրաստ չէ պաշտոնապես ճանաչել Պաղեստինի ժողովրդի նախնական  իրավունքները: Նա համոզված է, որ նկատի առնելով Սիոնիստական ափարթեիդ ռեժիմի առկայությունը, պաղեստինցիների ազատագրումը հնարավոր է միայն քաղաքական, իրավական ու հասարակական իրավունքների վերականգնմամբ՝ ժողովրդական մի կառավարության շրջանակներում: Եվ սա կարող  է փոխարինել նախկին բոլոր պարտված նախագծերին:

Օմար Ռահմանը նշում է, որ պաղեստինցիներն ունենալով քաղաքական ու հասարակական իրավունքներ, կազատվեն անվերջանալի բռնությունից և պարտավոր չեն լինի արտագաղթել: Նաև այդպիսով պահպանվում է երկու կողմերի  ինքնորոշման իրավունքը  և ապահովում  նրանց ցանկություններն ու պատասխանում բողոքներին՝ իրական ու ներդաշնակ կերպով:

 

Իրանում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Խալեդ Ղոդումին, պաշտպանելով Պաղեստինում հանրաքվե անցկացնելու նախագիծը, նշում է. «Իրանը Դիմադրության ամենակարևոր աջակիցն է և դա գիտեն բոլորը: Իրանի նախագիծը  ՀԱՄԱՍ-ի կողմից ընդունելի է բարոյապես  և  մարդու իրավունքների տեսանկյունից: Եվ պետք է իմանալ, որ մարդու իրավունքները և ժողովրդավարությունն Արևմուտքում արծարծվում են միայն խոսքի մակարդակով: Այդ պատճառով, պաղեստինցիները պետք է շարունակեն դիմադրությունը, մինչև իրենց երկրի ազատագրումը: Որովհետև Սիոնիստական ռեժիմի օկուպացիայի դեմ դիմադրությունը Պաղեստինի ժողովդրդի իրավունքն է: Իհարկե Պաղեստինի ժողովրդի և զինված խմբերի դիմադրությունն իրականացվում է քաղաքական, դիվանագիտական ու քարոզչական միջոցներով: Իսկ Իրանի նախագծին ցուցաբերվող աջակցության  պատճառն այն է, որ այդ երկիրն արդեն երկար ժամանակ պաշտպանում է Պաղեստինի ժողովրդի ու զինված խմբերի դիմադրության իրավունքը»:   

Փրիսնթոնի համալսարանի հետազոտող Սեյեդ Հոսեյն Մուսավին ասում է. «Իրանն ընդգծում է, որ  պաղեստինցիները, արաբներն ու մուսուլմանները ոչ մի պատասխանատվություն չեն կրում Գերմանիայի նացիստական ռեժիմի կողմից իրականացված՝ հրեաների ցեղասպանության համար: Իրանը համոզված է, որ այդ հանցագործության զոհերը կամ ժառանգները, այդ հանցագործություններն իրականացնողներից պետք է հատուցում պահանջեն Եվրոպայում »:

Նա հավելում է, որ անարդար է, երբ մի մայրցամաքում, մի երկրի ժողովուրդը վտարվի իր երկրից ու նրա գույքը բռնազավթվի՝ նացսիտական Գերմանիայի հանցագորոծությունների փոխհատուցման համար: Միլիոնավոր զոհեր տալը նախկին հանցագործխությունը փոխհատուցելու համար, դեմ է մարդկային, բարոյական, տրամաբանական, միջազգային սկզբունքներին: Ուստի Իրանի կարծիքով, պաղեստինցիներն իրավունք ունեն վերադառնալ իրենց հայրենիք և ստեղծել ազգային ու կրոնական առումով բազմազան երկիր, որը կկառավարի համապարփակ կառավարությունը՝ ժողովրդավարության հիմունքներով:

Իրանցի արաբագետ Մոսադդեղփուրը նշում է, որ ազգային հանրաքվեի նախագիծը կարևոր հնարավորություն է  Դիմադրության ու ջիհադի շարժման համար: Նա նշում է, որ մինչև թշնամու պարտությունը և հանրաքվեի անցկացումը, Դիմադրությունը պետք է շարունակվի ավելի ուժեղ տեմպերով: Դիմադրության ռազմական ուժը պետք է հզորանա, որպեսզի նախագծի իրականացման համար հնարավորություն ստեղծվի: Պետք է ասել, որ այս նախագիծը նաև պատճառ է դարձել, որ Դիմադրությունն ապացուցի իր քաղաքական և միջազգային լեգիտիմությունը և արժեզրկի այն մեղադրանքները, որոնց համաձայն, Դիմադրությունն ահաբեկչական շարժում է: Եթե Պաղեստինում ազգային հանրաքվեի անցկացումը  ներկայացվի ակադեմիական կենտրոններում, կարող է ավելի մեծացնել Դիմադրության  հնարավորությունները: Նախագիծը նաև նպաստում է, որ  պաղեստինյան ու ոչ պաղեստինյան տարբեր շարժումներ, որոնք հավատում են ինքնորոշման իրավունքին ու ժողովրդավարությանը, համախմբվեն՝ Պաղեստինի հարցն առաջ տանելու համար: