Սեպտեմբեր 15, 2021 12:38 Asia/Tehran

Մուսուլման և ոչ մուսուլման գիտնականների և մտավորականների հետազոտությունների ու խոստովանությունների համաձայն, Ղուրանի հրաշքները չեն անհետանում, և գաղտնիքները չեն ավարտվում: Որքան ավելանում են մարդու գիտելիքները, այնքան ավելի շատ գաղտնիքներ են բացահայտվում այս երկնային գրքից:

Ղուրանը մուսուլմանների սուրբ գիրքն  է։  Համաձայն իսլամի՝ Ղուրանը Գաբրիել հրեշտակի միջոցով Մոհամմադ մարգարեին (խաղաղություն և Ալլահի ողորմությունը  լինի նրան) փոխանցված Աստծու խոսքն է։ Ղուրանի առաջին այաներն իսլամի մարգարեին առաջին անգամ  ուղարկվեցին Հարա քարանձավում, որը գտնվում է Մեքքայի մոտակայքում գտնվող Նուր լեռան վրա:  Հայտնի տեսակետն այն է, որ  Ղուրանի այաները  հայտնվեցին մարգարեին ՝ ինչպես հայտնության հրեշտակի միջոցով, այնպես էլ առանց միջնորդների: Մուսուլմանների մեծ մասը կարծում է, որ Ղուրանի հայտնությունը  տեղի է ունեցել աստիճանաբար։ Այնուամենայնիվ, ոմանք կարծում են, որ բացի այաների աստիճանական հայտնությունից, այն, ինչ նախատեսված էր, որ մեկ տարվա ընթացքում  ուղարկվել մարգարեին, մեկտեղ  հայտնվեց Ղադրի  գիշերը:

 

Ղուրանի այաները մարգարեի կենդանության օրոք   գրվել են կենդանիների մաշկի, արմավենու փայտի, թղթի և կտորի  վրա: Մարգարեի մահից հետո Ղուրանի այաներն ու  սուրահներն ի մի բերվեցին մարգարեի աջակիցների կողմից:

Ղուրանի ամենահայտնի անուններն են՝ Ղուրանը, Ֆորղանը, Ալ-Քեթաբը և Մոսհաֆը։ Ղուրանը կազմված  է 114  սուրահներից  և ավելի քան 6000 այաներից։  30 հավասար բաժիններից, որոնք կոչվում են  Ջոզը։

Ղուրանում  խոսվել է  այնպիսի թեմաների մասին, ինչպիսիք են միաստվածությունը, հարությունը, Իսլամի մարգարեի պատերազմները, մարգարեների պատմությունները, իսլամ կրոնի  շարիաթական օրենքը, բարոյական առաքինություններն ու արատները, ինչպես նաև բազմաստվածության և կեղծիքի դեմ պայքարը:

--- 

Ղուրանը  մուսուլմանների մտքի ամենակարևոր աղբյուրն է և իսլամական մտքի այլ աղբյուրների չափանիշը, ինչպիսիք են հադիսը և ավանդույթը: Սա նշանակում է, որ իսլամական այլ աղբյուրներից ստացված ուսմունքները անվավեր են, եթե դրանք հակասում են Ղուրանի ուսմունքներին: Համաձայն Մոհամմադ մարգարեի և շիա առաջնորդների թողած պատմությունների, հադիսները պետք է ներկայացվեն Ղուրանի համաձայն, և եթե դրանք չեն համապատասխանում  Ղուրանին,   պետք է համարվեն անվավեր ու կեղծ:

Իսլամի մարգարեն  մեծապես կարևորել է Ղուրանի այաները անգիր սովորելու և ճիշտ ընթերցելու անհրաժեշտությունը: Մոհամմադի մարգարե նշանակվելու՝ Բեսաթի առաջին տարիներին, գրագետ մարդկանց սակավության և գրելու հնարավորության բացակայության պատճառով, մարգարեն փորձում էր այնպես անել, որ այաներն անգիր արվեն և ճիշտ արտասանվեն, վախենալով, որ մի բառ մոռացվի կամ սխալ արձանագրվի: Երբ որևէ այա  ուղարկվում էր, նա կանչում էր հայտնության դպիրներին՝ այն գրի առնելու համար։ Մարգարեն ինքը վերահսկում էր հայտնության գրությունը և այաները նրանց համար կարդալուց հետո նրանց ասում էր, որ  կարդան  այն, ինչ գրել են, որպեսզի ուղղվեն գրավոր հնարավոր սխալները:

Ղուրանի թարգմանությունը շատ հին պատմություն ունի և սկիզբ է առնում իսլամի սկզբից: Բայց Ղուրանի առաջին ամբողջական պարսկերեն թարգմանությունը կատարվել է  լուսնային հիջրեթի չորրորդ դարում: Ասում են, որ Ղուրանի առաջին թարգմանիչը եղել է Սալման Ֆարսին, ով  բիսմիլլահ ալ-ռահման ալ-ռահիմ (بسم الله الرحمن الرحیم) բառակապակցություները թարգմանել է به نام یزدان بخشاینده مهربان, որի հայերեն թարգմանությունն է՝ Հանուն բարեգութ և ողորմած Աստծու)։

Ղուրանի առաջին ամբողջական պարսկերեն  թարգմանությունը կատարվել է լուսնային հիջրեթի  չորրորդ  դարում, իսկ լատիներեն թարգմանությունը  լուսնային հիջրեթի  վեցերորդ դարում ։

Աշխարհում տպագրության արդյունաբերության ի հայտ գալու հետ մեկտեղ տպագրվեց նաև Սուրբ Ղուրանը: Այս գիրքն առաջին անգամ տպագրվել  է լուսնային հիջրեթի 950թ. (1543 թ.) Իտալիայում: Մուսուլմանների կողմից Ղուրանի պարսկերեն թարգմանությունը առաջին անգամ տպագրվել է լուսնային հիջրեթի 1200 թվականին, (1786 թ.) Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում: Իրանն առաջին  մուսուլմանական երկիրն էր, որը Ղուրանը տպագրեց լուսնային հիջրեթի 1243 թվականին կամ 1248 թվականին(19 -րդ դարի սկիզբ):

Նեգելի պատմական Ղուրանը աշխարհի չորս հնագույն Ղուրաններից մեկն է և պատկանում է լուսնային հիջրեթի չորրորդ դարին, որը պահվում է Քուրդիստանի նահանգի Սանանդաջի մոտակայքում գտնվող համանուն գյուղում:

Ղուրանը մուսուլմանների շրջանում շատ գիտությունների աղբյուր է հանդիսանում: Այս գիտություններից են Ղուրանի պատմությունը, Ղուրանի բառերի գիտությունը, Ղուրանի ավանդապատումները և Ղուրանի հրաշքները:

Ղուրանը լայնորեն արտացոլվել է մուսուլմանների արվեստներում, ինչպիսիք են գեղագրությունը, գրականությունը և ճարտարապետությունը: Քանի որ Ղուրանի անգիր սովորելը և հատկապես հրատարակումը կատարվում էր ձեռագիր օրինակների միջոցով, գեղագրության արվեստը զարգանում էր բազմաթիվ մուսուլմանների մոտ, և աստիճանաբար Ղուրանը գրվում էր տարբեր գրերով, ինչպիսիք էին Նասխ, Քուֆի, սոլս  և Նաստալիկ գրերը:

Ղուրանի այաները շատ են  կիրառվել  պարսկական ու արաբական գրականության մեջ։ Պարսից և արաբական գրականության մեջ արձակ և չափածո գրություններում ներառվել են  Ղուրանի այաները։ Մուսուլմանների պատմական շենքերում, այդ թվում մզկիթներում և պալատներում հանդիպում են ղուրանական գրություններ։ Շենքերի ճարտարապետության մեջ կիրառվել են Ղուրանի թեմաներ, նկարագրվել են մահից հետո աշխարհը, դրախտը և դժոխքը։ 

Մյուս Սուրբ գրքերի համեմատությամբ Ղուրանի գերազանցության  հատկանիշներից մեկը նրա  բազմակողմանիությունն է: Ղուրանը համապարփակ և բազմակողմ գիրք է, որը խոսում է անցյալի, ապագայի և տարբեր իրադարձությունների մասին: Այն մի կողմից պատմում է  նախնիների, մարգարեների և մարդկանց պատմությունը և նրանց ապրելակերպը, իսկ մյուս կողմից՝ ընթերցողներին փոխանցում նորություններ և տեղեկատվություն պատմության հետագա իրադարձությունների մասին: Բացի այդ, Ղուրանի մեկ այլ հարթությունն է՝ այն կանոնների և օրենքների արտահայտումը, որոնցով մարդիկ  կօժտվեն առողջ կյանքով:

Մեկ այլ կետ, որը շատ կարևոր է, դա  Սուրբ Ղուրանի  գրքի չխեղաթյուրվելն է, ինչը հավերժ կենդանի է պահել նրա ուղերձը, և մարդկանց առաջնորդելու այս ճանապարհային քարտեզը պահպանվել է բոլոր մարդկանց համար մինչև դատաստանի օրը:

Բացի այդ, Ղուրանի բազմաթիվ այաներում մարգարեները ներկայացվել են որպես անհատներ, որոնք մարդկանց կոչ են արել լինել լավ ու բարի և զերծ մնալ վատ արարքներից։ Ղուրանի այաներում ասված է, որ մարգարներն ունեն լավ բնավորություն։ Նրանք ընտրյալներ են։ Նրանք ունեն  գիտելիքների հսկայական պաշար։ Ղուրանը հաստատել է մյուս աստվածային մարգարեներին և ընդգծել է նրանց մարգարեությունը։ 

 

Այնուամենայնիվ, մենք պետք է հիշենք, որ մարգարեների թողած սուրբ գրքերի շարքում Սուրբ Ղուրանը միակ գիրքն է, որում հրաշքների դրսևորումները շատ  լավ արտահայտված են: Ղուրանի հրաշքի համար նշվել են տարբեր ասպեկտներ, որոնք կարելի է դասակարգել երկու մասի ՝ Ղուրանի բանավոր հրաշքը և Ղուրանի բովանդակային հրաշքը: Ղուրանի բանավոր հրաշքը առաջարկվել է երկու եղանակով` հռետորական հրաշք և թվային հրաշք:

Իհարկե, ոմանք Ղուրանի հռետորական հրաշքն առանձնացրել են այնպիսի հարցերից, ինչպիսիք են՝ Ղուրանի արտահայտման եղանակն ու կարգը: Իրականում ամեն ինչ, որ վերաբերում է Ղուրանի արտահայտման եղանակին, կապված  է  Ղուրանի հրաշքի հետ: Ղուրանի հռետորաբանական հրաշքի հարցը վաղ ժամանակներից ի վեր ճանաչված է եղել, որի շուրջ համաձայն են եղել  համարյա բոլոր իսլամական դավանանքները։

Ղուրանի բանավոր հրաշքի մեկ այլ կողմը նրա թվային հրաշքն է: Այս ասպեկտը վերջերս է արծարծվել և այս ոլորտում համակարգչի կիրառմամբ մեծ ուշադրության է արժանցել։

Իհարկե, Ղուրանի բովանդակության հրաշքի համար նշվել են տարբեր ասպեկտներ, որոնցից կարելի է նշել հետևյալը՝ Ղուրանում տարբերությունների բացակայությունը, անտեսանելի նորությունների արտահայտումը, գիտությունները և ղուրանական ուսմունքները:

 

Սուրբ Ղուրանն Աստծու լավագույն և վերջին ուղերձն է և իսլամի  մարգարեի  թողած ամենամեծ թանկարժեք գոհարը և իսլամական գիտելիքների բուռն աղբյուրն ու ճշմարտությունների անծայրածիր օվկիանոսը: Իմամ Ալին  Նահջ ալ-Բալաղայի քարոզում,  բնութագրելով այս աստվածային գիրքն ասել  է. «Ղուրանը լույս է, որ չի մարում, ճրագ է, որի լույսը չի նվազում, ճանապարհ է, որտեղ քայլողը չի մոլորվում, բոց է, որի լույսը չի խամրում, Ղուրանը բարին ու չարը իրարից բաժանող է։  Այն շենք է, որի սյուները չեն քանդվում,  բուժող է, որը արմատախիլ է անում սարսափելի հիվանդությունները,  մի ուժ է, որի աջակիցները չեն պարտվում և իրավունք է, որի օգնողները  չեն պարտվում ..., դա ծով է, որ ծարավ մարդիկ չկարողանան  խմել դրա ամբողջ ջուրը»:

Ժամանակակից արևելագետ Մաքս Մենինը համոզված է․ «Ղուրանը ոչ միայն կրոնական գիրք է, այլ էթիկայի, քաղաքականության ու հասարակության սկզբունքների գիրքն է և մարդու ամենօրյա ուղեցույցը»: