Սեպտեմբեր 15, 2021 12:49 Asia/Tehran

Հարգելի ունկնդիրներ նախորդ հաղորդման ժամանակ խոսեցինք երեխաների կյանքի առաջին յոթ տարիների բարոյական հատկանիշների մասին և ասացինք,որ ինչպես պետք է ծնողները դաստիարակեն իրենց երեխաներին կյանքի առաջին յոթ տարիներին: Այսօր կանդրադառնանք երեխաների կյանքի երկրորդ յոթ տարիներին։

Առաջին հաղորդավար

Հանուն Բարեգութ Աստծո։ Բարև ձեզ թանկագին բարեկամներ։

Երկրորդ հաղորդավար

Բարև,բարև, հազար բարև։ Ձեզ մաղթում ենք ամենայն բարիք և ամենակարևորն առողջություն,որը գրավականն է երջանկության։

Առաջին հաղորդավար

Հարգարժան ռադիոլսող բարեկամներ եթե հիշում եք նախորդ հաղորդման ժամանակ ասացինք,որ երեխաների դաստիարակությունը կարելի է բաժանել երեք յոթամյա շրջանի:Խոսեցինք երեխաների կյանքի առաջին յոթ տարիների բարոյական հատկանիշների և այն մասին, թե ինչպես պետք է  ծնողները դաստիարակեն իրենց երեխաներին կյանքի առաջին 7 տարիներին: Այսօր  կանդրադառնանք երեխաների կյանքի երկրորդ 7 տարիների հետ կապված հարցերին։ 

Երկրորդ հաղորդավար

Կյանքի այս փուլում մտավոր զարգացումը  չի կատարելագործվում, և երեխան դեռ չի կարողանում ինքնուրույն տարբերել լավն ու վատը: Կյանքի երկրորդ յոթ տարում երեխան և՛ գործողության մեջ, և՛ մտքի մեջ անկախություն չունի: Նրա վրա մեծ ազդեցություն են թողնում իր սիրելի կերպարները,որոնց ընդօրինակում ու հետևում է երեխան։ Նա առանց մի վայրկյան վարանելու  հետևում է թե նրանք ինչ են  հագնում, ինչ են ուտում կամ ինչ են անում: Ընդօրինակելի կերպարները կարող են լինել ծնողները, ընկերներն ու հասակակիցները, ուսուցիչները կամ անիմացիոն ֆիլմերը հայտնի դեմքերը, ում հետ ծանոթացել է վիրտուալ միջավայրում: Եթե օտարական լինեն այդ մարդիկ,որոնք դառնում են օրինակ Ձեր երեխայի կյանքում,ճեղքվածքն ավելի խորը կլինի ձեր և երեխայի միջև ։Սա կարող է լինել ամենամեծ խնդիրը, որ  ծնողներն ունեն  երեխայի դաստիարակության հարցում, ուստի կարևոր է իմանալ, թե ով է  երեխայի ամենասիրելի կերպարը,ում է ընդօրիանում   երեխան:

--- 

 

Առաջին հաղորդավար

Հիշո՞ւմ եք, որ  նախորդ հաղորդումներից մեկում խոսել էինք մեդիայի կողմից մեզ համար ստեղծվող անիրատեսական  կարծրատիպերի մասին։Որպես օրինակ մեդիա դաշտը մեզ ասում է, որ գեղեցկություն այսինքն լինել նիհար: Սա կարծրատիպ ստեղծելու հնարք է: Այսինքն՝ բոլորը պետք է լինեն միանման:Մի խոսքով մեդիադաշտը համոզում է,որ «Գեղեցկությունը նիհարելու մեջ է»: Այս պատճառով, շատ մարդիկ, հատկապես՝ երիտասարդները, սխալ կարծիք ունեն գեղեցկության մասին, բազմաթիվ դժվարությունների միջով են անցնում՝ տվյալ կարծրատիպին համապատասխանելու համար: Նրանք ծանր դիետաներ են պահում կամ օգտվում են նիհարեցնող դեղորայքից, որը կախվածություն է առաջացնում: Նման  վարքագիծը կարող է պատճառ դառնալ, որ մարդու օրգանզիմում առաջանա վիտամինի պակաս և նա հայտնվի  հոգեբանական ծանր և տագնապային վիճակում: Այդ տագնապների արդյունքում առաջանալու է հոգեբանական ծանր իրավիճակ, որը կոչվում է  անորեքսիա: Այդ ժամանակ մարդը սարսափելիորեն վախենում է գիրանալուց, ուստի հրաժարվում է ուտելուց: Իսկ ուտելոց հետո, անորեքսիայով տառապողներն առաջացնում է արհեստական փսխում: Նման մարդիկ անգամ նիհարելուց հետո զգում են որ պետք է նիհարեն: Այս կարծրատիպի պատճառով, շատերը կորցրել են իրենց կյանքը: Շատ աղջիկներ անորեքսիայի պատճառով սովամահ են եղել: Անորեքսիան լավագույնս ցույց է տալիս, թե ինչ խնդիրներ կարող են առաջանալ կարծրատիպերի պատճառով: Եվ գեղեցկության կարծրատիպը դրանցից է:Հիմա ժամանակն է գիտակցել, որ երեխաները շատ ավելի խոցելի են մեդիայի ստեղծած կերպարների ու կարծրատիպերի նկատմամբ, քան մեծահասակները: Երեխաները տարբերություն չեն դնում մեդիա պատկերների և իրականության միջև, նրանց կարծիքով այդ պատկերները արտաքին աշխարհի արտացոլումն են, ուստի նրանք պարզապես ազդվում  այդ պատկերներից ու  փորձում են ընդօրինակել դրանց:

 Երկրորդ հաղորդավար

Այս օրերին գրեթե բոլոր երեխաները ոչ միայն պահում են «Նինջա կրիաներ»․«Բեն Թեն»,«Սարդ մարդ»,«Քունգ Ֆու Պանդա» և շատ այլ անիմացիաների ձայնասկավառակների հավաքածու, այլև դրանք ամեն օր վերանայում և իրենց երևակայություններում ուղեկցում են հերոսներին: Հերոսներ, ովքեր կախարդություն և բռնություն են կիրառում ՝ իրենց հակառակորդներին ոչնչացնելու և իրենց նպատակներին հասնելու համար: Սրանք այն անիրատեսական կերպարներն են, որոնք մեդիան ներկայացնում է մեր երեխաներին, և նրանք իրենց շատ սահմանափակ փորձի և գիտելիքների պատճառով, չեն կարող պաշտպանվել այդ անիրատեսական  կերպարներից: Երեխաները լրատվամիջոցների ուղերձներն ընդունում են որպես իրական և լիովին ճիշտ ուղերձներ:

Այս հերոսները հեշտությամբ ընդունվում են  երեխաների և դեռահասների կողմից, և երեխաները փորձում են ընդօրինակել նրանց վարքագիծն ու վերաբերմունքը: Երեխաները սիրում են գնել դրանց տիկնիկները, և սենյակի դռանը ու պատերին փակցնել նրանց գույնզգույն կպչուն պիտակներն ու նկարնեը և նույնիսկ խաղալ այս հերոսների դերը իրենց խաղերում: Բայց արդյո՞ք այս կերպարների բարոյական վարքագիծը և, ամենակարևորը, ապրելակերպը արժանի են օրինակ ծառայել   մեր երեխային:

 

Որոշումը Ձերն է հարգելի ծնողներ։ Ճիշտ որոշում կայացնելու համար հիշենք,որ մեր երեխաների դաստիարակության հարցում ինչ նպատակ ենք հետապնդում։ Միգուցե դաստիարակության հիմնական նպատակները վերանայելով կարողանանք ավելի մեծ ջանքեր գործադրել մեր երեխաներին ավելի լավ ու ավելի ճիշտ  օրինակներ ներկայացնելու համար։ 

--- 

Առաջին հաղորդավար

Կյանքի առաջին 7 տարիներում երեխայի ճիշտ դաստիարակության արդյունքն այն է, որ երկրորդ յոթ տարում նա հեշտությամբ ընդունում է ծնողների ցանկացած կարգադրություն և արգելք: Նման իրավիճակում երեխան լիովին համապատասխանում է ծնողների սահմանած կանոններին ու սահմանափակումներին: Իհարկե, ծնողները պետք է նաև տեղյակ լինեն, որ սահմանափակումների ավելորդ կիրառումը կարող է տարածություն առաջացնել իրենց և  երեխաների միջև և ի վերջո կանխել նրանց ունակությունների և կարողությունների դրսևորումը: Հետևաբար, սահմանափակումներ կիրառեք միայն անհրաժեշտության դեպքում:
Այս տարիքի երեխաների համար անհրաժեշտ միջոցներից է  լրատվամիջոց ունենալու սահմանափակումը: Այնուամենայնիվ, նշենք, որ լրատվամիջոց,ինչպես բջջային հեռախոս ունենալու թույլատրելի տարիքը տարբերվում է  դրա օգտագործման թույլատրելի տարիքից:

Երկրորդ հաղորդավար

Երեխայի կյանքի առաջին յոթ տարիների ընթացքում հիմնականում չկա մեդիա սարք ունենալու կատեգորիա, սակայն մեդիա սարքի օգտագործումը սահմանափակ է: Հետազոտողների տեսանկյունից մինչև երեք տարեկան երեխաների համար թվային տեխնոլոգիաների այդ թվում համակարգիչների, բջջային հեռախոսների, պլանշետների  օգտագործումն արգելված է: Քանի որ ամեն րոպե,որ  երեխան օգտագործում է էկրանի վրա հիմնված սարքը, նա նույնքան կորցնում է իրական աշխարհը բացահայտելու հնարավորությունը, և դա կարող է լրջորեն վտանգել նրա ապագան:

 

ԱՄՆ-ի մանուկների ասոցիացիայի տվյալներով ՝ 2 -ից 5 տարեկան երեխաներն կարող են օրվա ընթացքում ընդամենը մեկ ժամ ՝ ծնողների վերահսկողությամբ օգտվել էլեկտրոնային սարքավորումներից և թվային տեխնոլոգիաներից: Այս տարիքում ծնողները պետք է դիտեն երեխայի հետ նկարներ, տեսանյութեր և բացատրեն դրանց նշանակությունները երեխային: Ասոցիացիան հայտարարել է, որ վեց տարեկանից բարձր երեխաներն այդ միջոցներից կարող են օգտվել ընդամենը երկու ժամ, և այդ երկու ժամը չպետք է խանգարի քնի ժամերին կամ երեխայի ֆիզիկական ակտիվությանն ու շարժունակությանը: Իհարկե, սա առավելագույն թույլատրելի ժամանակն է,  և պետք է դա ևս հասցնել նվազագույնի,ինչը բխում է հենց երեխայի շահերից։ 

---  

Առաջին հաղորդավար

Մեդիա սարք ունենալու թույլատրելի տարիքը 15 է, իհարկե կախված ծնողների հայեցողությունից: Դուք պետք է համոզվեք, որ ձեր երեխան ոչ միայն գիտի, թե ինչպես աշխատել այդ սարքի հետ, այլև ունի լավը վատից տարբերելու  և այս սարքերի օգտագործումը  ճիշտ կառավարելու ունակություն: Այնուամենայնիվ, կյանքի երկրորդ յոթ տարում ՝ 7 -ից 14 տարեկան հասակում, երեխաներին արգելվում է ունենալ անձնական թվային սարքեր: Նույնիսկ եթե այս խնդրանքը կատարվի երեխայի կողմից, ծնողները չպետք է ենթարկվեն դրան, նման խնդրանքի կատարումը ռազմավարական սխալ կլինի ձեր երեխայի դաստիարակության հարցում: Նույնիսկ այս սարքերի ստեղծողները, այդ թվում  Սթիվեն Փոլ Ջոբսը և Բիլ Գեյթսը նման սահմանափակումներ են կիրառել իրենց երեխաների նկատմամբ, քանի որ նրանք ավելի շատ տեղյակ են այդ լրատվամիջոցների վնասների մասին, քան որևէ մեկը:

Երկրորդ հաղորդավար

Նախքան Ձեր երեխայի համար բջջային հեռախոս կամ համակարգիչ գնելը նրանք թույլ տվեք ձեր ներկայությամբ օգտագործել ձեր սեփական թվային գործիքները: Երեխաները պետք է ձեզանից սովորեն մեդիագրագիտություն և ծանոթանան մեդիայի հնարավորություններին, սպառնալիքներին և սովորել  ճիշտ օգտագործել  մեդիա գործիքները: Սովորեցրեք նրանց, որ թվային գործիքները  ոչ միայն խաղերի և ժամանցի համար են, այլև կարող են օգտագործվել արվեստի, մշակութային, տնտեսական և սոցիալական գործունեության նպատակով:

 

Եթե ​​ձեր երեխայի մեդիա գործունեության համար առանձին SIM քարտ ունեք, ավելի լավ է այն ձեր անունով գրանցված լինի: Քանի որ այդ դեպքում կարող եք վերահսկել և կառավարել ձեր երեխայի վիրտուալ գործունեությունը: Ամեն դեպքում, մի մոռացեք, որ այս բոլոր սահմանափակումներն ու  վերահսկողությունը պետք է կատարվի լիովին անկեղծ և հարազատ մթնոլորտում, և երբեմն նույնիսկ երեխայի  հետ խորհրդակցելով: Հաշվի առնելով երեխայի ունակությունները դուք կարող եք սահմափակ ոլորտներում ձեր երեխային տալ գործելու ազատություն։

Առաջին հաղորդավար

Հուսով ենք, որ այն կետերը,որոնց անդրադարձանք կարողանան լինել ձեր երեխաների ճանապարհի փարոսը՝ ավելի լավ ապագա կերտելու  համար: Իհարկե, հազարավոր այլ կետեր մնում են չասված, բայց այն ամենը, ինչ մենք պետք է իմանանք, պահանջում է մեծ ջանքեր գործադրել և կարդալ  շատ գրքեր ու գիտական ​​հոդվածներ: Ընտանիքի հարցերով զբաղվող փորձագետներին և խորհրդատուներին դիմելը ևս կարող է օգնել ձեզ ավելի լավ ճանաչել ձեր երեխային և ապահովել ավելի լավ միջավայր նրա աճելու և զարգանալու համար: Հաջողություն  ենք մաղթում բոլորիդ։ Աստված Ձեզ պահապան։