Հոկտեմբեր 13, 2021 13:09 Asia/Tehran

Ներկայացնում ենք «Աշխարհին ուղղված՝ ԱՄՆ-ի կենսաբանական սպառնալիքները» հաղորդաշարի հերթական թողարկումը, որի ընթացքում կանդրադառնանք երկրի սահմաններից դուրս ԱՄՆ-ի կենսաբանական գործունեությանը։ Ընկերակցեք մեզ։

Աշխարհի վիրուսային ամենակործանարար կենտրոններից մեկը Ռիչարդ Լուգարի անվան ​​լաբորատորիան է Վրաստանում,  որը գտնվում է  այդ երկրի մայրաքաղաք Թբիլիսիի մոտ: Կենտրոնը ստեղծում է ինֆեկցիոն հիվանդություններ և աշխատում է ԱՄՆ -ի բանակի վերահսկողության տակ։  Այս ռազմական լաբորատորիայի գործունեությունը ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգները վերջին տասնամյակներում ոչ միայն չի նվազեցրել  իր վտանգավոր ու  կործանարար  գործունեությունը, այլև գաղտնի զարգացրել է այն: Պաթոգեն վիրուսների տարածումը կանխելու  ոլորտում  համագործակցության մասին պայմանագրով, Միացյալ Նահանգների կողմից Լուգարի ժամանակակից կենտրոնի շինարարությունը սկսվել է 2004 թվականին : Կենտրոնի համար Պենտագոնը ծախսել է ավելի քան 350 միլիոն դոլար: Ռուս պաշտոնյաները բազմիցս շեշտել են, որ Լուգարի ​​կենտրոնը մշակում է կենսաբանական զենք, և որ ԱՄՆ-ն փորձեր է իրականացնում կենսաբանական պատերազմի թիրախների վրա, ինչը Վաշինգտոնը հերքում է: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը 2020 թվականի սկզբին տարածած հայտարարության մեջ նշել է, որ Պենտագոնը կենսաբանական լաբորատորիա է ստեղծել  Ռուսաստանի  հարևանությամբ գտնվող Վրաստանում, ինչը վտանգ է ներկայացնում Մոսկվայի և Պեկինի համար:

---  

Վրաստանում գտնվող ԱՄՆ ռազմական կենսաբանական լաբորատորիայի պատկերը, որը կոչվում է Լուգարի կենտրոն

 

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան 2020 թվականի ապրիլի կեսերին շեշտել է, որ ԱՄՆ-ի կենսաբանական լաբորատորիաների առկայությունն այլ երկրներում, ներառյալ՝ Վրաստանում և Ռուսաստանի սահմանի մոտ, կարող է վտանգավոր հարուցիչներ տարածել ամբողջ աշխարհում: Նա հստակեցրել է.«Չի կարելի բացառել, որ ամերիկացիները երրորդ երկրներում նման  լաբորատորիաներում ստեղծում  են մի շարք վտանգավոր հարուցիչներ՝  ռազմական նպատակներով օգտագործելու համար»: Զախարովան  հավելել է, որ Ռիչարդ Լուգարի անվան վրաց-ամերիկյան կենտրոնը գործում է Վրաստանում՝ Թբիլիսիի մոտ, և պաշտոնապես  ընդգրկված է ԱՄՆ բանակի գլոբալ վերահսկողության համակարգում՝  վարակիչ հիվանդությունների տարածման համար: 

Վրաստան-ԱՄՆ պայմանագրի համաձայն՝ Լուգարի ​​ռազմական լաբորատորիան, որը գործում է «պաթոգեն վիրուսների տարածումը կանխելու ոլորտում  համագործակցության» անվան տակ, գտնվում է ԱՄՆ  ռազմական դեպարտամենտի անմիջական վերահսկողության տակ և  Վրաստանի կառավարությունն այն վերահսկելու  լիազորություն չունի: ԱՄՆ-ի   կենսաբանական և քաղաքացիական ոլորտի հետազոտողները, որվքեր աշխատում են Լուգարի կենտրոնում, օժտված են  դիվանագիտական ​​անձեռնմխելիությամբ և կարող են  դիվանագիտական ​​խողովակներով կենսաբանական նյութեր տեղափոխրել: Հրապարակված զեկույցների համաձայն՝ ԱՄՆ-ի բանակի փաստաթղթերում Լուգարի լաբորատորիան  ներկայացվել է «ԱՄՆ օպերատիվ հետազոտությունների միավոր արտերկրում» անվամբ:

----- 

Կովկասում և Կենտրոնական Ասիայում ԱՄՆ-ի կենսաբանական լաբորատորիայի գործունեությունը չի սահմանափակվում միայն Վրաստանով, այլ ներառում է նաև Հայաստանը, Ուզբեկստանը և Ղազախստանը: 2008 թ. -ից Պենտագոնը ներդրումներ է կատարում՝ Հայաստանում կենսաբանական լաբորատորիաների ստեղծման նպատակով: Դրա հիման վրա ստեղծվել է տասներկու կենսաբանական լաբորատորիա՝ ԱՄՆ պաշտպանական կենսաբանական համագործակցության ծրագրի անվան ներքո: Ըստ հայ պաշտոնյաների, լաբորատորիաները ստեղծվել են բժշկական նպատակներով և ղեկավարվում են ՀՀ կառավարության կողմից: Բայց Ռուսաստանը զգայուն է Հայաստանում ԱՄՆ կենսաբանական գործունեության նկատմամբ: Մոսկվան շեշտում է, որ Հայաստանում ամերիկյան լաբորատորիները  վտանգավոր են  կենսաբանական ու մանրաբանական հարձակումների առումով:

 

Ուզբեկստանը տարածաշրջանում ԱՄՆ -ի հերթական թիրախն է `կենսաբանական զենքի փորձարկման համար: Ռուսաստանին և Չինաստանին մոտ լինելը այն դարձրել է կարևոր ԱՄՆ կենսաբանական ծրագրում: ԱՄՆ-Ուզբեկստան համատեղ  կենսաբանական համագործակցության ծրագիրը մեկնարկել է 2004 թվականին ՝ Պենտագոնի պաշտպանական սպառնալիքների նվազեցման գործակալության հովանու ներքո ՝ վարակիչ հիվանդությունների տարածումը լուսաբանելու  համատեքստում: Ըստ այդմ, Տաշքենդում գտնվող լաբորատորիան հանձնվեց ԱՄՆ -ին: Նաև 2013 -ին մեկ այլ լաբորատորիա բացվեց Անդիջան նահանգում, իսկ 2016 -ին ՝ Ուրգենչում: Ուզբեկստանի Անդիջան, Ուրգենչ և Ֆերգանա նահանգներում  Վաշինգտոնն  այժմ ունի մի շարք ուզբեկական կենսաանվտանգության օբյեկտներ, այդ թվում` առողջության մոնիթորինգի կայաններ: Միացյալ Նահանգները նաև ուժեղ ներկայություն ունի Ուզբեկստանի անասնաբուժական հետազոտական ​​կենտրոններում: Վերջին տասնամյակներին վարակների տարածում է նկատվում Ուզբեկստանում, հատկապես ամերիկյան լաբորատոր կենտրոնների մոտակա շրջաններում: Օրինակ՝ 2010-ի օգոստոսին, Տաշքենդում խոլերայի նման հիվանդություն է բռնկվել, իսկ 2017-ի սկզբին ջրծաղիկը  տարածվել էր  ուզբեկ մեծահասակների շրջանում:

--- 

Մարդիկ կենսաբանական ռազմական գործունեության ամենակարևոր զոհերն ե

 

Միացյալ Նահանգները Կովկասից և Կենտրոնական Ասիայից դուրս  ևս   ռազմական կենսաբանական գործունեություն է իրականացնում: ԱՄՆ -ի ամենակարևոր կենսաբանական լաբորատորիաներից մեկը գտնվում է Հարավային Կորեայի   Բուսան  ռազմական նավահանգստում: Բուսանն այն տարածաշրջանն է, որտեղ Միացյալ Նահանգները թաքնված կենսաբանական գործունեություն է իրականացնում, և դա  ժողովրդական բողոքի ցույցերի մեծ ալիք է բարձրացրել:  Ըստ Բուսանի բնակիչների, ԱՄՆ-ն տարածաշրջանում  կենսաբանական զենքեր է փորձարկում։  

2015 թ․-ի մայիսին Պենտագոնն իր զեկույցում հաստատեց, որ Յուտայի ​​անապատում գտնվող Պենտագոնի լաբորատորիաներից սիբիրախտի վիրուսի կենդանի նմուշներ ոչ-ակտիվ նմուշների փոխարեն ակամայից ուղարկել է  Հարավային Կորեայի Բուսան քաղաքում տեղակայված իր ռազմաբազաներից մեկը: Սա զայրացրեց Հարավային Կորեայի ժողովրդին, որն ԱՄՆ-ից պահանջում է վերադառնալ իր տարածք և դադարեցնել նման փորձերի իրականացումը Հարավային Կորեայում:

Արձագանքելով Հարավային Կորեայում ԱՄՆ -ի կենսաբանական ռազմական գործունեությանը, Հյուսիսային Կորեան ԱՄՆ -ին մեղադրել է իր երկրի վրա կենսաբանական հարձակում նախապատրաստելու մեջ `պատճառաբանելով, որ այդ նպատակով Հարավային Կորեայում  լաբորատոր  կենտրոններ է տեղակայել: Հասարակական կարծիքի ճնշման տակ Հարավային Կորեայի կառավարությունը փորձել է վերահսկել ԱՄՆ -ի ծրագրերը պաշտոնական կենտրոններում` սահմանափակելով լաբորատոր վիրուսային գործոնների մուտքն ու ելքը, սակայն փորձագետները պնդում են, որ Միացյալ Նահանգները Հարավային Կորեայում ունի նաև ոչ ֆորմալ և գաղտնի լաբորատոր կենտրոններ, ինչպիսիք են Օսան և Գունսան ավիաբազաները, որոնք ԱՄՆ գաղտնի կենսաբանական նախագծերի իրականացման հնարավոր վայրերն են։

---

Ինդոնեզիայում գտնվող ամերիկյան ռազմական լաբորատորիան նույնպես երկար պատմություն ունի: 1970 թվականին Միացյալ Նահանգներից դուրս հինգ երկրում ստեղծվեցին հինգ ռազմական լաբորատորիաներ։ Այդ երկրներից մեկը Ինդոնեզիան էր: Ինդոնեզիայի Ջակարտա քաղաքում գտնվող ԱՄՆ ռազմածովային ուժերի մասնագիտացված և հետազոտական ​​լաբորատորիան այդ երկրի Պաշտպանության նախարարության հովանու ներքո գտնվող կարևորագույն կենտրոններից է և այստեղ մշտապես իրականացվել են կենսաբանական հետազոտություններ: 2008 թ. Ինդոնեզիայի առողջապահության ոլորտի պաշտոնյաները թռչնագրիպի վիրուսի տարածումն ուղղակիորեն կապել են ԱՄՆ -ի գործունեության հետ: Ըստ այդմ, թռչնագրիպի վիրուսի բռնկումը տեղի է ունեցել Ջակարտայում ԱՄՆ ծովուժի լաբորատորիայում,  որպես կենսաբանական զենք՝ վիրուսի արտադրության ծրագրում թույլ տրված  սխալի պատճառով:

--- 

Էբոլա վիրուսի զոհերը Աֆրիկայում

 

Աֆրիկյան մայրցամաքը և հիմնականում աֆրիկյան աղքատ  երկրները նույնպես կարևոր ուղղություններ են ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների ոլորտում ներդրումներ կատարելու համար: 2014 թվականին ԴՆԹ -ի համաճարակաբանական ուսումնասիրությունը ցույց տվեց, որ Արևմտյան Աֆրիկայում հայտնաբերված Էբոլա վիրուսը նման է ԱՄՆ -ի լաբորատորիայում մշակված վիրուսին: 2014 թվականի մարտից Արևմտյան Աֆրիկայում Էբոլա վիրուսի  բռնկումը լուրջ վնաս հասցրեց կառավարությանը և կաթվածահար արեց աֆրիկյան երկրների առողջապահական ցանցը: Էբոլա մահացու վիրուսը սպանել է ավելի քան 10 հազար մարդու: Էբոլա տենդի բռնկումը սկսվեց Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում՝ այդ հանրապետության հետ Ուգանդայի սահմանին գտնվող ամերիկյան լաբորատորիայում: Ըստ Աֆրիայի քաղաքացիների և փորձագետների, վիրուսը ստեղծվել է Արևմուտքի կողմից՝  աղքատ աֆրիկյան երկրները ոչնչացնելու և բնակչությունից դատարկելու համար: Անցած տասնամյակում Աֆրիկայում կենսաբանական հետազոտությունների լաբորատորիաների թիվը, որոնք գործում են «կենսաահաբեկչությունից պաշտպանվելու» անվան տակ, տասնապատկվել է: Այս կենտրոնների մեծ մասը գտնվում է Աֆրիկյան երկրներում այդ թվում Նիգերիայում, Քենիայում, Տանզանիայում, Ուգանդայում, Լիբերիայում, Սիերա Լեոնեում և Եգիպտոսում:

ԱՄՆ ռազմական կենսաբանական լաբորատորիաների գործունեությունը խախտում է կենսաբանական զենքի միջազգային կոնվենցիան (BWC), մարդու միջազգային իրավունքների կանոնները,  միջազգային բնապահպանական օրենքը և մարդու առողջության և առողջ միջավայրի հասանելիության իրավունքը, որն ամրագրված է Մարդու իրավունքների միջազգային  հռչակագրում։