Հոկտեմբեր 13, 2021 13:15 Asia/Tehran

Մենք բոլորս պետք է հաշվի առնենք, թե արդյոք , սոցիալական ցանցերում ժամանակ անցկացնելիս, մտածում ենք մեր հոգեկան առողջության մասին:Սոցիալական ցանցերը ի՞նչ տեղ են զբաղեցնում անհատի , անձնական ու սոցիալական կյանքում և առողջության առումով :

Անցյալ շաբաթվա ընթացքում  Facebook-ն զբաղված էր պատասխանելով  Wall Street Journal- ի հոդվածին, որը տվյալներ ներկայացնելով ապացուցում  էր, որ այդ  ընկերությունը հետամուտ չի լինում այնպիսի հիմնական խնդիրների, ինչպիսիք են՝ Կորոնավիրուսի մասին ապատեղեկատվության  հրապարակմանը  և օգտատերերի  միջև խտրականությանը:Հոդվածը վկայակոչելով  Facebook- ի ներքին հետազոտությունների արդյունքները,ապացուցեց ,որ  Instagram- ի օգտագործումը վնասակար է որոշ օգտատերերի, հատկապես դեռահաս աղջիկների համար և սաստկացնում է նրանց բացասական պատկերացումն իրենց նկատմամբ :«Wall Street Journal»-ին հասանելի դարձած  ներքին մի փաստաթղթում նշվել է.«Դեռահաս աղջիկների 32% -ը նշում են, որ երբ իրենց արտաքին տեսքով բավարարված չեն , Instagram- ը պատճառ է դառնում ավելի վատ զգացողություն ունենան»: 

Ինստագրամը վնասակար է երիտասարդների համար 

Instagram սոցիալական ցանցին  քննադատելը  նոր երեւույթ չէ:Բայց այս անգամ  Wall Street Journal- ի հրապարակումները , ավելացրել են քննադատությունների շրջանակը: Ըստ  զեկույցի՝ հոգեբանական վնասը հետևանքն է այն սխալ  ակնկալիքների , որոնք այս սոցիալական ցանցում հրապարակված պատկերներն են  առաջացնում նրա երիտասարդ օգտատերերի  մոտ:Այս պատկերները, որոնք երբեք մարդու ամբողջական պատկերը չեն հանդիսանում, անուղղակիորեն որոշակի վարքագիծ և մեթոդներ են պարտադրում երիտասարդ և անփորձ օգտատերերին:

 Wall Street Journal- ն իր զեկույցում գրել է, որ չնայած Facebook- ի տնօրեններն ու  պաշտոնյաները տեղեկացված են եղել ՝ սոցիալական այս ցանցի օգտագործման պատճառով դեռահասների հոգեբանական վնասի մասին ,սակայն , Facebook- ի ղեկավարները փորձել են թաքցնել այս տեղեկատվությունները:

Ի պատասխան նման հայտարարությունների,Մարկ Զաքերբերգը անդրադրձել է դեռահասների խմբի հարաբերություններում ,սոցիալական այս ցանցի դրական դերին:Նա ,ԱՄՆ-ի Կոնգրեսականներին ասել  է, որ այս սոցիալական ցանցի միջոցով երիտասարդների  կոլեկտիվ հարաբերությունները ընդլայնվելով  , գոհացում է տրվել    նրանց հոգեկան առողջությանը:Զաքերբերգի հավաստմամբ , այս երիտասարդները սոցիալական այս ցանցն օգտագործում են ընկերների հետ կապ հաստատելու, զվարճանալու և տեղեկատվություն ստանալու համար:Միայն ԱՄՆ -ում Instagram- ի երիտասարդ  օգտվողների թիվը 22 միլիոն է:

Ուսումնասիրությունները  պարզում են , որ այն բովանդակությունը, որը հայտնի դեմքերն են  տեղադրում Instagram- ում, իրենց հետևորդների մոտ բացասական զգացմունքների է հանգեցնում:Ըստ հետազոտողների ՝ հանրահայտ դեմքերը  պատճառ են դառնում ,որ  Instagram- ի իրենց հետևորդները իրենց  մասին ավելի բացասական տեսակետ ունենան: Ավելի կոնկրետ ՝ հետազոտողները  պարզել են, որ որքան օգտատերը  ավելի շատ դիտի  ցանցում հանրահայտ դեմքերի  տարածած բովանդակությունը, այնքան ավելի բացասական զգացմունքների դիմաց է կանգնելու  սոցիալական համեմատությունների արդյունքում:

Հետազոտության արդյունքում պարզվել է նաև, որ բովանդակության կեսը, որը մարդիկ դիտում են Instagram- ում, առնչվում է հանրահայտ դեմքերին: Հետազոտությունը կոչվում է «Սոցիալական համեմատություն Instagram- ում»,որը  անցկացվել է 2020 թվականի մարտից- ապրիլ ամիսների  ժամանակահատվածում, որի ընթացքում 9 երկրներում այդ թվում ՝ ԱՄՆ -ում, Ավստրալիայում և Բրազիլիայում սոցհարցում է անցկացվել ավելի քան 100,000 մարդկանց շրջանում:

 Facebook- ի խոսնակ Քևին Մաք Ալիսթերն ասել է.«Թեև, հետազոտության մասնակիցներից չէր  պահանջվել մատնանշել կոնկրետ անհատների օգտագործման էջերը ,սակայն   հետազոտողները պարզել են, որ այն մարդիկ, ովքեր Instagram- ում սոցիալական համեմատությունների արդյունքում ունենում են բացասական զգացումներ , պարբերաբար այցելել են որոշ հանրահայտ դեմքերի էջերը:

Facebook- ի հետազոտական ​​ստորաբաժանման ղեկավար Պրատիտի Ռեյիչոդուրին հայտնել է,որ  Wall Street Journal- ի մեկնաբանությունը այն հետազոտության մասին ,որը կատարվել է հենց Facebook- ի կողմից Instagram- ցանցի մասին ,սխալ է և այդ մեդիայի զեկույցը  հավաստի չէ:Նրա խոսքով, այն, ինչ Wall Street Journal- ը նշում է, որպես «մարմնի պատկեր»-ի խնդիր, ընդամենը մեկն է այն 12 խնդիրներից, որոնք Instagram- ի նման ցանցերը կարող են ստեղծել դեռահաս աղջիկների համար: Նույնիսկ Ֆեյսբուքի ներքին հետազոտությունների համաձայն ՝ յուրաքանչյուր 3 դեռահաս աղջիկներից միայն 1-ն   է տառապում այս խնդրով:

 Կենտուկիի համալսարանի հոգեբանության դասախոս Քրիստիա Բրաունը,ասում է.« Instagram- ն ունի  երկու հիմնական հատկություն , որոնք կարծես թե  շատ վտանգավոր են դարձնում այն:Նախ, այն թույլ է տալիս օգտատերերին  հետևել հանրահայտ դեմքերին  և իրենց  հասակակիցներին,մինչ բոլոր սոցիալական ցանցերը թույլ են  տալիս օգտատերերին ընտրովի մոտեցում դրսևորեն  այն, ինչի նկատմամբ ,որը  ներկայացնում են  աշխարհին:Երկրորդ՝ Instagram- ը հայտնի է  լուսանկարները խմբագրելու և զտելու ունակությամբ և հարթակ է, որը  սիրված է հանրահայտ դեմքերի և մոդելների շրջանակում»:

Նա այսպես է շարունակում .«Որպես ընդհանուր կանոն,մարդիկ  նայում են ուրիշներին, իմանալու համար , թե ինչպես իրենց կյանքում լինեն  համապատասխան և դատողություններ անել»:Դեռահասները հատկապես խոցելի են  սոցիալական այս համեմատությունների դիմաց:Instagram- ը սաստկացրել  է այս մտահոգությունը:Շատ դժվար է մեզ համեմատենք  սուպերմոդելի հետ, ով հիանալի տեսք ունի (թեև ֆիլտրացված): Ուրիշների  հետ  ինքներս մեզ բացասական համեմատությունը  պատճառ է դառնում որ մարդիկ նախանձեն  ուրիշների այսպես ասած էլ ավելի լավ կյանքին ու մարմնին:Նույնիսկ այն ուսումնասիրություններում, որտեղ մասնակիցները գիտեին, որ Instagram- ում ցուցադրվող լուսանկարները ենթարկվել են ռետուշի,դեռահասները նույնիսկ դրանք դիտելուց  հետո ,իրենց մարմնի մասին վատ կարծիք  ունեին:Այն աղջիկների համար, ովքեր ունեն սոցիալական համեմատության մեծ ցանկություն, այդ ազդեցություններն ավելի մեծ են»:

:

Instagram- ը ամենաճանաչված  սոցիալական ծրագրերից է, որն աշխարհում  մեծ լսարան ունի: Մի քանի տարի առաջ , շատ օգտատերեր որոշեցին հեռանալ Facebook- ից և սկսել օգտագործել այս ծրագիրը, քանի որ այն, Facebook-ի համեմատությամբ ավելի լավ ու որակյալ էր թվում: Սակայն 2012 -ին Facebook- ը գնեց Instagram- ը և այն վերածեց մի ափլիքեյշնի , որը չպետք է վերածվեր:

Instagram- ը նախկինում այլ նշանակություն ուներ:Գրառումներով և   մի շարք լուսանկարներով և տեսանյութերով  կիսվել համատարիքների հետ :Նրանց հետ որոնց ,  հետաքրքրություններն ու ճաշակները շատ նման էին միմյանց:Սոցիալական պարզ ծրագիր ՝ հնարավորինս պարզ ձևով զրուցելու ունակությամբ՝ առանց այդ նպատակով այլ ծրագիր տեղադրելու անհրաժեշտության:Բայց այժմ խնդիրը  բոլորովին այլ է:

Facebook- ը, Instagram- ը դարձրել է իր համար շահավետ միջոց:Instagram- ն այժմ դարձել է բազմաթիվ գովազդային ծրագրերի շուկա, որոնք բոլորը խրախուսում են օգատերերին  գնել իրենց աքսեսուարներն ու ապրանքները ՝ որոշակի բրենդներից :Միայն դիտեք  բազմալսարան ուսուցողական մի գրառում: Գրառումներում հաստատ շատ գովազդներ կտեսնեք, մինչդեռ Instagram- ը ֆայլերի և լուսանկարների փոխանակման ծրագիր էր, այլ ոչ թե ապրանք գովազդելու և վաճառելու վայր:

Instagram- ը նույնիսկ իր ծրագրին ավելացրեց Reels հնարավորությունը ՝ TickTock- ի հետ մրցելու համար:Reels- ը իրականում 15 վայրկյան տևողությամբ տեսանյութեր է, որը օգտատերերի  հետ կիսվում է պատմություններով, բայց գրառումների տեսքով:Թեև օգտատերերը կարծում էին, որ այս հնարավորությունը միայն գրառումներ տարածելու համար է, բայց այժմ  տեսնում ենք, որ այն Instagram է մտել գնումներ կատարելու և գովազդելու նպատակով:

Instagram- ում անձնական սահմանները  այլևս նույն նշանակությունը չունեն , ինչ նախկինում:Facebook- ն այժմ լիովին տեղյակ է իր օգտատերերի շատ հարցերի մասին,  ինչպիսիք են՝ գտնվելու վայրը, տնտեսական տեղեկատվությունը, որոնման պատմությունը, լսարանը և շատ ավելին,  Instagram- ը ևս որը 2012 թվականից  պատկանում է այս ընկերությանը հասանելիություն ունի  իր  օգտատերերի անձնական տվյալներին: 

Այնուամենայնիվ, Facebook- ը հայտարարել է , որ դադարեցրել է Instagram Kids ծառայության զարգացումը, որը նախատեսված էր 13 տարեկան և ավելի փոքր երեխաների համար:Չնայած այն դեռ ցանկանում է Instagram-ում  երեխաների համար ձեռնարկել մի արտադրություն ,որը ունենա «տարիքին համապատասխան փորձ»,սակայն  քննադատությունների դեմ հանդիման կանգնելով , հետաձգում է ծրագրերը:

Instagram- ի ղեկավար Ադամ Մոսերին,սեպտեմբերի 27 -ին հայտարարել է,  որ ծառայության աշխատանքը դադարեցվել է, որպեսզի մտահոգությունները լսվեն և ավելի շատ աշխատանք կատարվի Instagram- ի մանկական տարբերակի արժեքը ներկայացնելու  համար:Մի այնպիսի տարբերակ ,որ նրա խոսքերով,  կլինի առանց գովազդի, և ծնողները կարող են վերահսկել իրենց երեխաների գործունեությունը:Մոսերին իր արտահայտությունների մի բաժնում նշելով ,որ Instagram- ն ուժեղացրել է դեռահաս աղջիկների մեկ երրորդի բացասական ընկալումը իրենց մասին,ասել է.«Չեմ կարծում, որ սա այն է, ինչ ասված է հետազոտության արդյունքներում»: 

Մինչ այժմ ընկերությունը երկու հերքում է հրապարակել սեպտեմբերի 19 -ին և 26 -ին,և  չնայած դրանց հրապարակմանը, ակնհայտ է, որ մտադիր է դադարեցնել մանկական Instagram- ը,որպեսզի ՝ այս սկանդալի պատճառով  առաջացած մղձավանջը կարգավորի:

 Wall Street Journal- ի  լրագրող Ջորջիա Վելզը ասել է, որ նույնիսկ եթե Facebook- ի սեփական տվյալները ապացուցեն, որ Instagram- ը վնասակար է դեռահասների, հատկապես աղջիկների համար, Facebook- ը կշարունակի  իր ջանքերը  ավելի շատ օգտատերեր ներգրավելու համար:

Հոգեբան և Նյու Յորքի համալսարանի  դասախոս Ջանաթան  Հայդտը նույնպես ասում է, որ ես չեմ կարող պատկերացնել մի արտադրություն , որը լիցենզավորված է շուկայում, չնայած որ վնասում է իր չափահաս հաճախորդների մեկ երրորդին: