Հոկտեմբեր 18, 2021 11:11 Asia/Tehran

Հարգելի ունկնդիրներ, այս հաղորդաշարի շրջանակում ամեն շաբաթ ներկայացնում ենք մշակույթի, արվեստի, տնտեսության և ռազմական ոլորտներում Իրանի գրանցած ձեռքբերումները:

Նախ կխոսենք  Իրանի բժշկական տեխնոլոգիաների ոլորտում գրանցված մի նվաճման մասին։

 

Ռայսի համալսարանի  կենսաինժեներության դոցենտ Օմիդ Վեյսեն, ավելի քան մեկ տասնամյակ կենտրոնացած է կենսաքիմիական նյութերի զարգացման վրա։ Կենսաքիմիական նյութերը  փոխպատվաստված բջիջները պաշտպանում են մարդու իմունային համակարգից: Երեք տարի Ջորդան Միլլերի համագործակցությամբ և շահույթ չհետապնդող հետազոտական ​​կազմակերպության (JDRF) ֆինանսավորմամբ իրանցի հետազոտողին հաջողվել է  մշակել և զարգացնել ինսուլին արտադրող իմպլանտ, որն օգնում է դեղեր մատակարարել 1-ին տիպի շաքարախտով հիվանդներին:

Իրանցի հետազոտողի խոսքով՝ եթե  իսկապես ցանկանում ենք ընդօրինակել ենթաստամոքսային գեղձի գործունեությունը, ապա մեզ պետք է անոթային համակարգ: Սա մեր նախագծի թեման է: Ենթաստամոքսային գեղձը բնականաբար ունի բոլոր ցանկալի արյունատար անոթները, և բջիջները հատուկ ձևերով են կազմակերպվում այս օրգանում: Վեյսեյը և Միլերը նպատակ ունեն ցույց տալ, որ ինսուլինի իմպլանտները կարող են առնվազն 6 ամսվա ընթացքում ճիշտ կարգավորել շաքարային դիաբետով հիվանդ մկների արյան գլյուկոզայի մակարդակը: Այդ նպատակով բետա բջիջները պետք է կարողանան արձագանքել արյան մեջ շաքարի մակարդակի արագ փոփոխություններին, ինչը մեծ առաջընթաց է 1-ին տիպի շաքարախտի բուժման  հարցում։

«Մենք պետք է փոխպատվաստված բջիջներն ավելի մոտեցնենք արյան շրջանառությանը, որպեսզի բետա բջիջները կարողանան զգալ և արձագանքել արյան մեջ շաքարի մակարդակի ցանկացած փոփոխության»,- ասում է կենսաինժեներության դոցենտը հավելելով, որ  լավագույն իրավիճակում ինսուլին արտադրող բջիջները գտնվում են արյան անոթից ավելի քան 10 միկրոն հեռավորության վրա: Ինսուլին արտադրող բջիջները պաշտպանված են  Վեյսեի  կողմից մշակված ջրածնի ֆորմուլայով: Այս հիդրոգելն ունի փոքր ծակոտիներ, որոնք իմունային համակարգի հարձակումներից  պաշտպանում են մարմնի ներսում գտնվող բջիջները: Բայց մյուս կողմից, այդ ծակոտիների չափն այն աստիճան է, որոնցով   սնունդը և ինսուլինը կարողանում են անցնել»:

Իրանցի հետազոտողի կողմից  1-ին տիպի շաքարախտի բուժում ինսուլին արտադրող իմպլանտով 

---

Մյուս ձեռքբերումը վերաբերում է Ամիր Քյաբիր համալսարանի հետազոտողներին։  Իրանի Ամիր Քյաբիր տեխնոլոգիական համալսարանի հետազոտողներին հաջողվել է  նախագծել և արտադրել դիմակ տրամադրող սարք, որն առանց վաճառողի, դիմակն ախտահանումից հետո տրամադրում  է օգտագործողներին: Ամիր Քյաբիրի տեխնոլոգիական համալսարանի մեխատրոնիկայի ավագ փորձագետ և գիտելիքահենք ընկերության տնօրեն Սալեհ Արաբի խոսքով, հանրային բժշկական դիմակների օգտագործման աճող կարիքը դարձավ դիմակներ պատրաստող  սարքի հիմնաքարը ստարտափի թիմում: Այս սարքը ուլտրամանուշակագույն ճառագայթներով ախտահանված դիմակի ավտոմատ  վաճառող մեքենա է  ,որը  վաճառողի կարիք չունի: Այս սարքի տարողությունը 400-ից 600 դիմակ է: Օգտագործողի խնդրանքով  վճարման մի քանի եղանակով դիմակ վաճառող մեքենան տրամադրում է դիմակների 3 մոդել ՝  մանկական, եռաշերտ և ծալովի:

Start-up թիմի  տնօրենն ասում է․ «Դիմակ խնդրելու համար պետք է սեղնել սարքի ներքևում տեղադրված ոտնակը,որից հետո սարքը դիմակ է տրամադրում օգտագործողին: Այս սարքը հարյուր տոկոսով սեփական արտադրություն է: Այս սարքի առավելություններից է դիմակի համար նախատեսված տարողությունը և մատչելի գինը: Այս սարքը հագեցած է սկաներով և որոշ ընկերություններին QR կոդով  անվճար տրամադրելու հնարավորություն ունի։Նաև  քաղաքացիական քարտով, ինչպես մետրոյի քարտով հնարավոր է մետրոկայաններում դիմակ ստանալ այդ սարքից։  Օգտվողները կարող են ուղղակիորեն և առանց որևէ միջնորդի  բանկային քարտով ստանալ գործարանի արտադրած  ախտահանված  դիմակներ»։

 Իրանցի հետազոտողները ստեղծել  են դիմակ տրամադրող սարք

--- 

Սրտի հիվանդություններն աշխարհում մահվան հիմնական պատճառներից են: Բուժման մի շարք տեսակներ, սկսած դեղամիջոցներից մինչև սրտի փոխպատվաստում, օգտագործվում են սրտի հիվանդությունների վերահսկման և բուժման համար, սակայն դրանցից ոչ մեկը չի կարող լուծել սրտի վնասված հյուսվածքը վերականգնելու հարցը: Այդ իսկ պատճառով, Ռոյանի անվան հետազոտական ​​ինստիտուտի և Թեհրանի համալսարանի հետազոտողները մշակել են բիոռեակտոր՝ մոդելավորելու մարմնի բջիջների պահանջվող զարկերակն ու ջերմությունը, ինչը կարող է արդյունավետ քայլ լինել սրտի հյուսվածքի ճարտարագիտության մեջ:

Սրտի հյուսվածքների ինժեներացման նպատակն է ընդօրինակել սրտի բնական հյուսվածքը՝ հաշվի առնելով փայտամածի կարևոր դերը և դրա մեխանիկական կլոնավորումը: Սրտի հյուսվածքը կլոնավորելու նպատակով համապատասխան փայտամած պատրաստելու համար այս հետազոտողները պատրաստել են համակցված լաստակ` զուգահեռ պոլիկապրոկլակտոնի և ժելատինային պոլիմերների նանոմանրաթելերով` 70 -ից 30 -ի համակցված տոկոսով: Այնուհետև դրա հատկությունները հետազոտվեցին լաբորատոր մեթոդներով: Սրտի բջիջները կլոնավորելու  համար կենսառեակտորը նախագծված էր նանոմանրաթելերին զուգահեռ՝ մեխանիկական բեռնվածության որոշակի հաճախականությամբ։

Այս ուսումնասիրության արդյունքները ցույց տվեցին, որ փայտամածը ձգողականության,  կպչունության և ամրության առումով ունի համապատասխան պայմաններ, սրտի փայտամածն օգտագործելու համար։ Կենսառեակտորը կարողացավ նաև որոշակի ժամանակահատվածում ապահովել անհրաժեշտ հաճախականություն, ձգողականություն և ջերմություն: Այս ուսումնասիրության արդյունքում հաջողությամբ նախագծվել  է կենսառեակտոր՝ կլոնավորելու մարմնի բջիջների կողմից պահանջվող իմպուլսը և ջերմությունը, ինչը կարող է արդյունավետ քայլ լինել սրտի հյուսվածքների  ինժեներացման  ուղղությամբ:

Այս հետազոտության արդյունքները հրապարակվել են «Նահատակ  Սադուղի Յազդի   անվան համալսարանի գիտա-հետազոտական ​​ամսագրում»:

---

Իրանցի հետազոտողի կողմից կենսառեակտորի կառուցումը՝ սրտի հյուսվածքների ինժեներացման համար

Անցած շաբաթ Իրանում արվեստի ոլորտում  արձանագրվեց ևս մեկ նվաճում։ 

«Ենթադրյալ գիծը» ֆիլմը, որի ռեժիսորը Ֆարնուշ Սամադին է, արժանացել է Բեյրութի կանանց կինոփառատոնի լավագույն ֆիլմի և դերասանական կազմի մրցանակին: Բեյրութի կանանց միջազգային կինոփառատոնը, որը կրում է «Կանայք հանուն փոփոխության» խորագիրը, համախմբում է կինոգործիչներին և կինոսերներին ամբողջ աշխարհից ՝ օգտագործելով  կինոյի ուժը որպես պատուհան դեպի հասարակությունը, հատկապես կանայք, և անդրադառնում է այնպիսի հարցերի, ինչպիսիք են գենդերային հավասարությունը և գենդերային ինքնությունը: Փառատոնը, որն ամեն տարի տեղի է ունենում  հուլիսին, ներառում է կանանց մասին ֆիլմեր կամ կանանց կողմից նկարահանված ֆիլմեր, նպատակ ունի ներկայացնել կանանց կարողությունը տարբեր իրավիճակներում:

 

 

Այս ֆիլմում գլխավոր դերերը կատարել են Սահար Դոլաթշահին, Փեժման Ջամշիդին, Հասան Փուրշիրազին, Ազիտա Հաջյանը, Ամիրռեզա Ռանջբարանը, Սադաֆ Ասգյարին, Մոհամմադ Հեյդարին և Այլին Ջահեդը:

Ենթադրյալ գիծը ֆիլմն  արժանացավ  Բեյրութի կանանց կինոփառատոնի լավագույն ֆիլմի և դերասանական կազմի մրցանակին