Հոկտեմբեր 26, 2021 10:50 Asia/Tehran

Ներկայացնում ենք «Աշխարհին ուղղված՝ ԱՄՆ-ի կենսաբանական սպառնալիքները» հաղորդաշարի հերթական թողարկումը, որի ընթացքում կանդրադառնանք երկրի սահմաններից դուրս ԱՄՆ-ի կենսաբանական գործունեությանը։

Անցյալ հաղորդումների ժամանակ անդրադարձանք ԱՄՆ -ի տարբեր կենսաբանական և ռազմական լաբորատորիաներին ամբողջ աշխարհում, և այն որ Միացյալ Նահանգները իրականացրել  է պատմության ամենամեծ կործանարար կենսաբանական ծրագրերից մեկը:

Մերիլենդի լաբրատորիան ամենակարևոր կենսաբանական կենտրոնն է Միացյալ Նահանգներում, որն ըստ երևույթին, նվազեցրել է իր գործունեությունը Միացյալ Նահանգների ներսում, և այդ կործանարար գործունեության մեծ մասը տեղափոխվել է այլ երկրներ: ԱՄՆ -ի կենսաբանական լաբորատորիաներն ընդունող ամենակարևոր երկրներից են Խորհրդային Միությունից անկախացած երկրները:

Խորհրդային ժամանակաշրջանի կործանարար կենսաբանական գործունեության  և վտանգավոր վիրուսների դեմ պայքարի պատրվակով ԱՄՆ-ը կենսաբանական լաբորատորիաներ է տեղակայել  Խորհրդային Միությունից անկախացած մի շարք երկրներում: 

Միացյալ Նահանգները ՝ ծայրահեղական խմբերի կողմից խորհրդային կենսաբանական ոլորտում աշխատող գիտնականների ներգրավումը կանխելու պատրվակով, նրանց  ներգրավեց և ոմանց աշխատանքի ընդունեց Մերիլենդի լաբորատորիայում, իսկ ոմանց էլ՝ իր ղեկավարած լաբորատորիաներում Ասիայում:

Այս աշխարհագրական տարածքում ԱՄՆ -ի ամենամեծ կենսաբանական ներկայությունը Վրաստանում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Ադրբեջանի Հանրապետությունում, Հայաստանում և Ուկրաինայում է:

ԱՄՆ ռազմական կենսաբանական գործունեության զարգացում

Եվրասիայում ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաների տարածումը արտացոլում է տարածաշրջանից միկրոօրգանիզմներ հավաքելու Պենտագոնի նպատակը:

Ռուսաստանի և Չինաստանի հետ ԱՄՆ -ի մրցակցության սրման ֆոնին, տարածաշրջանի մարդկային գենոմի վերաբերյալ տեղեկատվության հավաքումը հնարավորություն կտա ԱՄՆ -ի կենսաբանական լաբորատորիաներին մշակել մասնագիտացված կենսաբանական զենք:

ԱՄՆ գաղտնի կենսաբանական ծրագիրը միտված է հարված հասցնել ֆերմերային տնտեսություններին, անասուններին և թռչուններին, ինչը կարող է հանգեցնել երկրներում պարենային անվտանգության լուրջ ճգնաժամի կենսաբանական աղտոտման միջոցով:

Եվրասիայի տարածաշրջանում կենսաբանական լաբորատորիաների մշակման գործում ԱՄՆ -ի հիմնական նպատակը Ռուսաստանին, Չինաստանին և Իրանին հարվածելն է:

ԱՄՆ ռազմական կենսաբանական ծրագիրը, որը հրապարակավ սկսվեց 1943 թվականին այն ժամանակվա նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի հրամանով և ընդլայնվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, 27 տարվա ընթացքում արտադրեց յոթ հիմնական թունավոր նյութ և դրանով հագեցրեց ամերիկյան բանակը: Այս տոքսինները հաճախ առաջացնում են լուրջ և կործանարար փոփոխություններ մարդու մարմնում և մի քանի ժամվա ընթացքում դրանց կողմնակի ազդեցությունները խիստ ազդում են զոհերի վրա: ԱՄՆ-ն իր որոշ գաղտնի կենսաբանական կենտրոններում ուսումնասիրել է վիրուսներ, ինչպիսիք են բերանի խոռոչի հիվանդությունները,  աֆրիկյան ժանտախտը և տասնմեկ տենդային հիվանդություններ: ԱՄՆ-ն  նաեւ հատուկ ծրագիր  է հետապնդել վարակելու ընտանի կենդանիներին: Կորեական պատերազմում ԱՄՆ -ի կենսաբանական զենքի օգտագործման ապացույցներ կան, ինչը հաստատել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: 1962 թվականին Միացյալ Նահանգների կողմից տեղի է ունեցել Կուբայի ժողովրդի սննդամթերքի աղտոտման մեջ կենսաբանական տոքսինների օգտագործումը:

Աշխարհում ամերիկյան ռազմական կենսաբանական լաբորատորիաների քարտեզը

1950 թվականի սեպտեմբերի 20 -ին ԱՄՆ ռազմածովային ուժերի նավը  Սան Ֆրանցիսկոյի ափերի մոտ ՝ օգտագործելով հսկայական ճկուն խողովակներ  մանրէաբանական ամպ է ցրել օդում:

ԱՄՆ ռազմածովային ուժերը շարունակեցին գաղտնի փորձը՝ առանց Սան Ֆրանցիսկոյի բնակիչներին տեղյակ պահելու: Սա ամերիկյան միակ գաղտնի կենսաբանական ծրագիրը չէր: Փորձարկվեցին այլ կործանարար բիոլոգիական զենքեր, օրինակ ՝ միտքը փոխող դեղամիջոցների փորձարկումը և սիֆիլիսի ազդեցությունը սևամորթ ամերիկացի տղամարդկանց վրա: Սևամորթներին ասել էին, որ նրանց արյան թանձրությունը բարձր է, և դա օգտագործվում էր տոքսինների ստուգման համար: Սրանք կենսաբանական փորձեր էին՝ զենք պատրաստելու համար, որը կարող է ընդգրկել մեծ համայնք: Փաստորեն, նման կենսաբանական զենքը սպանում է շատ մարդկանց՝ զինվորականների ու խաղաղ բնակիչների միջև տարբերություն չդնելով: Իսկ միջազգային իրավունքի համաձայն այն «Սին ու ահռելի տառապանք» է պատճառում խաղաղ բնակիչներին, հետևաբար, արգելված է միջազգային իրավունքով:

Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում ամերիկյան բանակը համակարգված ծրագիր է իրականացրել ՝ վտանգավոր բակտերիաների փորձարկման համար՝ դրանք տարածելով Կանադայի հետ հյուսիսային սահմանի երկայնքով:

1997 թ. -ին ԱՄՆ -ի Ազգային հետազոտական ​​խորհուրդը պնդել է, որ ԱՄՆ -ի ռազմական գաղտնի փորձերը վտանգ չեն ներկայացնում Կանադայի սահմանամերձ բնակիչների համար, և որ այդ ուսումնասիրությունների մեծ մասը սահմանափակվում է կենդանիներով: 2012 -ին Սենթ Լուիս քոլեջի սոցիոլոգիայի պրոֆեսոր Մարտինո Թեյլորը զեկույց հրապարակեց, ըստ որի բանակի կենսաբանական փորձերը կապված են կադմիումի սուլֆիդ կոչվող վտանգավոր քիմիական բաղադրության հետ և դա կարող է այդ շրջանների բնակիչներին քաղցկեղի լուրջ վտանգի ենթարկել: Նա նաեւ նշել է, որ որոշ ռադիոակտիվ նյութեր առկա են եղել փորձերի ժամանակ:

Ամերիկայի ամենացնցող կենսաբանական փորձերից մեկը «Նյու Յորքի մետրոյի ուղևորների խոցելիության» ուսումնասիրությունն է: Զինվորական պաշտոնյաները փորձել են օգտագործել Նյու Յորքի մետրոպոլիտենը մետրոյով կենսաբանական զենքի արձակման չափման համար:

Կենսաբանական զենքի օգտագործման վնասները

Ինչպես նշվեց, վարակիչ հիվանդությունների տարածվածությունն աճել է այն երկրներում, որտեղ ԱՄՆ-ն ունի ռազմական կենսաբանական լաբորատորիաներ: Ռազմական կենսաբանական կենտրոններն ունեն «վիրուսների դեմ պայքարի կենսաանվտանգության ծրագիր», սակայն նրանց այցելել հնարավոր չէ: Այս լաբորատորիաներն այն կենտրոններն են, որտեղ փորձարկվում և արտադրվում են նոր վիրուսներ: ԱՄՆ -ի ռազմական լաբորատորիաների գործունեության ընդլայնումը Աֆրիկայում` կենսաահաբեկչության դեմ պայքարի պատրվակով, հանգեցրեց 2014 -ին Էբոլա վիրուսի համատարած բռնկմանը: ԱՄՆ-ը  դրա համար արագ պատրաստեց պատվաստանյութ և Էբոլա վիրուսին հակազդելու պատրվակով հազարավոր զորքեր տեղակայեց աֆրիկյան մի շարք երկրներում:

Միացյալ Նահանգները սկսել է լայնածավալ ծրագիր, որը կիրառում է կենսաբանական զենք ՝ մրցակիցներին հարվածելու համար: Օգտագործելով սառը պատերազմի իրավիճակը, ԱՄՆ-ը զարգացրեց իր կործանարար կենսաբանական գործունեությունը և սառը պատերազմից հետո, թշնամիներից պաշտպանվելու պատրվակով շարունակեց այս ռազմական ծրագիրը: Ներքին քննադատության պատճառով, այժմ ԱՄՆ -ի ռազմավարությունն է՝ զարգացնել կենսաբանական ապակառուցողական գործունեությունն այլ երկրներում, հատկապես Եվրասիայում, Արևմտյան Ասիայում և Աֆրիկայում: Այս քայլով ԱՄՆ-ը  աշխարհագրորեն ավելի մոտ կլինի Չինաստանին, Ռուսաստանին և Իրանին: Մյուս կողմից ԱՄՆ-ն իր ժողովրդին հեռու է պահում նման լաբորատորիաների վտանգից եւ միջազգայնորեն թաքցնում է իր ապակառուցողական գործունեությունը: