Հոկտեմբեր 26, 2021 11:05 Asia/Tehran

Իսլամի լուրջ խորհուրդներից մեկն է՝ ուշադրություն դարձնել սննդին : Սուրբ Ղուրանն ասում է.«Մարդը պետք է ուշադրություն դարձնի իր սննդին»:Անշուշտ, մտածում եք, թե այս նախադասությունն ի՞նչ կապ ունի կիբերտարածության և մեդիա աշխարհի հետ:

Առաջին հաղորդավար

Հանուն բարեգութ և ողորմած Աստծո։  Բարև ձեզ թանկագին բարեկամներ։

Երկրորդ հաղորդավար

Բարև բոլոր ծնողներին, ովքեր իրենց զավակներին դաստիարակելու համար համատեղում են բանականութիւնն ու հզորությունը և այս վեհ առաքելության ճանապարհին ապավինում են Բարձրյալն  Աստծուն։

Առաջին հաղորդավար

Եթե ​​հիշում եք,  նախորդ  հաղորդումներում ասացինք , որ ծնող լինելու լավագույն միջոցը խելամիտ և  ուժեղ ծնող լինելն է:Սա նշանակում է, որ մենք միշտ կարող ենք մտերիմ և ընկերական հարաբերություններ ունենալ մեր երեխաների հետ, միշտ վերահսկել նրանց ՝ անհրաժեշտության և զգայուն պայմաններում  և կանխել անփոխարինելի վնասները: 

Անցած մի քանի  հաղորդումներում փորձեցինք լուծումներ գտնել , որոնք մեզ կմոտեցնեն ուժեղ և խելամիտ ծնողների մոդելին `համաձայն  տարիքային երեք տարբեր  խմբերի երեխաների կարիքների և վարքային բնութագրերի և իհարկե այս խորհուրդները ներկայացրեցինք  ըստ իսլամի մարգարեից քաղված  ասածվածքների:

 Այո, իսլամը համապարփակ կրոն է, որը ոչ միայն  հազարավոր տարիներ առաջ լուծել է կյանքի դժվարությունները , այլ այսօր ևս , նրա առաջարկություններին հետևելը կարող է կարգավորել շատ խնդիրներ: 

Իսլամի լուրջ խորհուրդներից  է՝ ուշադրություն դարձնել օգտագործվող սննդին:  Սուրբ Ղուրանը ասում է.«Մարդը պետք է ուշադիր լինի իր սննդի նկատմամբ»: Վստահաբար մտածում եք ,որ այս նախադասությունը ի՞նչ կապ ունի կիբերտարածության և այսօրվա մեդիա աշխարհի հետ:

Եթե ​​մտածենք այն մասին ,որ  մարդն ունի ոչ միայն նյութական մարմին, այլև  հոգի, որը մարմնի պես սննդի կարիք ունի, էլ ավելի լավ ենք կարող հասկանալ, թե ինչ կապ ունի այս այան մեր այսօրվա իրավիճակի հետ:

Երկրորդ հաղորդավար

Թույլ տվեք մի օրինակ բերել։ Աբբասյան խալիֆաներից մեկի  ժամանակ ապրում էր Իսլամի  մի  օրենսգետ և գիտնական ,ով շատ աղքատ էր և բոլորը նրան ճանաչում էին որպես բարեպաշտ և ազնիվ մարդ:

Խալիֆան շատ էր ցանկանում , որ նա լիներ քաղաքի դատավորը կամ գոնե իր երեխաների ուսուցիչը,բայց նա  հրաժարվեց ընդունել այս պաշտոնները և նախընտրեց ապրել աղքատության մեջ ՝քան թե մեղսակիցը լինել  խալիֆայի  բռնությունների: Մի օր խալիֆան կանչեց նրան և  ասաց.«Այսօր քեզ երեք առաջարկներ եմ ներկայացնելու ,որոնցից մեկը պետք է ընդունես:Կամ կընդունես  դատավորի պաշտոնը, կամ կստանձնես  իմ երեխաների դաստիարակությունը  կամ այսօր մեզ հետ կճաշես»:

Իսլամի օրենսգետը մտածեց, որ երրորդը բոլորից հեշտ է և ընդունեց դա:Խալիֆան հրամայեց  բերել թագավորական  լավագույն ուտեստը և  նա ախորժակով ուտում էր: Երկար չտևեց  և  նա լքեց ճգնությունը և բարեպաշտությունը և մոռացավ ժուժկալությունը , դարձավ խալիֆայի  ծառան և իր կրոնը ծախեց հանուն  աշխարհիկ կյանքի:

Առաջին հաղորդավար

Այն հաղորդագրությունները, որոնցով մենք առնչվում ենք ամեն օր, մեր հոգու սննդի մի մասն են:Մեր ընթերցած  գրքերը, այն լուսանկարները կամ ֆիլմերը, որոնք դիտում  ենք, այն երաժշտությունը, որը ունկնդրում ենք, բոլորը այն սնունդն են , որոնցով  կերակրում ենք մեր հոգիները:Հենց այնպես ,որ ամեն ուտեստ արժանի չէ ուտելու,հենց այնպես էլ ամեն մի  հաղորդագրություն արժանի չէ դիտելու կամ ընթերցելու: Մի միտք կամ գաղափար կարող է ուղղորդել մեր ողջ կյանքի ընթացքը: Այդ ուղղությունը կարող է լինել դրական ,կամ բացասական: Հաղորդագրությունները կարող են օգնել մեր զարգացմանը  և մոտեցնել մեզ արդար և կատարյալ մարդու  գաղափարին,կամ  կարող են արգելք հանդիսանալ ,որպեսզի հասնենք այն վեհ   նպատակներին, որոնց հասնելու համար ենք ստեղծվել: 

 

Ղուրանը «Հուջուրաթ»սուրահի վեցերորդ այայում ,մասնավորապես ասում է,  եթե ինչ-որ մեկը օրինազանց  է , այսինքն ՝ մեղավոր է և չի  ենթարկվում աստվածային պատվիրաններին և ձեզ լուր է բերում, կասկածով մոտեցեք այդ լուրին և ստուգեք լուրի ճշմարտացիությունը: Քանզի ,միգուցե ընդունելով այդ լուրը  ,անկախ ձեր կամքից վնասեք մեկի կամ մի քանիսի և հետո զղջաք ձեր կատարածի համար: 

Հնարավոր է ,որ մեր տեսակետից կարևոր չլինի լսել, տեսնել կամ ստանալ հաղորդագրությունն ընդհանրապես:Մենք նույնիսկ կարող ենք դա համարել ժամանց կամ զբաղմունք, ինչպես կինոթատրոն այցելելը և ֆիլմ դիտելը ուրախ և անվտանգ  ժամանց ենք համարում,բայց իսլամի տեսանկյունից սա շատ կարեւոր է, եւ շիա իմամները ընդգծել են դրա կարեւորությունը:

Երկրորդ հաղորդավար

Իմամ Մոհամմադ Բաղերն ասում է.«Ով լսում է մի  խոսնակի,ուրեմն  երկրպագում է նրան:Եթե խոսնակը  խոսի  Աստծո մասին, լսողը երկրպագել է Աստծուն, և եթե  խոսի  սատանայի լեզվով, լսողը երկրպագել է սատանային»:

Երկրպագությունը ,երգրպագողի  հնազանդությունն  ու խոնարհությունն է Աստծու նկատմամբ:Եթե մի պատգամի լսելը, ինչպես   իմամն է նշել, երկրպագության ձև է, ապա լրատվամիջոցները աղոթավայրեր  են, որոնցից յուրաքանչյուրը տարածում է իր Տիրոջ պատգամը  և այն լսելի դարձնում մարդկանց: Այս մեկնաբանություններով շատ կարևոր է, թե որ լրատվամիջոցներն ենք  լսում և, որ պատգամներն ենք  ընդունում սրտով ու հոգով,ճիշտ այնպես որ շատ կարևոր է, թե որ աղոթատեղիում  ենք աղոթում  և որ Աստծուն ենք երկրպագում:

Առաջին հաղորդավար

Սուրբ Ղուրանը մեծն մարգարեին ,ում արժանի է  Աստծո խաղաղությունն ու օրհնությունները ասում է.«Հավատացյալ կանանց ու տղամարդկանց ասա ,որ զգույշ լինեն իրենց աչքերի նկատմամբ:Ինչպես մեր երեխաները խնամքի կարիք ունեն, այնպես էլ մեր աչքերը: Մեր աչքերը պետք է սովորեն որ չնայեն ամեն ինչի և թույլ չտան ,որ ամեն ինչ ներթափանցի մեր էություն: Այո մեր աչքերը և ականջները  մեր հոգու դարպասներն են: Դարպասները, որոնց վրա մենք պետք է նշանակենք համեստության պահապաններ, որոնք կպաշտպանեն մեր էությունը պիղծերից ու ապականվածներից:Ուր աչքը նայում է, սիրտը հետևում է նրան, և եթե մենք չփակենք աչքերը, մենք կկորցնենք մեր սիրտը:Հանրահայտ բանաստեղծ Բաբա Թահերն ասում է.«Հառաչում եմ աչքերից ու սրտից,ինչ տեսնում է աչքը ,իրականացնում է սիրտը»: 

Երկրորդ հաղորդավար

ԶԼՄ-ները միշտ պիտի զգուշավոր մոտենան հայացքների նկատմամբ  ,որը համարվում է սկզբունք: Այս կետերի ուսուցանումը մեր զավակներին ,համարվում է կրոնական ու մեդիա դաստիարակության մի բաժինը: Եթե ​​մենք կարողանանք սովորեցնել մեր երեխաներին, որ ծնողներից բացի, կան նաև այլ դիտորդներ, որոնց հայացքից չեն վրիպում  նրանց գործողությունները , կարող ենք վստահ լինել, որ նրանք նույնպես համեստության  պահապաններ  կնշանակեն իրենց էության  դարպասների մոտ և ամեն ինչը, տեսնելու և լսելու արժանի չեն համարել:

 

Առաջին հաղորդավար

Մենք միշտ պետք է հիշենք, որ Աստված, ինչպես Նա է ասում. Այն մեզ ավելի մոտ է, քան մեր պարանոցի  երակը, և մենք մեր վարքագծով պետք է այս հավատքը սովորեցնենք մեր զավակներին :Ուսումնական այս մեթոդով մեր երեխաների մեջ աստիճանաբար ինստիտուցիոնալացնում է ինքնատիրապետումը:Սա այն է, ինչ Իմամ Ալին անվանել է «ամոթխածություն» և համարում է ամենագեղեցիկ ամոթը:Նա ասում է.«Լավագույն ամոթը համարվում է ամոթխածությունը»:  Իմամ Հուսեյնը ,այս ամոթխածությունը ներկայացնում է , որպես կրոնի բանալին:Ըստ նրա ,նրանք ովքեր ամոթխած չեն ,համարվում են անկրոն: