Դեկտեմբեր 01, 2021 11:50 Asia/Tehran

1997թ․ նոյեմբերի 29-ին, ՄԱԿ-ի ԳԱ-ն մեծամասնության ձայներով այդ օրը հռչակեց Պաղեստինի ժողովրդի հետ համերաշխության միջազգային օր, անդամ երկրներին կոչ անելով իրենց օրացույցներում նշել այդ օրը:

Ըստ երևույթին, այդ քայլով, ՄԱԿ-ը նպատակ ուներ համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրել պաղեստնցիների խնդիրների վրա: Սակայն փաստերը վկայում են, որ այս միջազգային կազմակերպությունը ոչ միայն չի պաշտպանել Պաեստինի ժողովրդին, այլ եվրոպական ու ամերիկյան որոշ երկրներ, աջակցելով Սիոնիստական ռեժիմին, մշտապես անտեսել են Պաղեստինի ժողովրդի իրավունքները:Այսօրվա մեր զրույցը հենց այս մասին է:

Պաղեստինի հետ համերաշխության միջազգային օր

1947թ նոյեմբերի 29-ին ՄԱԿ-ի ԳԱ-ն վավերացրեց բանաձև, որի համաձայն, Պաղեստինի տարածքը բաժանվեց երկու մասի՝ եբրայական և պաղեստինյան: Պաղեստինի տարածքի 55 տոկոսը հանձնվեց Սիոնիստական ռեժիմին: Այս բանաձևի հաստատմամբ, որը հռչակված է որպես 181 բանաձև, իրականում դրվեց պաղեստինյան հասարակության խնդիրների հիմքը: Բանաձև, որն անարդար կերպով մասնատեց Պաղեստինն ու այդ երկրի պատմական հասարակության մի հատվածին իր տան մեջ անտեսեց ու նրանց տարածքը հանձնեց սիոնիստներին:

30 տարի անց՝ 1997թ., ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան նոյեմբերի 29-ը հռչակեց Պաղեստինի ժողովրդի հետ միասնության միջազգային օր: Եվ չնայած այդ քայլի նպատակը  Պաղեստինի հասարակության խնդրիրների վրա ուշադրություն հրավիրելն էր, բանաձևից 44 տարի անց, համաշխարհային հանրության համար կա մի հարց՝ Պաղեստինի ժողովրդի նկատմամբ Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները կանխելուն ուղղված ի՞նչ քայլեր են  արվել: Իսկ հարցի պատասխանը կարելի է  գտնել՝  նայելով Պաղեստինի ժողովրդի ցավալի վիճակին, ինչպես նաև այդ ժողովրդի նկատմամբ Իսրայելի ռեժիմի  շարունակվող բռնություններին: 7 տասնամյակ շարունակվող բռնությունները վկայում են, որ մի օր հռչակելով հնարավոր չէ վերացնել այն ամբողջ անարդարությունը, որ տեղի է ունեցել Պաղեստինի ժողովրդի նկատմամբ: Իսրայելի ռեժիմն այս տարիների ընթացքում խախտել է ՄԱԿ-ի կոնվենցիաների համաձայն ստանձնած իր հանձնառությունները՝ տարագիր դարձնելով ավելի քան  5 միլիոն պաղեստինցիների:

Սիոնիստական ​​ռեժիմը պատասխանատու է ավելի քան 5 միլիոն պաղեստինցիների տարագրության համար

Մինչև ՄԱԿ-ի թիվ 181 բանաձևը, Պաղեստինի ժողովուրդն ապրում էր Պաղեստինի 27 հազար քկմ աշխարհագրական տարածքում և համարվում էր այդ տարածքի տերը: Սակայն բանաձևի վավերացումից հետո, Իսրայելի ռեժիմը, կազմակերպված ցեղասպանության ու մի քանի պատերազմ հրահրելու միջոցով, բռնազավթեց այդ տարածքը և տարագիր դարձրեց Պաղեստինի ժողովրդին: Իրականում, պետք է ասել, որ ամենամեծ բռնությունը վերջին դարերի ընթացքում, տեղի է ունեցել Պաղեստինի ժողովրդի նկատմամբ: Այս ցավալի միջադեպի հետևանքով բռնազավթվել է մի ժողովրդի տարածքը, տունը, դաշտն ու ագարակը, ունեցվածքն ու ինքնությունը:

Սիոնիստական ​​ռեժիմի կողմից պաղեստինյան տարածքների օկուպացումը 1946-2013թթ.

Գազայի ողբերգական շրջափակումը և անմեղ ժողովրդի նկատմամբ իրականացված հանցագործությունները պաղեստինցիների նկատմամբ իրականացված բռնությունների ամենավառ ապացույցն են, որոնց ընթացքում ոտնահարվել են միջազգային բոլոր օրենքները: Իսկ այս հանցագործությունները կանխելու վերաբերյալ քայլեր անելու պատճառով, Իսրայելի ռեժիմը շարունակում է իր հանցագործությունները Պաղեստինի ժողովրդի ու նրանց երեխաների նկատմամբ: Պետք է ասել, որ անպաշտպան երեխաների ցեղասպանությունը սկսվեց 1948 թվականից, երբ Սիոնիստական կեղծ ռեժիմը գրավեց Պաղեստինի տարածքը, փորձելով իրականացնել իր սատանայական քաղաքականությունը:

1989թ․ երեխաների իրավունքների կոնվենցիայի ստորագրումը նույնպես չկարողացավ կանխել Իսրայելի հանցագործությունները և արդյունքում, Պաղեստինի երեխաները հայտնվել են ամենասարսափելի իրավիճակում:

Պաղեստինի ժողովրդի ցեղասպանությունը կանխելու ուղղությամբ երբեք որևէ լուրջ քայլ չի կատարվել: ՄԱԿ-ը մինչ օրս չի դատապարտել Սիոնիստական զավթիչ ռեժիմի գործողությունները: 1967թ․ առ այսօր, ավելի քան 50 հազար պաղեստինցի երեխաներ ու մինչև 18 տարեկան պատանիներ ձերբակալվել են: Նրանցից հարյուրավորները մինչ օրս շարունակում են գտնվել Սիոնիստական ռեժիմի սարսափելի կալանավայրերում: Իսկ Արևմուտքի կողմից ներկայացված մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային փաստաթղթերը երբեք չեն երաշխավորել Պաղեստինի բռնահարված երեխաների իրավունքները, որովհետև խտրությունը մերժող սկզբունքը ենթարկվել է բազմաթիվ երկակի ստանդարտների:

 

Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեին, Ղոդսի համաշխարհային օրվա կապակցությամբ իր ելույթում ասել է. «Այսօր աշխարհը մեկ առ մեկ հաշվում է կորոնավիրուսի զոհերին: Սակայն որևէ մեկը չի հարցնում, թե ո՞վ է պատասխանատու հարյուր հազարավոր  սպանվածների, գերեվարվածների ու անհետ կորածների համար այնպիսի երկրներում, որտեղ ԱՄՆ-ն ու Եվրոպան պատերազմ են հրահրել: Ո՞վ է պատասխանատու այն արյունների համար, որ անարդար կերպով հեղվել են Աֆղանստանում, Եմենում, Լիբիայում, Իրաքում, Սիրիայում և այլ երկրներում: Ո՞վ է պատասխանատու այս բոլոր հանցագործությունների, բռնազավթումների, ավերածությունների ու բռնությունների համար, որ իրականացվել են Պաղեստինում: Ինչո՞ւ որևէ մեկը չի հաշվում իսլամ աշխարհում  միլիոնավոր երեխաներին, կանանց ու տղամարդկանց: Ինչո՞ւ որևէ մեկը չի ցավակցում մուսուլմանների ցեղասպանության համար: Ինչո՞ւ միլիոնավոր պաղեստինցիներ 70 տարի զրկվել են իրենց տուն ու տեղից և ապրում են աքսորում: Եվ ինչո՞ւ Ղոդսը, որը հանդիսանում է մուսուլմանների առաջին Ղիբլան, պետք է անարգվի: Այսպես կոչված ՄԱԿ-ն իր պարտավորությունները չի կատարում, իսկ «մարդու իրավունքների պաշտպան կառույցները» մեռած են: Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության մեջ չեն ներառվում բռնության ենթարկված եմենցի կանայք ու երեխաները: Այսպիսին է արևմտյան բռնատեր ուժերի և համաշխարհային ատյանների վիճակը: Իսկ տարածաշրջանում այն պետությունների վիճակը, որ հետևում են այդ ուժերին, այնքան խայտառակ է, որ այդ մասին այլևս հնարավոր չէ խոսել»:

 Այժմ 44 տարի է անցնում Պաղեստինի ժողովրդի համերաշխության միջազգային օրվա մասին հռչակագրից, սակայն ՄԱԿ-ը հաճախ լռել է Պաղեստինի ժողովրդի նկատմամբ Իսրայելի ռեժիմի հանցագործությունների նկատմամբ, և իր անգործությամբ նույնիսկ պատճառ է դարձել, որ Պաղեստինի ժողովրդի նկատմամբ իրականացվող բռնությունները կրկնապատկվեն: Սիոնիստական ռեժիմի որոշ ներկայացուցիչների նշանակումը ՄԱԿ-ի հանձնաժողովներում ու կոմիտեներում կամ Պաղեստինի պատմական ու կրոնական քաղաքների ու տեղավայրերի վերանվանումը եբրայերենով, ապացուցում են, թե ինչպիսի անգործության է մատնված ՄԱԿ-ը, և որ կազմակերպությունը նրանց հետ համաքայլ է եղել ՝ պաղեստինցիների նկատմամբ հանցագործությունների շարունակման հարցում:

Պաղեստինի ժողովրդի հետ համերաշխության միջազգային օրվա հռչակագիրն ընդունվել է մի իրավիճակում, երբ ՄԱԿ-ի լռության պայմաններում շարունակվում են պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի ռեժիմի ոճրագործություններն ու Պաղեստինի բռնազավթումը, միայն քաղաքական երկակի իմաստ է պարունակում իր մեջ և ցույց է տալիս, թե ՄԱԿ-ը որքան անկարող է ու անգործունյա այս հարցում: Այս առումով  պետք է ասել, որ ՄԱԿ-ի կողմից այս օրվա հռչակումն ավելի շատ լոզունգ է և ոչ մի երաշխիք չկա, որ այդ կոչը իրականություն կդառնա: Չնայած ոմանք համոզված են, որ Սիոնիստական գաղութատիրական դիվանագիտության գերիշխանության ժամանակաշրջանում և նկատի առնելով սիոնիստական բազմաթիվ լրատվամիջոցների փորձն այդ դիվանագիտությունն արդարացնելու համար, Պաղեստինի ժողովրդի հետ համերաշխություն ցուցաբերելու փաստը մի հնարավորություն է, որը չի կարելի անտեսել: Սակայն չի կարելի անտեսել նաև այն փաստը, որ Պաղեստինի ժողովրդին համերաշպխություն ցուցաբերելու նպատակը պետք է լինի այդ ժողովդրի իրավունքների վերականգնումը: Պաղեստինի ժողովրդին աջակցություն ցուցաբերելու հարցը կարևոր է երկու տեսակետից: Նախ այն, որ ՄԱԿ-ի անարդյունավետ ու անգործունյա քայլրերի արդյունքում, շարունակվում է Պաղեստինի ժողովրդի նկատմամբ բռնությունը: Երկրորդ հերթին, Պաղեստինի ժողովրդին համերաշխութուն ցուցաբերելը նշանակում է օգնել մի ժողովրդի, որը պատմականորեն ենթարկվել է բռնության: Այս պայմաններում, Պաղեստինի ժողովուրդը որդեգրել է դիմադրության քաղաքականությունը, որպեսզի պաշտպանի իր իրավունքները:

 

Այս կապակցությամբ, ԻԻՀ համոզված է, որ աշխարհում համապարփակ խաղաղության հաստատումը հնարավոր է միայն բռնությունը բացառելով, ժողովուրդների իրավունքները և նրանց կրոնական ու մշակութային արժեքները հարգելով ու հավատարիմ մնալով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքին:

Միջազգային  հանրությունը ՄԱԿ-ից ակնկալում է, որ բոլոր ժողովուրդների իրավունքները հավասարապես հարգվեն: Փախստականների ՝ իրենց երկիր վերադարձի և ինքնորոշման իրավունքը, ինչպես նաև պաղեստինյան անկախ պետություն  ունենալու իրավունքը Պաղեստինի ժողովրդի ամենակարևոր իրավունքներից են՝ միջազգային իրավունքի կանոնադրության շրջանակներում:

 

Պիտակ