Հունվար 12, 2022 11:20 Asia/Tehran

Առասպելներն ու լեգենդները համապարփակ աղբյուրներ են տարբեր ոլորտների համար՝ պատմությունից մինչև փիլիսոփայություն:Առասպելական կերպարների պատմությունները չնայած թվում են առասպելական, և իրականությունից հեռու են, սակայն դրանք հաճախ ունեն նաև պատմական հիմք:Այս հաղորդման ընթացքում , ձեզ կպատմենք երկու կարևոր գրավոր ստեղծագործությունների մասին, որոնք պարունակում են հին լեգենդներ՝ Ասուրիկ ծառի առասպելը և Գիլգամեշի էպոսը:

Ասուրիկ ծառը մի բանավեճ է մի այծի և արմավենու միջև ,որը ներկայացվել է պարթևերէն կամ  պահլավերեն,սակայն այսօր մեզ հասել է մի գիրք պահլավերենով: Հավանաբար իրանցիները, գրականության այս տեսակը, որն ունի բանավոր գրականության առանձնահատկություններ, պատմական ժամանակաշրջանում փոխառել են  Միջագետքից, քանի որ դրա օրինակները կարելի է տեսնել շումերական և աքքադական նմուշներում:

Ասուրիկ ծառի և այծի լեգենդը

Այս չափածոն սկսվում է ծառի համառոտ նկարագրությամբ, առանց հստակ նշելու դրա մասին  և բանաստեղծը այն սկսում է  հանելուկի ձևով և նման նկարագրությամբ ընթերցողը կամ ունկնդրողը հասկանում է ,որ նպատակը արմավենին է: Այնուհետև արմավենին ,այծի համար թվարկում է իր օգուտները,ինչպես իր մրգի օգտակարությունը կամ այն սարքերը ,որոնք պատրաստվում են իր  փայտից,տերևից կամ մանրաթելերից :Հաջորդ բաժնում այծը նվաստացնում ու ծաղրում է նրան ,թվարկելով  իր օգուտները ,իշարս՝այն ուտեստները ,որոնք պատրաստվում են իր կաթից ,կամ այն ապրանքները ,որոնք պատրաստվում են իր մարմնի զանազան մասերից: Իվերջո ըստ բանաստեղծի ,հաղթանակում է այծը ,իսկ վերջում նա աղոթում է նրանց համար ովքեր կարդացել ,գրել կամ սեփականացրել են այս տեքստը և նզովվում իր թշնամիներին:

Ասուրիկ ծառի  ընդհանուր չափածոն ,համահունչ է այս բանավեճից ներկայացված բացատրությամբ ,որի մեջ այծը և արմավենին չեն խնայում ոչ մի ջանք իրենց արդարացնելու և մրցակցին պարտության մատնելու համար: Այս նմուշի մեջ կռվի կողմերից յուրաքանչյուրը ,մի գաղափարի և հասկացության ներկայացուցիչն է :

Կա մի տեսակետ ,որի մեջ արմավենին համարվում է գյուղատնտեսության շրջանի խորհրդանիշը ,իսկ այծը համարվում է քաղքենիության շրջանի խորհրդանիշը: Քանի որ արմավենին խորհրդանիշն է մի վայրում կեցության ,իսկ այծը ակտիվության ու  տեղաշարժի: Պատմության բովանդակության մեջ ևս այծը ,ծառին ասում է.«Դու մեխի նման գամված ես հողին և  անկարող ես շարժվել»: 

Մյուս կողմից «Այրված քաղաք»-ից  հայտնաբերված հնագիտական խոշոր ու փոքր նմուշների մեջ ,կա խեցե մի աման ,որի վրայի պատկերը ներկայացնում է մի այծի ,որը հինգ թռիչքով  թռչում է դեպի մի ծառ  և ուտում տերևները: Ասվում է ,որ այս խեցե ամանը ,որը համարվում  է աշխարհում որպես առաջին դինամիկ անիմացիան ,իրականության մեջ պատկերում է ավանդական պատմություն և Ասուրիկ ծառի չափածոն է:

Աշխարհի առաջին անիմացիան այրված քաղաքում 

Ասուրիկ ծառը արդյունավետ ստեղծագործություն է  հին ժամանակների սոցիալական կյանքը ներկայացնելու համար ,քանի որ այս չափածոն կարդալով ,տեղեկանում ենք այն ժամանակվա բուսական ու անասնական տարածված արդյունաբերությունների մասին ,ուտեստի ու հագուստի որակի,կենցաղի առօրյա իրերի, զինամթերքի, նվագարանների, բուրմունքների և ապրանքների գների,սոցիալական խավերի ու շերտերի վերաբերյալ : Չափածուն կազմաված է նախաբանից, կողմերի երկխոսությամբ և վերջաբանով: Նախաբանում ներկայացվելով ծառի առանձնահատկությունները ,որը ծլարձակել է Ասուր քաղաքի մյուս կողմում ,ենթահող է ստեղծվում կողմերի երկխոսության համար :Այծը ,ծառից երեք անգամ ավելին է խոսում ,որը համարվում է բանաստեղծի կողմից դրան հովանավորելու պատճառներից մեկը:

Ասուրիկ  ծառը ,կառուցվածքի և բանավեճի մեթոդի առումով , կարելի է համարել իսլամական ժամանակներում պարսկական գրականության ժամանցային և գեղարվեստական ​​օրինակների առաջատարը: Իհարկե, այս բանավեճում, ի տարբերություն պարսկական գրականության բազմաթիվ բանավեճերի, դատավորը հենց բանաստեղծն է, այլ ոչ թե մեկ այլ անձնավորություն :Սակայն կրոնական հպարտանքի  առումով այն նման է՝ իսլամական դարաշրջանի գրական բանավեճերին,հենց այնպես, որ   կրոնական ծեսերում կողմերից մեկի արտադրանքի օգտագործման առումով հպարտանալը ,բացահայտորեն նշված է այս բանաստեղծության մեջ: Ասուրիկ  ծառի մի հատվածի թարգմանությունը առաջին անգամը կատարվել է Մոհամմադ Թաղի Բահարի միջոցով 1958 թվականին: Այս պատմվածքի արձակ տեքստը ներառված  է դոկտոր «Ահմադ Թամիմդարիի» հեղինակած «Իրանական պատմություններ» գրքում։

Ասորիկ ծառի բանաստեղծությունը  մինչև Սահմանադրության ժամանակաշրջանը հիշատակվում էր և դպրոցական դասագրքերում այն ներկայացվում էր այլ անվանումով ու տեսքով:Խաղողի վազի  և խոյի գրքից մի էջ. 1272 թ Վիմագրություն

Գիլգամեշի էպոսը , աշխարհի ամենահին և ամենահայտնի հերոսական էպոսներից մեկն է, որը գրանցված է սեպագիր,  տասներկու կավե սալիկների  վրա:Կավե այս սալիկները  պատմում են էպոսական  հերոս Գիլգամեշի կյանքի մասին, ով բազմաթիվ դեպքերի  միջով է անցել անմահության հասնելու և մահվան առեղծվածը լուծելու համար,և ի վերջո նա հասնում է ինքնաճանաչման ու հանձնվում ճակատագրին։

Այս պատմության ամենաամբողջական բաբելոնյան տեքստը ՝տասներկու կավե սալիկների վրա  հայտանաբերվել է Ասորեստանի թագավոր Աշուրբանիպալի  գրադարանում  Նինվե քաղաքում ներկայիս Իրաքում:Այս բանաստեղծության բաբելոնական տեքստի գրառումը   վերագրվում է՝ Ք․ծ․ա երկրորդ  հազարամյակի սկզբին։Այս էպոսը ուշադրության է արժանացել   մարդկային  բոլոր հասարակություններում՝ շնորհիվ իր հատուկ թեմայի և հիմք է դարձել  բազմաթիվ արվեստի գործերի և հետազոտությունների:

Հին աշխարհի անզուգական հերոսը` Գիլգամեշը, արկածախնդիր և խիզախ կերպար է, որը խորհրդանշում է մարդու ապարդյուն ,սակայն անավարտ   ջանքը ,հանուն փառքի,շքեղության  և անմահության :

Հին Բաբելոնական կայսրության ժամանակ, Գիլգամեշի առասպելական սխրագործությունների պատմությունը միահյուսվել է մեկ կամ մի քանի երկար էպոսների տեսքով։Գիլգամեշի էպոսը, Գիլգամեշի արկածների ամենաամբողջական զեկույցն է ,որը  գրվել է աքքադերենով Միջին Բաբելոնական կայսրության օրոք, Օնինի անունով մի գրագրի կողմից:Էպոսի տեքստից մնացել են   միայն պատառիկներ, և շատ մասեր լրջորեն վնասված կամ կորած են։Մի խումբ գիտնականներ և թարգմանիչներ լրացրել են ոչնչացված  բաժինները, շումերական երգերի բովանդակություններով  կամ Գիլգամեշի էպոսի այլ տարբերակներով, որոնք գտնվել են Մերձավոր Արևելքի այլ վայրերում:

Գիլգամեշը, որի երկու երրորդը Աստված էր, իսկ մեկ երրորդը մարդ, ուներ արտասովոր զորություն, և միևնույն ժամանակ թե՝ սարսափելի էր, թե՝ գրավիչ։ Առաջին բաժիններում  նա պատկերված է որպես խելացի մարդ, ով շումերական քաղաքում շքեղ տաճարներ և աշտարակներ է կառուցում։ Նա շումերական Ուրուկ քաղաքի հինգերորդ արքան էր, և նրա կյանքն այնքան ազդեցիկ էր, որ նրա բազմաթիվ հաջողությունները հիմք դարձան ապագա սերունդների համար էպոսներ ստեղծելու առումով: Առասպելների համաձայն՝ նա եղել է համառ մարտիկ և խիզախ  ճարտարապետ: Չնայած նա բարերար էր  սակայն  համառ էր ու դաժան և մասնակցում էր դաժան մարտերին։ Բայց հենց որ հասկանում է, թե՝օժտված է գերմարդկային ուժով , դառնում է բռնակալ իշխանավոր։Նա չարաշահում էր մարդկանց և գերի էր վերցնում ցանկացած կնոջ, և ստիպում էր մարդկանց աշխատել իր անձնական նախագծերի վրա:

Աստված Գիլգամեշին զսպելու  համար ստեղծեց նույն ուժով մի անհատի , որը կոչվում էր Էնկիդու:Երկուսն այնքան ընկերացան, որ երբ Էնկիդուն մահացավ հիվանդությունից, Գիլգամեշը շատ տխրեց։Նա,չէր կարողանում  համակերպվել այն փաստի հետ, որ մահն իրական երևույթ է աշխարհում, եւ դրանից փախուստ չկա, ուստի շրջեց աշխարհով մեկ։Նա շատ բան սովորեց այս ճանապարհորդությունների ընթացքում և իր հայտանգործությունները գրանցեց քարե սալիկների  վրա:

Նա հասկացավ, որ մահը ճակատագիր է, որից հնարավոր չէ խուսափել:Ընկերոջ վշտի մեջ նա բացահայտեց կյանքի գաղտնիքը և վերջապես վերագտավ իր երջանկությունը:Նա վերադարձավ թագավորություն և խոստացավ օգտագործել իր աստվածային ունակություններն իրավիճակը բարելավելու համար:

Հին բաբելոնական սալիկներն ամենահին սալիկներն  են, որոնք պատմում են Գիլգամեշի էպոսի մանրամասները։Այս էպոսի բաբելոնական տարբերակը թվագրվում է Ք․ծ․ա 2000-1500 թվականներին, և պատմաբանները կարծում են, որ այս էպոսը ձևավորվել է դեռևս այս սալիկներից շատ  առաջ:

Գիլգամեշի էպոսը շրջադարձային է՝ սեպագիր գրականության մեջ:Այս էպոսը թարգմանվել և հրատարակվել է 1870 թվականին Ջորջ Սմիթի կողմից։1889 թվականին հետազոտողները բացահայտել են Նիպուր բլուրը Իրաքում և հայտնաբերել 30,000-ից 40,000 սալիկներ, ներառյալ Գիլգամեշի ամենահին տեքստը:Այս տեքստը թարգմանվել և ծանոթագրվել է 1930 թվականին Քամբել Թամփսոնի միջոցով: Այս էպոսի պարսկերեն թարգմանությունը սկզբում կատարել է Դավուդ Մոնշիզադեն, ապա՝ Ահմադ Շամլուն։

Այս հաղորդումն ավարտում ենք իրանցի գրող, թարգմանիչ և դիցաբան «Ջալալ Սաթարի»-ից մեջբերումով:Նա , ով իր կյանքի երկար տարիներին, ուսումնասիրելով առասպելների և լեգենդների աշխարհը , գրել է բազմաթիվ  գրքեր այդ թեմայով:Նա ով վերջերս է մահացել,իր հարցազրույցներից մեկում ասել էր.

«Դիցաբանությունը, եթե քննադատական ​​դիցաբանություն է, մեզ օգնում է բացահայտելու մեր ինքնությունը։Մի Ժողովրդի ինքնությունը բացահայտելու լավագույն քայլերից է՝ այդ  ժողովրդի առասպելներին ծանոթանալը: Յուրաքանչյուր ազգի դիցաբանությունը ներկայացնում է   այդ ազգին:Որոշ առասպելների գոյատևման  պատճառն այն է, որ դրանք կապված են ժողովրդի ինքնության հետ:Գոյություն ունեցող անհամար  առասպելներից   մնացել են սահմանափակ թվով առասպելներ, ինքնության հետ իրենց կապի պատճառով...«Գիլգամեշ»-ում,անմահության ցավը , բոլորիս ցանկությունն է,որ մեր անունը մնա։Չկա մեկը, ով նման բան չցանկանա։

Ես հավատում եմ, որ այն առասպելները, որոնք ստիպում են մեզ մտածել, այլ ոչ թե պատրանքով տարվել, մնայուն  առասպելներ են»: