Հունիս 22, 2022 09:53 Asia/Tehran

Շաբաթական եթեր հեռարձակվող «Նորություններ» հաղորդաշարի շրջանակներում, ներկայացնում ենք գիտական, մշակութային, գեղարվեստական, ռազմական ու տնտեսական ոլորտներում Իրանի գրանցած նորագույն ձեռքբերումները։

Այս շաբաթվա «Նորություններ» հաղորդումն սկսում ենք տեխնոլոգիայի ոլորտի հետ առնչվող թեմայով։

 

Իրանի նանոտեխնոլոգիական նախաձեռնությունների շտաբի  տվյալներով՝ նանոտեխնոլոգիայի վերաբերյալ իրանական 95 հազար հոդված  է տպագրվել  աշխարհի հեղինակավոր հանդեսներում:

Հմուտ աշխատուժի ապահովումը, ապագան երաշխավորելու և Իրանի գիտական ​​զարգացման համար ճանապարհ հարթելու կարևոր ենթակառուցվածքներից է:Իրանի նանոտեխնոլոգիական նախաձեռնությունների շտաբը ևս այս նպատակի իրականացման համար սկսել է ուսանողներից և տաղանդների զարգացման նպատակով ,մինչ օրս այն ավելի քան մեկ միլիոն 300հազար ուսանողների է ծանոթացրել նանոտեխնոլոգիայի հիմունքներին և կիրառություններին,  կրթական  տարբեր ծրագրերի միջոցով, ներառյալ՝ սեմինարներ, փառատոներ, մրցույթներ և օլիմպիադաներ:

Այս առումով, յուրաքանչյուր նահանգում ստեղծվել է նանոտեխնոլոգիական կրթության առումով  ուսանողական առնվազն մեկ լաբորատորիա և ընդհանուր առմամբ 88 լաբորատորիա՝ Իրանի  մասնագիտացված սարքավորումներով:Այս ծրագրերը փորձում են տաղանդավոր մարդկանց և այս մրցույթների ու օլիմպիադաների հաղթողներին համախմբել  Նանո ակումբի ընտրված կենրոնի շրջագծում ,որպեսզի նրանք զբաղվեն   նանոտեխնոլոգիական էկոհամակարգի հարցով: 

Նանոտեխնոլոգիայի ծրագրի ուղղվածության համաձայն, որն ի սկզբանե ունեցել է էնդոգեն մոտեցում և կառչած է եղել  ներքին գիտական ​​հզորության վրա,շտաբը՝ աջակցող մի մոդելով և առանց մրցակցելու ակադեմիական և հետազոտական ​​հաստատությունների հետ,այն հնարավորություն է տվել ավելի քան 40,000 մարդկանց մագիստրատուրայի, դոկտորականի և պրոֆեսորադասախոսական կազմի մակարդակներում ավելի քան 150 ակադեմիական կենտրոններում ներգրավվեն նանոտեխնոլոգիական կրթության և հետազոտության մեջ:Նոր մոտեցումը շեշտը դնում է ունակ գիտահետազոտական ​​թիմերի ձևավորման վրա, որոնք կենտրոնացած են հատուկ ոլորտների վրա՝ նորարարական ապրանքներ ձեռք բերելու և ոլորտների կարիքները բավարարելու համար:

Այս միջոցառումներն կայունացել են ՝ հովանավորելով՝նանոգիտություն ստեղծող  գիտությանը և իրանցի հետազոտողները, մոտավորապես  95,000 հոդվածներ տպագրելով  ISI-ում, ներկայացված հեղինակավոր հանդեսներում ,2022 թվականին աշխարհում  Իրանի համար  չորրորդ տեղը ապահովեցին: Սա այն դեպքում էր ,երբ 2001 թվականին Իրանը 10 հոդվածով զբաղեցրել է 57-րդ տեղը։

Ստամոքս-աղիքային տրակտի քաղցկեղը, այդ թվում՝ հաստ աղիքի, ստամոքսի, լյարդի, կերակրափողի և ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը, մահացության հիմնական պատճառներն են   ամբողջ աշխարհում:Քիմիաթերապիան ստամոքս-աղիքային քաղցկեղի  բուժման ամենատարածված եղանակն  է:Այնուամենայնիվ, քիմիաթերապիայի նկատմամբ կայուն բջիջները լուրջ մարտահրավեր են ուռուցքների հաջող բուժման համար, որոնք հանգեցնում են մետաստազների և ռեցիդիվների:Քիմիաթերապիայի նկատմամբ դիմադրողականության մեխանիզմը բարդ է և ազդում է մի շարք գործոնների և բջջային պատգամների փոխանցման ուղիների վրա:

Այս գործոններից մեկը փոքր ոչ կոդավորող RNA-ներն են:Մարդու գենետիկական նյութի (ԴՆԹ) 95%-ը չի փոխակերպվում սպիտակուցների:Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տրանս կրիպցիոն օրինաչափության գենոմի  մեծ մասը պարունակում է ավելի քան տասը հազար ոչ կոդավորող RNA, այդ թվում՝ miRNAs, siRNAs, asRNAs և lncRNAs:Այս հետազոտությունները ապացուցել են, որ փոքր ոչ կոդավորող ՌՆԹ-ները կենսական կարգավորիչներ են ստամոքս-աղիքային ուռուցքների զարգացման համար և կարող են հանգեցնել քիմիաթերապիայի նկատմամբ դիմադրության:

Նպատակ ունենալով ամփոփելով առկա գիտելիքները փոքր ոչ կոդավորող  RNA-ների դերի մասին քիմիաթերապիայի նկատմամբ, ստամոքս-աղիքային քաղցկեղի դիմադրողականության և դրանց գործունեության մեջ ,Քաշանի բժշկական գիտությունների համալսարանի, Ռոյան գիտահետազոտական կենտրոնի, Իրանի բժշկական գիտությունների համալսարանի և Ազատ համալսարանի գիտահետազոտական ​​գիտությունների մասնաճյուղի հետազոտողները ,գրախոսական հոդված են գրել:Այս փաստաթուղթը նկարագրում է, թե ինչպես են փոքր, ոչ կոդավորող RNA-ները թիրախավորում ներքևում գտնվող գեները՝ թիրախավորելով բազմաթիվ բջջային պատգամներ փպխադրող  ուղիները և մոդուլավորելով բջիջների բաժանումը, ապոպտոսը կամ ծրագրավորված մահը և քաղցկեղի բջիջների տեղափոխումն  ու ոչնչացումը:

 

Նաև, փոքր ոչ կոդավորող RNA-ները կարող են ազդել քաղցկեղի ցողունային բջիջների բնութագրերի վրա և դրդել էպիթելային կամ կպչուն վիճակի փոփոխություն դեպի մեզենխիմա կամ փոխադրողը,պայմաններ, որոնք հանգեցնում են քաղցկեղի մետաստազիայի:Այս փաստաթուղթը եզրակացնում է, որ փոքր ոչ կոդավորող RNA-ները կարող են դիտարկվել որպես քաղցկեղի բազմակողմանի  թերապիայի թիրախներ,որպեսզի վստահություն ստեղծվի քաղցկեղի բուժման և այն չկրկնվելու առումով:

Հետազոտության արդյունքները հրապարակվել  են Molecular Therapy: Nucleic Acids միջազգային հանդեսում:

Անցյալ շաբաթ ականատեսն էինք գեղարվեստական մի քանի ձեռքբերումների: 

Լոս Անջելեսի արևելյան շրջանի քոլեջը ,առանց սահմանների  հիմնադրամը և Ադորն ստուդիան,կազմակերպում են Արեւելյան Լոս Անջելեսի անիմացիոն քոլեջի միջազգային փառատոնի յոթերորդ փուլը կենտրոնանալով  իրանական անիմացիայի վրա:

ELAC միջազգային անիմացիոն փառատոնի նպատակն է ներկայացնել օրվա միջազգային անիմացիայի տարբերվող և զվարճալի տարբերակը:Այս իրադարձությանը մաս են կազմում ՝համայն աշխարհից  կարճամետրաժ անիմացիոն ֆիլմերի ցուցադրումը ,վերլուծություն և հարց ու պատասխան՝ անիմացիայի հանրահայտ  փորձագետների ներկայությամբ և միջազգային մի արվեստագետի գնահատումը: 

Իրանի անիմացիայի օրը անցկացվեց ,1401 թվականի  ֆարվարդին ամսի 6-ին ին, Լոս Անջելեսի արևելյան քոլեջում, և ցուցադրվեցին Ամիր Մեհրանի ընտրած ինը կարճամետրաժ անիմացիոն ֆիլմեր:Այս Ֆիլմերից են՝ Մահին Ջավահերյանի «Հորդառատ անձրև է տեղում», Սառէ Շաֆիի Փուրի «Ծառը»,Մարիամ Քաշկուլինիայի «Երբ մանուկ էի»,Մեհդի Խորամյանի «Գնացքի վարորդ»,Սադեղ Ջավադիի «Աղվեսը»,Ամիր Հուշանգ Մոինի «Գայլ եմ և հոտը տանում եմ» ,Ֆարնուշ Աբեդիի «Արքայություն», Սամանե Ասադիի «Գնաց», և Ամիր Մեհրանի«Սպիտակ կետը» ֆիլմերը: 

Արարողության մեկ այլ բաժնում  ներկայացվելով  իրանցի ականավոր դիզայներ, սցենարիստ և անիմացիոն ֆիլմերի ռեժիսոր Բահրամ Ազիմիի տեսաուղերձը,ցուցադրվեց  «վեցերորդ հաղորդալարի» կարճամետրաժ ֆիլմը։Այս փառատոնում Գոլբարան ֆիլմի ցուցադրությանը զուգահեռ մեծարվեց  իրանցի լեգենդար նկարիչ և մուլտիպլիկատոր վարպետ Ալի Աքբար Սադեղին։

Փառատոնը կազմակերպվում է կինոռեժիսոր, պրոդյուսեր և«Ալի քուչուլու»(փոքրիկ Ալի) կիսամուլտիպլիկացիոն սերիալի ստեղծող, գրող, լրագրող և «Կինոն առանց սահմանների» հիմնադրամի հիմնադիր Բիժան (Հասան) Թեհրանիի գլխավորությամբ: Այս միջոցառման կազմակերպիչներն են Թոմ Սիտոն՝ անիմացիայի վարպետ և այնպիսի գործերի մուլտիպլիկատոր, ինչպիսիք են՝ Ալադինը, Շիրշահը, Փոքրիկ ջրահարսը և այլն, Սարա Բիզլին՝ անիմացիոն ամսագրերի խմբագիր և լրագրող, Մայք Լիբոնատին, անիմացիայի  և վիզուալ էֆեկտների վարպետ,իսկ Ֆիլմերի ընտրությանն ու այս արարողության կազմակերպմանը մասնակցում է նաև գրող և անիմացիոն ֆիլմերի ռեժիսոր Ամիր Մեհրանը։

Ամիր Ռեզա Քուհեստանիի հեղինակած, մշակած և բեմադրած «Սալգաշթեգի» պիեսը այս  ռեժիսորի հաջողված գործերից է, որը բեմադրվել է Իրանում, ինչպես նաև այլ երկրներում՝ Շվեյցարիայում, Հոլանդիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Բելգիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում , Լիբանանում  և Չիլիում։Այս ստեղծագործությունը իր վերջին միջազգային ներկայացման մեջ բեմադրվել է 2022 թվականի մարտի 11-ից 13-ը (1400 թվականի մարտի 20-ից 22-ը) Մադրիդում, Իսպանիա։

«Սալգաշթեգի» ներկայացման մեջ, որն առաջին անգամ բեմադրվել է 1392 թվականի աշնանը Թեհրանի ԷԿՕ-ի մշակութային ինստիտուտում, ապա՝ Շիրազում, իսկ 5 տարի անց կրկին բեմադրվել Թեհրանում ու Անկախ թատրոնում,դերերով հանդէս են եկել  Հասան Մաջունին և Մահին Սադրին:«Սալգաշթեգի» ներկայացումն ինչ-որ կերպ կապված է «Պար բաժակների վրա» պիեսի հետ, որը Ամիր Ռեզա Քուհեստանին  բեմադրել է 1380 թվականին «Ֆաջր» միջազգային թատերական փառատոնում Մոլավի  սրահում և ճանաչվել է ՝Քուհեստանիի և Իրանի ամենահաջողված  պիեսներից և թատրոններից մեկը։

«Սալգաշթեգի»-ի ներկայացումը , «Պար բաժակների վրա» ֆիլմի թողարկման պատմությունն է, սակայն ֆիլմի հնչյունների խզման պատճառով դերասանները հրավիրվում են վերաձայնագրելու երկխոսությունները, ինչը դժվար է այն պատճառով, որ մի քանի տարի է անցել«Պար բաժակների վրա» -ի ներկայացման արտադրությունից և կատարումից:

Սիրելի բարեկամներ,մինչ նոր հաղորդում Տերն ընդ Ձեզ: