Հունիս 22, 2022 10:15 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք Քարբալա -5 գործողության իրականացման անհրաժեշտության ու նաև այն խնդրի մասին ,թե ինչպես Քարբալա -4 ձախողած գործողությունից երկու շաբաթ անց Քարբալա-5 ռազմական գործողությունը իրականացվեց Բասրա ստրատեգիական քաղաքի արևելքում գտնվող Շալամչեում:

Նախորդ հաղորդման ընթացքում անդրադարձել էինք «Քարբալա 4» գործողության ձախողման պատճառներին։ Գործողություն, որը հաջողության դեպքում պետք է որոշեր պատերազմի ճակատագիրը։ Իրաքը շատ գոհ էր Իրանի  գործողության ձախողումից և տոնում էր Իրանի գրոհային պարտությունը։ Գործողությունը ստիպեց Իրաքին զգալ, որ կարող է հետ մղել Իրանի ցանկացած հարձակում ու գրոհ: Չնայած «Քարբալա 4» գործողությունը իր առջև դրած թիրախների առումով ներառվում էր լայնածավալ գործողությունների շարքում, սակայն այն քաղաքական-ռազմական շատ շրջանակների կողմից  չդիտարկվեց որպես Իրանի վերջնական լայնածավալ գործողություն՝ հակամարտության սահմանափակ ժամանակի պատճառով։ Ինդիփենդենտ օրաթերթը գրել էր.«Կասկածից վեր է, որ այս օպերացիան լայնածավալ ու խոշոր հարձակում է, սակայն այն ոչ մի կերպ չի կարելի վերջնական հարձակում համարել։ Իրանը մեծ թվով զորքեր է տեղակայել տարածաշրջանում, որոնց մեծ մասը ներգրավված չի եղել վերջին հարձակմանը»: ԻԻՀ-ի քաղաքական և ռազմական պաշտոնյաների մակարդակով, Իրաքում բաասական բանակի իրավիճակի վերլուծությունը եզրակացրեց, որ Սադամի ռեժիմը կարծում էր, որ «Քարբալա 4» գործողությունը 1986 թվականին իրանական միակ խոշոր գործողությունն էր, որը ձախողվեց: Ուստի Իրաքում բաասական ուժերը համեմատաբար հանգիստ են։ Հակառակորդից ստացված տեղեկություններից պարզ դարձավ, որ բաասական բանակն իր հրամանատարների մեծ մասին ուղարկել է արձակուրդի և մարտը շարունակվելու հարցով միտքը հանգստացել է: Ասում էին, որ հակառակորդի որոշ ստորաբաժանումներում արձակուրդ է գնացել նրա զինվորների և զորայինների  40 տոկոսը։ Այս պայմաններում ԻՀՊԿ-ն անմիջապես պատրաստվեց Քարբալա 5 կոչվող մեկ այլ գործողության վերանախագծմանը և իրականացմանը Քարբալա 4 մարտական ​​շրջանի մյուս կեսում՝ Շալամչեի առանցքից մինչև Մահի ջրանցք, Բասրայից արևելք։ Պատերազմի ընթացքում ամենածանր, ամենահայտնի, ամենադժվար և հիշարժան գործողություններից մեկը Քարբալա-5 գործողությունն էր: Այս օպերացիան իրականացվել է պարտադրված պատերազմի ավարտից մոտ մեկուկես տարի առաջ Խորրամշահրի արեւմտյան հատվածում՝ Շալամչեի առանցքում դեպի Բասրա։

«Քարբալա-5» գործողությունը ծրագրվել է ԻՀՊԿ-ի կողմից և իրականացվել է 1987 թվականի հունվարի 9-ի կեսգիշերին Շալամչեի առանցքում հարավային ճակատում և Բասրայի արևելյան շրջանի Շալամչեի առանցքում: Քարբալա-5-ը սահմանափակ տարածք էր։ Այս տարածքի լայնությունը 10-ից 13 կմ. էր, իսկ խորությունը տատանվում էր 12-15 կմ.-ի միջև։ Կար արհեստականորեն հեղեղված մեծ տարածք, որը ձկնաբուծարանի հետ միասին բարդացրել էր գործողության տարածքը։ Ձկնաբուծական ջրանցքի երկարությունը մոտ 1-ից 1,5 մետր էր։ Բասրայից արեւելք ընկած Քարբալայի գործողության տարածքը մեծ արժեք ու նշանակություն ուներ։ Շալամչեի տրանսպորտային առանցքը Բասրան գրավելու բանալին էր: Հնգանկյունի կոչվող հայտնի այս գործողության տարածքի ցամաքային տարածքը հիսուն քառակուսի կիլոմետրից պակաս էր։ Շալամչեի առանցքի վրա մեկ կիլոմետր առաջխաղացումը, ռազմական նշանակության և բաասական թշնամու վրա քաղաքական ճնշման առումով հավասար էր մոտ 10 կիլոմետր առաջխաղացման այլ վայրերում, օրինակ՝ Ֆաքքեի առանցքում: Հետևաբար, Քարբալա-5 գործողության մեջ օպերատիվ տարածքի ռազմական և քաղաքական արժեքը շատ բարձր էր: 1982 թվականի ամառվանից մինչև 1986 թվականի վերջը Իրանը տարբեր գործողություններ իրականացրեց Բասրայի հանրային տարածքում՝ հարավային ճակատում՝ Սադամի ռեժիմի վրա վճռական ճնշում գործադրելու և պատերազմը բարենպաստ ավարտին հասցնելու նպատակով։ Իհարկե, Սադամի ռեժիմը գիտակցում էր այս տարածքի կարևորությունը և դիտարկել էր բոլոր անհրաժեշտ միջոցները այս տարածքն անվտանգ պաշտպանելու համար։ Բաասական բանակն օգտագործեց իր ինժեներական հնարավորությունները՝ ավելի շատ ամրություններ կառուցելու և այդ առանցքի պաշտպանության համար ավելի ուժեղ ստորաբաժանումներ օգտագործելու համար, և հակառակորդի ստորաբաժանումների խտությունն այս առանցքում ավելի մեծ էր, քան գործողության այլ հատվածներում։

Քարբալա-5 գործողության պլանը

Դեպի Բասրա առաջընթացը Իրանի հիմնական ռազմական ռազմավարության մի մասն էր Բեյթ Ալ-Մողադաս գործողության ժամանակից մինչև Քարբալա 5 գործողության ավարտը, երբ պատերազմը Խուզեստանում և հարավային ճակատում փակուղի մտավ: Մինչ «Քարբալա-5» գործողությունը Իրանը շուրջ ութ գործողություններ էր իրականացրել Շալամչեի առանցքում։ Պարտադրված պատերազմի ողջ ընթացքում Բասրայի դարպասներին հասնելը Իրանի կողմից մշտապես դիտվել է որպես «պատերազմի ռազմավարական նպատակ»։ Այս նպատակն էլ ավելի կարևոր դարձավ երբ պատերազմը տեղափոխվեց Իրաքի տարածք: Շալամչեի տրանսպորտային առանցքը միշտ եղել է Իրաքի Բաասական բանակի ամենաուժեղ և խոչընդոտող պաշտպանական դիրքերից մեկը պատերազմի ընթացքում: Շալամչեի տարածքում հակառակորդի առաջին գիծը ճեղքելու համար խոչընդոտներ ու ականապատ դաշտեր հատելու և գործողություններ պլանավորելու հնարավորությունը գնահատվել է հիմնականում անհնարին։ Սակայն Բաասական բանակի ուժերի իրավիճակի հետաքննությունը պարզեց, որ եթե «Քարբալա 4» գործողության ավարտից անմիջապես հետո Շալամչեի առանցքում հերթական գործողությունն իրականացվի, ապա դա հանկարծակիի կբերի իրաքյան բանակի ստորաբաժանումներին այս տարածքում, քանի որ իրաքյան բանակը, ամբողջ մեկ ամիս պատրաստ վիճակում մնալուց հետո պատկերացնելով որ Իրանի գործողություններն ավարտվել են իր ուժերին ուղարկեց արձակուրդ: Մյուս կողմից, «Քարբալա 4» գործողության ընթացքում բացահայտվեցին Շալամչեի շրջանի հյուսիսային կողմում հակառակորդի պաշտպանական գծերի թույլ կողմերը, և Շալամչեի իրաքյան բանակի պաշտպանական գծում լուծում գտնվեց, և որոշվեց, որ հնարավոր է. ջրածածկ տարածքն անցնելու համար՝ օգտագործել բազմաթիվ նավակներ, ու նաև թեթև անձնակազմ տեղափոխող Խաշայար մեքենաներ: «Քարբալա 5» գործողության քաղաքական նպատակն էր իրանական ուժերին մոտեցնել Բասրային՝ մեծությամբ Իրաքի երկրորդ քաղաքին: Գործողությունը նպատակ ուներ հսկայական քաղաքական ճնշում գործադրել Սադամի վարչակարգի վրա և ավերածություններ ստեղծել Բաասական բանակի վրա: Նման իրավիճակում Իրանի կողմից Ֆավ նավահանգստային քաղաքին տիրելու պատճառով հարավային Իրաքը կանգնած էր անջատման լուրջ վտանգի առջեւ։ Գործողության ռազմական նպատակն էր հասնել Բասրայից արևելք գտնվող Թանումա քաղաքներից մեկի շրջակա պաշտպանական գծին։ Այսպիսով, այս գործողության հիմնական նպատակն էր Իրանը կարողանա որոշակի քաղաքական արտոնություններ ձեռք բերել՝ ռազմական ճնշում գործադրելով Սադամի վարչակարգի վրա՝ ժողովրդի  իրավունքները իրացնելով տեւական խաղաղության երաշխիքի հասնելու համար։ Այն ժամանակ կարծում էին, որ գրավելով Շալամչեի տարածքը և մոտենալով Բասրային՝ Իրաքի մեծությամբ երկրորդ քաղաքին և երկրի նավթի կարևորագույն կենտրոնին, կարող են նման պայմաններ ստեղծվել թշնամուց քաղաքական արտոնություններ ստանալու համար: