Հուլիս 03, 2022 12:41 Asia/Tehran

Իրանական օրացույցում հունիսի 27-ից հուլիսի 3-ը նշվում է Մարդու իրավունքների ամերիկյան շաբաթը: Այս շաբաթվա նշման նպատակն է վերանայել ԱՄՆ-ի կողմից իրականացված մեծ թվով հանցագործություններ՝ ուղղված հատկապես Իրանի ժողովրդի դեմ:Այս թողարկման ընթացքում հակիրճ կանդրադառնանք ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական խմբավորումներին ցուցաբերվող բացահայտ աջակցությանը, մոնաֆեղներից սկսած  մինչև ԻԼԻՊ: 

Մեծ տերությունները օգտագործում են մի շարք ուժային գործիքներ իրենց նպատակներին հասնելու համար, որպեսզի կարողանան վերահսկել դերակատարներին, ռեսուրսները և գործընթացները: Գործիքներից մեկը, որը լայնորեն օգտագործվել է մեծ տերությունների կողմից, ահաբեկչությունն է։ Փաստորեն, նրանք ահաբեկչությունն  օգտագործում են որպես քաղաքական պիտակ  իրենց  ընդդիմադիրներին վարկաբեկելու և հատկապես իրենց գերակայությունն ու գերիշխանությունը պահպանելու ճանապարհին։ Ահաբեկչությունը, որին այժմ աջակցում են հեգեմոն կառավարությունները, ուղղված է այն նպատակներին, որոնք ահաբեկիչները մշակում են իրենց մտքում։ Դրանց թվում են իշխանության ապակայունացումը, խնդրո առարկա երկրի ներքին ու արտաքին քաղաքական կառուցվածքի վերափոխումը։

ԱՄՆ կառավարությունները՝ հանրապետականներից մինչև դեմոկրատներ, միշտ վանկարկել են մարդու իրավունքներին աջակցելու և ահաբեկչության դեմ պայքարի կարգախոսներ: Բայց իրականում, ահաբեկչությունը և ահաբեկչական խմբավորումներին աջակցությունը եղել է ԱՄՆ արտաքին քաղաքականության նպատակներն առաջ մղելու գործիքներից և ռազմավարություններից մեկը: Բայց ահաբեկչությանն աջակցելու ձևն ու մոտեցումն այս կառավարություններում տարբեր են եղել։

Կասկած չկա, որ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ պայքարում Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման եւ ԱՄՆ կառավարության միջեւ կապ կա։ Մոնաֆեղներին ԱՄՆ աջակցության մասին բազմաթիվ փաստաթղթեր կան, որոնցից ամենագլխավորը ԱՄՆ պաշտոնյաների ներկայությունն է Մոնաֆեղին խմբավորման հանդիպումներին։

2019 թ.-ի Օգոստոսին Newsweek պարբերականի զեկույցում գրվել է.«Բացի Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնից և ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան Ռուդի Ջուլիանիից, այլոք ներկա են եղել և գումար են ստացել մոնաֆեղներից»: Սպիտակ տան աշխատակազմի նախկին ղեկավար Էնդրյու Քարդը,  Ահաբեկչության հարցերով Սպիտակ տան նախկին խորհրդական Ֆերն Թաունսենդը, Նախկին գլխավոր դատախազ Թոմ Ռիջը, Ներքին անվտանգության նախկին քարտուղար Լուիս Ֆրիեն, Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Փորթեր Գասը, ԿՀՎ նախկին տնօրենը, ԱՄՆ-ի ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետեր գեներալ Ռիչարդ Մայերս և Գեներալ Ուեսլի Քլարքը, Centcom-ի ուժերի նախկին հրամանատար Գեներալ Էնթոնի Զինին,այն մարդկանց թվում են  որոնք ըստ Newsweek-ի  գումար են ստացել Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորումից։

Իրաքի խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովի նախկին անդամ Ալեքսանդր Ուաթն ասել է ««Ֆրանսիացիներն ու ամերիկացիները աջակցելով Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորմանը տարիներ շարունակ փորձում են հարվածել Իրանին: Այս խումբը ներգրավված է եղել բազմաթիվ ահաբեկչական գործողությունների մեջ, և կա կապ և համակարգում այս խմբավորման և ԻԼԻՊ-ի միջև»։ Փաստն այն է, որ մոնաֆեղներին «գոյատևում» է պետք, իսկ ԱՄՆ-ին՝ «հետախուզություն» ու «ահաբեկչական գործողությունների գործակալներ» են պետք։ Ուստի մոնաֆեղկների գոյատևման անհրաժեշտությունը և Միացյալ Նահանգների հետախուզական ու գործադիր կարիքները հանգեցնում են մոնաֆեղների և ԱՄՆ-ի հերթական կառավարության միջև կապի և ահաբեկչական այս խմբին Վաշինգտոնի աջակցությանը:

Մոնաֆեղները միակ ահաբեկչական խմբավորումը չէ, որին աջակցում է ԱՄՆ-ը։ Կան արժանահավատ ապացույցներ, որ ԱՄՆ-ն աջակցում է ահաբեկչությանը և նույնիսկ ահաբեկչական խմբավորումների ձևավորմանը, այդ փաստաթղթերից ամենակարեւորներից են ԱՄՆ պաշտոնյաների հայտարարություններն ու այդ կապակցությամբ հրապարակված գործնական աշխատանքները։

Ռոնալդ Ռեյգանի նախագահության օրոք ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Ադամն իր հուշերում գրել է. «Միացյալ Նահանգները միշտ օգտագործել է ահաբեկչությունը՝ իր նպատակներն առաջ տանելու համար»։ Ըստ ԱՄՆ հետախուզության շատ պաշտոնյաների, ԿՀՎ-ն 1980-ականներին աջակցել է Ուսամա բեն Լադենին և Ալ-Ղաիդային՝ իսլամական տարածքներում իրենց շահերն առաջ մղելու համար և չնայած Պետդեպարտամենտն իր հայտարարություններում ընդդիմանում էր ծայրահեղականներին, իրականում դրանք օգտագործում էր որպես զենք իր նպատակներն առաջ տանելու համար:

Դոնալդ Թրամփը, ով բացահայտորեն մեղադրել էր դեմոկրատներին ԻԼԻՊ-ի ստեղծման մեջ,  ասել է.«Եվս մեկ անգամ հիշեցնեմ... այն խմբին, որի դեմ մենք այսօր պայքարում ենք, մենք ինքներս են ստեղծել  քսան տարի առաջ։ Մենք նրանց թույլ տվեցինք հեռանալ Սաուդյան Արաբիայից և արաբական այլ երկրներից, որպեսզի նրանք կարողանան քարոզել իսլամի վահաբիական տարբերակը, և մենք նույնն արեցինք Սիրիայում, այսինքն օգտագործել չափավոր Ալ-Ղաիդային ընդդեմ Սիրիայի և Ռուսաստանի: Աֆղանստանում մեր ծրագիրը ոչնչացրեց աշխարհիկ կառավարությունը, և ԱՄՆ-ի կողմից ներկայացված «Իսլամական պետությունը» կարող է նմանատիպ իրավիճակ ստեղծել Սիրիայում: The Independent թերթը 2016 թվականի նոյեմբերին՝ ԱՄՆ նախագահական ընտրություններից մի քանի օր առաջ, մեջբերելով WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի խոսքերը, գրել է, որ Քլինթոնի հիմնադրամի և ԻԼԻՊ-ի հովանավորները նույնն են։

Ավստրալացի հետազոտող Թիմ Անդերսոնը «Սիրիայի կեղտոտ պատերազմը, ռեժիմի փոփոխությունը և դիմադրությունը» գրքում գրել է. «Միացյալ Նահանգները միշտ հայտարարել է, որ պայքարում է ահաբեկիչների դեմ, սակայն գաղտնի զինել, մարզել և նույնիսկ ֆինանսավորել է նրանց»: Գրքի ապացույցների համաձայն՝ ԻԼԻՊ-ի որոշ առաջնորդներ պահվել են Գուանտանամոյի բանտում, այդ թվում՝ Աֆղանստանի քաղաքացի Աբդուլ Ռահիմ Մուսլիմ Դուստը, ով Գուանտանամոյի բանտում էր մոտ երեք տարի: Աբու Բաքր ալ Բաղդադին, նույն ինքը՝ Իբրահիմ ալ Բադրին, երկու տարի պահվել է Իրաքի Բոկա բազայի բանտում։ Նշվում է, որ նա որոշ ժամանակ վերապատրաստվել է Մոսադի և ԿՀՎ ուժերի կողմից:

2015 թվականին ամերիկացի լրագրող Սեյմուր Հերշը գրել էր, որ Բարաք Օբամայի վարչակազմը, հատկապես ԿՀՎ-ն գիտեր, որ ԱՄՆ-ը զինում է ԻԼԻՊ-ին։ ԱՄՆ զինված ուժերի կոմիտեի անդամ ամերիկացի սենատոր Լինդսի Գրեհեմը նույնպես  փորձելով արդարացնել  ծայրահեղականների ֆինանսավորումը հայտարարել է, որ մենք զինում ենք նրանց, քանի որ Սիրիայի ազատ բանակը չի կարողանում դիմակայել Բաշար Ասադին։

Մայքլ Քրոուլին «Թամիզ» ամսագրում  գրել է «Միացյալ Նահանգները Սաուդյան Արաբիայի թաքֆիրական երիտասարդության, հատկապես Ուսամա բեն Լադենի, ով հետագայում դարձավ ԱՄՆ-ի թիվ մեկ թշնամին, աջակցությամբ և վերապատրաստմամբ, փորձում էր այդ լծակն օգտագործել Խորհրդային Միության  դեմ պայքարելու համար»: Սակայն ԱՄՆ-ի հաղթանակը կարճատև եղավ, քանի որ թալիբները, աճող ռազմական և գաղափարական հզորությամբ, կարողացան հասնել ԱՄՆ դռան հետևը և Արևմուտքին անվանել «հեռավոր թշնամի»: Այս թշնամիները նախկինում եղել են ահաբեկչական խմբավորման հիմնական աջակիցները»:

ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության նախկին կապալառու Էդվարդ Սնոուդենը, ում բացահայտումները Intercept կայքում թանկ են նստել Վաշինգտոնի վրա հայտարարել է. «ԱՄՆ-ի, Բրիտանիայի և Իսրայելի հետախուզական ծառայությունները ներգրավված են եղել ԻԼԻՊ ահաբեկչական և թաքֆիրական խմբավորման ձևավորման մեջ և այն ձևավորել են «Մեղվի բույն» կոչվող գործողության շրջանակներում»։

Amnesty International-ը նաև զեկույցում գրել է.«ԱՄՆ-ից Իրաք ուղարկված մեծ քանակությամբ զենք և ռազմական տեխնիկա՝ ավելի քան 1 միլիարդ դոլար արժողությամբ, անհետացել է և, հնարավոր է, ուղարկվել է ԻԼԻՊ-ին։ ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումն իրաքյան բանակի և ժողովրդական մոբիլիզացիայի կողմից արևմտյան Մոսուլի Ալ-Ղայրվանի ազատագրման գործողության ընթացքում օգտագործել է առաջադեմ և ժամանակակից զենքեր: Այդ զենքերի թվում են հակատանկային ջերմային հրթիռները, ինչպես նաև երրորդ սերնդի «Թաու» հրթիռներ, ինչը զարմացրել է իրաքցի հրամանատարներին»:

Ահաբեկչությունը ԱՄՆ կառավարության արտաքին քաղաքականության գործիքն է, և մարդու իրավունքների մասին նրա պնդումները զուտ քարոզչական քաղաքականություն և հռետորաբանություն են։ Այն գործնականում չի աշխատում, հատկապես իսլամական երկրների և Արևմտյան Ասիայի տարածաշրջանի մուսուլմանների համար:

  

Պիտակ