Օգոստոս 03, 2022 14:27 Asia/Tehran

Ըստ երևույթին, մարդու իրավունքները ներկայացվում են ,որպես արևմտյան հասարակությունների ձեռքբերումներից մեկը, մինչդեռ այդ երկրները չարաշահում են այս հարցը,որպես առիթ՝ միջազգային հարաբերություններում իրենց միջամտության համար:

Այս տեսակետը նշանակում է երկակի  մոտեցում մարդու իրավունքների նկատմամբ, և այդ պատճառով մարդու իրավունքները համարվում են դարի ամենամեծ պարադոքսը։

Բազմաթիվ դժբախտ դեպքերի պատճառների գտնելը, որոնք կրկնվում են աշխարհի տարբեր վայրերում  մարդու իրավունքների ակնհայտ խախտումներով ապացուցում է ,որ այս իրադարձություններից շատերը հետևանքն են քաղաքական նպատակների ,որոնք թաքնված են արևմուտքի մարդու իրավանց հավակնությունների քողի տակ: Օրինակ՝ 2015 թվականին Ֆրանսիայում ԻԼԻՊ-ի կողմից հարձակում է եղել։Այդ հարձակման լուրը հայտարարվելով Փարիզում, նույնիսկ փակվեցին «Տուր դե Ֆրանս» մարզադաշտի դռները, որտեղ տեղի էր ունենում Գերմանիա-Ֆրանսիա ընկերական հանդիպումը,իսկ մարզադաշտի շրջակայքում անվտանգության միջոցառումները խստացվեցին, և Ֆրանսիան մի քանի օր անվտանգության իրավիճակում էր:Այս հատուկ նախաձեռնություններով հանդերձ Փարիզը աշխարհի ուշադրության կենտրոնում էր,որպեսզի ներկայացվի թե՝ ԻԼԻՊ-ը ներթափանցել է ոչ միայն Սիրիա և Իրաք, այլև Եվրոպայի սիրտը:

Շարունակելով այս շանտաժը, Անվտանգության խորհուրդը արագորեն դատապարտեց այդ հարձակումները, և աշխարհի երկրներից, ՄԱԿ-ից և այլ հաստատություններից ցավակցական, կարեկցանքի և դատապարտման ուղերձների հեղեղը լցվեց Ելիսեյան պալատ:Այս իրադարձությունից հետո,  մի քանի ահաբեկչություններ  տեղի ունեցան  աշխարհի այլ տարածքներում , այդ թվում՝ ահաբեկչական պայթյուններ Բաղդադում և Քաբուլում, որոնք պատճառեցին հարյուրավոր զոհեր և վիրավորներ :Նման հարձակումներ շատ են պատահել Արևմտյան Ասիայում, այնուամենայնիվ, Եվրոպայում յուրաքանչյուր  ահաբեկչական իրադարձության կամ գործողության նկատմամբ արձագանքը անհամեմատելի է  նույն երկրների արձագանքի հետ՝ տարածաշրջանում  ահաբեկչական խոշոր միջադեպերի նկատմամբ:Այս երկակի մոտեցումը ապացուցում է , որ Արևմուտքի տեսանկյունից մարդու իրավունքների ոտնահարումը բացի արևմտյան երկրներից,այլ վայրերում անկարևոր է: 

Սա այն դեպքում, երբ Աֆղանստանում և Իրաքում արյունալի պատերազմների և Պաղեստինում ու Եմենում ԱՄՆ-ի հովանավորությամբ մանկասպան ռեժիմների ամենօրյա ներխուժումների հեղինակները ՝ԱՄՆ-ը և նրանց դաշնակից եվրոպական երկրներն են: Այս տերությունների համար նպատակը մարդու իրավունքներին առնչվող հարցերին միջամտելն է, սակայն ԱՄՆ-ի կողմից ճնշված ժողովուրդների դեմ  ճնշումների մասին ոչինչ չի ասվում։Այս փաստերը գլոբալ գերիշխանության համակարգի կողմից մարդու իրավունքների համատարած ոտնահարման հստակ նշաններ են։

Ամերիկայի «Բրաուն» համալսարանը,  2021 թվականի մայիսին  Աֆղանստանում ԱՄՆ-ի 20-ամյա պատերազմի մասին զեկույց հրապարակելով գրել է.«Մինչ այժմ այս պատերազմում զոհվել է 241.000 աֆղանցի, որից 71հազար344-ը, խաղաղ բնակիչներ են եղել»:

Ըստ ՄԱԿ-ի զեկույցի՝ 2006-2010 թվականներին Աֆղանստանում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ավիահարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 20,000 խաղաղ բնակիչ, հազարավոր մարդիկ վիրավորվել են:Այս հարձակումների զոհերից գրեթե 800-ը  երեխաներ են եղել ։

Ըստ «Կոնֆլիկտների ժամանակ քաղաքացիական անձանց պաշտպանության ԱՄՆ կենտրոնի »այդ երկրի բանակը 2006-ից 2014 թվականներին ,փոխհատուցում է վճարել ավելի քան 1600 մահվան, վնասվածքի դեպքերի համար, և փոխհատուցման չափն այս ժամանակահատվածում կազմել է մոտավորապես 4,9 միլիոն դոլար։

ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրները նույնպես բազմիցս նման հանցագործություններ են կատարել:Որոշ  ժամանակ առաջ ««Ակցիա զինված բռնության դեմ» ինստիտուտ » ինստիտուտն առաջին անգամ հայտարարեց Աֆղանստանում բրիտանական զինված ուժերի ռազմական գործողությունների ընթացքում քաղաքացիական անձանց մահվան համար վճարվող փոխհատուցումների չափը։

Ըստ այս զեկույցի՝ 2006-ից 2014 թվականներին  Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը 289 խաղաղ բնակիչների մահվան համար վճարել է 688 հազար ֆունտ ստեռլինգ, որի  միջինը կազմում է 2380 ֆունտ ստեռլինգ մեկ անձի համար,բայց մի դեպքում. մեկ զոհի ընտանիք ստացել է ընդամենը 104 ֆունտ ստեռլինգ 17 պենս , ինչը ավելի քիչ է, քան նրանց,ովքեր հատուցում են ստացել  իրենց կենդանիների սատկելու համար:

Իրականում, տարբեր տարածաշրջաններում, հատկապես Արևմտյան Ասիայում, Ամերիկայի ներկայության չարաբաստիկ ժառանգությունը ոչ այլ ինչ է,եթե ոչ  մարդու իրավունքների ակնհայտ խախտում։

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, լուսաբանելով  այդ հանցագործությունների ոլորտները ՝ իր ելույթներում  հստակեցրել է.«Աշխարհում չկա որևէ  կառավարություն ,որը ԱՄՆ-ի կառավարության չափ մարդու իրավունքները խախտած լինի :Ամերիկան ոչ  հավատում է մարդու իրավունքներին, ոչ   սրբությանը, ոչ մարդկային արժանապատվությանը և ոչ էլ  հավատում ժողովուրդների  քվեներին:Ինչ էլ ԱՄՆ-ի կողմից ասվի ազատության և մարդու իրավունքների  մասին , դա հեգնանք է ազատության և մարդու իրավունքների նկատմամբ»:

Փաստորեն, Արևմուտքի երկակի մոտեցման բերումով , մարդու իրավունքների խնդիրը խորապես քաղաքականացվել է, և քաղաքական առճակատումները պատճառ են դարձել, որ միջազգային կառույցները հեռանան մարդու իրավունքները իրապես հովանավորելուց ։Այս գործընթացը հակասում է մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային հանրության ակնկալիքներին։

ԱՄՆ-ը և մարդու իրավանց հարցով հավակնորդ եվրոպական որոշ երկրներ Սադամի ռեժիմին զինել ու հովանավորել են Իրանի դեմ քիմիական հարձակման ժամանակ և ավելի քան հարյուր հազար հոգի զոհ է դարձել Իրաքի բասական ռեժիմին արևմուտքի նվիրած քիմիական զենքերի:ԱՄՆ-ը և եվրոպական որոշ երկրներ հովանավորում են մոնաֆեղին ահաբեկչական խմբավորմանը ,որի ահաբեկչական գործողություններին զոհ են դարձել 17 հազար իրանցիներ:

Մարդու իրավունքների նույն հավակնորդները  ,Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի  տնտեսական ահաբեկչության դիմաց ,որը մարդկության դեմ հանցագործություն է ,բավարարվել են միայն խոսքի և հայտարարության սահմաններում ։Հակաիրանական ահաբեկչական խմբավորումներին ,իրենց սեփական երկրում  ապաստան տալը Արևմուտքի երկակի մոտեցումներից մեկն է մարդու իրավունքների հարցում:Այս երկրները ,Արևմտյան Ասիայում, այսինքն՝ այն  տարածաշրջանում, որտեղ հիմնական ճգնաժամը սիոնիստական ​​ռեժիմի կողմից մանկասպանությունն է և Սաուդյան կոալիցիայի հանցագործությունները Եմենում, օգտագործելով արևմտյան երկրների, այդ թվում՝ Եվրամիության անդամ  որոշ երկրների  կործանարար զենքերը,պատերազմական հանցագործների նկատմամբ անօգուտ և նույնիսկ կողմնակալ դիրքորոշումներ են ընդունել :

Ժնևում տեղակայված ՄԱԿ-ի գրասենյակում և միջազգային կազմակերպություններում Իրանի դեսպան և մշտական ​​ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայի Համանեն,Մարդու իրավունքների խորհրդի 48-րդ նիստում ունեցած իր ելույթում, անդրադարձել է «արտաքին ռազմական միջամտություններին » և «անմարդկային պատժամիջոցներին » և ասել է.«Ամոթալի է, որ Ամերիկան ​​շարունակում է զարգացող երկրների դեմ դաժան պատժամիջոցներ սահմանելու իր մոլություն դարձած ընթացքը և պատժամիջոցների տակ գտնվող երկրների ժողովրդի դեմ իրականացնում է մարդու իրավունքների կոպիտ, համակարգված և համատարած խախտում»։

Թանկագին բարեկամներ ,մինչ նոր հաղորդում Տերն ընդ Ձեզ: