Օգոստոս 03, 2022 14:28 Asia/Tehran

Լավ կյանքի համար կարևոր են ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան առողջությունը: Ձեր ուզած կյանքին հասնելու համար երբեմն անհրաժեշտ է ապրելակերպի փոփոխություն: «Ընտելանանք» հաղորդաշարի շրջանակներում միասին փորձում ենք սխալ սովորությունները փոխարինել ճիշտ սովորություններով։

Լավ կյանքի համար կարևոր է ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան առողջությունը: Ձեր ուզած կյանքին հասնելու համար երբեմն անհրաժեշտ է ապրելակերպի փոփոխություն: «Ընտելանանք» հաղորդաշարի շրջանակներում միասին փորձում ենք սխալ սովորությունները փոխարինել ճիշտ սովորություններով։

Իսլամի հարգարժան  մարգարեն և սրբազան իմամները բազմիցս զգուշացրել են Ղուրանի օգնությամբ ժամանակի և կյանքի օպտիմալ օգտագործման մասին և այս առնչությամբ խորհելու արժանի հետաքրքիր հրահանգներ են ներկայացրել:Ըստ այդմ, Իսլամի մեծն մարգարեն  ասել է.«Կյանքիդ նկատմամբ ավելի ժլատ եղիր, քան քո փողի ու հարստության»:(Բահար ալ-անվար 77-րդ հատոր ,78-րդ էջ):

 Իմամ Ալին ևս անդրադառնալով աստվածային այս մեծ օրհնությանը, ասել է.« Կյանքիդ վայրկյանները  կյանքիդ մասնիկներն են ,ուստի աշխատիր կյանքիդ ոչ մի վայրկյանը չվատնել, բացի այն պարագաներում, որ քո փրկության պատճառն են:(Ղորար ալ-հեքամ,առաջին հատոր ,252-րդ էջ):

Այս հայտարարությունից կարելի է եզրակացնել, որ ոչ մեկի անձնական ու հասարակական կյանքը չի կարող կազմակերպվել առանց ճշտապահության և կարգ ու կանոն ստեղծելու,քանզի աշխարհը  ձևավորվում է ճշգրիտ կարգի հիման վրա, և անիմաստ գործերով զբաղվելը, ժամանակի վատնումը, պլանավորման բացակայությունը, ծուլությունը և գործը ապագային թողնելը, հակասում են արարչագործության կարգ ու կանոնին ,որը  մարդու համար ձախողումից ու կորստից բացի այլ արդյունք չի ունենալու:

Բարի օր թանկագին բարեկամներ: Նախորդ հաղորդման ընթացքում ծանոթացանք ժամանակի վերահսկման որոշ տեխնիկաներին: Այս հաղորդման ընթացքում կքննարկենք այլ տեխնիկաները:Ընկերակցեք մեզ:

Որպես սկիզբ անհրաժեշտ է անդրադառնալ այս կարևոր ու հիմնական կետին ,որ մի ձգտեք կատարելության ,քանզի երբեք կատարյալ չի լինելու:Քանի որ կատարելությունը ընդհանրապես վերջակետ չունի,և երբ ասում ենք մի ինչ որ գործ անհրաժեշտ է կատարել կատարյալ,վստահաբար դրանից լավն էլ հնարավոր է:Ուրեմն մոռացեք կատարելության ձգտելուց :Ձեր ժամանակը տնօրինելու և աշխատանքում հաջողության հասնելու համար պետք է ամբողջ ուժով կատարեք այն գործը, որը  ծրագրել եք։Երբ հասնեք այդ նպատակին, այն ավարտված է, և դուք պետք է անցնեք հաջորդ առաջադրանքին:Եթե ​​տարվեք իդեալիզմով, ապա պետք է ասենք, որ օրական մեկ գործի անգամ  չեք հասնելու:

Երբ մենք խոսում ենք առաջնահերթությունների մասին, դա նշանակում է, որ դուք պետք է հասնեք այն առաջադրանքներին, որոնք ավելի կարևոր են:Բայց ցավոք սրտի,  շատերը, ովքեր մտադիր են իրենց համար առաջնահերթություններ սահմանել, կյանքի ընդհանուր պատկերը պլանավորելու փոխարեն այնքան են խորանում մանրուքների մեջ, որ, ընդհանուր առմամբ, ժամանակի կառավարման պլանը առանցքում է մնում:Հիշեք, որ մանրամասները ձեզ հետ են պահում էությունից:Փորձեք ունենալ ճիշտ հեռանկար և հավատարիմ մնալ դրան:

Մարդու ուղեղը հոգնում է իննսուն րոպե կենտրոնացված աշխատելուց և  առնվազն տասը րոպե պետք է հանգստանա: Եթե չհանգստանաք ,Ձեր կենտրոնացումը շեղվելու է և կենտրոնացման շեղումն ու հոգնածությունը ,պատճառ կդառնա կորցնեք ժամանակի հասկացողությունը ,որը հակասում է ժամանակի վերահսկողության տեխնիկային: Մեր ժամանակի մի մասը վատնվում է սպասումի ընթացքում: Երբեմն սպասում ենք հաջորդ ավտոբուսին:Երբեմն սպասում ենք ,որ տնօրենի նիստը ավարտվի և հանդիպենք նրան: Պարզ հաշվարկով մենք կարող ենք տեսնել, որ այս սպասման ժամանակներն այն կորած ժամանակներն են, որոնք մեզ հետ են պահում կյանքից:Ուրեմն ինչքան կարող եք օգտվեք սպասման ժամանակներից: Սպասման ժամանակներից օգտվելու լավագույն միջոցը կարդալն ու սովորելն է:

Մեր ամենօրյա ժամանակի զգալի մասը կորչում է սոցիալական ցանցերում:Ուստի պատշաճ ծրագիր ունեցեք սոցիալական ցանցեր այցելելու համար։Ձեր ժամանակը մի վատնեք գրառումների և հաղորդագրությունների վրա, որոնք անօգուտ են  ձեր կյանքի համար: Մեզանից ոմանք ունեն ևս մեկ անպատշաճ հատկություն՝ հաճոյախոսությունը:Երբեմն մենք պատրաստ ենք հրաժարվել մեր կյանքից, մեր նպատակներից և հաջողություններից, բայց չհրաժարվել հաճոյախոսություններից:Ժամանակի կառավարման կարևոր հմտություն կա, այն է՝ ոչ ասել բոլոր խնդրանքներին և հաճոյախոսություններին, որոնք խանգարում են ձեր կյանքը և ժամանակը:Ուրեմն ինչքան կարող եք ասեք ոչ:

Ժամանակն արդյունավետ է Ձեզ  համար, այն ժամանակ ,երբ ունենաք  առողջ մարմին, որպեսզի կարողանաք կարգավորել Ձեր բոլոր աշխատանքները: Այսպիսով, մարզվեք օրական առնվազն տասնհինգ րոպե և փորձեք ձեզ թարմ պահել մարզվելով:Ձեր թարմությունը օգնում է ձեզ ավելի շատ ժամանակ ունենալ ձեր կյանքում և կատարել ձեր աշխատանքն ավելի կենտրոնացած:Մինչև այդ պահը, դուք պետք է իրականացնեք մի քանի փուլեր, որոնք բնականաբար մեկ-երկու օրում չեն արդյունավորվելու , և դուք պետք է ձեր կյանքում ինստիտուցիոնալ դարձնեք ժամանակի կառավարման սովորությունը:Այս սովորությունը մոտիվացված դարձնելու  համար գրանցեք ձեր փոփոխությունները:Սա պատճառ կդառնա ,որ ամեն օր ժամանակը տնօրինելու համար ,առավել դրդապատճառ ունենաք:

Այժմ պահն է քննարկելու արդյունքները: Դա կատարելու  լավագույն միջոցը ձեր կյանքի ժամանակը ևս մեկ անգամ վերլուծելն է:Եթե ​​նկատելի փոփոխություն եք տեսնում, վստահ եղեք, որ հաջողության ճանապարհին եք:Բայց եթե դուք դեռ զգում եք, որ փոփոխությունների առիթ կա , մի պախարակեք ինքներդ ձեզ և մի հպարտացեք այս ճանապարհով:Այսօր դուք գտել եք կյանքը վերլուծելու կարողությունը և գիտակցել եք փոփոխությունների անհրաժեշտությունը:Սա կյանքում հաջողության հասնելու առաջին քայլն է:

Ժամանակի կառավարման տեխնիկան կիրառելուց հետո անհրաժեշտ է սովորել և կիրառել աշխատանքների առաջնահերթությունը ժամանակի կառավարման մեջ:Հավանաբար Ձեզ համար էլ պատահել է ,որ վերահասու եք եղել Ձեր աշխատանքներին ,սակայն օրվա վերջում հասկացել էք ,որ չեք հաջողել իրականացնել Ձեր մի շարք աշխատանքները և բավարար ժամանակ չեք ունեցել: Բայց կա ևս մեկ իրավիճակ, երբ ձեր աշխատանքի առաջնահերթությունը խառնվում է, և դուք ավելի քիչ ժամանակ եք ունենում  ձեր առաջնահերթ աշխատանքի համար:

Ահավասիկ մենք պետք է  մեր  առաջնահերթ աշխատանքների  ժամանակացույցի համար հիմնական ծրագիր մշակենք և մեր աշխատանքներն ըստ առաջնահերթության դասավորելու համար մի քանի տեխնիկա օգտագործենք: Ձեր աշխատանքների առաջնահերթությունները հարգելու համար ,սովորեք մի քանի տեխնիկա և գործեք ըստ այդմ: Երաժշտական կարճ դադարից հետո  կծանոթանանք այս տեխնիկաներին:

-----------

Առաջին քայլը , որ դուք պետք է կատարեք  ձեր աշխատանքները դասակարգելու  համար, ձեր ամենօրյա բոլոր աշխատանքները ցանկագրելն է: Այս ցանկագրելը հավանաբար միառժամանակ տևի:Քանի որ բնականաբար Ձեր աշխատանքների մի մասը ճշտվում են ամենօրյա կարգով ,իսկ կան նաև մնայուն աշխատանքներ: Բայց եթե ցանկանում եք աշխատանքների առաջնահերթության առումով հասնել ճշգրտության և պլանավորման , մեկ շաբաթ ժամ հատկացրեք և քննարկեք ձեր առաջադրանքները և ամեն ինչ գրեք թղթի վրա և փորձեք բացահայտել մանրամասնությունները : Սա պատճառ կդառնա ,որ աշխատանքների առաջնահերթությունները ճշտելու առումով  ընդհանուր պատկերացում ունենաք  ժամանակի կառավարման մասին:

Աշխատանքների առաջնահերթությունը ճշտելու համար երկրորդ քայլը հետևյալն է ,որ Ձեր առօրյա ծրագիրը ընդհանուր առմամբ անջատեք այլ աշխատանքներից :Ձեր առօրյան են կազմում ՝ո՞ր ժամին եք արթնանում, ամեն օր պետք է գնաք աշխատանքի և այլն, այսինքն աշխատանքներ ,որոնք դուք կատարում եք ամեն օր ,կամ առնվազն օրը մեջ: Այս աշխատաքները զեղչեք ձեր պատրաստած աշխատանքային ցանկից և գրանցեք այլ ցանկում: Քանի որ եթե առաջնահերթ համարվող աշխատանքները համարվեն մեր առօրյան,այլևս առաջնահերթ չեն:

Աշխատանքների առաջնահերթությունը պարզելուց առաջ ,նախ պետք է պարզենք մեր առօրյա համարվող աշխատանքները: Եթե ​​դուք այն մարդկանցից եք, ովքեր չունեն կոնկրետ քնելու ժամ, ձեր սնվելու ժամերը պարզ չեն, իսկ աշխատանքի գնալու և վերադառնալու ժամանակը ճշգրիտ չէ, ապա պետք է իմանաք, որ այս դեպքում չեք կարող ճիշտ ձևով կարգավորել ձեր աշխատանքների առաջնահերթությունները: Քանի որ ձեր ծրագրերի հիմքը ,Ձեր առօրյան է: Մինչ այն ժամանակ որ դուք այս ծրագրի հետ ձեր կարգավիճակը չպարզեք ,ոչ միայն աշխատանքների առաջնահերթությունը պարզելու համար,այլ նաև ամենահասարակ ծրագրերի համար ևս չեք կարող ծրագրավորել :Այսպիսով, վերցրեք առանձին թերթիկ և փորձեք նախապես ինքներդ ձեզ համար ճիշտ օրակարգ գրել:Ճիշտ է, դժվար է հանկարծակի առերեսվել կարգուկանոնով,բայց հիշեք, որ ձեզ ընդամենը 21 օր է անհրաժեշտ՝ ձեզ մոտ  նոր սովորություն ձևավորելու համար։Երբ ձեր վիճակը պարզվեց ձեր առօրյա աշխատանքների հետ ,կարող եք շատ հեշտ ձևով ծրագրեր մշակել ավելի կարևոր գործերի համար,քանի որ գիտեք ձեր օրը երբ է սկսվում և երբ է ավարտվում :

Նպատակների գրառումն այն աշխատաքներից է,որը կարող է նպաստել մեզ աշխատանքների առաջնահերթությունը ճշտելու համար: Այնուհետ անհրաժեշտ է դասակարգեք ձեր նպատակները:Այսպիսով մենք պետք է առաջին գործնական քայլն անենք առաջնահերթությունների համար։Երբ մենք գրենք մեր բոլոր կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակները, ժամանակն է անցնել կատեգորիայի և որոշել, թե որոնք են մեզ համար առաջնահերթ, որոնք են ավելի քիչ առաջնահերթ և որոնք ընդհանրապես առաջնային չեն:Այն բանից հետո, երբ որոշեք, թե ձեր նպատակներից որն է ձեզ համար ամենաառաջնայինը, դուք պետք է որոշեք այն նախադրյալները, որոնք կան այդ նպատակներին հասնելու համար:Օրինակ, որոշեք այդ աշխատանքի համար անհրաժեշտ հմտությունները, ապա պլանավորեք ձեռք բերել այդ հմտությունները: Ձեզ անհրաժեշտ հմտությունները բացահայտելուց հետո դուք պետք է որոշեք, թե որն է առաջին քայլը, որն անհրաժեշտ է այս հմտություններից յուրաքանչյուրի համար:Դրանից հետո դուք պետք է կատարեք այդ քայլերը։

Եվ վերջապես  պետք է նկատի ունենաք, որ ժամանակի կառավարումն ամենակարևոր հմտություններից է, որին ճիշտ տիրապետելու դեպքում կարող եք հասնել ձեր կյանքի բոլոր ասպեկտներին և ծրագիր մշակել դրանց համար:

Թանկագին բարեկամներ ,շնորհակալ ենք մեզ ուղեկցելու համար:Մինչ նոր հաղորդում Տերն ընդ Ձեզ: