Օգոստոս 10, 2022 13:11 Asia/Tehran

ԻԻՀ առաջնորդն իրանական 1401 թվականն անվանել է «Արտադրության, գիտելիքահենք տնտեսության ու աշխատատեղերի ստեղծման տարի»:Շաբաթական հեռարձակվող այս հաղորդաշարի  շրջանակում  անդրադառնում ենք իրանական ընթացիկ տարվա կարգախոսում նշված ոլորտներին: Նախորդ հաղորդման ընթացքում քննարկեցինք մեծարգո առաջնորդի տեսանկյունից արտադրության նշանակությունը և այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք այն խնդրին որ ինչու է մեծարգո առաջնորդը այսքան շեշտը դնում արտադրության վրա:

«Արտադրություն» բանալի բառը Գերագույն առաջնորդի կողմից որպես տարվա կարգախոս օգտագործվում է վերջին մի քանի տարիներին՝ մատնանշելով արտադրության կարևորությունը երկրի տնտեսության համակողմանի զարգացման համար։ Արտադրությունը լոկ կարգախոս չէ, այլ ռազմավարական նպատակ, և բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն դրա իրականացմանը, և այս խնդիրը պետք է շարունակվի մինչև դրա իրականացումը։ Արտադրությունը դիմադրողական տնտեսության ռազմավարության հիմնական մարմինն է։ Երկրի տնտեսության ամրապնդման գործում, որը պետք է լինի էնդոգեն, հիմնական դերն ու դիրքն ունի ներքին արտադրությունը, քանի որ այն տանում է դեպի տնտեսական անկախություն, նվազեցնում է կախվածությունը օտար երկրներից, ինչպես նաև նվազեցնում է Իսլամական Հանրապետության թշնամիների ճնշումներից և թշնամական քաղաքականությունից երկրի կրած ազդեցությունը։ Թշնամանք, որն ժամանակի ընթացքում Իսլամական հեղափոխության հզորացմամբ տարեցտարի ավելի է սաստկանում այս հեղափոխության ու համակարգի դեմ:

Այս հիման վրա էլ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն առաջարկեց դիմադրողական տնտեսության ռազմավարությունը և ամեն տարի առաջ քաշեց արտադրության կարգախոսը տարբեր ձևաչափերով՝ աջակցություն, բարգավաճում, թռիչք, գիտելիքահենք, աշխատատեղերի ստեղծում: Երբ երկիրը մուտք է գործել դեպի առաջընթացի և արդարության տասնամյակ, տնտեսական, քաղաքական և մշակութային պատժամիջոցների նկատմամբ թշնամիների թշնամանքի ընդլայնմանը դիմակայելու անհրաժեշտությունը, հինգերորդ ծրագրի նպատակներին և 20-ամյա ծրագրի տեսլականին հասնելու անհրաժեշտությունը, Նավթային եկամուտների վրա կախվածության նվազեցումը և արտահանման ավելացումը, ներմուծման և տնտեսական կախվածության նվազեցումը, ինքնավստահության և ներքին արտադրության աջակցության անհրաժեշտությունը, կախված է որպես տնտեսական ցուցանիշների բարձրացման կարևորագույն գործոն՝ արտադրության հզորացումից՝ :

Տնտեսություն՝ Երկրի առջեւ ծառացած գլխավոր մարտահրավերը

Մի քանի պատճառ կա, թե ինչու է Գերագույն առաջնորդը շեշտը դնում  ներքին արտադրության վրա, և այդ պատճառներից մեկը երկրում տնտեսական խնդիրների առկայությունն է։ Փաստն այն է, որ տնտեսությունն ԻԻՀ-ի ներկայիս ամենակարեւոր մարտահրավերն է։ Թեհրանի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Մոհամմադ Խոշչեհրեն ասում է. «Իրանի տնտեսությունը բախվում է այնպիսի մարտահրավերների, ինչպիսիք են գնաճը, գործազրկությունը, ազգային արտադրության նվազումը, տնտեսական աճի տեմպի նվազումը և այլն: Այս խնդիրները վերացնելու համար նախ պետք է ճանաչել այդ մարտահրավերների արմատներն ու պատճառները: Երկրի տնտեսությանն ուղղված մարտահրավերների բոլոր ախտանշանները արմատավորված են այն խանգարումներով, որոնք առկա են ազգային արտադրության ճանապարհին։ Ազգային արտադրությունը տալիս է ինքնություն և հանդիսանում է ազգային տնտեսության էությունը: Այսինքն՝ Իրանի տնտեսության հիվանդությունը հիմնված է ազգային արտադրության անարդյունավետության և խանգարումների վրա, և եթե ազգային արտադրությունը լավ վիճակում է, այն կգործի սրտի նման, որ արյունը ճիշտ մղելով դեպի անոթներ թույլ չի տալիս հիվանդին թուլանալ, կորանալ ու վատ զգալ:

Իրականում ազգային արտադրությանն աջակցելը նշանակում է բարելավել Իրանի տնտեսական ցուցանիշները, այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են գործազրկությունը, գնաճը, աղքատությունը, որոնք նույնպես համարվում են մարդկանց տնտեսական դժգոհության պատճառները։ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն այս առնչությամբ ասում է.« «Եթե բոլորը հետամուտ լինեն և հետևեն ազգային արտադրությանը, շատ տնտեսական խնդիրներ, մարդկանց կենսապահովման խնդիրները՝ և՛ զբաղվածության, և՛ ներդրումային, և՛ այլ հարցեր կլուծվեն։ Սոցիալական վնասները զգալիորեն կկրճատվեն»: Մեծարգո առաջնորդը շեշտում է.« Ես խորապես հավատում եմ այս քայլին: Կարծում եմ, որ  երկրի խնդիրների լուծման բանալին ներքին արտադրության խթանումն է տարբեր ոլորտներում... Երկրի ներսը կենսունակություն, լույս և ուժ փոխանցող դուռը նույն դուռն է, որը բացվել է արտադրության համար պատասխանատու տարրերի կողմից: Սրանից բացի ուրիշ ճանապարհ չկա»:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը 1401 թվականի Նովրուզի ուղերձում վերջին տարիներին արտադրության խնդրի վրա կենտրոնանալու պատճառների մասին նշել է.«Արտադրությունը տնտեսական խնդիրների լուծման բանալին է և տնտեսական դժվարությունները հաղթահարելու հիմնական միջոցը: Միևնույն ժամանակ՝ տնտեսական աճը, զբաղվածության ավելացումը, գնաճի նվազեցումը, մեկ շնչին ընկնող եկամուտների ավելացումը, հանրային բարեկեցության բարձրացումը, ինչպես նաև ինքնավստահության և ազգային արժանապատվության բարձրացումը կախված է մի էլիքսիրից, որ անվանվում է ազգային արտադրություն, ինչն այս տարիներին լավ ազդեցություն է ունեցել:

Արտադրության աջակցություն՝ ուժեղանալու միջոց

Տարբեր ելույթներում գերագույն առաջնորդն ընդգծել է, որ տնտեսությունը հզորանալու գործիք է, նշելով.«Երկիրը պետք է հզորանա: Երկրի հզորացումը մեր նպատակներից մեկն է... Հիմա, առաջին հայացքից, այս ուժը կարող է թվալ ռազմական ուժ, բայց, ըստ ամենայնի, այն շատ ավելի լայն է, քան ռազմական ուժի շրջանակը։ Ուժի չափերը լայն չափսեր են: Այն ունի Տնտեսական հարթություն և այլն»։ Հետևաբար, այն իրավիճակում, երբ տնտեսությունը դարձել է երկրների նպատակներն առաջ տանելու գործիք և գործում է երկրների հզորության բարձրացման ուղղությամբ, երկրների տնտեսական բաղադրիչների ամրապնդումը  ռազմավարական մակարդակում կարևորագույն միջոցառումներից է։ Գործողությունների և ռազմավարությունների թվում, որոնք կարող են հանգեցնել տնտեսական բաղադրիչի հզորացմանը և արդյունքում երկրի ազգային հզորության ամրապնդմանը, երկրի արտադրության հզորացումն է։ Որովհետեւ երկրի արտադրությունն ուժեղացնելով՝ երկրի տնտեսական շատ խնդիրներ կլուծվեն։

Այսօրվա աշխարհում այլեւս հնարավոր չէ ասել, որ ուժի բաղադրիչներն ամփոփվում են ռազմական հարցերում, ավելի շուտ, իշխանության և անվտանգության հայացքը սահմանափակ նայվածքից փոխվել է լայն հայացքի։ Ելնելով դրանից՝ երկրի հզորությունը բարձրացնող ցանկացած գործոն համարվում է ուժային գործիք։ Շատ մտավորականների կարծիքով՝ ստեղծված իրավիճակում նույնիսկ ավելի նոր գործիքները, ինչպիսին է տնտեսությունը, շատ կարևոր են և ավելի բարձր ուժ ու ազդեցություն ունեն հասարակության մակարդակում։ Այլ երկրների նկատմամբ երկրների հակազդեցությունների և ռազմավարությունների ուսումնասիրությունը ցույց է տալիս նաև այն փաստը, որ տնտեսությունը դարձել է երկրների նպատակներին հասնելու ուժային գործիք։

Արտադրության աջակցություն՝ պատժամիջոցները շրջանցելու լուծում

Իրանի տնտեսության առջեւ ծառացած կարեւորագույն մարտահրավերներից են դաժան պատժամիջոցներն ու արտաքին ճնշումները։ Նավթից առաջացած եկամուտներն անկայուն և տատանվող եկամուտներ են: Իրանի կառավարությունը որևէ դեր չունի նավթի գինը կամ նույնիսկ արտահանման չափը որոշելու հարցում, քանի որ արտահանման չափը որոշվում է արտահանող երկրների խմբի կողմից, իսկ դրա գինը որոշվում է առաջարկի և պահանջարկի հիման վրա: Ուստի Իրանն ունի եկամուտներ, որ ինքը ոչ մի դեր չունի դրանց գինը որոշելու հարցում։ Բացի սրանից, պատմական փորձը ցույց է տվել, որ նավթի գնի տատանումները չափազանց բարձր են, և, օրինակ, յուրաքանչյուր բարել նավթի գինը կարճ ժամանակահատվածում 100%-ով նվազել կամ աճել է։ Ուստի նավթային եկամուտներից կախվածությունը կարելի է համարել Իրանի տնտեսության աքիլլեսյան գարշապարը, խնդիր, որով թշնամին վերջին տարիներին օգտագործելով այդ թուլությունը, բազմաթիվ խնդիրներ է ստեղծել Իրանի տնտեսության համար։

Իրանը ԱՄՆ պատժամիջոցների տակ է արդեն 4 տասնամյակ։ Մինչև Ուկրաինայում պատերազմը և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանումը, Իրանն աշխարհում առաջին տեղն էր զբաղեցնում՝ 3616 հաստատությունների և անհատների նկատմամբ պատժամիջոցների կիրառման առումով: Իրանի տնտեսության վրա պատժամիջոցների ազդեցությունն ու արդյունքները ցույց են տալիս, որ երկրի դեմ պատժամիջոցների կիրառումը, կախված այդ պատժամիջոցների խստությունից և տեսակից, կարող է էապես նվազեցնել տնտեսական աճը,  մեծացնել գնաճը և  նվազեցնել ազգային արժույթի արժեքը: Իրանի տնտեսության վրա պատժամիջոցների ազդեցության պատճառներից մեկն այն է, որ տնտեսությունը միապրանքային է և կախված է նավթային եկամուտներից։ Եթե ​​հաշվի առնվեն տնտեսության դիվերսիֆիկացումն ու ներքին արտադրության աջակցությունը, պատժամիջոցների և արտաքին ճնշումների ազդեցությունն Իրանի տնտեսության վրա կնվազի։ Ըստ այդմ, , հատկապես վերջին տասնամյակում, երբ Իրանի տնտեսության դեմ պատժամիջոցներն ու արտաքին ճնշումները կտրուկ աճել են, և նույնիսկ ամերիկյան թշնամին օգտագործում է դա ժողովրդի և կառավարության միջև անջրպետ ստեղծելու և սոցիալական կապիտալը նվազեցնելու համար, Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը տարբեր ձևերով աջակցություն է ցուցաբերել ազգային արտադրությանը և կարևորել է ազգային արտադրության բարգավաճումն ու թռիչքը։