Օգոստոս 10, 2022 13:13 Asia/Tehran

Իմամ Հոսեյնի անհատականությունը չի սահմանափակվում որոշակի վայրով, կրոնով կամ կոնկրետ մարդկանցով: Նա ազատության խորհրդանիշ է բոլոր մուսուլմանների և մարդկության համար: Հոսեյնը հավերժական ճշմարտություն է, որը կարող է մարդկանց ծանոթացնել կյանքի բարձրագույն հասկացությունների հետ և լուսավորել կյանքի ու մարդկային կատարելության ուղին: Իմամ Հոսեյնի բնավորությամբ, վարքագծով և ազատագրական շարժումով հիացած քրիստոնյա մտավորականներից մեկը Ջորջ Ջորդաղն է։

Հարգարժան ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Իմամ Հոսեյնը Քրիստոնյա մտավորականների տեսանկյունից» հաղորդաշարի հերթական թողարկումը։ Եթե հիշում եք նախորդ հաղորդման ժամանակ խոսեցինք լիբանանցի լրագրող և գրող  Անտուան ​​Բարրայի մասին և ներկայացրեցինք այն գիրքը, որը նա գրել էր  իմամ Հոսեյնի մասին: Այս թողարկումը նվիրել ենք քրիստոնյա գրող և բանաստեղծ  Ջորջ Ջորդաղին և խոսելու ենք Իմամ Ալիի  ու նրա  մեծարգո որդու՝ Իմամ Հոսեյնի  հանդեպ Ջորջ Ջորդաղի մեծ սիրո ու  հարգանքի և Աշուրայի օրվա նկատմամբ իմամ Հոսեյնի  աջակիցների  հավատարմության  մասին։ 

Քրիստոնյա անվանի գրող  և հետազոտող՝  Ջորջ Սաջաան Ջորդաղը

Ջորջ Սաջաան Ջորդաղը ծնվել է 1931 թվականին Լիբանանում, քրիստոնյա ընտանիքում։ Նրա ծնողները քրիստոնյա էին, բայց նրանք սիրում էին Իմամ Ալիին: Այս սերը ցուցադրվել է նրանց տան ճակատին փակցված ցուցանակով, որի վրա գրված է․ «Ոչ մի ասպետ Ալիի նման չէ, և ոչ մի սուր զոլֆաղարի նման չէ»։

Ջորդաղի ընտանիքի անդամներն ու հարազատները կիրթ ու մտավորական մարդիկ էին։ Ջորջն ուներ մեծ եղբայր, ով նրան նվիրեց մի Նահջ օլ-Բալաղե, որը հենց այդ մանկության տարիներին  Ջորջի մտքում վառեց Իմամ Ալիի մասին գրելու և հետազոտելու նկատմամբ սիրո առաջին կայծերը։ Ջորդաղի կյանքի փայլուն հատվածը «Ալին, մարդկային արդարության ձայնը» խորագրով հանրագիտարանի հեղինակումն է, որը կազմված է վեց հատորից՝ «Ալին  և մարդու իրավունքները», «Ալին  և ֆրանսիական հեղափոխությունը», «Ալին  և Սոկրատեսը», «Ալին և նրա ժամանակները» և «Ալին և արաբական ազգայնականությունը» և «Նահջ օլ-Բալաղեի գլուխգործոցները» (Նահջ օլ-Բալաղեի գեղեցկությունները» իմաստով, որը Նահջ օլ-Բալաղեում իմամ Ալիի  խոսքերի մասին է): 

Իմամ Ալին  մարդկային արդարության ձայնը

Ջորդաղն Իմամ Ալիի հանդեպ իր սիրո և նվիրվածության մասին ասում է. «Ես սիրահարված եմ Ալիի աշխարհահայացքին ու մարդասիրությանը և պետք է ասեմ, որ այս մոտեցմամբ ես ինձ դասում եմ ալավի  շիաների շարքին»: Ի պատասխան այն  հարցի, թե ինչ նմանություններ կան Ալիի և Հոսեյնի  միջև և ինչու է գրելու համար  ընտրել Ալիին և ոչ թե իմամ Հոսեյնին, նա ասում է. «Ես հասկացա, որ Հոսեյնը Ալիի  բնական ուղեգիծն է, որին անդրադարձել եմ իմ աշխատանքներում: Երբ ես գրեցի մարդկության պատմության համար Ալիի քաղաքակրթության մասին, հասկացա, որ նրա և տիեզերական ու աստվածային կրոնների միջև կան ընդհանրություններ: Ուստի ես նրան որպես օրինակ ընտրեցի ֆրանսիական հեղափոխության հաջողության և արդարության ու մարդու իրավունքների համար, ինչպես նաև «Ալի և Սոկրատես» աշխատության մեջ, նրան անվանեցի փիլիսոփայության, իմաստության և  բարոյականության փարոս»։

Անվանի քրիստոնյա գրող և հետազոտող Ջորջ Ջորդաղը գրում է. «Յազիդն իր նախորդների բոլոր չարագործությունների ժառանգորդն էր, և նրա չարագործություններն ամենաշատն էին։ Յազիդը օժտված էր ամեն տեսակի չարագործությամբ ու վատ արարքներով, որոնք կատարում էին  չար և անպատվաբեր մարդիկ, ոչ ոք այնքան հրապուրված չէր հաճույքով և ցանկասիրությամբ, որքան Յազիդը: Ասում են, որ Յազիդը ձիավարության ժամանակ ցանկացել է առաջ անցնել կապիկից, սակայն ընկել է ձիուց ու մահացել։ Եթե ինչպես Յազիդն էր ասում, իր հայրն ուներ  թունավոր մեղրի բանակ, ապա ինքն ուներ անարատ թույնի բանակ։ Ոչ ոք այնքան զուրկ չէր մարդկային բարոյականությունից, որքան Յազիդը՝ Քարբալայի ողբերգությունն իրականացնողը։ Եվ ոչ ոք մարդկային առաքինությամբ ավելի կատարյալ չէր, քան Հոսեյն Իբն Ալին, ով նահատակվեց այդ ողբերգական դեպքի ժամանակ: Յազիդն ուներ բոլոր գեշ ու չարանենգ հատկությունները։ Իսկ մյուս կողմից, այսինքն՝ Ալիի զավակները,կատարյալ էին և օժտված  բարձր ու գովելի մարդկային հատկանիշներով։

Իմամ Հոսեյնի արյան վրեժն առնելու կարգախոս

Ջորջ Ջորդաղը ճշգրիտ և նուրբ կետեր է  նշում Իմամ Հոսեյնի  զինակիցների և նրանց նվիրվածության ու հավատարմության մասին և ասում. «Հոսեյնը իր կյանքի վերջին գիշերը, իր փոքրաթիվ զինակիցներին ասաց․ «Ինձանից բաժանվեք և փրկեք ձեր կյանքը», բայց նրա զինակիցները չհամաձայնեցին թողնել իմամին։ Նրանք ցանկանում էին իրենց կյանքը նվիրել Հոսեյնի ճանապարհին․․․․ Յազիդի գործակալներն ասում էին․-«Որքա՞ն է մեր բաժինը այս սպանության մեջ»։ Մինչդեռ  Հոսեյնի զինակիցները նրա ճանապարհին նահատակությունը համարում էին գերագույն պատիվ և վեհություն և ասում էին. «Եթե մենք յոթանասուն անգամ էլ սպանվենք, մենք դարձյալ  ձեզ հետ կլինենք»:

Ջորջ Ջորդաղն իր կյանքի չորս տասնամյակն իր խոսքով նվիրել  է համաշխարհային ամենահայտնի դեմքի, շիաների առաջին առաջնորդ՝ իմամ Ալի մասին ուսումնասիրությանն ու  հետազոտությանը։

Նա մահացել է 2014 թվականին 83 տարեկան հասակում: Բյուր հարգանք նրա հիշատակին։