Օգոստոս 10, 2022 13:18 Asia/Tehran

Քրիսոտնյա գիտնական Քրիս Հյուերը հայտնի է իսլամական-քրիստոնեական հետազտություններով: Նա հեղինակել է «Հոսեյնը և պայքարը հանուն արդարության» գիրքը, որը հրատարակվել է 2021թ: Հեղինակը փորձել է այս գիրքը գրել այնպես, որ այն Բրիտանիայում կիրառվի որպես կրոնական հետազոտությունների աղբյուր:

Քրիս Հյուեր, իռլանդացի  իսլամագետ և քրիստոնյա գրող

 

Նախաբանում հեղինակն ասում է. «Աշուրայի իրադարձությունը համարվում է արդարության և ճշմարտության հաղթանակ այնպիսի պայմաններում, երբ բռնատեր ղեկավարությունը իշխում էր մուսուլմանական հասարակության վրա:

Հարգելի ունկնդիրներ, ձեզ ենք ներկայացնում «Իմամ Հոսեյնը քրիստոնյա մտավորականների տեսանկյունից» հաղորդաշարի հերթական հաղորդումը:

Նախորդ հաղորդման ժամանակ անդրադարձանք լիբանանցի պատմաբան Ջորջ Ջորդաղին: Այս հաղորդման ընթացքում կխոսենք քրսիտոնյա գիտնական Քրիս Հյուերի տեսակետների մասին, ով իռնլանդացի քրսիտոնա իսլամագետ է:

Պատմության ընթացքում իմամ Հոսեյնի անձն իր վրա է գրավել շատերի ուշադրությունը: Մուսուլման և ոչ մուսուլման գիտնականները, ճշմարտությունը գտնելու նպատակով, փորձում են անդրադառնալ իմամ Հոսեյնի առանձնահատկություններին ու գիրք գրել:

Իռլանդացի իսլամագետ Քրիս Հյուերն իսլամի վերաբերյալ երկար տարիներ ուսումնասիրություններ կատարելով փորձել է իսլամի մեծ ղեկավարներին, այդ թվում՝ մարգարեին, իմամ Ալիին ու իմամ Հոսյենին ներկայացնել արևմտյան ոչ մուսուլման հասարակություններին:

Քրիս Հյուերը համոզված է, որ իմամ Ալին վճռորոշ դեր է կատարել ոչ միայն իսլամական այլ բոլոր հասարակությունների համար և պատմության մեջ լավագույն օրինակներից է հանդիսանում: Նա ասում է . «30 տարի առաջ, երբ սկսեցի իսլամի վերաբերյալ իմ ուսումնասիրությունները, ճանաչեցի իմամ Ալիին: Սակայն նրա անձի մասին ավելի ճիշտ պատկերացում կազմեցի, երբ սկսեցի շփվել շիա դասախոսների և ուսանողների հետ: Շատ կարևոր է, որ բոլորը կարող են իմամ Ալիի կյանքի մասին որոշակի ճշմարտություններ հավաքագրել: Սակայն նրանք, ովքեր նրան ընդունում են որպես մուսուլմանական հասարակության առաջնորդ, որն Աստծու կողմից է հռչակվել, կարող են նրա հետ սերտ կապ հաստատել: Այս սերն Աստծու նկատմամբ սերն է: Եթե որևէ մեկն Աստծուն սիրում է, ուրեմն սիրելու է նաև նրանց, ովքեր իսկապես սիրել են Աստծուն»:

«حسین و مبارزه در راه عدالت»: «Hussain and the Struggle for Justice»

 

Քրիսոտնյա գիտնական Քրիս  Հյուերը  հայտնի է  իսլամական-քրիստոնեական հետազտություններով: Նա հեղինակել է «Հոսեյնը և պայքարը հանուն արդարության» գիրքը, որը հրատարակվել է 2021թ: Հեղինակը փորձել է այս գիրքը գրել այնպես, որ այն Բրիտանիայում կիրառվի որպես կրոնական հետազոտությունների աղբյուր:  

 

Դոկտոր Հյուերն իմամ Հոսեյնի անձի մասին ասում է. «Իմամ Հոսեյնը պատկանում է ոչ միայն շիաներին ու մուսուլմաններին, այլ ողջ մարդկությանը: Ես կարողացա  ճանաչել իմամ  Հոսեյնի առանձնահատկությունները և բարոյական արժեքները: Եթե իրոք հավատանք, որ իմամ Հոսեյնը օրինակ է ծառայում մարդկության համար, պետք է ուսումնասիրենք այն իրադարձությունները, որոնց հետ նա առընչվել է ու նրան մեր կյանքում որպես օրինակ ծառայեցնենք: Եթե հավատանք մարդկային էությանը և բնազդին, պետք է հասկանանք, որ իմամ Հոսեյնի ուղերձն այնպես պետք է տարածվի, որ ազդեցություն թողնի յուրաքանչյուր ունկնդրի վրա»:

Արևելագետ ու իսլամագետ Քրիս Հյուերը Քարբալայի իրադարձություններից դասեր քաղելու մասին ասում է . «Եթե ցանկանում եք հասկանալ Քարբալայի իմաստը, դրան պետք է նայեք որպես ավելի բարձր արժեք որը չի սահմանափակվում Իրաքի տարածքով կամ շիաների ու մուսուլմանների շրջանակով: Քարբալայի դեպքը պետք է քննարկենք որպես մարդկության ճակատագրի մի բաժին: Մենք մարդիկս, ունենք համընդհանուր պատմություն: Մենք մարդկային առաջին սերունդը չենք: Մենք կարող ենք ուսումնասիրել անցյալը, այլ մարդկանց կյանքը և նրանցից օրինակ վերցնել: Սա կարող է մեզ համար շատ կարևոր դաս լինել և զգուշացում»:

Հյուերը Քարբալայի վերաբերյալ ասում է. «Այն, որ մարդիկ (Յազիդի զորքը) որոշակի պայմաններում սարսափելի արարք կատարեցին և այս մարդը (իմամ Հոսյենը) նման պայմաններում լավագույն կերպով և արժանապատվորեն պատճառ դարձավ, որ ես որպես քրիստոնյա հետաքրքրվեմ դրանով և ուսումնասիրելով Քարբալայի դեպքն ու դասեր քաղեմ դրանից, թերևս կարելի է  համարել որպես միջոց՝ վերհիշելու, որ մարդն Աստծու արարածն է և պետք է խոնարհվի նրա առջև: Մենք ամեն օր հնարավորություն ունենք ապրել Քարբալայի հոգեբանությամբ և հնարավորություն ունենք պարուրվել այն բարոյական արժանապատվությամբ, որ ցուցաբերեց իմամ Հոսեյնը»:

Անկասկած, Քրիս Հյուերն իմամ Հոսեյնի վերաբերյալ գիրք հրատարակելով, ավելի հասկանալի կերպով կարող է ներկայացնել իմամ Հոսեյնի կյանքն արևմտյան լսարանին: «Հոսեյնը և պայքարն արդարության համար» գիրքը ներկա դրությամբ վաճառվում է ամբողջ աշխարհում  և տարբեր կայքերի միոջոցով առաքվել է տարբեր երկրներ, այդ թվում Ավստրալիա, Կանադա, ԱՄՆ և Բրիտանիա:

https://www.shiabooks.com.au