Օգոստոս 10, 2022 13:21 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ:Ներկայացնում ենք «Իմամ Հոսեյնը» քրիստոնյա մտավորականների տեսանկյունից» հաղորդաշարի վերջին համարը։ Նախորդ հաղորդման ընթացքում ձեզ հետ զրուցել էինք անգլիացի իսլամագետ և հետազոտող «Քրիս Հյուերի» մասին։ Այս հաղորդումը նվիրում ենք քրիստոնյա գրող «Քրիստոֆեր Փոլ Կլոհեսիին» և նրա երեք կարևոր ստեղծագործություններին, որոնք ցույց են տալիս նրա սերն ու նվիրվածությունը Հազրաթ Ֆաթիմայի, Հազրաթ Զեյնաբի և Իմամ Հոսեյնի հանդեպ։

 

Քրիստոնյա գրող և շիականության վերաբերյալ ուսումնասիրությունների պրոֆեսոր Քրիստոֆեր Փոլ Կլոհեսին

Հռոմեացի կաթոլիկ քահանա  և շիականության վերաբերյալ ուսումնասիրությունների պրոֆեսոր՝ «Քրիստոֆեր Կլոհեսին» ապրում է Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Նա իսլամական դասընթացների ուսուցիչ է և լայնածավալ ուսումնասիրություններ է կատարել շիիզմի պատմության վերաբերյալ: Կլոհեսին ներկայումս պրոֆեսորադասախոսական կազմի անդամ է, ով դասախոսություններ է կարդում շիա իսլամագիտության, Ղուրանի և իսլամական էթիկայի վերաբերյալ:

Նա հեղինակն է 2009թ․ լույս տեսած «Ֆաթիմա Մուհամմեդի դուստր»,  2018թ. լույս տեսած «Իմ սրտի կեսը. Ալիի դուստր Զեյնաբի ավանդազրույցները» և 2021թ. հրատարակված «Հրեշտակները շտապում են. Քարբալայի երազները» երեք գրքերի:

Գրելով այս երեք աշխատությունները՝ քրիստոնյա գրող և հետազոտող Կլոհեսին փորձում էր ճանապարհ բացել քրիստոնյաների և մուսուլմանների հարաբերությունները բարելավելու համար, քանի որ երբ աշխատում էր Հարավային Աֆրիկայի մահմեդական «Քեյփթաուն» քաղաքում՝ ինքը մտածում էր , որ  անհրաժեշտ է  ոչ մուսուլմանները ունենան իսլամի մասին համապարփակ և գիտական ​​պատկերացում: Հետևաբար, Կահիրեում և Հռոմում նա ուսումնասիրեց իսլամական աստվածաբանությունը և նաև կարճ դասընթաց անցկացրեց իսլամի շիա ուղղության վերաբերյալ, և դա ստիպեց նրան, ըստ իր պատմածի, «խիստ տարվեր Հոսեյն իբն Ալիի անհատականությամբ և Քարբալայի դեպքով» և ընկալել, որ Հազրաթ Ֆաթիման, Հազրաթ Զեյնաբը և Իմամ Հոսեյնը «արդարության պաշտպանության համաշխարհային մոդելն են» և «ճշմարտության օրինակները»:

Հազրաթ Զեյնաբի անհատականության մեծությունը գիտակցելով՝ Քրիստոֆեր Կլոհեսին մատնանշում է նրա ներկայությունը Քերբալայի միջադեպում և գրում.«Զեյնաբի ներկայությունը Քերբալայում և նրա միջամտությունները մարտի դաշտում և դրան զուգահեռ, նրա խիզախ կեցվածքը իր ժամանակի մեծ կեղեքիչի դեմ և նրա ջախջախիչ մեղադրանքը Եզիդի դեմ, ավելին էին, քան ճշմարտություն ասելը իր ժամանակի իշխող ուժի առջև: Հազրաթ Զեյնաբի այս մոտեցումը «վճռական անկեղծություն» էր։ Նրա ասած ճշմարտությունները իր մասին չէին, այլ նա ձգտում էր բացահայտել ճշմարտությունը։ Եթե ​​խաղաղություն եք փնտրում, պետք է շարժվեք արդարության ճանապարհով: Այլ կերպ ասած, արդարության իրականացումը հնարավոր չէ, քանի դեռ բոլոր մարդիկ չեն իմանում ճշմարտությունը և չեն բարձրաձայնում այն, իսկ Հազրաթ Զեյնաբը ճշմարտություն փնտրելու և արդարության ճանապարհին քայլեր անելու կատարյալ օրինակ էր»:

Քրիստոֆեր Կլոհեսի. «Հազրաթ Զեյնաբը ճշմարտությունը փնտրելու և արդարության ճանապարհին քայլեր ձեռնարկելու կատարյալ օրինակ էր»

Կլոհեսին ընդգծում է, որ յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է ուսումնասիրել Իմամ Հոսեյնի մասին, նախ պետք է ուսումնասիրի Հազրաթ Ֆաթիմայի մասին: Հռոմի շիականության մասին ուսումնասիրությունների այս պրոֆեսորն ասում է. «Զահրայի կյանքում շատ իրադարձություններ են տեղի ունեցել, որոնք ընդգծում են նրա բնավորությունը, ներառյալ նրա անմեղությունը որպես կին, որ զավթել էին նրա ժառանգությունը, հարձակվել նրա տան վրա և խալիֆայությունից զրկել էին ամուսնուն: Սրանք այն դեպքերն էին, որ կատարվել էին Մարգարեի մահից հետո, որոնք նրան շատ ցավ ու տառապանք պատճառեցին, բայց քաջությունը իրավունքը պաշտպանելը և ճնշումների դեմ ոտքի կանգնելը Ֆաթիմայի նշանավոր հատկանիշն է: Նույն հատկանիշը, որը ժառանգել է նրանց դուստրը՝ Զեյնաբը մոր մահից հետո, և նա նույնպես քաջաբար կանգնեց  Քարբալայում տեղի ունեցած դժվարին իրադարձությունների դեմ։ Իսլամական գրքերում Ֆաթիմայի և Զեյնաբի մասին բոլոր վկայություններն ու պատմությունները ցույց են տալիս, թե ինչ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում կինը Իսլամ կրոնում»:

Քրիստոֆեր Կլոհեսի.« Ֆաթիմայի և Զեյնաբի մասին բոլոր վկայություններն ու  պատմությունները ցույց են տալիս, թե ինչ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում կինը Իսլամ կրոնում»

Այս քրիստոնյա հետազոտող Քրիստոֆեր Կլոհեսին, ներկայացնելով Ֆաթիմային որպես մուսուլման և ոչ մուսուլման կանանց խորհրդանիշ, կարծում է. «Շիա իսլամի և կաթոլիկ քրիստոնեության միջև կան շատ նմանություններ։ Նաև Հիսուս Քրիստոսի և իմամ Հոսեյնի նմանությունն այն է, որ նրանք երկուսն էլ իրենց կյանքը տվել են արդարության ճանապարհին: Բացի այդ, շատ նմանություններ կան Ֆաթիմայի և Մարիամի միջև»:

Կլոհեսին կարծում է, որ հստակ զուգահեռ կա իսլամում Հոսեյնի և Ֆաթիմայի և քրիստոնեության մեջ Հիսուս Քրիստոսի ու մարիամի միջև: Քրիստոֆեր Կլոհեսին ընդգծում է, որ Ֆաթիման և նրա որդի Հոսեյնը շատ հետաքրքիր կերպարներ են, հատկապես կաթոլիկ քրիստոնյաների համար, և ինքը կշարունակի գրել այս թեմաների մասին՝ ծանոթացնելու նրանց անգլիախոս և ոչ պարտադիր մուսուլման ընթերցողների ավելի լայն շրջանակին։

Քրիստոֆեր Կլոհեսի՝ Հռոմի շիաագիտության պրոֆեսոր

Բայց ի՞նչն էր այս իտալացի հետազոտողին դրդել գիրք գրել Հազրաթ Զահրայի մասին: Նրա խոսքով, դա իր հետ պատահել է իմամ Հոսեյնի թեմայով դոկտորական թեզը գրելիս: Կլոհեսին ասում է.«Որպես քրիստոնյա հոգևորական՝ ես ուսումնասիրում էի Իմամ Հոսեյնի կյանքը և բարոյական ընթացքը, որը նման էր Հիսուս Քրիստոսի կյանքին ու նրա  բնավորությանը և բնութագրերին: Հետևաբար, ես որոշեցի գրել իմ դոկտորական ​​հետազոտությունը Իմամ Հոսեյնի մասին որպես «արդարության պաշտպանության համաշխարհային մոդել» ոչ մուսուլմանի տեսանկյունից»: