Օգոստոս 13, 2022 15:00 Asia/Tehran

Ավելի քան 10 տարի է ինչ այսպես կոչված ինտերակտիվ երկխոսության մեխանիզմը մարդու իրավունքների դրոշի ներքո վերածվել է Իրանի դեմ հայտարարություններ տարածելու հարթակի:

 Սա միակողմանի  և ագրեսիվ  մեխանիզմ  և դասավորում է, որի հիմնադիրները պատրաստել են իրենց կանխորոշված ​​նպատակներին հասնելու համար, և դա որևէ կերպ չի կարող ծառայել մարդու իրավունքների պաշտպանությանը։

Մարդու իրավունքների հարցում ԱՄՆ-ի և եվրոպական որոշ կառավարությունների քաղաքական տեսակետը մինչ այժմ ամենամեծ հարվածն է հասցրել մարդու իրավունքների պաշտպանման իրական խնդրին։

Միջազգային հարցերով փորձագետ Միրղասեմ Մոմենին նշելով , որ ԱՄՆ-ում և եվրոպական երկրներում մարդու իրավունքները  պարզապես գործիք և ճնշման լծակ են քաղաքական նպատակների համար,ասել է.«Սաուդյան Արաբիայի նման երկրում մենք չենք տեսնում քաղաքացիական ազատություններ և մարդու իրավունքներ,բայց միևնույն ժամանակ սաուդցիները համարվում են Եվրոպայի և Ամերիկայի ռազմավարական գործընկերներից մեկը:Մարդու  իրավունքների հարցով նույն հավակնորդները ,սակայն  թշնամական մոտեցում ունեն Իրանի նկատմամբ՝ ԱՄՆ-ի  և Արևմուտքի հետ շահերի բախման պատճառով»։

Եմենի ժողովրդի աղետալի իրավիճակը 7-ամյա պատերազմում, Արևմուտքի կողմից մարդու իրավունքների երկակի ստանդարտների ևս մեկ օրինակ է։ Նրանք ոչ միայն լռել են Եմենում ավիահարվածների ժամանակ սաուդյան ռեժիմի հանցագործությունների դիմաց, այլեւ զենք վաճառելով՝ քաջալերում են սաուդցիներին շարունակել այդ հարձակումները։

Այս երկրների քաղաքական դիրքորոշումներն ակնհայտ են նույնիսկ ԱՄՆ-ում սպանությունների և ռասիստական ​​ցույցերը ճնշելու ժամանակ:Եվրամիության լռությունը եվրոպական երկրներում մարդու իրավունքների համատարած ոտնահարման, ներառյալ իմիգրանտների  և ներգաղթյալների հիմնական և նախնական  իրավունքների ոտնահարման, ծայրահեղ աջակողմյան գաղափարների աճը և էթնիկ ու կրոնական փոքրամասնությունների, հատկապես մուսուլմանների նկատմամբ ռասիստական ​​վերաբերմունքները,այլ օրինակներն են Արևմուտքում , մարդու իրավունքների  չափանիշների և դրսևորված վերաբերմունքների:Նրանք անամոթաբար լեգեոներների բարձրագույն շքանշանով են պարգեւատրում տարածաշրջանի բռնապետներին, որպեսզի ավելի ակտիվ լինեն իրենց երկրի ժողովրդին ճնշելու գործում։

Մի տարածաշրջանում, որտեղ հիմնական ճգնաժամը սիոնիստական ​​ռեժիմի մանկասպանությունն է և Սաուդյան կոալիցիայի հանցագործությունները Եմենում, օգտագործելով՝ արևմտյան երկրների ,ինչպես ՝Եվրամիության որոշ անդամ երկրների ավերիչ զենքերը,անկասկած Եվրամիության կողմից նմանատիպ դիրքորոշումներ աշխարհի հասարակական կարծիքի կողմից ապակառուցողական և մերժելի է :

Այսօր Արևմուտքն ու նրա դաշնակիցները այն պայմաններում են խոսում  մարդու իրավունքների և մարդու արժանապատվության մասին՝ երբ  բացահայտորեն հայտարարում են Սիրիայում, Իրաքում և Եմենում ահաբեկիչներին ֆինանսական և սպառազինական օգնության մասին:Այս երկակի ստանդարտների արդյունքում ,անմարդկային հանցագործությունները պաշտոնապես ճանաչվել են ագրեսոր և մանկասպան ռեժիմների կողմից:Մարդու իրավունքների այս կեղծ հավակնորդները, հանուն իրենց շահերի և զենք վաճառելու,այլ երկրներում ներքին պատերազմ են հրահրում : Մինչդեռ այս պատերազմների հետևանքը տասնյակ հազարավորների սպանվելը և միլիոնավոր կանանց ու երեխաների տարագրվելն է:

Հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեին Մաբասի բարեբաստիկ տոնի առիթով ունեցած ելույթի ընթացքում ,իրականությունների խեղաթյուրված ներկայացնելը  համարել է փափուկ պատերազմում թշնամու  մարտավարություններից մեկը և անդրադառնալով նրանց բացահայտ ստերի օրինակներին հավելել է.«Եմենի իրավազրկված ժողովուրդը վեց տարի է ինչ ԱՄՆ-ի կառավարության կանաչ լույսով Սաուդյան բռնապետ և անխիղճ կառավարության կողմից ռմբակոծվում ու տնտեսական,պարենային ու դեղորայքի ոլորտում պատժամիջոցի է ենթարկվել ,սակայն ո՛չ միջազգային շրջանակները և ո՛չ էլ արևմուտքի հավակնորդ կառավարություններից և ոչ մեկը բողոքի ձայն չի բարձրացրել,սակայն հիմա երբ Եմենի տաղանդավոր ժողովուրդը արտադրելով պաշտպանական որոշ սարքեր պատասխանում է թշնամու հարձակումներին ,նույնիսկ ՄԱԿ-ի կողմից բողոքի  ձայներ են  հնչել ,և ՄԱԿ-ի այս քայլերը շատ ավելի տգեղ են քան ԱՄՆ-ի քայլերը»:

Նա նշել է․-«մի շարք հարցեր  ինչպիսիք են՝  ունենալ միջուկային ամենամեծ զինանոցը, ԱՄՆ-ի  ատոմային ռումբի միջոցով  սպանել 220 հազար մարդու , և միաժամանակ  հավակնել թե՝դեմ է զանգվածային ոչնչացման զենքին , և հովանավորել  ԻԼԻՊ-ի նման ահաբեկչական խմբերին  և  նրանց տրամադրել ժամանակակից ԶԼՄ-ներ և  ֆինանսական ռեսուրսներ  և միաժամանակ հավակնել թե՝ պայքարում է ահաբեկչության դեմ ,նշանակում է  իրականությունները  գլխիվայր ներկայացնել»:

Մարդու իրավունքների, հատկապես պաղեստինցի երեխաների իրավունքների համատարած խախտումների դիմաց լռությունն ու անգործությունը ,Արևմուտքում մարդու իրավունքների երկակի մոտեցումների ևս մեկ օրինակ է:

Գազզայի  շրջափակումը ,նշանակում է պատժի ենթարկել մի խումբ անմեղ մարդկանց  և համարվում է միջազգային օրենքների ու նորմերի խախտում։ Պաղեստինի բռնագրավված տարածքներում միջազգային օրենքների խախտման դեմ քայլեր չկիրառելը ,Իսրայելի ռեժիմին ավելի հանդուգն է դարձրել Պաղեստինի իրավազրկված ժողովրդի և իմասնավորի երեխաների դեմ սարսափելի ոճրագործությունների իրականացման հարցով:

Սիոնիստական ​​կեղծ ռեժիմի  ցեղասպանական սատանայական քաղաքականություններին  համահունչ անպաշտպան երեխաների կոտորածը, սկսվել է շատ տարիներ առաջ և 1948 թվականին Պաղեստինի տարածքների անօրինական օկուպացիայից իվեր, և  նույնիսկ 1989 թվականին Երեխաների իրավունքների կոնվենցիայի հաստատումը չկասեցրեց այն,և այս իրավիճակը պաղեստինցի երեխաներին հեռացրեց մանկական աշխարհից:1967 թվականից մինչև 2020 թվականը ձերբակալվել են ավելի քան 50,000 պաղեստինցի երեխաներ և մինչև 18 տարեկան դեռահասներ,և հարյուրավոր երեխաներ ու դեռահասներ դեռ գտնվում են սիոնիստական ​​ռեժիմի սարսափելի բանտերում։

Արևմուտքի մարդու իրավունքների և միջազգային փաստաթղթերը երբեք չեն ապահովվել Պաղեստինի և Աֆղանստանի ճնշված երեխաների իրավունքները, քանի որ խտրականության բացառման սկզբունքը երկար ժամանակ է ինչ հակասության  և երկակի ստանդարտների է ենթարկվել:

Ինչպես իր հայտարարություններում նշել է հեղափոխության գերագույն առաջնորդը..«Այն աշխարհը, որը աչք է փակում այս լկտի հանցագործությունների վրա, չի կարող հավակնել, որ կողմ է մարդու իրավունքներին և  չի կարող հուսալ, որ կկարողանա հաղթահարել աշխարհում աճող ահաբեկչութանը ,սրանք իրենք քաջալերում են ահաբեկչությունը»:

Սիրելի բարեկամներ մինչ նոր հաղորդում Տերն ընդ Ձեզ: