Սեպտեմբեր 20, 2022 15:20 Asia/Tehran

Ամեն շաբաթ եթեր հեռարձակվող «Նորություններ» հաղորդաշարի շրջանակներում ներկայացնում ենք գիտական, մշակութային, գեղարվեստական, ռազմական ու տնտեսական ոլորտներում Իրանի գրանցած նորագույն ձեռքբերումները։

«Նորություններ» հաղորդաշարի այս շաբաթվա հաղորդումը կսկսենք տեխնոլոգիայի ոլորտին առնչվող մի թեմայով:

«Imugene Limited» ընկերության գիտնականներն առաջին անգամ հիվանդին ներարկել են քաղցկեղը սպանող նոր վիրուս, որը կենդանիների հետազոտություններում հանգեցրել է ուռուցքների փոքրացմանը։

Այս վիրուսը, որը կոչվում է «Vaxinia», գենետիկորեն մշակված է, որպեսզի չվնասի առողջ բջիջներին՝ բազմապատկելով և վարակելով քաղցկեղի բջիջները։ Կենդանիների վրա այս վիրուսի փորձարկումները ցույց են տվել, որ այս վիրուսը կարող է նվազեցնել հաստ աղիքի, թոքերի, կրծքագեղձի, ձվարանների և ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ուռուցքների չափերը։ Թեև այլ իմունային բուժումներն արդյունավետ են քաղցկեղի որոշ տեսակների վերացման համար, հաճախ հիվանդությունը կրկնվում է ախտահարված անձի մոտ, և նրա մարմինը աստիճանաբար դադարում է արձագանքել դրան կամ դառնում է դիմացկուն:

Vaxinia վիրուսը կարող է ուժեղացնել հիվանդի իմունային համակարգը և բարձրացնել PD-L1 կոչվող սպիտակուցի մակարդակը ուռուցքներում: Արդյունքում քաղցկեղի դեմ բուժումն ավելի արդյունավետ կլինի։ Vaxinia-ն իրականում քաղցկեղ սպանող վիրուս է, որը գոյություն ունի բնության մեջ և գենետիկորեն մշակվել է քաղցկեղի դեմ պայքարելու համար: Imugene Limited ընկերությունը մշակել է այս վիրուսը, որն աշխատում է նոր բուժումների ոլորտում՝ ակտիվացնելու իմունային համակարգը քաղցկեղի դեմ:

Այս բուժման կլինիկական փորձարկման առաջին փուլի ընթացքում  քաղցկեղից տառապող 100 հիվանդներ՝ մետաստազացված կամ զարգացած ուռուցքներով, պետք է հավաքագրվեն ԱՄՆ-ում և Ավստրալիայում գտնվող 10 փորձարկման օբյեկտներում: Նախատեսվում է, որ այս փուլը կտեւի մոտ 24 ամիս: Այս գործընթացում հիվանդները ստանում են Vaxinia-ի փոքր չափաբաժինը ուռուցքի մեջ ուղղակի ներարկման կամ երակի մեջ ներարկման եղանակով: Այս բուժման անվտանգությունը հաստատվելուց հետո որոշ մասնակիցներ կստանան Պեմբրոլիզումաբ կոչվող դեղամիջոցը, որը մեծացնում է իմունային համակարգի՝ քաղցկեղային բջիջների դեմ պայքարելու կարողությունը:

Մարդկանց մեջ քաղցկեղը սպանելու համար առաջին անգամ  վիրուս  է ներարկվել

Նաև մեկ այլ նվաճման մեջ, Գերմանիայի Ռոհերի համալսարանի հետազոտողները մշակել են դոֆամինի մոնիտորինգի խոստումնալից նոր գործիք, որը կոչվում է «ֆլուորեսցենտ նանոսենսորային ներկ», Պարկինսոնի հիվանդության դեմ պայքարելու համար:

Դոֆամինի անբավարարության չափումը Պարկինսոնի հիվանդության նշաններից մեկն է և իրականում շատ հին ու նոր բուժումների բանալին է: Սակայն նեյրոհաղորդիչների մակարդակների մոնիտորինգը, որոնք առաջանում են այս խանգարումներից, վտանգավոր մարտահրավեր է: Պարկինսոնի հիվանդությամբ դոֆամինի արտադրության նվազումը հանգեցնում է շարժման ախտանիշների, ինչպիսիք են ցնցումները և հավասարակշռության բացակայությունը: Մյուս կողմից, այս վիճակի համար չկա կատարյալ բուժում, և բուժումները կարող են դանդաղեցնել այս գործընթացը և բարելավել հիվանդի կյանքի որակը: Այս գործընթացը ներառում է լևոդոպա դեղամիջոցը, որն օգնում է ուղեղում ավելի շատ դոֆամին արտադրել և խորը դրդում է առաջացնում ուղեղում, որը նախկինում օգտագործվում էր հիվանդության ֆիզիկական ախտանիշները նվազեցնելու համար:

Դոֆամինի չափման ճիշտ մեթոդը հզոր միջոց է վերահսկելու այս բուժումների արդյունավետությունը և թույլ է տալիս նրանց փոփոխել իրենց մեթոդները՝ ավելի լավ արդյունքներ ստանալու համար: Այս գործընթացը հնարավոր դարձավ օգտագործելով էլեկտրոդներ, որոնք չափում են ուղեղի քիմիական ակտիվությունը, և 2017 թվականին MIT-ի հետազոտողների խումբը ստեղծեց նոր սպեկտր՝ ուղեղում դոֆամինի երկարատև մոնիտորինգի համար:

Այժմ Գերմանիայի Բոխումի Ռոհեր համալսարանի հետազոտական ​​խումբը այլընտրանքային մեթոդ է փնտրում և փորձում է ավելի ճշգրիտ լուծում տալ դոֆամինի ցուցումներին: Այս մեթոդը սկսվում է շատ բարակ ածխածնային նանոխողովակներից, որոնք 10000 անգամ ավելի բարակ են, քան մարդու մազը: Հետազոտողները որոշ փոփոխություններ կատարեցին, որոնք այս փոքրիկ խողովակներին նոր հնարավորություններ տվեցին, և նրանք կարողացան կապվել դոֆամինի հետ և շատ թե քիչ փայլել՝ կախված դրանց կոնցենտրացիայից:

«Մենք սիստեմատիկորեն բարելավեցինք այս հնարավորությունը՝ նուկլեինաթթուների հաջորդականությունները կցելով ածխածնային նանոխողովակներին, այնպես, որ երբ դրանք տեղադրվում են սահմանված մոլեկուլների մոտ, դրանց ֆլուորեսցենտային վիճակը փոխվում է: Մենք արագ հասկացանք, որ նման սենսորները արդյունավետ են նյարդակենսաբանության ոլորտում։ Այնուհետև հետազոտողները փորձարկեցին սենսորների ներուժը արդյունավետ նեյրոնային ցանցում: Այս նեյրոնային ցանցը ստեղծվել է լաբորատորիայում բջիջների կուլտուրայով: Նյարդային բջիջները լյումինեսցենտ դոֆամինային նանոսենսորային ներկի շատ բարակ շերտով ծածկելը թույլ է տվել հետազոտողներին հայտնաբերել այս նեյրոհաղորդիչի ազատումը բարձր տարածական և ժամանակային լուծաչափով, որը նախկինում հնարավոր չէր: Նպատակային մեքենայական ուսուցման ալգորիթմը նաև օգնում է սենսորներին առաջին անգամ բացահայտել դոֆամինի արտազատման կետերը նյարդային կառույցների երկայնքով,», - ասաց Սեբաստիան Կրոսը:

Հետազոտության հեղինակ Սոֆյա Այզարովայի խոսքով՝ դրանք նոր հեռանկար են տալիս դոֆամինային ազդանշանների պլաստիկության և կարգավորման վերաբերյալ։ Երկարաժամկետ հեռանկարում դրանք նպաստում են այնպիսի հիվանդությունների բուժման առաջընթացին, ինչպիսին Պարկինսոնն է: Այս նախնական հետազոտության արդյունքը ցույց է տալիս, որ նոր սենսորները կարող են գործել որպես գործիք՝ ուսումնասիրելու մոլեկուլային և բջջային մեքենաները, որոնք արդյունավետ են դոֆամինի արտազատման համար:

Այս հետազոտության արդյունքները հրապարակվել են Proceedings of the National Academy of Sciences ամսագրում։

Նոր խոստումնալից գործիք՝ դոֆամինի մոնիտորինգի համար՝ Պարկինսոնի հիվանդության դեմ պայքարելու համար

Անցյալ շաբաթ իրանական գիտելիքահենք ընկերության հետազոտողներին հաջողվել է նանոտեխնոլոգիայի միջոցով առանց բակտերիաների գորգեր արտադրել։

Գորգն այն իրերից է, որը բակտերիաների ներթափանցման պատճառով կարող է առաջացնել զգայունություն և ալերգիա, հատկապես լվացելուց և դրա մեջ թափանցող խոնավությունից հետո; Բայց արհեստավորները լուծեցին այս մարտահրավերը նանո տեխնոլոգիայի օգնությամբ և նանո տեխնոլոգիայի միջոցով արտադրեցին հակաբակտերիալ գորգեր։ Արծաթյա նանոմասնիկների հակամանրէային և բնական հատկությունների օգտագործումը գորգերի արտադրության և հյուսվածքի մեջ շատ օգտակար է մաշկի, աչքերի և շնչառական զգայունություն ունեցող հիվանդների համար՝ շնորհիվ իր կարևոր հատկությունների, ինչպիսիք են հակասնկային, հակահոտային և հակաալերգիկ հատկությունները և քանի որ երեխաներն ու ընտանիքների անդամները շարունակ շփման մեջ են գորգի հետ, հետևաբար այդ հատկությունը բարձրացնում է հասարակության առողջական մակարդակը:

Ընդհանուր առմամբ, մանրէները, բակտերիաները և միկրոօրգանիզմները, ինչպիսիք են Corynebacterium xerosis-ը, գորգերի հիվանդությունների, վարակների և տհաճ հոտի հիմնական պատճառներն են. Իրանական գիտելիքահենք ընկերությունն արտադրել է հակաբակտերիալ գորգեր՝ օգտագործելով արծաթի հակամանրէային հատկությունը, որը հակաբակտերիալ է և հակաբույր, և որի կիրառմամբ բակտերիաները կորցնում են իրենց բազմանալու ունակությունը, ինչի արդյունքում հակաբակտերիալ նյութերը շատ կայուն են։  Եվ արդյունքում այս գորգի վրա հակաբակտերիալ նյութերի բարձր կայունությամբ այն կանխում է բակտերիաների աճը և գորգի հոտը։ Իրականում գորգերը իրենց կույտերի շնորհիվ հարմար վայր են սնկերի, մակաբույծների, բակտերիաների, բորբոսների և վնասակար միկրոօրգանիզմների աճի համար։ Այդ իսկ պատճառով այս գորգերը ներկայացվել են հակամանրէային հատկություններով, որոնք կարող են կանխել ասթմայի և ալերգիայի հիմնական պատճառ հանդիսացող այս օրգանիզմների աճն ու զարգացումը:

Իրանական գիտելիքահենք ընկերության հետազոտողների կողմից նանոտեխնոլոգիայի կիրառմամբ առանց բակտերիաների գորգերի արտադրություն

Անցյալ շաբաթ, Իրանում արվեստի ոլորտում մի քանի ձեռքբերումների ականատես ենք եղել:

Ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր և կոմպոզիտոր Ռամին Հոսեյնփուրի «Սուրաթգար» վիդեո արվեստն արժանացել է Շվեդիայի «Բոդենի» միջազգային փառատոնի լավագույն երաժշտական ​​տեսահոլովակի մրցանակին, որը ներառում է լավագույն ռեժիսուրա, գրություն, պրոդյուսեր և կոմպոզիտոր անվանակարգերը: Համաշխարհային այս միջոցառումն իր արդյունքները հայտարարեց մայիսի 24-ին:

Բոդենի միջազգային կինոփառատոնը վավերագրական, գեղարվեստական ​​և կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրման վայր է ամբողջ աշխարհից և յուրաքանչյուր ամսվա լավագույններին պարգևատրում է փառատոնի ամենամյա միջոցառման ժամանակ և նախատեսում է նրանց ցուցադրման ծրագիր: Ամենամյա այս միջոցառման ժամանակ փառատոնի ամենամսյա հաղթողները մեծարվում են անձամբ, ինչպես նաև ստեղծագործությունների սեփականատերերի համար ստեղծվում է հանդիսատեսի հետ հարց ու պատասխանի հնարավորություն։

«Սուրաթգար»-ը մինչ այժմ մասնակցել է ավելի քան 32 միջազգային փառատոների և եզրափակիչ փուլ անցած 27 փառատոներում մրցել է այլ գործերի հետ։ Նաև, վերջին օրերին այս վիդեո արվեստը արժանացել է Մյունխենի երաժշտական ​​տեսահոլովակի մրցանակաբաշխության լավագույն ռոք տեսահոլովակի և Սլովակիայի Եվրոպական երաժշտական ​​մրցանակաբաշխության լավագույն ֆիլմի երաժիշտ մրցանակներին: Լավագույն երաժշտական ​​տեսահոլովակ մրցանակ Վանկուվերի միջազգային անկախ փառատոնում, լավագույն մենակատարի մրցանակ Փարիզի միջազգային Underground երաժշտական ​​տեսահոլովակների փառատոնում, լավագույն հատուկ էֆեկտների մրցանակ Պրահայի երաժշտական ​​տեսահոլովակների մրցանակաբաշխությունում, Ժյուրիի հարտուկ գնահատանքին արժանանալը, Լոնդոնի Music Video Awards մրցանակաբաշխության եզրափակիչ բաժին անցնելը, Մոսկվայի Art Blocks միջազգային փառատոնի լավագույն երաժշտական ​​տեսահոլովակի մրցանակը և Հռոմի Music Video Awards մրցանակաբաշխությունում լավագույն երաժշտական ​​տեսահոլովակ մրցանակին արժանանալն արվեստի այդ գործի միջազգային նվաճումներն են համարվում:

«Սուրաթգար»-ը ստեղծվել է 2021 թվականին՝ Մշակույթի և Իսլամական առաջնորդության նախարարության երաժշտական ​​գրասենյակի արտոնագրով, և Ռամին Հոսեյնփուրն իրականացրել է ստեղծագործելու, գործիքավորելու, երգելու և էլեկտրական կիթառ նվագելու աշխատանքները։ Ռամին Հոսեյնփուրը սովորել է ճարտարապետություն, երաժշտություն և կինո: Նա հայտնի է որպես բանաստեղծ, կոմպոզիտոր, գործիքավորող և երաժիշտ։ Աշխատում է նաև որպես գրող, ռեժիսոր, պրոդյուսեր և կոնցեպտուալ արվեստագետ կինոյի ոլորտում։ 2015թ.-ին համատեղելով ճարտարապետության, երաժշտության և կինոյի արվեստը, նա ստեղծեց երկու ստեղծագործություն՝ «Ղանիմաթ» և «Էշթիաղ» անուններով, որոնք եզրափակիչ են դուրս եկել միջազգային փառատոներում։

«Սուրաթգար» վիդեո արվեստը Շվեդիայի Բոդենի միջազգային փառատոնում արժանացել է լավագույն երաժշտական ​​տեսահոլովակ մրցանակին

Նաև Բեհրուզ Խորրամի «Խաղողի եղանակ» կարճամետրաժ ֆիլմը Բեհրուզ Խորրամի և Էլհամ Նամիի համահեղինակությամբ արժանացել է Հունգարական Mediaview կինոյի և երաժշտության 31-րդ փառատոնի լավագույն սցենարի մրցանակին: Ֆիլմի դերասաններն են Էլհամ Նամին, Բեհրուզ Խորրամը և Ամիր Ալի Ղանբարին, ինչպես նաև այս աշխատանքի պրոդյուսերն է Ամին Ազարյանը, մոնտաժող Սայիդ Շահսավարին, իսկ  նկարահանումները կատարել է ՝ Արաշ Ռամեզանին։

«Խաղողի եղանակ» կարճամետրաժ ֆիլմն արժանացել է Mediaview հունգարական կինոյի և երաժշտության 31-րդ փառատոնի լավագույն սցենարի մրցանակին։

Հարգելի ունկնդիրներ, մինչ նոր հանդիպում եթերում լավագույնն են մաղթում: Տերն ընդ ձեզ: